Հայի տեսակ, որ պահանջված է այսօր եւ առմիշտ… Եվ միտքն է շարժում մարմինը Երկրում, ինչպես հոգին՝ բաց Տիեզերքում…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայաստանի Հանրապետությունը հայերի բնօրրանի մի չնչին մասն է, որն իր փոքր տարածքով ու թույլ տնտեսությամբ հայտնվել է աշխարհի ուժեղների ընկերակցությունից դուրս, իսկ քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ այլ առումներով՝ ոչ նպաստավոր պայմաններում:

Առկա այս ճահճում հայ ազգը, որպես Արարչածին Հայ Գենի (Աստվածներ եւ Մարդիկ, նաեւ Երկնային Հոգե-Ոգեղեն Էակներ) մի մասնիկ եւ ծինաբանական ժառանգորդ, փորձում է վերագտնել իր հիմնական՝ արարչատուր տեղն ԱրԷգԱկ-ի եւ ԱրԱրԱտ-ի հովանու ներքո: Եվ այդ գործընթացի մեջ, միջազգային ու ներազգային խրթին ու բազմաբնույթ քաղաքականության խաչմերուկում, տեղի է ունենում հզոր պետությունների ռազմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-գաղափարախոսական, լեզվա-մշակութային ու այլ տարաբնույթ շահերի բախում, որն ընթանում է Երկրագնդի աշխարհաքաղաքական քարտեզի հերթական ու պարբերաբար վերաձեւման համար

Այս հանգամանքներում վերստին ծագել է անհրաժեշտություն՝ վերհիշելու անցած, ճշտելու ներկա եւ հստակեցնելու ապագա ուղիներն ու նպատակները, ըստ այդմ էլ կառուցելու եւ վարելու հստակ ու հաստատուն, միահյուսված արտաքին ու ներքին քաղաքականություն:

Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն կերպ պետք է ձգտեն հզոր պետությունների հետ վարել ճկուն եւ փոխլրացնող երկկողմանի շահավետ քաղաքականություն՝ ստեղծելով հնարավորինս անկախ բազմաոլորտային քաղաքականությամբ առաջնորդվելու հնարավորություն: Այլապես, դառնալով որեւէ հզոր պետության կամ համաշխարհային ինչ-որ խմբավորման կցորդ, կստորագրենք մեր ինքնադատապարտման մահախոսականը՝ օտարին ծառայելով մինչեւ ուժերի վերջնական սպառումը…

Արիական՝ «Արդար ուժն է ծնում բնական իրավունք» կենսակարգից դուրս են շպրտվել «արդար» եւ «բնական» էությունները, եւ այսօր աշխարհում իշխում է «Ուժն է ծնում իրավունք» հասկացողությունը: Միայն Հայ Աստվածային Համակարգում է առկա Ուժի եւ Սիրո համադրումը, ինչը, որպես Արարչի Կամք եւ Տիեզերական Գործառույթ, իրականացվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ Սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի հավիտենական միասնությամբ: Ոչ մի այլ Աստվածային Համակարգ չունի նման ներհամակարգային համադրություն, ինչը Հայ Գենի արդարադատ, կենսունակ ու հարատեւ լինելու գրավականն է: Ուժն առանց սիրո վերածվում է բռնության, սերն առանց ուժի՝ տարփանքի: Եվ հենց այսպես է առաջնորդվում ներկայիս աշխարհակարգը՝ ապազգային, անբարո եւ անհոգի իր պարտադրանքներով:

Սա չի կարող խոչընդոտ դիտարկվել հայոց նպատակների իրականացման համար: Ամեն խանգարիչ կամ քայքայիչ երեւույթ պիտի ընդունել որպես մարտահրավեր, հաղթահարել այն, ինչը կկրկնապատկի հավատը սեփական ուժի նկատմամբ եւ կզորացնի կամքը՝ վերջնական հաղթանակին ուղղված:

