Հայկական խոհանոց – Խնձորով բլիթներ… Գիտա-մշակութային Հայաստան… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Խնձորով բլիթներ

Բաղադրությունը - Ալյուր – 0.5 կգ, թթխմոր – 10 գ, աղ – 0.5 թեյի գդալ, շաքարավազ – 1 թեյի գդալ, կաթ – 200 գ, ջուր- 100 գ:

Միջուկի համար՝ խնձոր – 0.5 կգ, խնձորի հետ՝ շաքարավազ – 4 ճաշի գդալ, դարչին, վանիլ եւ 1 թեյի գդալ ալյուր:

Պատրաստման եղանակը - Ալյուրը, թթխմորը, աղը, շաքարավազը, կաթը, ջուրը խառնել, հունցել՝ մինչեւ դառնա ձեռքերին չկպչող պինդ խմոր: Թողնել մի քիչ հանգստանա:

Այս ընթացքում խնձորը կտրտել, խառնել շաքարավազը, դարչինը, վանիլը, ալյուրը: Հետո խմորը բաժանել 50 գրամանոց գնդերի, ալյուրով բացել, ափսեի տեսք տալ, խնձորը դնել մեջը, լուսնաձեւ փակել այնպես, որ թավայում բուսայուղի մեջ տապակելիս չթափվի:

Բուսայուղում տապակելուց զատ բլիթները կարելի է դնել ջեռոցը, եփել 20 րոպե 2500-ի տակ: Բլիթները ջեռոցից հանելուց հետո դրանց վրա մեղրաջուր լցնել: Բարի ախորժա՛կ:

Գիտա-մշակութային Հայաստան.–

«Ոսկե ծիրան»-ը փակվեց

«Ոսկե ծիրան» Երեւանի 11-րդ միջազգային կինոփառատոնը եւս դարձավ պատմություն, ցուցադրվեց շուրջ 50 երկրի ավելի քան 300 կինոնկար: Ժյուրիի կազմը փակման հանդիսավոր արարողությանը հայտարարեց մրցանակակիրներին՝ հուլիսի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Միջազգային խաղարկային մրցույթ

1-ին մրցանակ (կամ «Ոսկե Ծիրան»). «Ցեղը», ռեժ.՝ Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա):

2-րդ մրցանակ (կամ «Արծաթե Ծիրան»). «Կույր ժամադրություններ», ռեժ.՝ Լեւան Կոգուաշվիլի (Վրաստան):

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Նատյուրմորտ», ռեժ.՝ Ուբերտո Պազոլինի (Մեծ Բրիտանիա/Իտալիա):

Միջազգային վավերագրական մրցույթ

1-ին մրցանակ. «Քարե գետը», ռեժ.՝ Ջիովանի Դոնֆրանչեսկո (Իտալիա/Ֆրանսիա):

2-րդ մրցանակ. «Դոմինոյի էֆեկտը», ռեժ.՝ Էլվիրա Նեւերա, Պյոտր Ռոսոլովսկի (Լեհաստան/Գերմանիա):

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

1-ին մրցանակ. «Թեեւ գիտեմ, որ գետը չորացել է», ռեժ.՝ Օմար Ռոբերտ Համիլթոն (Պաղեստին/Եգիպտոս/Քաթար/Մեծ Բրիտանիա):

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Կարմիր Հալքը», ռեժ.՝ Ասմինա Պրոեդրու (Հունաստան):

Հայկական համայնապատկեր

1-ին մրցանակ. լիամետրաժ խաղարկային. «Թեւանիկ», ռեժ.՝ Ջիվան Ավետիսյան (Հայաստան/Լիտվա):

1-ին մրցանակ. կարճամետրաժ խաղարկային. «Կաթնեղբայր», ռեժ.՝ Վահրամ Մխիթարյան, (Լեհաստան/Հայաստան):

2-րդ մրցանակ. լիամետրաժ-խաղարկային. «Ռոմանտիկները», ռեժ.՝ Արեգ Ազատյան եւ Շողիկ Թադեւոսյան, (Հայաստան):

Պատվոգիր. «Նորմալ եղիր, խնդրում եմ», ռեժ.՝ Հայկ Քոչարյան (ԱՄՆ):

Հրանտ Մաթեւոսյանի անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար

«Կաթնեղբայր», ռեժ.՝ Վահրամ Մխիթարյան (Լեհաստան/Հայաստան), սցենարի հեղինակներ՝ Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա:

Ֆիպրեսի մրցույթ

«Ցեղը», ռեժ.՝ Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա):

Էկումենիկ մրցույթ

«Շքամուտքը», ռեժ.՝ Լուսինե Սարգսյան (Հայաստան):

Խրախուսական մրցանակ. «Կույր ժամադրություններ», ռեժ.՝ Լեւան Կոգուաշվիլի (Վրաստան):

Հատուկ մրցանակներ -

Կինոմատոգրաֆիստների միության թագուհի «Նուարդ» մրցանակ

«Խնդրում եմ՝ նորմալ եղիր», ռեժ.՝ Հայկ Քոչարյան (ԱՄՆ): «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն», ռեժ.՝ Ռուբեն Գինեյ (Չինաստան/Հայաստան/Ռուսաստան/Հնդկաստան):

Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակ

«Հարություն», ռեժ.՝ Ալեն Մանուկյան (Հայաստան):

Փակման արարողությունը նշանավորվեց նաեւ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից մի քանի հատուկ մրցանակների շնորհմամբ: Մասնավորաբար՝ փառատոնը «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի արժանացրեց այս տարվա պատվավոր 2 հյուրերի՝ աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեին եւ միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող անվանի կինոգետ Մարկո Մյուլլերին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայոց Եկեղեցու պատվավոր մրցանակը շնորհվեց աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիին:

Վիկտոր Համբարձումյանի անվան  մրցանակակիրները հայտնի են

Հայտնի են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողները: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 18-ին՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, մրցանակը կհանձնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մրցանակի հաղթողներն են՝

Ֆելիքս Ահարոնյանը, ով առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի եւ տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման եւ Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար» (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա եւ Մաքս Պլանկի անվ. միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա):

Իգոր Կարաչենցեւը (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան) եւ Բրենթ Թալին (Հավայան կղզիների համալսարանի աստղագիտական ինստիտուտ, ԱՄՆ), ովքեր առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի կողմից «Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»:

Մրցանակի 500.000 դոլար գումարից Ֆելիքս Ահարոնյանին կհատկացվի 250.000 ԱՄՆ դոլար, իսկ Իգոր Կարաչենցեւին եւ Բրենթ Թալիին՝ յուրաքանչյուրին 125.000-ական ԱՄՆ դոլար:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ. եւ ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի ու հարակից գիտությունների բնագավառում կարեւորագույն մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի եւ ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500.000 ԱՄՆ դոլար եւ տրվում է 2 տարին մեկ անգամ՝ սկսած 2010թ.:

2010թ. Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներն են Միշել Մայորը (Շվեյցարիա), Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա), Նունո Սանտոսը (Պորտուգալիա), իսկ 2012թ.՝ Յան Էյնաստոն (Էստոնիա) եւ Իգոր Նովիկովը (Ռուսաստան):

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                «Լուսանցք»՝      52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 26 (331), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։