Հայկական խոհանոց – Սմբուկով տաք ուտեստ… Աշխարհի մարզական հեւքից – Մեր ակումբային ֆուտբոլի պատմության ամենախայտառակ էջը… Բրազիլիայի հավաքականի պատմական խայտառակությունը… Ֆուտբոլային եւ մարզական խճանկար… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Սմբուկով տաք ուտեստ

Բաղադրությունը - Գառի ազդրամիս – 600 գ, դմակ – 100 գ, սոխ  – 1 գլուխ, կարմիր տաքդեղի մածուկ – 2 ճաշի գդալ, սմբուկ – 6 հատ, լոլիկ – 1 հատ, տաքդեղ – 1 հատ, պանիր – 150 գ, չոր ծիտրոն, աղ, սպիտակ պղպեղ, թարմ մաղադանոս:

Պատրաստման եղանակը - Ազդրամիսը խաշել, կտրատել մանր խորանարդիկների ձեւով: Դմակով սոխառած անել, դրան ավելացնել տաքդեղի մածուկը, այնուհետեւ՝ մսի խորանարդիկները: Սա համեմել ծիտրոնով, աղով, սպիտակ պղպեղով, մաղադանոսով:

Սմբուկները մաքրել եւ ամբողջական տապակել, ծրարաձեւ բացել եւ մսային զանգվածը լցնել մեջը: Սմբուկների վրա էլ դնել կտրտած լոլիկ, տաքդեղ՝ 1-ական շերտով եւ պանիր: Եփել ջեռոցում 20 րոպե՝ 2000-ի տակ:

Մատուցել փլավի հետ: Անու՜շ լինի

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Քաղաքականությունից դեպի բակային նարդու առաջնություն

Հունիսի վերջերին ճանաչողական այցով Հայաստան ու Արցախ  էր այցելել Եվրոպական խորհրդարանի փոխխոսնակ Յացեկ Պրոտասեւիչը: Լեհ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան բավականին հագեցած օրակարգ է ունեցել, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության փոխանցմամբ, Երեւանում նա հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Հայ պաշտոնյաների հետ Եվրախորհրդարանի փոխնախագահը քննարկել է Եվրոպական հարեւանության քաղաքականության Առաջընթացի զեկույցի առաջարկները, ինչպես նաեւ հայ-եվրոպական հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Իսկ Արցախում պաշտոնական հանդիպումներից զատ Եվրոպական խորհրդարանի փոխխոսնակը զբոսնել է Ստեփանակերտում եւ հետեւել քաղաքի բակերից մեկում ընթացող նարդու «առաջնությանը»:

Մեր ակումբային ֆուտբոլի պատմության ամենախայտառակ էջը

Երեւանի «Բանանց.-ը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում հյուրընկալեց Անդորրայի «Սանտա Կոլոմա»-ին եւ հաղթեց 3:2 հաշվով: Առաջին խաղում մեր թիմը զիջել էր 0:1 հաշվով: Երկու հանդիպման ընդհանուր արդյունքով հաշիվը հավասարվեց՝ 3:3, սակայն մրցակցի հարկի տակ խփած 2 գոլի շնորհիվ հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք ստացավ «Սանտա Կոլոմա»-ն, որի մարզիչը նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե իր ֆուտբոլիստները սիրողական մակարդակի խաղացողներ են եւ սոսկ հաճույքի համար են ասպարեզ դուրս գալիս:

Անդորրան ֆուտբոլային երկիր չի համարվում, գաճաճ պետություն է Եվրոպայում, բայց կարողացավ սիրողական մակարդակով շարքից հանել «պրոֆեսիոնալ» հայկական ակումբին: Այո, այս պարտությունը կմնա հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ամենախայտառակ էջը: Գոնե սա լինի առաջին ու վերջին խայտառակ իրավիճակը:

Այս խաղը մի կողմ թողնելով՝ նշենք, որ միեւնույնն է՝ զարմանալի է, որ մեր ակումբները առհասարակ չեն կարողանում սեփական դաշտում հաղթական արդյունք ցուցադրել անգամ այնպիսի միջակ թիմերի նկատմամբ, ինչպիսիք ղազախական կամ նման այլ երկրների ակումբներն են: Ցավալի է, քանզի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաջողությունները չեն կարող շարունակական լինել, քանի դեռ ազգային առաջնության թույլ եւ անատամ մասնակիցներ ունենք…

