Հայկ Նահապետը խոսել է Հայ Աստվածների հետ – Հայ Դյուցազունն Աստվածամարդ է՝ Երկրային Աստված…

Մինչ այս փառահեղ օրը, հայ-ադրբեջանական հերթական բախումների ժամանակ, արիադավան-հեթանոսական ծիսական արարողություններ են կազմակերպվել նաեւ մեր մի շարք նախաքրիստոնեական հնավայրերում, ազգահենք հուշարձանների մետ, Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ու այլ վայրերում…

Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հայ արիներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Նավասարդի ավանդական տոնը: Այն նշվում է բազում դարեր եւ այդ օրը փառաբանվում է Դյուցազուն Հայկը՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար:

Մեր փառահեղ Նախնի Հայկը, ինչպես Սասնա Դավիթը Հայոց էպոսի, Արարչի եւ Աստվածների կամոք վերադառնում է Հայոց Երկիր, որ ազատագրի այն՝ մեր սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից… Այդ օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ, Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային բերեց ազատ կյանք:

Նահապետը հայ ազգի հիմնադիրը չէինչպես շարունակում են պնդել հայի տարիքը նվազեցնելու միտում ունեցողները: Հայ ազգը Արարչի արարած 7 բնածին ազգերից մեկն է, եւ Հայոց փառահեղ նախնին ազգի այն ներկայացուցիչներից է, ով մեր պատմական Աստվածամարդ էություններից մեկն է, որ այդ ժամանակահատվածում կատարեց իր եւ հայ տեսակի առաքելությունը

Արարիչն է արարել Հայ Աստվածներին՝ ստեղելով Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ), որ պիտի տիեզերական առաքելությունն իր շարունակեր նաեւ Երկրում, արդեն որպես արարչածին ազգատեսակ ու մարդատեսակ: ԱրԱրիչն ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ ԱրԱրչածին ԱրԱրածն այդ Հայ Աստվածների Զարմից էր եւ ուներ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ… Նա Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը՝ Արորդիների՝ Երկրային Աստվածների Ծինը (Գենը):

Եվ Հայկը կատարեց իր երկնային առաջադրանքը, որ երկրային առաքելությունն էր իր: Վերակագնվեց հայի իշխանությունը Հայոց Հավիտենական Հայրենիքում՝ Հայքում՝ Հայկի (հայերի) նախապապերի երկրում: Սակայն այս պատմական փաստը (արտաքին ու ներքին) պատմա-ստագիտությամբ շարունակում են աղավաղել:  Նախ փորձեցին Հայոց պատմությունն սկսել հուդա-քրիստոնեության ներխուժման պահից, իբր հայն այդպես միայն ազգ դարձավ, որ հազիվ 2 հազար տարեկան է: Բայց չհաջողելով կրոնախեղ սուտը, փորձում են մեր պատմությունն ու ինքնությունը սահմանափակել 4-5 հազար տարվա մեջ՝ մոռացության մատնելով բյուր հազարամյակների հասնող մեր արաչական անցյալը: Անգամ Աստվածազարմ Հայկին Աստված հռչակելով՝ փորձել են մեր Աստվածներին մարդեղեն դարձնել՝ իբր հիմնավորելով Հայ Աստվածների ոչ Արարչածին ու Հավերժական լինելը…

Սա թշնամական (ներքին ու արտաքին) դավադրություն է:

Հիշեցնենք, որ պատմահայր Մովսես Խորենացին է անգամ արձանագրել (ում աշխատությունների հիմնարար մասը նույնպես ոչնչացվել է հուդա-քրիստոնեական գրաքննությամբ), որ Հայք վերադառնալով՝ Հայկը հանդիպում է Հսկաների Ցեղի ցիրուցան ներկայացուցիչների, որ Հայքի բնիկներն էին եւ նրանց հնարավոր չէր եղել ստրկացնելԻրականում՝ Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ հանդիպեց հսկա մարդկանց բազում խմբերի, որ մեկուսացել էին հայոց լեռներում, որտեղ ապրում էին ինքնապաշտպանվելով: Մեր փառահեղ Նահապետն անգամ զարմացել է այդքան հսկաների առկայությունից, բայց արի ու քաջ գործերով կարողացել է իր շուրջը համախմբել նրանց, ինչպես դա արեց հայրենիք վերադարձած Սասնա Դավիթը:

Հաղթելով Բելին՝ Հայկը զարկ տվեց վերազարթոնքին, հայության վերելքի մի նոր դարաշրջան բացեց ու հետագա սերունդները դա գնահատելով փառաբանեցին Հայկյան հաղթանակը, իսկ Նավասարդը երկար ժամանակ (մարտին նշվող Հայոց Ամանորից հետո) նշվում էր  որպես Նոր Տարի՝ Նոր Վերածննդի ու Կյանքի օր…

Օգոստոսը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել: Իսկ այսօր մերթ ընդ մերթ կազմակերպվող Նավասարդյան խաղերը զուրկ են Նավասարդի բուն էությունից: Օգոստոսի 11-ին ԵրեւանումՀայկ Նահապետի արձանի մոտ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ Հոգեւոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ   ծիսական արարողություն է կազմակերպվել, որտեղ փառաբանվել են Հայ Աստվածներն ու մեր հզոր նախնին՝ Հայկը: Տոնն ավարտվել է գինեձոներով համեմված ավանդական ուտեստների համտեսմամբ:

Մինչ այս, մի քանի օր շարունակ, հայ-ադրբեջանական հերթական բախումների ժամանակ, արիադավան-հեթանոսական ծիսական արարողություններ են կազմակերպվել նաեւ հանրապետության մի շարք հնավայրերում եւ Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Առանձին խմբերով մասնակցել են նաեւ «Հայ-Արիական» ուսանողական, «Հայ-Արիներ» երիտասարդական, «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբները, ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսական կազմակերպությունը եւ ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը, որոնց ներկայացուցիչները իրենց հավատարմությունն են հավաստել ազգին ու հայրենիքին:

Այս օրերին հայ արիականներն ու ազգայնականները նաեւ երդման արարողություններ են կազմակերպել՝ այցելելով Գարեգին Նժդեհի մասունքների վերաթաղված երեք սրբավայրեր, Սասունցի Դավթի, Տորք Անգեղի եւ այլ հուշարձանների մոտ:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

11.08.2014թ. – Նավասարդ

- ՀԱՅԱ` որ ՀԱՅ էս -

Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –

Արարիչն արարեց Աստվածներ
…………………………………………………

Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –

Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
……………………………………………………………

Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –

Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
……………………………………………………………….

Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),

Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի
……………………………………………………………………….

Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ

05.08.2010թ. – Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։