Հոկտեմբերի 6-7-ին հոբելյանական՝ 25-րդ ուխտագնացությունն էր՝ դեպի հայ մեծ զորավար ու գաղափարախոս Գարեգին Նժդեհի մասունքատեղի: Հիշեցնենք, որ մեծ հայորդու աճյունը Հայաստան է բերվել ՌԴ Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից՝ մի շարք հայրենասերների՝ այն ժամանակներում շատ վտանգավոր ծրագրի իրականացումից հետո: Իսկ զորավարի աճյունը վերաթաղված է երեք վայրերում՝ Խուստուփ լեռան լանջին (իր կտակի համաձայն)՝ Կոզին աղբյուրի մոտ, Եղեգնաձորի շրջանի Սպիտակավոր եկեղեցու բակում եւ Կապան քաղաքի՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում: Առաջին երկու վայրերում վերաթաղումն արվել է գաղտնի եւ արդեն տասնյակ ուխտագնացություններ են եղել, իսկ Կապան, մի քանի տարի է՝ ինչ այցելում են ուխտագնացները: Նժդեհից մասունքներ է բերվել քաղաքի հուշահամալիր՝ քարե շինությանը շունչ տալու նպատակով, եւ դա Նժդեհի աճյունը Հայաստան բերողների, հուշահամալիրը նախաձեռնողների եւ անվանի որոշ ուխտյալների համաձայնությամբ է կատարվել: Այսօր այդ համալիրում կատարվում են դպրոցական, հարսանեկան, բանակային երդման եւ այլ հայրենասիրական ու հիրավի գեղեցիկ արարողություններ: Նրանցից շատերը հոկտեմբերի 6-ին գիշերեցին Խոստուփ լեռան լանջին՝ մշտավառ կրակի շուրջ, խոսելով Նժդեհի գաղափարներից ու երգելով հայրենասիրական երգեր, իսկ մի մասն էլ գիշերեց Խուստուփի մոտ գտնվող Բաղաբուրջ գյուղում՝ արդեն հանգուցյալ Ստեփան Կարապետյանի տանը: Սա տունն է մի մարդու, որտեղ դեռեւս 1983թ. գիշերել էին Նժդեհի մասունքները Խուստուփ բերած հայրենասերները, ցավոք էլի հանգուցյալ, պրոֆեսոր Վարագ Առաքելյանի գլխավորությամբ, ով էլ տարիներ առաջ քաջալերել էր մնացյալին՝ զորավարի աճյունը Վլադիմիրի գերեզմանատնից տեղափոխելու համար: Հոկտեմբերի 7-ին կատարվեց Նժդեհի հիշատակի ու փառաբանման արարողությունը, եւ խրոխտ ելույթներից ու երգերից հետո, տեղի ունեցավ նոր ուխտյալների երդման արարողություն (ինչն արդեն ավանդական է դարձել), ովքեր հավաստեցին իրենց նվիրյալությունը Նժդեհյան Ուխտին եւ ցանկություն հայտնեցին դառնալ մշտական ուխտագնացների խմբի անդամ: Այս անգամ երդվյալները ոչ միայն Հայաստանից էին, այլեւ՝ Արցախից: Երդումն ընդունեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Վերջինս մի քանի տարիներ արդեն ընդունում է ուխտավորների երդումը՝ որպես երկար տարիների նվիրյալ ուխտավոր եւ նժդեհյան ցեղակրոն ուսմունքի գաղափարակիր: Այս որոշումը, ի դեպ, կայացրել են Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխած ուխտյալ հայորդիները:
Աշոտ Հակոբյան
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը Բուսանում ավարտվեց
- ՀՀ ԱԺ–ում շարունակվում է Եվրանեսթի 12-րդ լիագումար նստաշրջանը (ուղիղ)
- Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կունենան «ֆանտաստիկ հարաբերություններ»
- Ամփոփվել են 2025-ի Հայաստան-Գերմանիա պաշտպանական համագործակցության արդյունքները, համաձայնեցվել 2026 թվականի ծրագրերը
- Մասիս-Այնթապ ճանապարհին բեռնատար է այրվել
- Բելգիան բարձր է գնահատում ՀՀ–ի ժողովրդավարական ուղին․ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը՝ Փաշինյանին
- Որոշ վարկերի վաղաժամկետ մարումների արդյունքում ՀԷՑ-ի պարտավորությունները նվազել են մոտ 15.3 մլն դոլարի չափով. Պետրոսյան
- Սի Ցզինպինը հայտարարել է խաղաղապահության հարցերում ԱՄՆ–ի հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին
- «Որևէ պահի չընկրկեք, չնահանջեք». ԱԺ պատգամավորները տեսակցել են Բագրատ և Միքայել Սրբազաններին
- Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում քննարկման է մասնակցել (վիդեո)
Unknown Feed



Armenian