Հզոր Հայաստանի վերաստեղծումը մեր բոլոր սերունդների ամենաառաջնային խնդիրն ու սուրբ պարտականությունն է: Դրա համար պետք է հասնել համազգային ու համապետական միասնության, ինչը կարող է իրականանալ հայոց ազգային պետության եւ օրենսդրության դեպքում:

Այդ պետությունը համայն հայության պաշտպանն ու տունը պիտի դառնա: Համահայկական օրենքներ, բանակ, դրամատուն եւ այլ կառույցներ պետք է գործեն այդժամ: Սա թույլ կտա Հայկական լեռնաշխարհի, բնական ու պատմական Հայաստանի ամբողջական տարածքի, պատմության ընթացքում ստեղծված բոլոր պետական (եւ այլ) կազմավորումների միակ իրավաժառանգորդը լինելու իրավունքը գործնականում միջազգայնացնել:

Այսպես էլ հայ ազգը բազում հազարամյակներ հայոց պատմության, ավանդական ու սովորութական, հոգեւոր ու մշակութային, գիտական, լեզվա-կրթական ու բոլոր այլ արժեքների, հարստությունների տերն ու իրավաժառանգորդը լինելով, կդառնա պահանջատեր միջազգային ասպարեզում:

Իսկ Հայաստանի ազգային պետության կառավարությունը, որպես Հայք-Հայաստանի (Ուրարտու, Հայասա, Արատտա եւ այլ անվանումներով նաեւ) բոլոր իշխանությունների ու թագավորական հարստությունների իրավաժառանգորդ, կներկայացնի իր համազգային ու միջազգային ծրագրերը՝ վասն իրագործման:

Հայաստանը աշխարհասփյուռ հայության հայրենիքն է, եւ բոլոր հայերն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի (բնակիչ) դառնալու իրավունք: Ազգային պետությունը, հայրենի իշխանությունները պարտավոր են ապաստան տալ յուրաքանչյուր հայի, պաշտպանել նրա անվտանգությունը, իրավական ու քաղաքական պատկերացումները, պատիվն ու արժանապատվությունը:

Բոլոր հայերը, Երկրագնդի որ անկյունում էլ գտնվեն, ունեն պարտականություններ հայ ազգի ու հայության հայրենիքի, իրենց բնատուր տարածքի նկատմամբ, որից հրաժարվելն ազգադավություն է: Խուսափողը պետք է զրկվի հայրենի պետության ու համայն հայության հովանավորությունից եւ տարաբնույթ աջակցություններից:

Ազգային անկախ պետության ամրապնդումն ու հզորացումը պայմանավորված է հայության միասնության, ազգային, հոգեւոր ու բարոյական գաղափարաբանությունները, որպես պետական քաղաքականության հիմքի, ընդունմամբ, միաժամանակ՝ օտար գաղափարախոսությունների, բարոյախոսությունների ու կրոնների (աղանդներ այլ պաշտամունքներ) մերժմամբ:

Եթե քաղաքական եւ տնտեսական ոլորտներում պարտությունը հանգեցնում է պետության (բնօրրանի)՝ մարմնի կործանմանը, ապա լեզվա-մշակութային, հոգեւոր-գաղափարախոսական ոլորտներում պարտությունը սպանում է ազգը՝ հոգին Հասկանալի է, որ գիտա-կրթական ապազգայնացումն էլ սպանում է միտքը՝ ուղեղը

Իսկ արարչածին մարդը եռահամակարգ է՝ հոգի-միտք-մարմինԵվ միտքն է շարժում մարմինը Երկրում, ինչպես հոգին՝ բաց Տիեզերքում: Իզուր չէր, որ 301-ին կիսապարթեւ-կիսաասորի (եւ Հռոմի կամակատար) Գրիգորիս խավարիչը կամ լուսամարիչը (լուսավորիչ հորջորջյալ) հայոց ազգային արիադավան հավատին առաջին հարվածը հասցնելիս նախ եւ առաջ քանդել տվեց Հայոց իմաստության Աստված Տիրի գլխավոր տաճարը, որտեղ կուտակված էր հայի միտքը, իմաստությունն ու իմաստասիրությունը, գիրը, լեզվա-կրթական ու բնագիտական արժեքները… Ջախջախվում էր Հավիտենարժեք Միտքը ՀայոցՈրից էլ՝ Հոգին ու Մարմինը Հայոց