Հիշեցնենք, որ Եվրոպական լիգայի որակավորման առաջին փուլում Երեւանի «Փյունիկ»-ն ու Գյումրիի «Շիրակ»-ը սեփական հարկի տակ պարտվեցին համապատասխանաբար ղազախական «Աստանա»-ին (Աստանա) ու «Շախտյոր»-ին (Ղարագանդա): Երեւանյան ակումբը զիջեց 1:4, իսկ գյումրեցիները՝ 1:2 հաշվով: Իսկ Երեւանի «Միկա»-ն Խորվաթիայում մրցեց «Սպլիտ»-ի հետ եւ պարտվեց 0:2 հաշվով:

Հ.Գ. – Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երեւանի «Միկա»-ն խաղաղ դաշն կնքեց խորվաթական «Սպլիտ» թիմի հետ՝ 1։1, բայց քանի որ պարտություն էր կրել առաջին խաղում, դուրս մնաց հետագա պայքարից։ Գյումրիի «Շիրակ»-ը պատասխան խաղում 0:4 հաշվով պարտվեց Ղարագանդայի «Շախտյոր»-ին՝ դուրս մնալով  մրցաշարից: Երեւանի «Փյունիկ»-ը եւս դուրս մնաց՝ հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվելոբվ ղազախական «Աստանա»-ին:

Ֆուտբոլում անհաջողությունից ապահովագրված չէ ոչ-ոք – Բրազիլիայի հավաքականի պատմական խայտառակությունը

Բելու Օրիզոնտիի «Մինեյրաո» մարզադաշտում կայացած «ԱԱ-2014»-ի կիսաեզրափակիչ խաղում Բրազիլիայի հավաքականը խայտառակ պարտություն կրեց գերմանական ընտրանուց (1:7): Սա ամենախոշոր հաշվով պարտությունն է Բրազիլիայի ազգային թիմի պատմության մեջ: Բրազիլացիները 6 գնդակի տարբերությամբ պարտվել են միայն մեկ անգամ` 1920թ. Ուրուգվայի թիմին զիջելով Ամերիկայի գավաթի խաղարկությունում:

Բրազիլիայի հավաքականի պարտության իրական մեղավորները

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոմարիոն հայտարարել է, որ տնային Մունդիալում իր երկրի ընտրանու անհաջող մրցելույթների մեղավորները ազգային ֆեդերացիայի պաշտոնյաներն են:

«Յուրաքանչյուր օր բրազիլական ֆուտբոլը թուլանում է: Այս խաղը, որը սիրում են միլիոնավոր մարդիկ, որի առաջ խոնարհվում են, ճգնաժամ է ապրում: Դրանում մեղքի իրենց բաժինն ունեն ոչ միայն ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչը, այլև կաշառակեր պաշտոնյաներն ու ավազակները, ովքեր կանգնած են բրազիլական ֆուտբոլի կողքին: Նրանք գողանում են փողերը` ֆուտբոլի զարգացման մեջ ներդնելու փոխարեն: Երկրի ղեկավարությանը խնդրել եմ խառնվել ազգային ֆեդերացիայի գործերին, սակայն նրանք ինձ չցանկացան լսել: «Մարականա»-ի վերակառուցման վրա ծախսվել են միլիարդ դոլարներ, սակայն Բրազիլիայի հավաքականը չի խաղա եզրափակչում, իսկ գավաթը կստանա այլ երկրի հավաքական: Դա արժանի պատասխան կլինի ավազակներին»,- նշել է Ռոմարիոն:

Սկոլարին կարող է հեռանալ Բրազիլիայի հավաքականից

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին, ամենայն հավանականությամբ, աշխարհի առաջնության ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից:

Մեսսիի արձանի ցուցամատերը կտրել են

Բուենոս Այրեսում զարմանալի դեպք է տեղի ունեցել: Այգիներից մեկում տեղադրված Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի արձանի վրայից անհայտ անձինք կտրել են ֆուտբոլիստի ցուցամատերը: Արգենտինայի ընտրանու ֆուտբոլիստների արձանները մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են Մունդիալից առաջ: Մեսսիի արձանը տեղադրվել է նրան հատուկ դիրքով, երբ գոլեր հեղինակելիս նա նայում է երկնքին` ցուցամատը վերեւ պարզած: Հենց այդ հատվածն էլ չարագործները կտրել են: Ոստիկանությունն այս առիթով հետաքննություն է սկսել

«Ուրախ կլինեմ, եթե Մեսսին ու Մասկերանոն աշխարհի չեմպիոն դառնան»

