Անբարոյականության սահմանը Կոտայքի մարզում հուշարձաններ են ոչնչացնում Ուղիղ 1.5 տարի առաջ էլ էին ոչնչացնում այս քարերը: Ի պատիվ զլմ-ների, հատկապես՝ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի նշենք, որ հետեւողական ընթացք տրվեց այդ խնդրի մանրամասն լուսաբանմանն ու հետաքննությանը, ինչու ոչ՝ նաեւ լուսանկարահանմանը: Պետական բոլոր կառույցներն արձագանքեցին դրան (կարծում ենք՝ ստիպված): Զայրացան միջազգային բնապահպանները՝ նշելով, որ դա ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի հարստություններից է ու այն պահպանել է պետք: Ինչեւէ, արդյունքը եղավ այն, որ վանդալիզմը դադարեցվեց, որպեսզի սկսվի… ճիշտ 1.5 տարի հետո: Որպեսզի թյուրըմբռնման տեղիք չտա, ասենք, թե ինչու ենք առանձնացնում հենց պաշտոնաթերթը: Ընդդիմադիր կոչվող ոչ մի մամուլ իրական վիճակը չտվեց, բոլորն էլ մեղքը բարդեցին գյուղապետի վրա, ոմանք էլ նույնիսկ հերքեցին հուշարձանի ոչնչացման փաստը: Մինչդեռ պաշտոնաթերթը նկատել էր, որ մեր իրականությունում գյուղապետն այդքան ապօրինությունները թույլ տալու համար այդքա~ն «լիազորություններ» չէր ունենա, եթե նրան չտրվեր դրա իրավունքը: Այլ կերպ՝ Կոտայքի մարզպետարանի ու Գառնիի գյուղապետարանի անբարոյականության սահմանն այդքան անսահման չէր լինի, եթե այս կառույցները չունենային այդ անսահմանության երաշխիքը… Մենք դիմում ենք ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին (հազիվ թե այս հարցը լուծեն բնապահպանության ու մշակույթի նախարարությունները)՝ քննության առնելու այս գործը վարչական ու քրեական գործառույթների շրջանակներում եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորների՝ ինչ դիրքի ու պաշտոնի էլ լինեն նրանք: Իսկ մեր տեղեկատվությամբ այդ դիրքը լա~վ էլ բարձունքում է, որին, համենայնդեպս, ի զորու է պատժելու ՀՀ վարչապետը:
Գառնիում, Ազատ գետի կիրճում ոչնչացնում են ուղղաձիգ ողորկ քարերը, որ հայտնի է «քարերի սիմֆոնիա» յուրօրինակ անվամբ: Բանն այն է, որ այդ տարածքը բնության բացառիկ հուշարձան է ու եզակի նաեւ աշխարհում: Այս բազալտե քարերը կապույտ են ու այնքան կատարյալ ու ողորկ, որ պատրաստի շինանյութ են: Իրեն հարգող որեւէ պետությունում ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի բնության հուշարձանը քանդել, որովհետեւ այն պատրաստի շինանյութ է: Մենք անում ենք:
Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբ
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը Բուսանում ավարտվեց
- ՀՀ ԱԺ–ում շարունակվում է Եվրանեսթի 12-րդ լիագումար նստաշրջանը (ուղիղ)
- Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կունենան «ֆանտաստիկ հարաբերություններ»
- Ամփոփվել են 2025-ի Հայաստան-Գերմանիա պաշտպանական համագործակցության արդյունքները, համաձայնեցվել 2026 թվականի ծրագրերը
- Մասիս-Այնթապ ճանապարհին բեռնատար է այրվել
- Բելգիան բարձր է գնահատում ՀՀ–ի ժողովրդավարական ուղին․ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը՝ Փաշինյանին
- Որոշ վարկերի վաղաժամկետ մարումների արդյունքում ՀԷՑ-ի պարտավորությունները նվազել են մոտ 15.3 մլն դոլարի չափով. Պետրոսյան
- Սի Ցզինպինը հայտարարել է խաղաղապահության հարցերում ԱՄՆ–ի հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին
- «Որևէ պահի չընկրկեք, չնահանջեք». ԱԺ պատգամավորները տեսակցել են Բագրատ և Միքայել Սրբազաններին
- Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում քննարկման է մասնակցել (վիդեո)
Unknown Feed



Armenian