Միտքն ամենաարագն է շարժվում տիեզերքում (ուրեմնեւ՝ բնության մեջ), այնքան արագ, որ լույսի արագությունն անգամ կրիայի քայլեր են դառնում

Հայ ազգի միասնությունը, նպատակասլացությունը, ազգային նպատակներն ու սրբազան հայրենիքի գաղափարը սերունդների մեջ պահպանելու համար պետք է վերաշարադրվեն ազգային բնության բնորոշիչները՝ հայի բնակարգը:

Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝ 1. Ծագում (Ծին-Գեն): 2. Բնօրրան (Հայրենիք): 3. Լեզու: 4. Առաքինություն: 5. Հավատ: 6. Մշակույթ: 7. Ինքնություն: 8. Էություն: 9. Առաքելություն:

Այս բոլորն էլ առանձին-առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորները առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ Սկիզբն է, Առաքելությունը՝ Վերջը, եւ Նոր Սկիզբը… Հավերժությունը: Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը հասկանալու եւ հոգի-միտք-մարմին Եռահամակարգ Զորությունները օգտագործելու առումով:

Իսկ հայի համար այսօրվա աշխարհում առաջնային նպատակ է Հայկական հարցը, հետագայում՝ Հայ դատն ամբողջապես: Հայ դատը չենք նույնացնում Հայկական հարցի հետ: Հայ արիների համար Հայկական հարցը հայի հայրենատիրական եւ ազգային պահանջատիրական իրավունքներն են միջազգային ասպարեզում, իսկ Հայի դատն առավելապես ինքնադատ է՝ վերադարձ դեպի տիեզերական ակունք եւ երկրային արմատներ, ինչը թույլ կտա ըմբռնել հայի ծինը, նշյալ ինքնատիպ բնորոշիչները, ինչպեսեւ՝ Երկրում ու Տիեզերքում զուգահեռ ապրելու տեսլականը...

Այժմ հայերը պետք է ինքնաներդրվեն ու շարունակեն մնալ համազգային ու համապետական քաղաքականության հիմքում:  Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի հայ ազգի ու հայրենիքի շահերը պաշտպանելու, անվտանգությունն ու պաշտպանվածությունը ապահովելու եւ ազգային նպատակներին հասնելու հայեցակարգից: Միջազգային քաղաքականության մեջ՝ հատկապես հայոց պահանջատիրության (ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի վերակերտման) եւ ցեղասպանության (1915-1923թթ.) նկատմամբ վերաբերմունքով պիտի ճշտվի Հայաստանին բարեկամ պետությունների, կազմակերպությունների եւ անհատների ցանկը:

Հայաստանում պետք է ստեղծել կայուն եւ ռիթմիկ գործող տնտեսական համակարգ: Կենսամակարդակը պետք է զարգանա արդարության պաշտպանության սկզբունքով: Պետության ներսում պիտի իշխի Օրենքը՝ արդարության ու հավասարության իրավական սկզբունքի ծնունդ Հայոց Ազգային Սահմանադրությունը,  որը կընդունվի ինչպես հայրենիքում բնակվող, այնպես էլ՝ աշխարհասփյուռ հայության (ովքեր ընդունում են իրենց պարտականությունները ազգի ու հայրենիքի նկատմամբ) կողմից ընտրված Սահմանադիր Ժողովի որոշմամբ, եւ կհաստատվի Համահայկական հանրաքվեով: Այդ Սահմանադրությունը պետք է կառուցվի ազգային, ավանդական ու բարոյական օրենքների հիմքի վրա, որը թույլ կտա աշխարհի բոլոր անկյուններում պահպանել հայի տեսակը՝ ազգային-բարոյա-հոգեբանական նկարագիրը, կնպաստի պաշտպանելու իրավական, սոցիալական ու մյուս անհրաժեշտ շահերը:

Անկախ այն հանգամանքից, թե ինչ պետական կառավարման ձեւ (նախագահական, խորհրդարանական եւ այլն) կհաստատվի Հայաստանում (ճիշտը՝ արարչապետությունն է, ներկայումս՝ գոնե կենտրոնաձիգ նախագահական պետությունը), անհրաժեշտաբար պետք է վերականգնվի Հայկական Թագավորական հարստությունը՝ իր բոլոր ավանդույթներով ու առանձնահատկություններով (եվրոպական ու ասիական շատ պետությունների օրինակը կա): Հայոց Ազգային Սահմանադրությունը պետք է կարգավորի պետական եւ արքունական իշխանությունների համագործակցությունը՝ ի շահ հայի ու Հայաստանի: Թագավորական հարստությունը (ժառանգի ընտրությունն առանձին պատակ ու արարողակարգ ունի…) պիտի դառնա Արարչակարգին ու Բնակարգին համահունչ ապրելակերպի հովանավորն ու պահպանողը, պիտի առաջնորդվի զուտ ազգային մտածողությամբ ու գաղափարներովմիաժամանակ  լինի արյան մաքրության ու գենիառաքելության շարունակության պահպանողը:

Թագավորական հարստությունը չի միջամտի պետության գործերին եւ կկատարի հայապահպան ու հայրենապահպան առաքելություն: Հասարակարգերի ու իշխանությունների փոփոխությունից անկախ, պետք է մնա որպես անաղարտության եւ առաքինության օրրան… Այսպես կարելի է պատսպարել հայի գենը համաշխարհային ապազգային, հոգեխեղ ու անբարո տարբեր ներխուժումներից, ինչը քիչ հավանական է ՄԱԿ-ի անդամ պետության ազգային ու միջազգային գործառույթների եւ պարտավորությունների դեպքում:

Իսկ այսօր պետք է կերտվի այն հայը, որի ամուր ձեռքերում է լինելու ազգի ու հայրենիքի ապագան: Այդ հայը պետք է անվարան դառնա իր ակունքներին եւ բազմադարյան իմաստությամբ ու զորությամբ վերատիրի ամբողջական Հայաստանին՝ կազմակերպելով ազգի համախմբումը միացյալ Հայաստանում: Հայը պետք է լուծի ինչպես իր կենսակերպը կարգավորելու եւ զարգացնելու խնդիրը, այնպես էլ հայրենատիրության մաս-մաս իրագործումը: Միացյալ Հայաստանի, հայերի բնօրրանի վերատիրումը (Արցախ (Լեռնային եւ Դաշտային), Նախիջեւան, Ջավախք, Արեւմտյան Հայաստան, Պարսկահայք եւ Հայկական Միջագետք, Կիլիկիա…) պետք է իրականացվի փուլ առ փուլ՝ հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանում միջազգային իրավիճակը, Հայաստանի դիրքը եւ կարողությունները, հայկական ու որոշակի միջազգային շահերի նպաստավոր լինելու հանգամանքը…

Մեր օրվա հրամայականն է՝ հասնել ներազգային համերաշխության ու համազգային միասնության: Ազգային համաձայնության կառավարությունը պետք է դառնա քաղաքական օրակարգի թիվ 1 հարց: Այդ կառավարության թիվ 1 հարցն էլ պիտի լինի՝ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների իրական հաստատումը, որոնց կավելանա չորրորդ (առավելագույնս կայացած լրատվամիջոցների) իշխանությունը:

Այսպես Հայաստանի Հանրապետությունը կդառա Հայաստանի Պետություն առանց «Հանրա»-ի, որի թիվ 1 հարցը կլինի Արցախի վերամիավորումը Հայաստանի Ազգային Պետության հետ…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 20 (325), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։