Հայ-արիական խաչակնքում – Լինելով մարդակենտրոն, այն տիեզերահաս առաքելություն ունի, հասնում է աստվածային տիեզերաաշխարհներ եւ արարչական ազդակներին… Հայ-արիական կենսադրույթներ… Հայ-արիական կարգախոս…

Հայ-արիական խաչակնքումը լինելով մարդակենտրոն՝ տիեզերահաս առաքելություն ունի, հասնում է աստվածային տիեզերաաշխարհներ եւ արարչական ազդակներին:

1. Միացրած 5 մատներով դեպի – ճակատ – աջ աչք – ձախ աչք – կզակ (կամ կոկորդ) – մատներն արդեն բացված, ափը տարվում է սրտին եւ ձեռքը բարձրացվում է վեր՝ ձիգ վիճակում:

Արարչի կամոք.- Այն՝ ինչ գիտակցում եւ մտածում եմ (ճակատ), այն՝ ինչ տեսնում եւ զգում եմ մարմնիս (աջ աչք) եւ հոգուս (ձախ աչք) աչքերով, այն՝ ինչ խոսում եւ կամենում եմ (կզակ կամ կոկորդ),- բխում են սրտիցս (ափը տարվում է սրտին) եւ ուղղված են Հայ Աստվածներին (ձեռքը բարձրացվում է վեր) – Փա՛ռք Աստվածներին, Հային ու Հայքին…

2. Փա՛ռք Քեզ Արարիչ (ճակատ), փա՛ռք Քեզ ԱրԷգԱկ (աջ աչք), լույս եւ ջերմություն տվեք մեզ առատ (ձախ աչք), ունենք մենք վաղուց մեծ Հույս-Նպատակ (կզակ կամ կոկորդ), – որ պիտի հասնե՛նք Հայ Ոգով Անպարտ (ափը տարվում է սրտին) – փա՛ռք Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, Հային ու Հայքին (ձեռքը բարձրացվում է վեր)…

Հայ-արիական կենսադրույթներ

* Մարդը անքակտելի երրորդություն է՝ բաղկացած մարմնից, բանականությունից եւ հոգուց, որ ոգեղենանում է առհավետ…

* Որտեղ նահանջում է ոգեղենությունը, այնտեղ իմաստազրկվում է անականությունը: Որտեղ իմաստազրկվում է բանականությունը, այնտեղ տկարանում է մարմինը: Երրորդություն-մարդ որակը նախապայման է Գերագույն Էության ընկալման:

* Ազգայինը պարզապես դիմագիծ չէ, որակ է, առաքինություն եւ ինքնություն: Ազգը չի կարող ապազգային լինել…

Ապազգային հատկանիշներով առաջնորդվող ժողովուրդը վերածվում է ամբոխի եւ անբարո է դառնում հասարակությունը,- բժիշկը երազում է շատ հիվանդ ունենալ, ինչպես ոստիկանը՝ հանցագործ, հրշեջը՝ հրդեհ, բանտապետը՝ կալանավոր, քահանան՝ առատաձեռն խաչհամբուրող, դագաղագործը՝ մեռել…

* Խոսի՛ր, մտածի՛ր, գործի՛ր, արարի՛ր հայերեն, հայի ու Հայաստանի համար: Գիտցի՛ր՝ քո գերագույն ծնողը ԱԶԳ-ն է, ապա միայն անմիջական ծնողներդ:

* Հայի գենը (ծինը) դեռեւս հայ չէ: Հայը՝ գենից ծնված բարեպաշտության եւ լինելիության մարմնավորումն է՝ ամրապնդված հաստատակամ մարմնա-մտա-հոգեւոր առաքինությամբ, զորությամբ եւ իմաստությամբ:

* Հայ լինելու համար շնչի՛ր, տե՛ս, խոսի՛ր, շոշափի՛ր, պահի՛ր, կե՛ր  միայն անարատը:

* Ճանաչի՛ր ազգիդ պատմությունն ու մշակույթը, պաշտպանի՛ր նրա լեզուն ու բարոյական օրենքները, եղի՛ր հպարտ՝ ՀԱՅ լինելուդ համար:

* Անցյալը, ներկան եւ ապագան մի ամբողջություն է, ոգու դրսեւորման ու կատարելագործման հարատեւ ընթացք:

* Դժոխքը մարդու՝ նյութական եւ պատրանքային սահմանազանց վայելքների այլաբանական մարմնավորումն է, որը ոգու տառապանքի արտացոլումն է:

* Դրախտը մարդու՝ ճանաչողության եւ արդարադատության այլաբանական մարմնավորումն է, որը ոգու կատարելության արտացոլանքն է:

* Բացի Հայրենիք-Բնօրրանից՝ ունեցի՛ր քո Հոգեւոր Հայրենիքը:

* Բոլոր արարածներն Արարչի ստեղծածն են, բայց Ամենաստեղծը բոլորին չէ ընտրյալ ստեղծել եւ բոլորը չէ, որ ընկալում են Արարչականն ու Աստվածայինը:

* Մի՛ նվաստացիր՝ անգամ քո Աստծո առաջ: Քանզի Հայի Աստվածները զորավոր եւ ինքնահարգ մարդուն են ընտրում, ոչ՝ տկարին ու քծնողին…

* Մի՛ մոլորվիր Աստվածների երեւակայական դրսեւորումներով, այլ գիտակցի՛ր Աստվածայինի արտահայտամիջոցները.- ջրի մեջ՝ մաքրագործությունը, հողի մեջ՝ բերրիությունը, օդի մեջ՝ թթվածինը, հրի մեջ՝ ջերմությունը, եթերի մեջ՝ լույսի անսպառությունը, արարածի մեջ՝ առաքելությունը, սիրո մեջ՝ հավերժությունը, պսակի մեջ՝ ընտանիքը, սեռայինի մեջ՝ ուշիմ երեխաներ ունենալը, կյանքի մեջ՝ երջանկությունը, հյուրընկալության մեջ՝ օթեւանը, ցերեկվա մեջ՝ արարումը, գիշերվա մեջ՝ քունը, գաղտնիքի մեջ՝ լռությունը…

* Եղի՛ր ինքնաճանաչ, որ ճանաչես Էությունդ: Եղի՛ր Էաճանաչ, որ ճանաչես Բնությունդ: Եղի՛ր բնաճանաչ, որ ճանաչես Ցեղդ: Եղի՛ր ցեղաճանաչ, որ ճանաչես Տիեզերքը: Եղի՛ր տիեզերաճանաչ, որ ճանաչես Գերագույն Էությունը: Ճանաչելով Գերագույն Էությունը՝ բացարձակ կդառնաս տարածության եւ ժամանակի մեջ…

* Կյանքը ինչպես արարման, այնպես էլ քայքայման դանդաղ գործընթաց է ծննդի եւ մահվան միջեւ: Ինչ որ այդ պահին անում ես, հնարավոր է՝ քո վերջին արարքն է:

* Երկրային կյանքը գործունեության ասպարեզ է: Այն տրված է սահմանափակ ժամանակով: Ընտրի՛ր ինչ որ բան եւ այն անվանի՛ր սկիզբ, այնուհետեւ գիտակցի՛ր հետագա յուրաքանչյուր գործողությունդ:

* Հիշի՛ր, որ քո մարմինն էլ Տիեզերք է.- իր մեջ ունի բազմաթիվ կյանքեր ու մարմիններ: Դու՛ ես նրանց Արարիչը եւ սիրի՛ր այդ Մարմին-Տիեզերքը, ինչպես Արարիչն է սիրում քեզ ու քո Մարմինը, ինչպես իր Մարմին-Մեծ Տիեզերքը:

* Տիեզերքը նյութ է՝ մարմին, որ շնչում է ու լողում Գերիմաստության հոգեւոր անեզրության մեջ:

* Նյութեղեն է այն, ինչ զգայական է (ընդհուպ մինչեւ գենետիկ հիշողության երեւակումները):

* Գերագույն Էության նյութական կերպավորումները անթիվ են՝ սկսյալ բյուրեղից ու բույսերից, շարունակյալ՝ միջատներով, ծովաբնակներով ու թռչուններով եւ ավարտյալ՝ չորքոտանի ու երկոտանի արարածներով: Բայց նրա բնույթի կրողը մեկն է՝ Աստվածային Էությամբ օժտված Մարդը՝ Մարդ-Աստվածը՝ Աստվածամարդ Հայը:  

* Գերիմաստության հոգեւոր անեզրությունն անսկիզբ է ու անվերջ, այն հավերժ է: Հավերժը Գերիմաստության Առաքելությունն է:

* Տիեզերքն ամփոփված է մտքի  մեջ, միտքը սփռված է Տեզերքով  մեկ: Տիրապետի՛ր մտքիդ, քանզի այն ամենաարագն է շարժվում Տիեզերքում…

Հետեւի՛ր մտքիդ ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է մտքին՝ նա նրա բարեկամն է, ով չի իշխում՝ միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին:

Ոչինչ պատահական չէ՛ եւ անհետեւանք չի՛ ավարտվում…

Հայ-արիական կարգախոս

Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

– Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…

Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

– Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…

Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 24 (329), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։