Միշտ հարվածող հայկական հզոր բանակ է պետք – Հայաստանը սրտաճմլիկների երկիր չէ. թշնամուն պետք է սատկացնել ամեն կերպ եւ ամենուր… Իսկ ոմանք կկանգնե՞ն իրենց փողերով ձեռք բերված թուրքական (կամ ադրբեջանական) տանկերի ճանապարհին…

Պատերազմող Հայաստանում ապրելով՝ ոմանք Թուրքիայի բյուջեն են լցնում

…Մի առիթով ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւս նշեց, որ խիստ կասկածում է, որ այդ «հայրենասերների» գոնե կեսի կեսը՝ արդեն հայի քրտինքով գնված զենքերով կկանգնեն իրենց փողերով ձեռք բերված թուրքական (կամ ադրբեջանական) տանկերի ճանապարհին. «Ոմանց լավ գիտեմ, որ արցախյան կռվի տարիներին մնացին իրենց տներում, կանանց կողքին կամ մոր փեշերի տակ, ու էլի նույն «հայրենասերներն» էին եւ նույն «հայրենապաշտությամբ» էին երազում Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի կամ Արեւմտյան Հայաստանի մասին»…

Հայ արիների ղեկավարը նշել էր նաեւ, որ «հիմա այդ մարդիկ տեսնում են էրգիրը ու վայելու՛մ, չէ՞ որ փափագել են ու ճառեր ճառել, լիքը կենացներ ասել տարիներ շարունակ, հիմա պիտի գան ասեն չէ՞, որ իրենք տեսել են պապերի էրգիրը, ասում էին չէ՞, որ տեսնելու են, ի՛նչ հերոսություն, ի՛նչ հաղթություն…»:

Արմեն Ավետիսյանի խոսքով, քանիցս մերժել է հրավերը՝ որպես զբոսաշրջիկ լինել Արեւմտյան Հայաստանում, մերժել է, որպեսզի հաջորդ սադրանքը, որ ադրբեջանական կողմը թուրքական օժանդակությամբ իրականացնի, հանկարծ իր 1 լուման անգամ այդտեղ չգործի. «Չեք պատկերացնի, թե ինչպես եմ ցանկանում լինել բռնազավթված հայրենիքում եւ ամենուր, որ հայապատկան է, ինչպես եմ ուզում լինել Հայ Աստվածների հուշարձան-համալիրում… բայց ներքին ձայնս, որ հոգուցս է բխում, երբեք թույլ չի տվել 1 լումա անգամ նվիրել թուրքին: Իսկ Հայոց Երկիրը մենք տեսնելու՛ ենք ու ո՛չ որպես զբոսաշրջիկ»…

* * *

«Լուսանցք»-ը մշտապես կարեւորել ու անդրադարձել է մեր սահմանային խնդիրներին, հայկական զինուժի, հատկապես՝ երկրի սահմանապահների գործունեությանը: Նկատելով առկա թերությունները՝ մենք խոսել ենք այդ մասին, բայց արժեւորել, կարեւորել ենք հայկական բանակը եւ այդպես էլ շարունակելու ենք հետագայում:

Մեզ համար թանկ է յուրաքանչյուր հայ մարդու, հայ զինվորի կյանքը, ուստի խոսել ենք նաեւ բանակում տեղ գտած որոշակի վտանգավոր ու վնասարար բացթողումների մասին, որոնք նպաստում են հայ զինվորի բարոյահոգեբանական կերպարի խաթարմանը, որոշ դեպքերում էլ նաեւ ծառայողական չարաշահումներ են լինում, որ հանգեցնում են սպանության կամ վիրավորվում՝ վնասվում են մեր զինվորականները:

Երբ հայ զինվորականը զոհվում կամ վիրավորվում է սահմանագծին կամ մարտական գործողության ժամանակ՝ թշնամու հետ մարտի ընթացքում, բոլորովին ուրիշ վերաբերմունք է լինում եւ՛ հանրության եւ՛ տվյալ զինվորականի հարազատության կողմից: Նահատակված հայորդին հերոսանում ու անմահանում է, ամրագրում իր անունը ազգի հիշողության հավերժության մեջ, իսկ կյանքը վտանգած եւ մարտական շարքերում մնացած հայորդին դառնում է ծառայակիցների պարծանքը եւ քայլող օրինակ հաջորդ սխրանքների:

Սահմանային խնդիրներին անդրադառնալիս կարեւոր ենք համարել հայ մարտիկի պատրաստվածությունը (ինչպես զինվորական, այնպես էլ գաղափարական առումով), զգաստության ու կամքի մշտառկայությունը, դեմ ենք եղել սահմանապահությունն իրականացնելու հարցում ռուսական զինուժի ներգրավմանը, քանի որ հենց մե՜ր պատմությամբ է ապացուցված, որ տան դռների բանալին պետք է տանտիրոջ մոտ լինի:

Այսօր էլ այդ կարծիքին ենք: Հայ-ադրբեջանական սահմաններին երկար ժամանակ է անդորր չի լինում, եւ սահմանախախտը ադրբեջանական կողմն է: Շարունակվում են զինադադարի խախտումներն ինչպես արցախյան, այնպես էլ հայաստանյան սահմաններին: Ավելին՝ դրանք սկսել են տեղափոխվել նաեւ նախիջեւանյան ուղղություն: Օրերս թեժ իրադարձություններ եղան նաեւ ազատագրված տարածք Քարվաճառի հատվածում: Այն ինչ եղավ, կարելի է քննարկել 2 տարբերակով՝ 1. Հայկական զինուժը սահմանային որոշ ուղղություններում դեռ թերություններ ունի, ինչը անչափ մտահոգիչ է: 2. Հայկական կողմը վերահսկելով իրավիճակը՝ թույլ է տվել ադրբեջանական հրոսակներին մտնել մեր տարածք, որպեսզի ճշտի դրանց նպատակը (ինչն էլ ներկայացվի շահագրգրիռ կողմերին), ինչը անսպասելի հատվել է ամուսնու մոտ՝ զորամաս գնացող կնոջ ճանապարհի հետ: Նա գնալիս է եղել ամուսնու ծառայակցի մեքենայով, ով էլ զոհվել է այդ հատման կետում… Այսպես՝ 2 դեպքում էլ մտահոգություն կա, առաջինում՝ սահմանային թերի վերահսկման առումով, երկրորդում՝ իրավիճակը վերահսկելու անփութության առումով, ինչի հետեւանքով ունենք զոհ եւ վիրավոր: Վերջինս քաղաքացիական անձ է, ինչը կարող է նաեւ հոգեբանական ազդեցություն թողնել ոչ միայն այդ տարածքի բնակիչների վրա:

Հուլիսի 14-ի կեսօրին Քարվաճառի շրջանի Հարյուրի ձոր կոչվող տարածքում հայ զինվորները կանգնեցրին ադրբեջանցի դիվերսանտներին: Հայկական զինուժի ներկայացուցիչներն Ադրբեջանից մեր երկիր մուտք գործած թշնամիներին շրջափակել են ու վնասազերծել: Ըստ ԼՂՀ ՊՆ հաղորդագրության՝ «Ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ, խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից»:

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է գերի ընկած ադրբեջանցի որոշ դիվերսանտների ու նրանց զենքերի լուսանկարները, բայց իրականում հայկական սահմանը, ըստ անհերքելի ապացույցների, խախտել են ադրբեջանական հանցավոր խմբի անդամներ: «Գործ ունենք հանցավոր խմբի հետ. դիվերսանտները չեն կարող ռազմագերու կարգավիճակ ստանալ»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարությունում: Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից՝ միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ: Տվյալ պարագայում դա անհնարին է, քանզի Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն անձանց, որոնց կարող է տրվել ռազմագերու կարգավիճակ: Մեր ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվել է, որ «առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել եւ դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից»: Փաստորեն, վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որեւիցէ տարբերանշան, կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները՝ դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ:

Վնասազերծված խմբի հանցավոր գործունեության համար՝ պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն եւ սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր եւ այլն, քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ: Ուստի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով՝ արդար դատաքննության եւ Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ: «Անհրաժեշտության դեպքում նշված անհերքելի ապացույցները կարող են ներկայացվել շահագրգիռ միջազգային կառույցներին»,- ասվում է հաղորդագրությունում:

Այս ադրբեջանական լամուկները նկարահանել են իրենց գործողությունները, որպեսզի Ադրբեջան վերադառնալուց հետո ցուցադրեն եւ վարձատրվեն դրա համար, գուցե նաեւ հերոսանալու նպատակ են ունեցել… Կադրերում նրանք երեւում են իրենց զենքերով ու տեսագրում իրենց զրույցը. «Մորթված հորթի կտորները, «Ջերմուկ»-ի շիշը, իրենց խոսակցություններից դատելով, հայ անասնապահների մոտից են գողացել: Հստակ երեւում են նաեւ դրանցից մեկի կողքից կախված ատրճանակը, այլ զենքեր: Իսկ խոսակցության թեման, թերեւս, սեփական արարքների մասին գլուխգովանությունն է, նաեւ հպարտանում են, թե գողությունն ադրբեջանցիների պապական մասնագիտությունն է»…

Մեր ՊՆ հայտարարությունը նաեւ պատասխանն է այն քայլի, որ կատարել է Բաքուն՝ դիմելով ԿԽՄԿ-ին՝ «Քարվաճառում ձերբակալված դիվերսանտների հարցով»: Հայկական կողմը հստակ նշել է, որ այստեղ քրեական հանցագործության մասին է խոսքը, ոչ թե ռազմական գործողության մասնակիցների: Պետք է հիշեցնենք, թե քանի դեպք եղավ, երբ հայ հովիվները կամ շարքային զինվորը շեղվելով ճանապարհից, հատել էին ադրբեջանական սահմանը եւ նույն միջազգային Կարմիր Խաչը պարզապես խաղարկել է «ռազմագերի» հասկացությունը: Ինչեւէ, գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Բայց մինչ այդ, փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա՝ 1972թ. ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977թ. ծնված Կարինե Դավթյանը, ում կյանքին այլեւս վտանգ չի սպառնում, իսկ կյանքը փրկել հաջողվել է օպերատիվ տեղափոխման շնորհիվ: Նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ եւ հանդիպել Կարինե Դավթյանի ընտանիքի անդամներին, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ:

Վերեւում նշվեց, որ Քարվաճառում ձերբակալվածների հարցով Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտե: Ըստ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու, «իրենք դիմել են, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիների հետ կապված խնդիրը փորձենք կարգավորել: Սովորաբար, Կարմիր Խաչը, երբ ստանում է պաշտոնական հաստատում, մենք սկսում ենք բանակցել, որ կարողանանք այցելել իրեն: Այս պահին միայն կարող եմ ասել, որ Ադրբեջանի իշխանություններից նման խնդրանք եկել է»:

Հայկական պետական, քաղաքական ու հասարակական ուժերը առավելապես կողմ են խիստ պատժամիջոցների, սակայն կան Հռոմի պապից ավելի կաթոլիկ հայեր, «դիվերսանտ գերեվարելու դեպքում պետք է շարժվել պատերազմի կանոններով, բայց լինել մարդկային»,- ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Քարվաճառի շրջանում հայկական բանակի կողմից հուլիսի 9-ին ադրբեջանցի մի դիվերսանտին գերելու փաստին: «Ես տրամադրված եմ պատերազմի պայմաններում պատերազմի կանոններով շարժվել ու զուգահեռ առաջնորդվել տվյալ ոլորտում ընդունված համաձայնագրերով: Պետք է բաց աշախատել, որպեսզի հնարավոր լինի նվազագույնի հասցնել կորուստները: Պետք է դրականն ավելացնենք աշխարհում: Նրանք, ովքեր ասում են՝ կոտորել-ջարդելով մենք կվախեցնենք, այդպիսի բան չկա, պետք է կարողանաս քո հնարավորությունները արդյունավետ օգտագործել՝ մնալով մարդ,- նշել է Պարույր Հայրիկյանը եւ հավելել.- Երբ Գորիսի պարետ էի, ես զինվորներ եմ կորցրել՝ գերի են ընկել: Նրանց նկատմամբ տարբեր վերաբերմունքների մասին եմ լսել՝ մի դեպքում գնդակահարել են, մյուս դեպքում՝ պահել են ինչպես հարազատի (գուցե որպես եղբո՞ր,- Ա.Ա.): Մի ռուս ընկեր ունեի, ինքը լավ կերպար չէր, բայց մի օր ասաց՝ եթե դու մտնես ախոռ, խոզեր լինեն եւ նրանք խռռան, դու էլ խոզերի նման պիտի խռխռա՞ս: Դու պետք է քո նկարագիրը պահես, անկախ նրանից՝ որտեղ եւ ում հետ ես շփվում»:

Հիմա այդ ռուսի պատմությունը թող Պարույր Հայրիկյանը օգտագործի իր հակառուս (արեւմտամեռ) կերպարն ավելի ընդգծելու համար, այդ «դասերը» ռուսական կողմին թող տա, մի քիչ էլ ռիսկ անի՝ արեւմտյան ուղղությամբ քարոզներ կարդա երկակի ստանդարտների մասին… Իսկ հայի պատմությամբ ապացուցված է, որ թյուրքական տարրին պետք է սատկացնել ու… վերջ: Զորավար Անդրանիկի օրինակը ամենաօրինակելին է՝ զորավարը իր ճանապարհին սատկացնում էր պատահած թուրքաբնակ գյուղի բոլոր բնակիչներին՝ մեծուփոքր (փոքր թուրքն էլ է մեծ թուրք դառնում…), անգամ դրանց շներին, կատուներին ու այլ անասուններին էր սատկացնում՝ իզութոզը վերացնելով…

Իսկ թե ինչպես է «պետք է կարողանաս քո հնարավորությունները արդյունավետ օգտագործել՝ մնալով մարդ», ազատագրես Հայոց Հայրենիքը արնախումներից, որ օրորոցի երեխային կամ դեռ մոր փորում եղած երեխային են սպանում… երեւի դեռ «կբացատրի» ժողովրդավարության եւ քրիստոնեության «քաղաքական հայրիկ-յանը» (եւ նմանները, որ չգիտես ում համար կամ ում պատվերով են հանկարծ բարեգութ դառնում):

Թյուրքական տարրը անասնական բնազդով է գոյատեւում, իսկ անասունի հետ հնարավոր չէ մարդկային լեզվով խոսել, անասունին միայն վախեցնելով կհասկացնես, եթե դեռ կան մարդիկ, որ անասնական աշխարհը նույնացնում են մարդկային աշխարհի հետ, ապա թող իրենց բարեգթության պատճառները փնտրեն դարվինիզմի ուսմունքի մեջ կամ հուդա-քրիստոնեական այտին ապտակներ ստանալու քարոզչության: Չմոռանանք, որ «անկախություն» բառի «հեղինակ» Հայրիկյանը ԱԻՄ-ը (ԻՄ էր կոչել, հիմա նորից դարձրեց ԱԻՄ) հռչակել է ժողովրդավարների ու քրիստոնեավարների կազմակերպություն: Ինչեւ, նմանները մեզանում քիչ են, ուստի մի անգամ ասելով թերեւս կբավարարվենք: Ավելի վատերն էլ կան, որ դրսերի պատվերով փորձում էին Հայաստանում ադրբեջանական ու թուրքական կինոնկարների փառատոն կազմակերպել (օտարի դեսպանատների փողերով) եւ նման բաներ: Իսկ այն, որ թուրքական ապրանքները սկսել են ողողել հայկական շուկան, սա ինչպես ներկրողների, այնպես էլ դա թույլատրողների, նաեւ գնողների «հայրենասիրության» բացահայտ դրսեւորում է, որ մնում է անհետեւանք՝ անպատիժ, բայց հզորացնում է Թուրքիայի պետբյուջեն: Այդ պետբյուջեն հարստացնում են նաեւ այն հայերը, որ աշխատանք են փնտրում, որ կեսգնով կամ մարմնով լծվել են Անկարայի նպատակների իրականացման գործին: Իսկ այն «հայրենապաշտների» մասին, որ հայրենիքի «կարոտից» մեռած զբոսաշրջությամբ հասնում են Արեւմտյան Հայաստան ու չեն էլ հասկանում, թե քանի տանկի, զրահամեքենայի, արկի կամ այլ զինամթերքի գնման մուծումներ կատարեցին, որ թուրքական կամ ադրբեջանական կողմից դեռ հայի դեմ են դուրս գալու՝ էլ չասենք…

