Հայկական խոհանոց – Աղցան՝ տաք մսեղենի հետ… Այլընտրանքային վերականգնողական բուժում երեխաների համար… Հետաքրքիր խորհուրդներ… Տեղադրե’ք ձեր գովազդը՝ www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը (հեռ` 531-027, 531-028)- (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Աղցան՝ տաք մսեղենի հետ

Բաղադրությունը - Թթվասեր – 200 գ, քամած մածուն – 200 գ, ռեհան – 0. 5 կապ, կծու ծիծակ – 1 հատ, կիտրոն – 2 հատ, սխտոր – 2 պճեղ, աղ:

Պատրաստամ եղանակը - Մածունն ու թթվասերը լավ հարել: Ավելացնել աղ, մանր կտրտած սխտորը, ռեհանը, վարունգը, ծիծակը: Այս ամենը խառնել եւ, աստիճանաμար μացելով, վրան քամել կիտրոնները:

Մատուցել տաք մսեղենի հետ: Անու՛շ լինի:

Այլընտրանքային վերականգնողական բուժում երեխաների համար

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների այլընտրանքային վերականգնողական բուժական ծրագիր: «Հայ մայրեր» բարեգործական հ/կ հետ համատեղ նոր ծրագիր է մեկնարկել՝ ուղղված կազմակերպության շահառուների ամենաթիրախային ու կարիքավոր խմբին՝ հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող միայնակ մայրերի ընտանիքներին։ Ծրագրում ընդգրկված տասնյակ երեխաները կստանան 3 տեսակի այլընտրանքային վերականգնողական բուժում՝ հիպոթերապիա, հիդրոթերապիա, արտթերապիա։ Յուրաքանչյուր թերապիայի տեւողությունը 1 ամիս է, ներառում է 12-ական պարապմունք։ «Հիպոթերապիան դարեր ի վեր հայտնի վերականգնողական մեթոդ է, այն ունի ավելի մեծ արդյունավետություն, քան ավանդական մերսումն ու մարզանքը։ Հիպոթերապիայի հիմքում ընկած է ձիու շարժումը։ Քայլելիս ձիու ողնաշարը կատարում է նույնպիսի շարժումներ, ինչպիսիք կատարում է մարդու ողնաշարը, ուստի ձին հեծյալին փոխանցում է ճիշտ շարժման ազդակներ։ Հիպոթերապիան նախատեսված է մանկական ուղեղային կաթվածի, աուտիզմի եւ մի շարք այլ հենաշարժողական խնդիրների դեպքում: Հիդրոթերապիան կամ ջրային թերապիան կարգավորում է մկանային տոնուսը, հանգստացնում կամ ամրացնում է մկանները, կոփում է, զարգացնում է հավասարակշռության զգացումը, շարժողական համակարգը, թուլացնում է սպաստիկ (կծկողական) վիճակը։ Ջրային թերապիան վերականգնողական համալիր բուժման անբաժանելի մասն է։ Արտթերապիան իրականացվում է գեղարվեստական գործունեության միջոցով:

«Սա ամենաազդեցիկ եւ խոր հոգեբանական եւ ֆիզիկական մեթոդներից է»,- ներկայացրել է «Հայ մայրեր»-ի նախագահ Նարինե Մանուկյանը։ Նա նկատել է, որ վերջին 2 տարում բազմապատկվել է քաղաքապետարանի գործնական ուշադրությունը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ, ինչը ակնառու է թիրախային ծրագրերով։ Իհարկե, տարվա մեջ մի օրը չափազանց քիչ է խոսելու համար հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին, բայց շատերը միայն մայիսի 5-ին՝ հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն են հիշում այդ մասին: Չնայած օրն ամբողջ աշխարհում այդքան էլ հայտնի չէ, քանի որ բոլորը հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների համար պայքարի օր են ընկալում միայն ՄԱԿ-ի հռչակած դեկտեմբերի 3-ը։

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնցից, թերեւս, ամենակարեւորները աշխատանքն ու միջավայրի անմատչելիությունն են։ Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման կարգի մասին խոսելով՝ հ/կ նախագահը նշել է. «Այդ ցանցի մեջ նույնիսկ հաշմանդամ բառը չկա, քանի որ մենք քարոզում ենք իրավահավասարություն եւ ուզում ենք, որ անձը չզգա իր վիճակի ծանրությունը»: Վերոհիշյալ կարգը փոխվել է. նախկինում 2 տարի աշխատանքային պայմանագիրը դարձել է ընդամենը 6 ամիս, որը, ըստ նրա, բավարար չէ. «2 տարվա մեջ մարդը ձեռք է բերում աշխատանքային հմտություններ եւ դառնում է մրցունակ ու այլ գործատուներ նույնպես կարող են աշխատանք տալ տվյալ անձին: Դա հնարավոր չէ ապահովել 6 ամսվա ընթացքում»։

Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ոչ մի մատչելի տրանսպորտային միջոց Հայաստանում չկա։ Իսկ առանց թեքահարթակների շենքերի մասին ուղղակի ավելորդ է խոսել:  Մատների վրա կարելի է հաշվել այն հաստատությունները, որոնք մատչելի են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

Եղիր ազատ՝ առանց ծխախոտի

Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը եւ այդուհետ վերստին կարեւորվեց չծխելու կամքը։ Հիշեցնենք, որ հենց այդ օրը Սիրահարների այգում մեկնարկեց «Եղի՛ր ազատ՝ առանց ծխախոտի» խորագրով համերգային ծրագիրը, որտեղ երիտասարդներին կոչ արվեց վարել առողջ ապրելակերպ՝ զերծ մնալով վնասակար սովորություններից:

Նպատակն է ցույց տալ, որ ծխելն այլեւս նորաձեւ չէ, հակառակը՝ չծխելն է նորաձեւ: Հիշեցնենք, որ մայիսի 31-ը ամբողջ աշխարհում նշվում է ծխախոտի դեմ պայքարի օր,  ՀՀ-ն էլ 2004թ. է միացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիա»-ին, որից հետո ընդունվել է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը, որով արգելվում է ծխելը հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական, մշակութային վայրերում։

Ծխելու դեմ պայքարի ընթացքում տարբեր երկրներում անցկացվում են միջոցառումներ՝ բարձրաձայնելով ծխելու վնասկար հետեւանքների մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ծխելու հետեւանքով տարեկան մահանում է մոտ 6 միլիոն մարդ, որից ավելի քան 600 հազարը ոչ թե ծխողներ են, այլ մահանում են ծխախոտի թողած ծխի բացասական ազդեցությունից: Ըստ որոշ տվյալների, Հայաստանում ծխելու հետեւանքով տարեկան մահանում է 3-4 հազար մարդ:

Ինչն է ստիպում մարդկանց խախտել դիետայի կանոնները

Ճիշտ սնվելու սովորությունը պահելու համար անհրաժեշտ է ժամանակ եւ համբերություն: Նման եզրակացության են եկել դիետոլոգները 80 հոգու շրջանում ուսումնասիրություն անելուց հետո: Հետազոտության մասնակիցները ցանկացել են դիետա պահել կամ նպատակ են ունեցել պահպանել նորմալ քաշը: Ըստ վիճակագրության, մեկ շաբաթվա ընթացքում միջինը 11 անգամ նրանք ցանկացել են դադարեցնել դիետան, եւ մասնակիցների կեսը՝ 40-ը, այդպես էլ արել է: Հիմնականում սթրեսային վիճակում գտնվելու պահին են մարդիկ ցանկանում դադարեցնել դիետան: Բացի այդ, ուսումնասիրության մասնակիցները չեն հետեւել դիետիկ սննդակարգին՝ ոգելից խմիչքներ օգտագործելուց հետո:

Արտասվելը օգտակար է օրգանիզմի համար

Գիտնականները ժխտում են «Արտասվելով խնդրին չես օգնի» տարածված ասացվածքը եւ պնդում հակառակը՝ լացը ամրապնդում է առողջությունը: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ Միննեսոտա նահանգի եւ Մեծ Բրիտանիայի Լանկաստերի գիտնականները: Վերջիններս ուսումնասիրել են լացի ֆիզիոլոգիական ազդեցությունը ու պարզել, որ սթրեսը բառացի դուրս է գալիս օրգանիզմից լացելու ժամանակ, ինչի շնորհիվ էլ 88,8% մարդիկ լացելուց հետո թեթեւություն են զգում: The Times of India-ի հաղորդմամբ, արցունքները, նախ, օգնում են օրգանիզմին ձերբազատվել այն նյութերից, որոնց կուտակումը կարող է հանգեցնել սրտի նոպայի, իսկ բացի այս՝ լացելու ժամանակ մարդը խորը շնչում եւ արտաշնչում է, ինչը նվազեցնում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը:

Մարդիկ սկսել են ավելի երկար ապրել

Ամբողջ աշխարհում մարդիկ ավելի երկար են ապրում, քան նախկինում: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվությունում:

2012թ. ծնված աղջիկը կարող է ապրել մոտ 73, իսկ տղան՝ 68 տարի: Սա 6 տարով ավելի է 1990թ. ցուցանիշներից: Ամենաէական առաջընթացը նկատվում է ցածր եկամուտներ ունեցող երկրներում, որտեղ 1990-2012թթ. կյանքի սպասվող տեւողությունը երկարել է 9 տարով: Ամենամեծ աճը գրանցվել է Կամբոջայում, Լիբերիայում, Մալդիվյան կղզիներում, Ռուանդայում, Թիմոր-Լեշտեում եւ Եթովպիայում:

Գոհար Վանեսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 23 (328), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։