Աշխարհի մարզական հեւքից – Հայաստանին առաջարկվել է կազմակերպել «Քոչվոր ցեղերի» մրցաշար (Վայրենուն չի կարելի ազգ կոչել, մի կերպ դեռ ցեղախումբ ասելով բավարարվում ենք)… Անհաջող ֆուտբոլային մեկնարկ, շախմատային խաչմերուկ եւ մարզական լուրեր…

Հայաստանին առաջարկվել է կազմակերպել «Քոչվոր ցեղերի» մրցաշար (Վայրենուն չի կարելի ազգ կոչել, մի կերպ դեռ ցեղախումբ ասելով բավարարվում ենք) 

Ղրղըզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում համագործակցության խորհրդի նիստին մասնակցած ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանն անդրադարձել է նիստի արդյունքներին եւ նշել, որ մեր երկրում գործում են համապատասխան իրավական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատել ու խրախուսել մարզական հաջողություն գրանցած յուրաքանչյուր մարզիկի եւ մարզիչի աշխատանքը: «ՀՀ օրենսդրությամբ բավականին լավ է կարգավորված ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտը: Ոչ բոլոր երկրներում է, որ այս դաշտի կարգավորման 2 օրենք է գործում, ինչպես Հայաստանում՝ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» եւ «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքները»,- նախարարության պաշտոնական կայքում նշել է փոխնախարարը:

Իմիջիայլոց, Ղրղըզստանում առաջարկվել է համատեղ կազմակերպել «Քոչվոր ցեղերի» ազգային մարզաձեւերի մրցաշար: Լավ է, որ Արտաշես Նազարյանը չի մասնակցել քվեարկությանը եւ ձեռնպահ է մնացել այդ հարցում: Հակառակ դեպքում շատերը կմտածեին, որ հայերը նույնպես քոչվոր ցեղեր են եղել, ինչպես մեր տարածքների վրա քոչվորությունը «մոռացած» արեւմտյան (Թուրքիա) եւ արեւելյան (Ադրբեջան) հարեւանները:

Բայց լավ է, որ ղրղըզական բերանով, որը նույն թյուրքականն է, հիշատակվել է թյուրքական մարդանման տեսակի քոչվոր լինելու մասին: Իսկը համաթուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան եւ Ղրղըզստան) սպորտային միջոցառման կարգախոս է՝ «Քոչվոր ցեղերի» մարզաձեւերի մրցաշար: Պարզապես մեր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը պետք է լրացում աներ, որ անհասկանալի է «ազգային մարզաձեւերի մրցաշար» ձեւակերպումը, քանի որ քոչվորներին ազգ կոչելը տգիտություն է, վայրենուն չի կարելի ազգ կոչել, մի կերպ դեռ ցեղախումբ ասելով բավարարվում ենք, քանզի գազանները եւս ցեղախումբ ունեն…

Ֆուտբոլային ակումբները մեկնարկեցին պարտությամբ

Զարմանալի է, որ մեր ակումբները դեռ չեն կարողանում սեփական դաշտում հաղթական արդյունք ցուցադրել անգամ այնպիսի միջակ թիմերի նկատմամբ, ինչպիսիք ղազախական ակումբներն են: Ցավալի է, քանզի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաջողությունները չեն կարող շարունակական լինել, քանի դեռ ազգային առաջնության թույլ եւ անատամ մասնակիցներ ունենք…

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ն ու Գյումրիի «Շիրակ»-ը սեփական հարկի տակ պարտվեցին համապատասխանաբար ղազախական «Աստանա՚»ին ու «Շախտյոր»-ին: Երեւանցիների համար հանդիպումը բավական բարդ ստացվեց եւ թիմը Ղազախստանի մայրաքաղաքի ակումբին զիջեց 1:4 հաշվով` գործնականում զրկվելով հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից:

Գյումրեցիները Կարագանդայի «Շախտյոր»-ի հետ խաղում լավ հանդես եկավ առաջին խաղակեսում, նբայց հանդիպման վերջում զիջեցին: Պարտվելով 2:1 հաշվով, այնուամենայնիվ պատասխան խաղից առաջ «Շիրակ»-ը հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններ է պահպանում:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի խաղում Երեւանի «Միկա»-ն Խորվաթիայում մրցեց «Սպլիտ»-ի հետ եւ պարտվեց 0:2 հաշվով: Պատասխանը հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին Երեւանում:

Երեւանի «Բանանց»-ի նորամուտը հաջող չստացվեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում: Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի որակավորման մեկնարկային փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց անդորրական «Սանտա Կոլոմա»-ին, որ շատ թույլ թիմ է, ինչըեւ մտահոգիչ է: Երեւանցիներն ունեին խաղային առավելություն եւ ստեղծեցին մի քանի գոլային պահեր, սակայն չօգտագործեցին դրանք: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 8-ին Երեւանում: Այս զույգի հաղթողը հաջորդ որակավորման երկրորդ փուլում կմրցի Թել Ավիվի «Մաքաբիի» հետ։