Մի առիթով ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւս նշեց, որ խիստ կասկածում է, որ այդ «հայրենասերների» գոնե կեսի կեսը՝ արդեն հայի քրտինքով գնված զենքերով կկանգնեն իրենց փողերով ձեռք բերված թուրքական (նաեւ ադրբեջանական) տանկերի ճանապարհին. «Ոմանց ճանաչում եմ, որ արցախյան կռվի տարիներին մնացին իրենց տներում, կանանց կողքին կամ մոր փեշերի տակ, ու էլի նույն «հայրենասերներն» էին… նույն «հայրենապաշտությամբ» էին երազում Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի կամ Արեւմտյան Հայաստանի մասին»… Հայ արիների ղեկավարը նշել էր նաեւ, որ ՙհիմա այդ մարդիկ տեսնում են էրգիրը ու վայելու՛մ, չէ՞ որ փափագել են ու ճառեր ճառել, լիքը կենացներ ասել տարիներ շարունակ, հիմա պիտի գան ասեն չէ՞, որ իրենք տեսել են պապերի էրգիրը, ասում էին չէ՞, որ տեսնելու են, ի՛նչ հերոսություն, ի՛նչ հաղթություն…»: Արմեն Ավետիսյանի խոսքով, քանիցս մերժել է հրավերը՝ որպես զբոսաշրջիկ լինելու Արեւմտյան Հայաստանում, մերժել է, որպեսզի հաջորդ դիվերսիան, որ ադրբեջանական կողմը թուրքական օժանդակությամբ իրականացնի, հանկարծ իր կես լուման անգամ այդտեղ չգործի. «Չեք պատկերացնի, թե ինչպես եմ ցանկանում լինել բռնազավթված հայրենիքում եւ ամենուր, որ հայապատկան է, ինչպես եմ ուզում լինել Հայ Աստվածների հուշարձան-համալիրում… բայց ներքին ձայնս, որ հոգուցս է բխում, երբեք թույլ չի տվել 1 լումա նվիրել թուրքին: Իսկ Հայոց Երկիրը դեռ տեսնելու՛ ենք ու ո՛չ որպես զբոսաշրջիկ»…

Հայաստանում պաշտպանության նախարարության պատասխանատուները նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ սկսել են հանդիպումները զորամասերում, մարտական դիրքերում, ինչը շատ ճիշտ մարտավարություն է: Նախագահ Սերժ Սարգսյանը եւս կատարում է նման այցեր: Նույնը կատարվում է Արցախում՝ նախագահ Բակո Սահակյանի կողմից: Ստեփանակերտում, բանակի հրամանատարի տեղակալների, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերի, միավորումների ու զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զինկոմիսարիատների եւ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված 2014թ. առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստը վարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ընթացիկ եւ հավանական զարգացումներին ու այդ համատեքստում մեր հետագա անելիքներին, մեկնարկել են ռազմական խորհրդի բուն աշխատանքները: Այնուհետեւ, ըստ ուղղությունների, համապարփակ զեկույցներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, որոնք ոչ միայն խոսել են իրենց պատասխանատվության տակ գտնվող ուղղություններում արձանագրված դրական տեղաշարժերի մասին, այլեւ նշել են ի հայտ եկած թերացումները եւ դրանք շտկելու գործառույթները:

Կարեւոր է նաեւ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս հանդիպել է խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողների հետ եւ պաշտոնապես խոստացել մահացած զինվորների ծնողներին՝ իր լիազորությունների շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բարձրացված հարցերի պարզաբանմանն ուղղված:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ օժանդակում է զինծառայողների ծնողներին ու հարազատներին ավտոբուսներով զորամասեր տանելու, հարազատների հանդիպումները կազմակերպելու գործին, ինչը եւս դրական  ազդեցություն է թողնում: Իսկ Երեւանի քաղաքապետի հերթական պաշտոնական այցը Արցախ՝ նորից ցուցադրում է երկու հայկական պետությունների իրապես միասնական լինելու փաստը:

Բայց ամենակարեւորը՝ ազատամարտիկների խնդիրները արդարացի եւ նկատելիորեն կարգավորելն է, որ պետք է ստանձնի կառավարությունը: Սա այնքան կարեւոր է, որքան բանակին ուշադրություն դարձնելը, քանի որ պատերազմական գործողությունների դեպքում նախկին ազատամարտիկներից շատերի փորձը եւ ներկայությունը անհրաժեշտ են լինելու մեր բանակի տղաներին, չնայած այն հանգանմանքին, որ ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի պատասխանատուները բազմիցս հավաստել են, որ տարածաշրջանի ամենապատրաստված ու մարտունակ բանակը Հայաստանինն է:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 25 (330), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։