Ահազանգ հայությանը եւ մարդկության առողջ հատվածին.- Հայաստանում ոմանք ոտնահարում են բնակրոն (արիադավան-հեթանոս) հայերի իրավունքները – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.- Ինչ անել, երբ երկրի վարչապետը չի պահպանում խոստումը, իսկ մշակույթի նախարարը ազգադավ է

Վաղուց զգացել եմ, որ երկրում կան օտարահպատակ ուժեր, որոնք ընդգծված եւ տարիներ շարունակ սադրանքներ են մոգոնում հայ արիների ու անձամբ իմ դեմ, որպեսզի վերջնականապես «փակեն» խցերում: Տարիներ առաջ իմ կալանավորումն ու պատվիրված դատավարությունը, այնուհետեւ որպես վրաերթ մատուցված մահափորձը դեռ վերջը չեն, քանի որ ոմանք շարունակում են մնալ իշխանական վերնախավում եւ տարբեր ուժային ծառայություններում…

Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց երկրի վարչապետ, խոստացավ լինել ակնդիր բոլոր առկա խնդիրներին եւ ունկնդիր այդ հարցերն արծարծողների ձայնին: Նա բազմիցս հայտարարեց, բայց փաստորեն ստեց:

Ես, որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման կարգավորող-պատասխանատու, մի քանի անգամ բարձրացրել եմ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու թուրքաբարո քաղաքականությունը կանխելու հարցը: Նաեւ երկու բաց-նամակ եմ հղել վարչապետին, սակայն պատասխան չկա, երբ վերջին նամակում հստակ կարեւորել էի պատասխան ստանալու հարցը: Կարեւորել էի, քանի որ հակահայ եւ հակամշակութային քաղաքականությունը հանգեցնելու է արյունահեղության, ինչի մասին բարձրաձայնել եմ ոչ մեկ անգամ: Ես հասկանում եմ, որ եղել են, կան ու էլի կգտնվեն մարդիկ, ովքեր կանեն ամեն բան ինձ եւ միաբան ընկերներիս հունից հանելու համար, բայց մենք սա գիտակցելով անգամ՝ կգնանք անհրաժեշտ քայլերի Իսկ եթե վարչապետն այն կարծիքին է, որ նամակներս պատասխան ստանալու ենթակա չեն, ապա պետք է նրբանկատորեն հուշեմ, որ հաստատ նրան մեծ պատիվ եմ արել իմ թանկագին ժամանակը ծախսելով՝ զգուշացնող նամակներ գրելով, ինչը դեռ հետագայում կընկալի նա, երբ իշխանական վերնախավի ոմանց ազգադավ քայլերին համարժեք ազգային պատասխաններ կտրվեն…

Բայց պատսխանատուն արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանը կլինի, ոչ թե մշակույթի նախարարի պաշտոնը խեղած ինչ-որ մեկը: Վարչապետն այսօրվանից պատասխանատու է թե՛ նմանների ազգադավ քայլերի, թե՛ մեր կողմից համարժեք պատասխան քայլերի հետեւանքների համար:

Ցավալի է, բայց այլեւս օրինաչափ է դարձել այսօրինակ գործելաոճը: Անպատասխանատու խոսքեր ասողը չի կարող պատասխանատու պաշտոնյա լինել: Վարչապետն իր մոտ էր հրավիրել մշակույթի հականախարարին՝ հանդիպման մեխը դարձնելով ընդամենը Գառնո եւ Զվարթնոց տաճարների տարածքները վարձակալությամբ տալու կարգի քննարկումը: Հա, մեկ էլ իր նախարարին բանավոր նկատողություն է տվել: Սա միայն ծիծաղ առաջացնող քայլէ: Բայց առավել ծիծաղելի է այդ նախարարի՝ իր խամաճիկ աշխատող վլադիմիր պողոսյանին գրավոր նկատողություն տալով փրկելը՝ այդպիսով իր պաշտոնում թողնելը, նաեւ Զվարթնոցի տաճարի տնօրենին աշխատանքից հեռացնելն ու այդ տնօրենի որդուն նրա տեղը նշանակելը:

Սա ենթադրել է տալիս, որ վարչապետը որոշել է «փայ» մտնել հայոց տաճարների ապականման բիզնեսում

Այն, ինչ կատարում են թուրքերն ու ադրբեջանցիները (ինչ-որ չափով նաեւ վրացիները) զավթված հայկական տարածքներում՝ զազրելի է, բայց նաեւ՝ բացատրություն ունի՝ դրանք թուրքեր են, մարդկության վիժվածք մի տեսակ, որից միայն արյան եւ գարշանքի հոտ է «բուրում»…

Այն, ինչ հայոց արժեհամակարգի նկատմամբ կատարում են ներքին թուրքերը, ոչ մի բանով չի տարբերվում արտաքին թուրքի գործելաոճից, բայց գարշահոտությունը վերացնելու մղումն ավելի մեծ է՝ անգամ կտրուկ քայլերի դիմելու աստիճան:

Մշակույթի նախարարի տեղում վերահայտնվեց մեկը, ով չի զիջում արտաքին թուրքին իր հակահայ գործերով, ոմն հասմիկ պողոսյան, ով իրեն կա՛մ անպատժելի է համարում այլեւս, կա՛մ՝ անմեղսունակ է ի սկզբանե: Ինչեւէ, դա հոգեվերլուծաբանների պարզելու բանն է: Այդ հակամշակույթ եւ հակահայ նախարարի ստորադաս (հենց բառի արմատական իմաստով) վլադիմիր պողոսյանը, ով ի պաշտոնե պետք է պատմա-մշակութային հուշարձանների պահպանությամբ զբաղվեր, լծվել է իր անձնական նախարարի ընչաքաղցության բավարարման գործին:

Այս ազգադավները հանկարծ որոշել են ապականել հայոց այն արժեքները, որ գալիս են հազարամյակների խորքից եւ առավելապես առնչվում են մինչքրիստոնեական, անգամ մինչհեթանոսական անցյալին: Մենք բազմիցս ենք նշել, որ Գառնին եւ մյուս հնավայրերը նաե՛ւ հոգեւոր ծեսերի ու տոների կատարման վայր են՝ սրբավայր, այստեղ արիադավան հայերը նաեւ խոկում եւ խոսում են Հայ Աստվածների հետ

Բայց հոգեւոր այս խնդիրը չի քննարկվում անհոգի կամ հոգեխեղ նշյալ իշխանավորների կողմից: Սրանք զբոսաշրջիկների գլխաքանակն ու փողի քսակի հարստությունը միայն հաշվել ու հասկանալ գիտեն… Մինչդեռ  Գառնո եւ Զվարթնոցի տաճարները (առաջինը Հայոց արդարադատության Միհր Աստծուն, երկրորդը՝ Հայոց իմաստության Տիր Աստծուն են նվիրված), Քարահունջի աստղադիտարանի տարածքը, որն անվանի գիտնական ու նվիրյալ հայորդի Պարիս Հերունու ուսումնասիրության գնահատմամբ ավելի քան 7500 տարեկան է եւ այլ հնագույն վայրերը շահութաբեր «արժեքներ» չեն, անգամ միայն պատմական արժեքներ չեն, քանի որ կառուցված են տիեզերահաս տարածքներում եւ հատուկ նպատակներ ունեն, որ ճակատագրեր ու առաքելություններ են շոշափում…

Սա նախաքրիստոնեական անցյալի մի նոր սպանդի (ինչպես 301 թվին) ձեւ է եւ գուցե դա է պատճառը, որ եկեղեցին լռեց այնքան, մինչեւ վարչապետն իր մոտ կանչեց հակամշակութային նախարարին, քանի որ բողոքում էին հայության բոլոր հատվածներից, այդ թվում՝ պատմագիտական եւ զբոսաշրջության մասնագիտական ոլորտներից: Այսինքն՝ սա ոչ միայն թուրքահաճ գործելաոճ է հայոց արժեքների նկատմամբ, այլեւ ՀՀ բնակչության մի հոծ հատվածի, ինչպես նաեւ հեթանոս հայերի իրավունքների ու արժեհամակարգի ոտնահարման բացահայտ քաղաքականություն է:

Արիադավան-հեթանոս հայերի հավատը հենված է հայոց ծագմանն ու ինքնությանը, հայոց բնօրրան-հայրենիքի հիմքին, տեսակի ծինաբանական ակունքին

Նշանակում է՝ Հայաստանում ոտնահարվում է գենետիկ եւ էությամբ հայ մնացած հայերի իրավունքը:

Այն հայերի, ովքեր պահպանում են բնածին, բնազդական ու բնախոսական արժեհամակարգը եւ վաղուց (պետք չէ զարմանալ) ազգային փոքրամասնություն են Հայաստանում (ազգային փոքրամասնություն են, քանզի Հայաստանում հիմնականում անտեսված են ազգ եւ ազգային հասկացությունները եւ իշխում է ժողովուրդ-զանգվածի եւ հասարակ-ության մտածողությունը, երկիրն էլ ժողովրդավարական է սահմանված՝ բառացիորեն վարելու իմաստով)…

Եվ այն հայերի, որ հոգեւոր փոքրամասնություն են աղանդավորախեղդ օղակում հայտնված Հայաստանում:

Որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման պատասխանատու, դիմում եմ աշխարհասփյուռ հայության բոլոր ազգանվեր հատվածներին՝ միասի՛ն տեր կանգնենք հայոց հավիտենարժեք սրբություններին եւ Հայաստանում ազգային փոքրամասնություն դարձած բնակրոն հայերի իրավունքներին:

Ահավոր է այսպես դիմելը, նույնիսկ ամոթ է գրեթե 98% հայկական միատարրությամբ Հայաստանում տեսնել ապազգայինների անպատժելիությունը, բայց առավել ամոթ կլինի հանդուրժել առկա վիճակը:

Երբ մեր արարչատուր հայրենիքի մի անկյունում ծվարած Հայաստանի Հանրապետությունում պաշտպանվում են ավելի քան 20 ազգային փոքրամասնությունների իրավունքները, երբ իրենց իրավունքներից ու արտոնություններից բարգավաճում են տասնյակ սեռախեղ ու հոգեխեղ-աղանդավորական փոքրամասնությունները, գենդերախառը տարաբնույթ կազմակերպությունները եւ նման այլ՝ օտարի դրամաշնորհներով գործող միավորումները, անգամ որոշ ազգադավներ, որ թուրքահաճ եւ ադրբեջանամետ քարոզներով են զբաղված… Մենք պահանջում ենք՝ Հայի Հավիտենական Հայրենիքում անշեղորեն պաշտպանել մարդկային ու աստվածադիր օրենքներով ապրող՝ ՄԱՐԴ ՄՆԱՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ եւ ՀԱՅ ՄՆԱՑԱԾ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ:

Գործնական կյանքում ոչ մի անգամ չեմ դիմել միջազգային տարաբնույթ կազմակերպություններին, չնայած որոշներն ինձ պաշտպանելու առաջարկներ են արել, երբ 2005թ. հունվարի 24-ին կալանավորվեցի ու դատապարտվեցի այսպես կոչված «ազգամիջյան թշնամանք հրահրելու» մեղադրանքով (քր.դատ.օր. 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով), իբր հատկապես հրեաների նկատմամբ թշնամանք էի հրահրել… Սակայն սա ծրագրված համատեղ վրեժ էր ինչպես սիոնիստա-մասոնական ուժերի, այնպես էլ համասեռամոլագարների կողմից դավադրված, որոնց դեմ բացահայտ պայքար էր ծավալել հայ արիական կառույցը: Հիշեցնեմ, որ 1942թ. հունվարի 20-ի Բեռլինի Վանզեյան համա¬ժողովում հրեաներին ոչնչացնելու որոշում է ընդունվել եւ 2005թ. հունվարյան այդ օրերին էլ ինձ «զոհաբերելու» որոշում կայացրին հայտնի ուժերը, ինչը կասեցվեց միայն համահայկական ընդվզման շնորհիվ: Մեկ անգամ էլ միջազգային կազմակերպությունները դիմել են պաշտպանելու համար, երբ 2009թ, մայիսի 4-ին մահափորձ կատարվեց իմ նկատմամբ եւ այդպես էլ չհիմնավորվեց վրաերթի ենթարկվելու սարքովի գործը: Անգամ քաղաքական ապաստան տալու պայմաններ առաջարկեցին… Ինձ համար այս բոլորը եղել ու մնում են մերժելի:

Այս ամենն ասում եմ, որովհետեւ կրկնվելու վտանգը դեռ մնացել է, նաեւ՝ որպեսզի հայտարարությունս շահարկումների առիթ չտա: Ավանդական կեցակարգի ու հեթանոս հավատի հետեւորդ հայերի իրավունքները Հայաստանում լավ չեն պաշտպանված, բայց կոչս ուղղված է բացառապես հայկակա՛ն եւ հայանպա՛ստ այլազգի կազմակերպություններին, ոչ այն՝ որոնք եվրախաղերի համար են գործում՝ իբր հանուն մարդու իրավունքների, կամ՝ սեռա-հոգե-մտավոր մոլուագարությամբ են տառապում եւ փոքրամասնություն ասվածն այս ուղղություններով են արժեւորում:

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը եղել եւ մնում են անզիջում հակառակորդը նման կառույցների եւ սրանց՝ արիադավան-հեթանոս հայերի պաշտպանությամբ զբաղվելը կդիտարկվի որպես սադրանք:

Դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին (արդեն ստիպված)՝ այս խնդիրը վերջնականապես կարգավորելու համար: Մենք պատրաստ են քաջակցել, որպեսզի հինավուրց տաճարներում եւ հնավայրերում պաշտպանվի ոչ միայն պատմամշակութային արժեհամակարգը, այլեւ ծիսական ու տոնական այն մթնոլորտը, որը բացառապես հոգեւոր ոլորտին է վերաբերում:

Հայ Արիական Միաբանությունը ակնկալում է, որ երկրի նախագահը կնպաստի, որպեսզի հայ արիները հենց պետության կողմից օրինավորության հիմքով իրավունք ստանան կատարելու արիադավան-հեթանոսական ծեսերն ու տոները՝ առանց խոչընդոտների եւ ինչ-ինչ կասկածելի վճարների: Սա վստահաբար կնպաստի բնակրոն հայերի հոգեւոր իրավունքների ու նաեւ պարտականությունների օրինականացմանն ու իրականացմանը:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

10.07.2014թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։