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Խավին հույս ունի, որ Լիոնել Մեսսին ու Խավիեր Մասկերանոն կկարողանան նվաճել աշխարհի գավաթը: Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը դուրս է մնացել պայքարից: Իսպանացիներին հուսահատեցրեց հենց առաջին խաղում 1:5 հաշվով կրած պարտությունը Հոլանդիայի հավաքականից:

Ֆրանց Բեկենբաուեր. «Մեսսին կարող է վճռել եզրափակչի ելքը մեկ հանճարեղ գործողությամբ»

Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Ֆրանց Բեկենբաուերը կիսվել է Արգենտինայի ընտրանու հետ աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ հանդիպումից իր ակնկալիքներով:

«Արգենտինայի հավաքականը կարող է վտանգավոր լինել: Ուշադրություն դարձրեք Հոլանդիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը տպավորիչ էր գործում ողջ մրցաշարի ընթացքում Ռոբին Վան Պերսի-Ռոբբեն հարձակողական զույգի առաջնորդությամբ: Սակայն արգենտինացիները խեղդեցին մրցակցին:

Այդ պաշտպանությունը կոտրելը խնդիր կլինի գերմանացիների համար: Իհարկե, մրցակցի կազմում գերաստղ կա` Մեսսին: Նա կարող է վճռել եզրափակչի ելքը մեկ հանճարեղ գործողությամբ:

Գերմանիայի ընտրանին Նեյմար կամ Մեսսի չունի, սակայն փոխարենը ներդաշնակ թիմ ու մարզիչ Լյով ունի: Բունդեսթիմում «Բավարիայիե 7 ներկայացուցիչ է հանդես գալիս: Ոչ մի երաշխիք չկա, որ արգենտինացիների հետ խաղում գերմանացիները կցուցադրեն այն ֆուտբոլը, որին ականատես եղանք կիսաեզրափակչում, սակայն այս թիմը 7:1 հաշվի շնորհիվ շատ է աճել»,- գրել է Բեկենբաուերն իր սյունակում:

Աշխարհի առաջնության եզրափակիչում կհանդիպեն Արգենտինայի եւ գերմանիայի հավաքականները

Եթե Գերմանացիների 7:1 հաշվով ւախջախեցին բրազիլացիներին, ապա արգենտինացիները միայն հիմնական եւ լրացուցիչ խաղերից հետո՝ 11 մետրանոցների մրցամարտում հաղթահայերից հոլանդացիներին:

Հոլանդիայի մարզիչը ցավով է նկատել. «Ավելի լավ է 7:1 հաշվով պարտություն, քան՝ 11 մետրանոցներով: Սա ստորացուցիչ է, շատ վատ ես զգում, քանի որ կարող էիր հաղթել»…

Բայց նույնը հաստատ չեն ասի բրազիլացիները իրենց պարտության մասին, իսկ այդ օրը հազարավոր երկրպագուներ են հայտնվել հիվանդանոցներում, ինչը սպասելի էր:

Մաթս Հումմելս. «Ես չեմ ասել, որ պայմանավորվել ենք չնսեմացնել Բրազիլիայի հավաքականին»

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Մաթս Հումմելսը հերքել է տեղեկատվությունը, որ Բրազիլիայի հավաքականի հետ «ԱԱ-2014»-ի կիսաեզրափակիչ հանդիպումից (7:1) հետո հայտարարել է, թե գերմանացի ֆուտբոլիստները պայմանավորվել են չնսեմացնել բրազիլացիներին:

«Նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ ասեի. «Մենք պայմանավորվել ենք չնսեմացնել Բրազիլիայի հավաքականին»: Կամ նման որեւէ բան: Ես մրցակիցների վերաբերյալ այդպիսի բաներ չեմ ասում: Կենտրոնացած էինք եւ չէինք փորձում ստորացնել նրանց: Ես դա եմ նկատի ունեցել և հույս ունեմ, որ հենց այդպես էլ ասել եմ: Ինչեւէ, հնարավոր է, որ կրկին անգլերենի դասերի հաճախելու կարիք ունեմ»,- գրել է Հումմելսն իր թվիթթերյան էջում:

ՖԻՖԱ-ն մերժել է Սուարեսի եւ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել մերժել Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ թիմի հարձակվող Լուիս Սուարեսի բողոքը: Սա նշանակում է, որ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիին (ականջը) կծելու համար «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստի 4 ամսվա որակազրկումը կմնա ուժի մեջ: Հիմա բողոքարկողները կարող են դիմել միայն Լոզանի մարզական վճռաբեկ դատարան:

Ամերիկացի սկանդալային բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, ով ժամանակին կծել էր Էվանդեր Հոլիֆիլդի ականջը, գովել է Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին, ով, իր հերթին, նման արարքով աչքի է ընկել աշխարհի առաջնությունում` կծելով Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը: «Սուարեսի արարքը հիասքանչ է: Հասարակ մահկանացուները դա չեն հասկանա: Միայն իսկական տղամարդը կարող է նման բան անել, երբ սկսում է եռալ նրա արյունը»,- հայտարարել է Թայսոնը:

Սուարեսի գործակալ.  «Լուիսի որակազրկումը բռնապետական և ֆաշիստական որոշում է»

«Բարսելոնիե ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի գործակալ Ալեխանդրո Բալբին կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին իր սանին որակազրկելու համար:

«Գիտեինք, որ ՖԻՖԱ-ն որակազրկումն ուժի մեջ կթողնի, որովհետեւ դա կորպորատիվ համակարգ է: Բայց մենք չենք պատրաստվում հանձնվել եւ հայց կներկայացնենք CAS: Հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի Լուիսը ֆուտբոլ խաղա: Իրոք, դա հրեշավոր պատիժ է: Լուիսի որակազրկումը բռնապետական եւ ֆաշիստական որոշում է: Ակնհայտ է, որ կոպտորեն խախտվել է ֆուտբոլիստի աշխատանքի իրավունքը, ինչը պետք է անհանգստացնի ողջ ֆուտբոլային աշխարհին»,- հայտարարել է գործակալը:

Քննադատությունը հանգեցրեց պաշտոնանկության եւ հոգեկան ցնցման

Հարավային Կորեայի հավաքականի գլավոր մարզիչ Խոն Մյուն Բոն 2-րդ փորձից հրաժարական է տվել: Աշխարհի առաջնությունում ունեցած անհաջող մրցելույթներից հետո, երբ ընտրանին հայրենիք էր վերադարձել, մարզիչը ներկայացրել էր հրաժարականը, սակայն ֆուտբոլի ֆեդերացիան չէր ընդունել այն: Վերջին շաբաթվա ընթացքում, սակայն, քննադատությունների նոր ալիք էր թափվել թիմի ու, մասնավորապես, Մյուն Բոնի գլխին, որից հետո մարզիչը հոգեբանական լուրջ խնդիրներ էր ունեցել եւ հայտնվել էր հիվանդանոցում: Բժիշկները հայտարարել էին, որ մասնագետը բուժման կարիք ունի: Հարավային Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիան այս անգամ ստիպված էր ընդունել Մյուն Բոնի հրաժարականը:

Մեսսին` «ԱԱ-2014»-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների շարքում

ՖԻՖԱ-ն արդեն կողմնորոշվել է այն ֆուտբոլիստների տասնյակի հարցում, ովքեր կարող են դառնալ աշխարհի 2014թ. առաջնության լավագույն խաղացող: Ուշագրավ է, որ տասնյակում 7 ֆուտբոլիստներ ներկայացնում են եզրափակչի մասնակիցներին` Գերմանիայի ու Արգենտինայի հավաքականներին: Մեկական ներկայացուցիչ ունեն Բրազիլիայի, Հոլանդիայի ու Կոլումբիայի ընտրանիները:

Պաշտպաններ – Ֆիլիպ Լամ (Գերմանիա), Մաթս Հումմելս (Գերմանիա), Խավիեր Մասկերանո (Արգենտինա):

Կիսապաշտպաններ – Տոնի Կրոոս (Գերմանիա), Թոմաս Մյուլլեր (Գերմանիա), Անխել դի Մարիա (Արգենտինա), Արյեն Ռոբբեն (Հոլանդիա), Ջեյմս Ռոդրիգես (Կոլումբիա):

Հարձակվողներ – Լիոնել Մեսսի (Արգենտինա), Նեյմար (Բրազիլիա):

Մինչև Գերմանիա-Արգենտինա հանդիպման ավարտը ԶԼՄ-ների ներկայացուցիչները և ՖԻՖԱ-ի փորձագիտական խմբի անդամները քվեարկությամբ կորոշեն լավագույնին: Հաղթողը կարժանանա «Ոսկե գնդակե մրցանակի: Երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած ֆուտբոլիստները համապատասխանաբար կպարգևատրվեն «Արծաթե գնդակով» և «Բրոնզե գնդակով»

Մինչեւ Գերմանիա-Արգենտինա հանդիպման ավարտը ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւ ՖԻՖԱ-ի փորձագիտական խմբի անդամները քվեարկությամբ կորոշեն լավագույնին: Հաղթողը կարժանանա «Ոսկե ձեռնոց» մրցանակին:

Դեպայը, Պոգբան եւ Վարանը` «ԱԱ-2014»-ի լավագույն երիտասարդ խաղացողի կոչման հավակնորդներ

ՖԻՖԱ-ն անվանել է այն երեք ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են աշխարհի 2014թ. առաջնության լավագույն երիտասարդ խաղացողի կոչմանը: Նրանք են Հոլանդիայի հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը, Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ինչպես նաեւ ֆրանսիական ընտրանու պաշտպան Ռաֆայել Վարանը: Հաղթողին կորոշեն ՖԻՖԱ-ի փորձագիտական խմբի անդամները:

Նավասը, Նոյերը եւ Ռոմերոն` «Ոսկե ձեռնոցիե հավակնորդ

ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի 2014թ. առաջնության լավագույն դարպասապահի կոչման հավակնորդների անունները: Խոսքը կոստառիկացի Կեյլոր Նավասի, գերմանացի Մանուել Նոյերի եւ արգենտինացի Սերխիո Ռոմերոյի մասին է: Նրանցից 2-ը հանդես են գալու մրցաշարի եզրափակչում:

Սուսերամարտիկների 2 ոսկին եւ 2 բրոնզը

Աջարիայի մայրաքաղաք Բաթումում կայացած սուսերամարտի միջազգային պատանեկան մրցաշարում Հայաստանի պատվիրակները նվաճել են 4 մեդալ: Էդուարդ Հովիկյանը հաղթող է ճանաչվել խոցասուսերակիրների, իսկ Պարգեւ Ստեփանյանը` Ճկասուսերակիրների մրցաշարում: Մեր 2 պատանի սուսերամարտիկները` Մանվել Հովհաննիսյանն ու Արմեն Դալլաքյանը, զբաղեցրել են 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի:

Բաթումիի մրցաշարին մասնակցել է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մոտ 100 մարզիկ-մարզուհի:

Հայկական զույգը 11-րդն է աշխարհում

Ֆրանսիայում ընթացող սպորտային ակրոբատիկայի աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի ներկայացուցիչներն արդեն ավարտել են մրցելույթները եւ վերադարձել հայրենիք:

Գյումրու մարմնամարզական մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Գոհարիկ Կարապետյանը եւ Արմեն Սիմոնյանը հանդես եկան խառը զույգերի մրցումներում: Մեր մարզիկները 33 մասնակիցների մեջ գրավեցին 11-րդ տեղը, ինչը վատ արդյունք չէ նման բարձր կարգի մրցումներում:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայաստանի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանն առաջին կորուստը կրեց Պլովդիվում տեղի ունեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում: Նա 3,5 միավորով շարունակում է ընթանալ առաջատարների խմբում: Իսկ ահա մեր ուժեղագույն շախմատիստուհին` Էլինա Դանիելյանը, այս փուլում սպիտակներով անսպասելի պարտվեց միջազգային վարպետ, ռումինուհի Քրիստինա-Ադելա Ֆոյսորին: Նա ունի 2,5 միավոր:  Հայաստանի մյուս մասնակիցները` Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Սուսաննա Սարգսյանն այս փուլում իրենց մրցակիցների հետ կիսեցին միավորները:

Մարիա Գևորգյանի ելույթները Շարժայում

Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքում ավարտված արագ եւ կայծակնային շախմատի օփեն մրցաշարերում հանդես է եկել նաև երևանցի ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը: Մեր շախմատիստուհին երկու մրցաշարերում էլ խաղացել է վերելքով եւ վաստակելով 7-ական միավոր` գրավել է համապատասխանաբար 7-րդ եւ 9-րդ տեղերը:
Արագ Շախմատի մրցաշարում առաջին տեղն է գրավել Լեհաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Ալեքսանդր Միստան, իսկ կայծակնային շախմատում հաղթող է ճանաչվել հոլանդացի Իվան Սոկոլովը:

Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանի հաղթանակով ավարտվեց իսպանական Վիլյադել Բենասկեում տեղի ունեցած շախմատի միջազգային բաց մրցաշարը:

Մեր գրոսմայստերը վերջին, 9-րդ փուլում, հաղթեց ադրբեջանցի Վասիֆ Դոըարբայլիին եւ վաստակեց 7,5 միավոր: Նա եւս 6 մասնակիցների հետ բաժանեց 1-7-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով ի վերջո գրավեց 1-ին տեղը: Մրցաշարում հանդես եկած մեր մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, 7 միավորով զբաղեցրեց 17-րդ տեղը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 24 (329), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։