Հայի ազգայնականությունն ուրիշ է – հենված է ազգի ու բնօրրանի ծագմանը, արարչածին հավատին… Իսկ ապազգայինն ու օտարը ոչնչացնում են արարչաստեղծ ու աստվածահաս ասուն մարդուն, տեղը «դնում» անասուն մարդանմանին..

Հետեւելով «Լուսանցք»-ի հրապարակումներին՝ նկատել եմ, որ պարբերաբար անդրադառնում է ինչպես հայ, այնպես էլ այլազգի ազգայնական գաղափարախոսություններին ու կառույցներին: Արդեն համոզված եմ, որ սա թերթի հստակ քաղաքական ուղեգիծն է, ինչը ազդարարվել էր դեռ «Լուսանցք»-ի թիվ 1 թողարկումից սկսած: Որպես հայ ազգայնական ուրախ եմ, որ Հայաստանում կա մի պարբերական, որը հետեւողականորեն դարձել է պաշտպանը ազգային արժեհամակարգի եւ ճշմարիտ հայ ազգայնականության:

Վերջերս հերթական անդրադարձը կարդացի եվրոպական ազգայնական քաղաքականության մասին, որ անգամ եվրոպացիներն են կորցրել վստահությունը ժողովրդավարություն սահմանած համակարգի նկատմամբ, ու չի բացառվում, որ հենց Արեւմուտքից ազգայնականությունը նոր ուժ դառնա: Իսկ դա կարող է լինել շատ շուտով, քանի որ Եվրախորհրդարանի վերջին ընտրություններում ընտրողները հավաստեցին, որ գիտակցում են ազգայինի, ավելին՝ ազգայնականության կարեւորությունը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն անմիջապես հոխորտացել է, թե «պոպուլիստների ու եվրահոռետեսների հաղթանակը բացատրվում է նրանով, որ ընտրողներն ավելի շատ են կորցրել վստահությունը քաղաքական էլիտաների հանդեպ»: Այսինքն՝ սրանք դեռ չեն հասկանում, որ ազգայինը «պոպուլիզմ» չէ: Մեղադրելի էլ չէ, եվրախառնուրդ մարդատեսակը մեծամասամբ չի էլ ընկալում ազգ ու ազգային բնական արժեքները, դե ազգայնականությունն էլ ուղեղները ճաքեցնում եւ ծայրահեղություն է դառնում… Սրանց համար կա մի ժողովված հանրույթ՝ ժողովուրդ, որին երբեմն հենց ժողովրդական զանգվածներ են կոչում, որի անդեմ կամ բազմադեմ ներկայացուցիչներն են իրենք… Այս եվրոպացիների մեծամասնությունը ոչ միայն ազգային արժեքներից է հեռու, այլեւ՝ կրոնական, իսկ հուդա-քրիստոնեությունը նմանների համար զուտ «ծայրահեղ» մահմեդականությունից զատվելու եւ «հետամնաց» ազգային հավատներից փախչելու միջոց է:

Իրականում՝ ապազգային մարդը նաեւ անհավատ է: Սրանց համար աթեիզմը սրտի անկյունում ծվարած դեղատոմս է, իսկ նրանց ուղեղում դարվինիզմի տեսությունն է նստած՝ մարդը կապիկից է առաջացել: Սրանց կբնութագրեմ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքերով՝ «Այսպիսիները համոզված են, որ իրենց նախնիները կապիկ են եղել ու այդպես էլ ապրում են՝ կապկելով, ոչնչացնելով մարդկայինը: Ոչնչացնում են արարչաստեղծ ու աստվածահաս ասուն մարդուն, տեղը «դնում. անասուն մարդանմանին… Այս տեսությամբ ոմանց նախնիներն էլ թերեւս կովից կամ մեկ այլ անասունից են առաջացել, քանի որ իրենց կենցաղով ու կերպով այդպիսին են: Այդ մարդանմաններն այժմ անասունից ցածր գիտակցությամբ ու բարոյականությամբ են ապրում (հակաբնական) եւ սեռա-հոգե-մտա-մոլագարությունից բացի՝ սկսել են իրենց պատմական անցյալով ապրել՝ քնել նաեւ իրենց որոշ նախնիների հետ՝ էշերի, ձիերի, շների, կապիկների եւ այլն…»:

Եվ ահա, նշյալ այս եվրատեսակը չափազանց անհանգստացած է ազգային-ազգայնական ուժերի առաջընթացով: «Քաղաքացիների վստահության կորուստը ժողովրդավարական ուժերի հանդեպ ողբերգական երեւույթ է եւ հանգեցնում է ապագայի հանդեպ մեծ մտահոգությունների ու վախերի»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը: Նա աջ արմատական կուսակցությունների հաջողությունը բացատրել է նաեւ այսպես հոխորտալով. «Եվրամիությունում գործազրկության աճով ու ներգաղթյալների հանդեպ քաղաքականությամբ, որը երբեմն հանգեցնում է քսենոֆոբիայի… Դա պարարտ հող է աջ պոպուլիզմի եւ ազգայնականության բարգավաճման համար»:

Հիշեցնենք, որ մայիսին Եվրամիության 28 անդամ պետություններում տեղի ունեցավ Եվրոպական խորհրդարանի ընտրություններ, որոնց արդյունքներով զգալի քվեներ են ստացել աջ (ազգայնական) եւ ձախ (սոցիալիստական) արմատական կուսակցությունները, որոնք դեմ են Եվրամիության ընդլայնմանը, եվրոյին, վերազգային ինստիտուտների լիազորությունների ընդլայնմանը եւ անգամ կողմնակից են ԵՄ կազմից իրենց պետությունների դուրս գալուն:

Հիշեցնենք նաեւ, որ տարիներ առաջ Ֆրանսիայի ազգայնականների ղեկավար Ժան-Մարի Լը Պենը նախագահական ընտրություններում գրավեց 2-րդ տեղը, իսկ նրա դուստրը՝ Մարին Լը Պենը, ով դարձել է ազգայնականների նոր առաջնորդ, հայտարարեց, որ եթե Եվրամիությունը շարունակի հանդես գալ ազգայինի դեմ, ապա ինքը հանրաքվե կկազմակերպի՝ Ֆրանսիան ԵՄ-ից դուրս բերելու համար: Պարբերաբար ազգայնական պոռթկումներ են լինում Գերմանիայում եւ Ռուսաստանում: Միշտ կան ազգայնական շարժումներ Հոլանդիայում, Բելգիայում, Նորվեգիայում, սլավոնական երկրներում եւ այլն, որտեղ հետզհետե հզորանում են այդ ուժերը: Հունաստանում եւ բալկանյան այլ երկրներում անգամ ծայրահեղ գաղափարներով առաջնորդվող ուժեր են հայտնվել: Ազգայնական կազմակերպություններ, շարժումներ կան նաեւ Հարավային Ամերիկայի, Ասիայի ու Աֆրիկայի բազմաթիվ երկրներում: Անգամ՝ ԱՄՆ-ում (կուկլուքս-կլանները նույնիսկ ռասիստական համարում ունեն), Կանադայում եւ Ավստրալիայում:

Աշխարհում այլեւս հասկանում են ժողովրդավարական հորջորջվող, բայց իրականում բռնատիրական ու պարտադրող աշխարհակարգը (որ գաղտնի կառավարող ուժերի համարում ունի) կործանարար է եւ շուտով իր դեմ կտրամադրի ո՛չ միայն տարբեր երկրների ազգային-ազգայնական ուժերին:

Մենք միշտ ողջունել ենք Հայաստանում ազգայնական ուժերի առաջխաղացումը: Եթե չկարողանանք ինքներս ձեւավորել առողջ ու ազդեցիկ ազգայնական կառույց, ապա մեր երկրում դա կանեն ուրիշները: Եվ մի բան էլ, հայ արիները վստահ չեն, որ այն ազգայնականությունը, որը գալիս է Եվրոպայից, կարող է սատարել անկախ երկրների ազգայնական ուժերին: Ցավոք, հատկապես Եվրոպայում եւ Ռուսաստանում ազգայնական ուժերի ղեկավարները էթնիկ ինքնության խնդիրներ ունեն եւ առավելապես մաքրարյուն ռուս, ֆրանսիացի կամ գերմանացի չեն… Ինչը հետո վտանգում է ոչ միայն տվյալ շարժման հեղինակությունը, այլեւ՝ ազգայնականությանն ընդհանրապես (հաճախ էլ դա արվում է նախապես մտածված):

Մարին Լը Պենը կամ Վլադիմիր Ժիրինովսկին, ովքեր ղեկավարում են իրենց երկրների ազգայնական շարժերը, ծագմամբ հրեական կեսերով են, առաջինի մայրը, երկրորդի հայրը՝ հրեաներն են: Ժիրինովսկին անգամ թեւավոր խոսք ունի՝ «Մայրս ռուս է, հայրս՝ իրավաբան»… Իմիջիայլոց, վերջերս հրապարակվեց, որ ռուսական «սքինհեդական» շարժման առաջատար ղեկավարներից մեկը եւս ազգությամբ հրեա է…

Վտանգը այստեղ ոչ թե այս կամ այն ազգության խնդիրն է, այլ՝ խառնարյունությա՛ն, ինչը մերժում է ազգայնականը, եւ այն միտումի, որը հիշյալ ազգը դնում է այդ երկրներում իշխող դիրքեր գրավելու համար: Հիշենք, որ Հիտլերը եւս հրեական արմատներ ուներ, այդպիսին էր նաեւ ԽՍՀՄ ստվերային առաջնորդ Բերիան… Օրինակները շատ-շատ են:…

Հայ Արիական Միաբանությունը վաղուց է նախաձեռնել հայ ազգայնականության համախմբման գործընթացը, եւ ո՛չ միայն Հայաստանում, նա՛եւ՝ Սփյուռքում: Հայ արիները միջազգային ազգայնական միավորում էլ փորձեցին ձեւավորել՝ համաարիական դաշինքի ստեղծմամբ, ինչը դեռ ընթացքի մեջ է: Հայ Արիական միաբանությունն ու Հայ Ազգայնականների համախմբումը հասկանում են, որ պետք չէ հիմնովին ապավինել այլազգի ազգայնական ուժերին եւ գործում են համեստ հնարավորություններով, բայց հաստատուն արդյունքների են հասնում: Այս կառույցները պատրաստ են համագործակցել բոլոր ազգայնական կազմակերպությունների եւ անհատների հետ, բայց միավորումների գնում են միայն ցեղակրոն եւ արիադավան-հեթանոս ուժերի հետ, քանզի հայ ազգայնականը պետք է լինի բացարձակ հայ՝ ծագմամբ, ինքնությամբ, էությամբ, լեզվամտախողությամբ, հոգեւոր-մշակութային եւ այլ առումներով: Քրիստոնեությունը հայկական չէ, ապազգային ու վերազգային կրոն է, ինչը եւս զգուշության է մղում մեզ ու մեր նմաններին: Ոչ մի ճաք չի կարելի թույլ տալ այս հարցում: Հուսանք, որ ի վերջո պետական ու քաղաքական պատասխանատուները կհասկանան խնդրի կարեւորությունը ազգային ու պետական գործերը հաջողելու հարցում: Ամեն դեպքում միշտ պիտի ողջունելի լինի Հայաստանում ազգայնական ուժերի առաջխաղացումը:

Շահեն Ծատուրյան, ՀԱՄ մարզային կառույցների խորհրդի համանախագահ, Չարենցավանի կառույցի պատասխանատու

«Լուսանցք» թիվ 23 (328), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։