Հակահայկականությունը նաեւ հոգեւոր բնույթ ունի Վրաստանում… Հակահայկականությունը ադրբեջանական անասնական բնազդի տարր – Ժամանակն է բազմապատկել թշնամու վախը…

Հակահայկականությունը նաեւ հոգեւոր բնույթ ունի Վրաստանում

«Լուսանցք»-ը միանալով աշխարհասփյուռ հայերի բողոքներին՝ անդրադառնում է Թբիլիսիի կողմից սադրված հերթական հակահայ դրսեւորմանը:

Թբիլիսիի սբ. Էջմիածին հայկական եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի սադրիչները հայհոյանքներ տալով ու սպառնալով հեռացել են, բայց երեկոյան կողմ նույն խումբը, հավաքագրելով մոտ 50 հոգի, արդեն հարձակվել են եկեղեցու առջեւ կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանի ու տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա, դաժանորեն ծեծել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով հոգեւորականներին եւ Առաջնորդարանի աշխատակիցներին: Հարձակվողները պոկել են հոգեւորականներից մեկի լանջախաչը ու վերցրել են իրենց հետ: Այդ պահին եկեղեցուց դուրս են եկել մկրտության արարողության մասնակիցներ, ովքեր փորձել են կարգի հրավիրել հարձակվող ամբոխին, սակայն եկեղեցու դեմ հարձակվողներն այս անգամ ուժ են կիրառել նաեւ մկրտության եկած ժողովրդի վրա, որոնց մեջ եղել են կանայք եւ երեխաներ, ովքեր այդ տեսարանից սարսափած, նորից եկեղեցի են մտել:

Այդ դաժան տեսարանները նկարահանվել են «Հայարտան» դիտարկող տեսախցիկներով: Մինչեւ ոստիկանների մոտենալը, Առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը իրեն ամրակցված օրինական զենքից մի քանի անգամ կրակել է օդ եւ հանդարտեցրել կռվողներին:

Քրեական գործ է հարուցվել եւ ընթանում է քննություն: Լուրջ վնասվածքներ է ստացել Լեւոն Իսախանյանը, ում տրվել է դատաբժշկական ուղեգիր: Ականատեսների վկայությամբ՝ հարձակվող ամբոխը ընդգծված ազգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: Ոմանք եղել են ալկոհոլի եւ թմրադեղերի ազդեցության տակ: Հարձակված 50-հոգանոց ամբոխին ղեկավարել է թանկարժեք մեքենաներով եւ վայելուչ հագուկապով ստահակների խումբը:

Այս ամենը վրացական եկեղեցիներում, նաեւ լրատվությամբ, կենցաղային մակարդակով հայ եկեղեցու, ընդհանրապես հայութան հանդեպ սերմանվող ատելության հետեւանք է:

«Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ներքին կայունությունը, այս երկրում բազմադարյա միջազգային եւ միջկրոնական հարաբերությունները եւ կոչ ենք անում Վրաստանի իրավապահ մարմիններին համապատասխանաբար գնահատել տվյալ գործողությունները ու հետաքննել դրանք՝ որպես կրոնական եւ ազգային հողի վրա իրականացված հանցագործություն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանում ազգային ու կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով»,- իր հայտարարությունում նշել է Հայ առաքելական ուղղափառ սբ. եկեղեցու վիրահայոց թեմը:

…Եկեղեցու բակում հայերի վրա հարձակվող անձիք եղել են վրացիներ.- ասել է վիրահայոց թեմի իրավաբանական հարցերով պետության հետ հարաբերությունների եւ միջկրոնական համագործակցության բաժնի տնօրեն, միջադեպի մասնակից Լեւոն Իսախանյանը՝ հերքելով այն «վրացական» տեղեկությունները, թե իբր ծեծկռտուքը տեղի է ունեցել հայերի միջեւ: «Դեմքով ծանոթ ենք, վստահաբար գիտենք, որ վրացիներ են: Իսկ մյուսները, ովքեր հետո միացան, կարծում եմ, որ վրացիներ էին, քանի որ միջադեպի ժամանակ նրանք եւս մեզ հայհոյում էին վրացերեն»,- նշել է նա:

Վերը նշեցինք, որ Վրաստանի իրավապահների կողմից հարուցվել է քրեական գործ եւ ընթանում է քննություն, բայց հետաքրքիր է, որ այսքանից հետո էլ, մի խումբ ստահակներ հաջորդ օրը կրկին շրջապատել են Թբիլիսիի հայկական եկեղեցին: Կրքերը դեռ չեն հանդարտվու՞մ, թե՞ հանդարտեցնողները մեռել են… մեր հարեւան երկրում:

Կամ էլ՝ լա՜վ մեռած են ձեւանում:

Ինչպես պապս կասեր՝ կարոտ մնացինք մի նամուսով հարեւանի…

Վահագն Նանյան

Ժամանակն է բազմապատկել թշնամու վախը

Վերջերս շատ է խոսվում ադրբեջանական սադրիչ գործողություների աճի ու ծավալումների մասին, ինչը փորձում են կապել բացառապես տարածաշրջանային գերակա խնդիրների հետ: Իհարկե, դա էլ կա, բայց չմոռանանք, որ վերջին ամիսերին խոսք եղավ նաեւ հայկական կողմից Նախիջեւանի ու Արցախի ուղղություններով որոշ բարձունքների վերատիրելու մասին: Ինչքան էլ Բաքուն կոծկեց այս իրողությունը, համացանցով հասավ Ադրբեջան: Իսկ լուրերը սարսափեցրել են ադրբեջանցիներին, հատկապես Նախիջեւանում, եւ ահա Բաքուն փորձում է հակառակն ապացուցել:

Եվ Քարվաճառի կողմից ուղարկվեց հանցագործ մի խումբ, որը տեղանքին ծանոթ էր (դիվերսանտների հետ այս տարածքից վաղուց փախած ուղեկցող կար), պետք է «հոգեբանական դիվերսիա» կազմակերպեր։ Նրանք նկարահանել են իրենց ամեն քայլը, որպեսզի ցույց տան, թե իբր կարող են գալ եւ այստեղ անել այն, ինչ ցանկանում են։ Անասնագողությունից, ուտել-խմելուց սկսած մինչեւ երեխա սպանելն ու հայ կնոջ աչքը հանելը նկարահանել են՝ իրենց երկրում ցույց տալու համար՝ առկա վախն ու մտահգությունը վերացնելու նպատակով:

Բաքվում լավ են հիշում, թե ինչ եղավ պատերազմի ընթացքում, երբ Խոջալուի մարտում վախից փախչող թյուրքին հենց իր զինվորը ոչնչացրեց՝ խուճապը կանխելու համար, հայերի նկատմամբ վախը որոշեց պատերազմի ելքը… Այժմ էլ, առանց աղմուկի, բայց վստահորեն ադրբեջանական դիրքերի գրավումը նոր վախ կարող է սերմանել, ինչը փորձում են գազանությունների ցուցադրմամբ կասեցնել: Բայց մե՛նք կասեցրինք իրենց՝ չհաջողեցին:

«Լուսանցք»-ը կարեւորում է այն տեսակետը, որ համացանցում զետեղեցին մեր ազգակիցները, որ «պետք չէր այս լամուկներին կենդանի պահել ու ցուցադրել, պիտի հայտարարվեր, որ մերոնք սատկացրել են ու վերջ, ի՞նչ դատ-դատաստան, որ հետո էլ մի քանի միջազգային ծախու լպիրշներ գան ու պաշտպանեն այս կենդանիներին…»:

Հիշեցնենք Գարեգին Նժդեհի խոսքերը՝ թուրքին մեկ հանցանք ներելը՝ նշանակում է երկու նորերն արտոնել…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 26 (331), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։