Հայտնի դարձան «Թալ Գրիգ»-ի մրցակիցները

Հուլիսի 3-ին տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2014/15թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Թալ Գրիգ»-ը ընդգրկվեց E խմբում, որտեղ մրցելու է «Ստոլիցա»-ի (Բելառուս), «Էնքամփ»-ի (Անդորրա) եւ «Շվազ»-ի (Ավստրիա) հետ:

Հայաստանը հայտնվեց B ենթախմբում

Հուլիսի 12-13-ին Հունգարիայի Զանկա քաղաքում կկայանա Եվրոպայի 3×3 բասկետբոլի առաջնության ընտրական փուլի մրցաշարը: 11 հավաքականներ պայքարելու են եզրափակիչ 5 ուղեգրերի համար: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր հավաքականը հայտնվել է B ենթախմբում: Խմբերում առաջին չորս հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս կգան քառորդ եզրափակիչ:

A ենթախումբ – Իսպանիա, Ուկրաինա, Բելգիա, Հունգարիա, Լեհաստան:

B ենթախումբ – Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Իսրայել, Սլովակիա, Շվեյցարիա:

Կայացավ Հայաստանի վոլեյբոլի առաջնության վիճակահանությունը

Վոլեյբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է 2014թ. լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնությունների վիճակահանությունը:

Տղամարդկանց առաջնությունում մասնակցում են 10, կանանց ստուգատեսին՝ 8 թիմեր: Լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնությունն անցկացվելու է Երեւանի Գրանդ-Սպորտ մարզահամալիրում:

Խաղային 1-ին օրը կմրցեն հետեւյալ զույգերը.

Կանայք՝ Սիսիան 1-Նժդեհ 3, ԽՄՕՄՄ 3-ԽՄՕՄՄ 1, Սիսիան 2-Նժդեհ 2, ԽՄՕՄՄ 2-Նժդեհ 1:

Տղամարդիկ՝ Սեւան-Մալաթիա, Գյումրի-Գավառ, Դինամո-ՖԻՄԱ 2, ՖԻՄԱ 1-Ստեփանակերտ:

Գերազանց գնահատական` չնայած դեռ թարմ է 0:8 հաշվով պարտությունը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները վերջերս Գերմանիայում կայացած միջազգային մրցաշարում նվաճել են 6 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ: Կառույցի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը խոսելով մեր ըմբիշների այս տարվա առաջին 6 ամիսներին ունեցած ելույթների մասին, ասաց, որ ֆեդերացիան գերազանց է գնահատում նրանց ցույց տված արդյունքները: Այն հարցին, արդյոք կարելի՞ է բարձր գնահատական տալ մեր ըմբիշների ելույթներին, երբ Հայաստանի հավաքականը 0:8 հաշվով պարտվել է Ադրբեջանի թիմին, նա պատասխանեց. «Եթե մենք չմասնակցեինք աշխարհի գավաթի խաղարկությանը, ապա մեզ կտուգանեին: Այդ մրցաշարին մասնակցեցինք, կարելի է ասել, 3-րդ կազմով, քանի որ մեր առաջատար ըմբիշները պատրաստվում էին Եվրոպայի առաջնությանը»: Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը այդ հարցի կապակցությամբ ավելացրեց, որ ինքն է որոշել նման կազմով մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը. «Եթե մեր կառավարությունը, մեր պետությունը որոշի, որ պետք է լուրջ մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը, հանդես գալ հիմնական կազմով եւ վերադառնալ հաջողությամբ, ապա մենք այդպես էլ կանենք: Բայց մեր համար միաժամանակ կարեւոր է պատրաստել հավաքականի առաջատարների փոխարինողներ, իսկ դրա համար մարզիկները պետք է անցնեն նման կարգի մրցումների բովով»:

Փաստորեն, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային եւ հավաքականների գլխավոր մարզիչներին առաջին հերթին հետաքրքրում են մարզիկների անհատական հաղթանակները, իսկ ահա Հայաստանի ազգային թիմի ելույթները դիտարկում են որպես երիտասարդ ըմբիշների միջազգային փորձ ձեռք բերելու միջոց:

Մի քիչ անհասկանալի չէ՞:

Եվրոպայի երկու չեմպիոն ունենք

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 3 մեդալ: 60 կգ քաշային կարգում Գեւորգ Ղարիբյանը հաղթահարեց բոլոր որակավորման փուլերը, եզրափակիչում առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Յասին Օզայի նկատմամբ եւ գրավեց 1-ին տեղը: 66 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշ Հրանտ Կալաչյանը նույնպես մտավ եզրափակիչ, որտեղ 16:5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ալեքսեյ Տադիկինին եւ նույնպես հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 96 կգ քաշային կարգում հանդես եկած մեր Կարեն Աբգարյանը բավարավեց բրոնզե մեդալով:

Մարշալ Բաղրամյանի անվան հուշամրցաշար Վանաձորում

Վանաձորում կայացել է Մարշալ Բաղրամյանի անունը կրող ազատ ոճի ըմբշամարտի ավանդական հուշամրցաշարը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, դրան մասնակցել են 1997-1999թթ. ծնված ըմբիշները:

Ըստ քաշային կարգերի` հուշամրցաշարի հաղթող են դարձել Հովհաննես Մարտիրոսյանը (42 կգ քաշային կարգ), Նաիրի Ղարսայանը (46 կգ), Սուրեն Փոխանյանը (50 կգ), Լիպարիտ Խաչատրյանը (54 կգ), Վարդգես Կարապետյանը (58 կգ), Արման Ասատրյանը (63 կգ), Արամ Ավագյանը (69 կգ), Արթուր Գալստյանը (76 կգ), Հովհաննես Մխիթարյանը (85 կգ) եւ Տիգրան Կիրեղյանը (100 կգ)։

Նրանք, ինչպես նաեւ մրցաշարի մրցանակակիրները, այս տարվա օգոստոսին կմասնակցեն ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը:

Հայաստանի հավաքականները` մրցանակակիր

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը 2-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Սասարի քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում: Մեր թիմը զիջեց միայն մրցաշարի կազմակերպիչ երկրի` Իտալիայի ընտրանուն:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նույն մրցաշարում գրավեց 3-րդ տեղը` ետ մնալով Կանադայից եւ Հնդկաստանից:

Կանանց մրցաշարում հաղթող է ճանաչվել Ղազախստանի հավաքականը:

Էլինա Դանիելյանը 2-րդ տեղը գրավեց

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Վրաստանում ավարտված ՖԻԴԵ-ի Գրանպրիի մրցաշարում: Վերջին փուլում մեր հայրենակիցը սպիտակներով խաղաղ դաշն կնքեց մրցաշարի ընդգծված առաջատար, աշխարհի չեմպիոն Հու Յիֆանի հետ եւ 11 հնարավորից վաստակեց 7 միավոր ու չինուհի Յու Վենյունի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով արժանացավ 2-րդ մրցանակին:

Գրանպրիում վստահ հաղթեց Հու Յիֆանը, որը վաստակեց 9 միավոր եւ հպարտ միայնության մեջ գրավեց 1-ին տեղը

Հովհաննես Գաբուզյանը գրավեց 1-ին տեղը

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով ավարտվեց ՄՎարնա Օփեն՚ շախմատի միջազգային մրցաշարը: Մեր շախմատիստը կայացած 9-րդ փուլում սեւերով հաղթեց ռուսաստանցի Անդրեյ Բորիսենկոյին եւ վաստակեց 7,5 միավոր ու վստահ գրավեց 1-ին տեղը: Հաջորդ երկու տեղերը զբաղեցրած ռուսաստանցի Վլադիմիր Դոբրովը եւ բուլղարացի Ռադոսլավ Դիմիտրովը նրանից ետ մնացին 1-ական միավորով:

Կարեն Ասրյանի հուշամրցաշարում հաղթեց Կարեն Գրիգորյանը

Ջերմուկում ավարտվեց Կարեն Ասրյանի շախմատի թվով 7-րդ հուշամրցաշարը։ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ մրցաշարի միանձնյա հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։2-րդ տեղը գրավեց գրոսմայստեր Արման Փաշիկյանը, իսկ մրցանակային եռյակը եզրափակեց միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը։

Պատանի շախմատիստների մեջ լավագույն արդյունք ցույց տվեց իրանցի Ամին Տաբատաբաեին։ Կանանցից առավել հաջող հանդես եկավ մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը։

Էդգար Կարագյոզյանը հաղթել է կայծակնային մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Կարագյոզյանը Փարիզում անցկացված կայծակնային մրցաշարում 15 հնարավորից վաստակեց 13 միավոր: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հայ շախմատիստը 89 մասնակիցների մեջ նվաճել է 1-ին մրցանակը:

Հայ գրոսմայստերները` Բարսելոնում

Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Կարեն Մովսիսյանն Իսպանիայի Բարսելուն քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր եւ 91 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 11-րդ եւ 13-րդ տեղերը: Նրանք մեկ միավորով հետ մնացին հաղթողից` գրոսմայստեր Նի Հուայից (Չինաստան):

Մարիա Գեւորգյանի գերազանց ելույթը` Ժնեւում

Հանրահայտ շախմատային գործիչ, գրոսմայստեր Ժուժա Պոլգարը Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնեւ էր հրավիրել Եվրոպան ներկայացնող 10 ուժեղագույն երիտասարդ շախմատիստուհիներին` մասնակցելու «հավաք-մրցաշարին»: Պոլգարի ուշադրությանն էր արժանացել նաեւ երեւանցի ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը: Միջոցառման ընթացքում մեր շախմատիստուհին իրեն դրսեւորել է գերազանց եւ վերջում էլ անցկացված արագ շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակել 7,5 միավոր՝ բաժանելով 1-2 տեղերը:

Հայ շախմատիստուհիները` Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Շուշաննա Սարգսյանը կմասնակցեն Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարը տեղի կունենա հուլիսի 6-18-ը` Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 23 (328), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.