Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկաց­ը»…

«Մը ծառըմ կա Հնդու քաղաք,

Ճողեր թալե քաղքե քաղաք.

Հըմեն ճողին քյառսուն ճրագ,

Էն մեկ ճողին՝ սինամախավ­ք»:

Ի՞նչ է մեզ հուշում այս հին հանելուկային քառատողը: Ի՞նչ կապ ունեին մեր նախնիները «Հնդու քաղաք­ի» հետ եւ ի՞նչ է նշանակում սինամահավքը, «40» թիվը:

Հայաստանում Հնդու քաղա՞ք է եղել…

Հենց այս, հնուց մեզ հասած հարցերի պատասխանն ենք փորձում տալ մեր հոդվածում:

Ջանալով գտնել ինչ–որ մի պատմական ակնարկ, կապված Քարահունջ հուշարձանի եւ նրա անվան հետ, որոնումների ժամանակ, ի զարմանս մեզ, նկատեցինք, որ Հայոց ձորի հայաբնակ գյուղերի ցանկում եղել է Հնդըստան անունով գյուղ (ՀՍՀ, 6):

Հաջորդ անակնկալն այն էր, որ ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում «հնդկաստանցի» բառի իմաստի բացատրությունից հետո, արվում է հետեւյալ մեջբերումը. «Բանակցությունները հայոց ժողովրդի եւ ռուսաց կառավարության մեջ այդ հարցի մասին կատարվում էին հնդկաստանցի Իսրայել Օրու միջնորդությամբ (Ր­)»:

Ինչու՞ ենք մենք վերը բերված մեջբերման մեջ ընդգծել «հնդկաստանցի» բառը: Մեր խնդիրն է պրպտել ու գտնել, թե Հնդըստան (Հնդկաստան) անվանումը ինչ տեղի հետ է կապված:

Եվս մի տեղեկություն «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարա­ն»-ից. «Անգեղակոթում Մելիք Սաֆրազի մոտ հրավիրված գաղտնի ժողովին մասնակցում էր նաեւ հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Իսրայել Օրին, որին նրանք համարում էին անգեղակոթցի»:

Հայկական սովետական հանրագիտարանում (ՀՍՀ, 4) Իսրայել Օրու (1659-1711, Աստրախան) ծննդավայրը չի նշված: Ենթադրվում է, որ նա ծնվել է Սիսիան գյուղում:

Մեջբերված աղբյուրներում տեսնում ենք, որ Իսրայել Օրու ծննդավայրին տրվում են տարբեր տեղանուններ: Սակայն ինչու՞ էին նրան անվանում հնդկաստանցի: Այս հարցի պատասխանը գտնելու համար մենք ուսումնասիրեցինք բազմաթիվ նյութեր, ուր Հնդկաստան տեղանունն է հիշատակվում, ու նաեւ այս անվան հետ կապված այլ տեղեկություններ:

Նախ անդրադառնանք օտար աղբյուրներին:

Իսպանացի պատմաբան Բարտոլոմե դե Լաս Կասասը (1474-1566) «Հնդկաստանների պատմություն­ը» (Лас Касас Бартоломе де «История Инди­й») գրքում գրում է. «Միջին դարերում Եվրոպայում «Հնդկաստաններ» անվանման տակ հասկանում էին, ընդարձակ եւ եվրոպացիներին քիչ ծանոթ, Հարավային եւ Հարավ Արեւելյան Ասիայի շրջանները, նաեւ Հնդկաչինը, Մալակկա թերակղզին, Ցեյլոնը, Ինդոնեզիական արշիպելագը եւ Հարավային Չինաստանը, բայց ոչ բուն Հնդկաստանը (թերակղզի Հնդոստանը):

Երբ տարբերությունը երկրագնդի այս շրջանի եւ նոր հայտնաբերված անդրատլանտյան հողերի միջեւ պարզ դարձավ, Նոր Աշխարհի երկրները սկսեցին կոչվել «Արեւմտյան Հնդկաստաննե­ր»՝ ի տարբերություն բուն Հնդկաստանի: Այս անվան մնացորդը պահպանվել է մինչեւ հիմա «Վեստ Ինդի­ա» տերմինով, որով անվանում են հսկայական արշիպելագը՝ տեղավորված Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների միջեւ:

Միջնադարյան աշխարհակալների մոլորությունների պատճառով է, որ Ամերիկայի բնիկները Կոլումբոսի ժամանակներից ի վեր կոչվում են հնդկացիներ, իսկ բուն Հնդկաստանի ժողովրդի վրա ամրագրվեց հնդիկներ անվանում­ը»:

Սա է հայտնի պատմաբանի կարծիքը: Սակայն հարց է ծագում. արդյո՞ք այս ամենը միջնադարյան աշխարհակալների մոլորության արդյունքն էր, թե՞ կա մի այլ կարեւոր ու անհայտ պատճառ:

Բանն այն է, որ XVIդ կեսերից սկսած պատմաաշխարհագրության մեջ առաջացավ մի ըմբռնում, որի հիմքում ընկած է այն գաղափարը, որ Կոլումբոսը, 1492թ. ճանապարհ ընկնելով, արդեն իր ձեռքին ունեցել է որոշակի տեղեկություններ Ատլանտիկայից դեպի արեւմուտք գտնվող հողերի գոյության մասին, եւ որոնք Ասիայի հետ նույնական չեն: Արտասահմանում XXդ այս կոնցեպցիայի կողմնակիցներն էին ամերիկացի Ա.Վինյոն, արգենտինացի Ռոմուլո Կարբիան, ֆրանսիացի Մ.Անդրեն, վերջին ժամանակներում նաեւ Բալեստեր Էսկալասը, իսկ Սովետական Միությունում այս հարցով երկար տարիներ զբաղվել է Ի.Ցուկերնիկը:

Այստեղից կարելի է ենթադրել, որ Կոլումբոսը օգտվել է իրենից առաջ Ամերիկաները հայտնագործողների քարտեզից, որի վրա այս Մայրցամաքը նշված է եղել «Արեւմտյան Հնդկաստա­ն» անվանումով: Ս.Կուլիկի (С. Кулик «Черный Феник­с», с. 291) գրքում պատկերված է XVIդ արեւմտաեվրոպական մի քարտեզ, որը վկայում է այն մասին, որ պորտուգալացիները այդ ժամանակ պարզ պատկերացում ունեին նաեւ Աֆրիկայի աշխարհագրության մասին: Ի դեպ, նշված էջում խոսվում է Եթովպիայում գտնվող «Հայկ» («Хайк») անունով լճի մասին:

Տե Ռանգի Հիրոայի («Мореплаватели солнечного восхода») գրքում այն հարցին, թե ովքեր են պոլինեզիացիները եւ որտեղից են եկել, ասվում է. «Այս ցեղերի մեծամասնությունը փայփայելով հիշողությունը հեռվում գտնվող հայրենիքի նկատմամբ, այն կոչում էին Հավաիկի: Իսկ մի ամորիական առասպելում նշված է Ուրու երկիրը, որտեղ ապրել են իրենց նախնիները, ցույց է տալիս, որ նրանք ապրել են Հալդեական Ուրում, Մեսոպոտամիայում:

Մի այլ լեգենդում ասվում է, որ պոլինեզիացիները ապրել են Իրիհիայում, տեղափոխվելով նրանց նախնիների երկիրը ավելի հեռու՝ Հնդկաստան, որի մի մասը հնագույն ժամանակներում կոչվել է «Վրիհիա»:

Ինչպես տեսնում ենք, հեղինակին թվում է, որ նրանք իրենց նախնիների երկիրը տեղափոխել են ավելի հեռու՝ Հնդկաստան, պատկերացում չունենալով այլ «Հնդկաստանների» մասին: Իսկ «Վրիհիան» «Վիրքն» է, այսինքն՝ մեզանից վեր՝ դեպի հյուսիս:

Ինչ վերաբերում է «Հավաիկի» անվանը, ապա Արեւմտյան Հայաստանում  եղել են Հավարիս եւ Հավարանց գյուղեր: ոյություն ունի Հավարիքի (Արեշ-Հավարիքի) կամ Հավարիկի բարբառ, հայերենի բարբառ: Խոսվում է Երեւանի Նոր Արեշ թաղամասում:

Ջոն Կեզին (Дж. Кези «Остров Пасх­и») գրքում գրում է. «Մարդիկ, ովքեր այժմ հայտնի են որպես պոլինեզիացիներ, շատ հին ժամանակներում սկսել են իրենց ճանապարհը Տիգրիսի եւ Եփրատի ափերից, անցել Հնդկաստանի, Հնդկաչինի, Միկրոնեզիայի, Մարկիզյան կղզիների, Տաիթիի տարածքներով եւ հասել են Զատկի կղզի: Զատկի կղզու բնակիչներն իրենց հողը կոչում էին «Երկրի պոր­տ» (Те Пито оте Хенуа): Այսպես են անվանել իրենց երկիրը նաեւ Միջագետքի բնակիչներ­ը»:

Ե.Բլավատսկայան, այդպես էլ չտարբերելով բուն Հնդկաստանը այլ «Հնդկաստաններից» գրում է. «Հին ժամանակներում երկրներ, որոնք այժմ հայտնի են այլ անվանումներով, կոչվում էին Հնդկաստան: ոյություն է ունեցել Վերին, Ներքին եւ Արեւմտյան Հնդկաստան, սրանցից վերջինը այժմյան Պարսկաստանն է: Երկրներ, որոնք հիմա կոչվում են Տիբեթ, Մոնղոլիա, Մեծ Թաթարիա, նույնպես տարբեր հեղինակների կողմից դիտվում էին որպես Հնդկաստա­ն»:

Նա գրում է նաեւ, որ «Էդեմի այգ­ի»-ն հնագույն երկրի անվանումն է, որը գտնվել է Եփրատի ու նրա վտակների ջրավազանում, սկսած Ասիայից եւ Հայաստանից մինչեւ Էրիտրական ծովը, ու կոչվել է Հանդանիա:

Խոսելով Ամերիկայի հայտնաբերման մասին՝ նա ասում է, որ Վեսպուչիի անունը եղել է ոչ թե Ամերիգո, այլ Ալբերիկո, իսկ «նահանգ Ամերիկ­ա» անվանումը, որն առաջին անգամ երեւացել է Բազելում հրատարակված քարտեզի վրա 1522թ., մինչ այդ համարվել է Հնդկաստանի մասը:

Բլավատսկայան, այնուհանդերձ, նշում է. «Ոչ մի շրջան քարտեզի վրա (բացառությամբ հնագույն Սկյութիայի) այդպես անորոշ չի տեղադրված« ինչպես այն շրջանը, որը կոչվում է Հնդկաստան: Անորոշ է նաեւ Եթովպիայի տեղադրությունը քարտեզի վրա»:

Շատ լավ իմանալով այս հարցի անորոշությունը՝ այնուամենայնիվ, եզրակացնում է. «Հնդկաստանն է մարդկության օրրան­ը»:

Իհարկե, մենք չենք կարող հակաճառել նրան, որովհետեւ չգիտենք, թե խոսքը ո՛ր Հնդկաստանի մասին է: Եթե խոսվում է Էդեմյան Հնդկաստանի մասին« որը ոչ մի կապ չունի բուն Հնդկաստանի (թերակղզի Հնդուստանի) հետ, ապա լիովին համաձայն ենք նրա հետ:

Նա «Մահաբհարատայից» զարմանալի մեջբերում է անում. «Վիվասվատայի Վայվասատա անունով որդու թագավորության ժամանակ տեղի է ունեցել մեծ համաշխարհային աղետ« հիշատակը որի մասին անցել է ավանդության մեջ եւ տարածվել Արեւմուտքի եւ Ալեւելքի բոլոր երկրներում« որոնց Հնդկաստանը «գաղութացրել» է այդ ժամանակներից ի վեր…»:

Ինչքանով մենք տեղեկացված ենք, բուն Հնդկաստանը իր պատմության մեջ ոչ մի երկիր չի գաղութացրել: Հակառակը՝ ինքն է գաղութացված եղել տարբեր երկրների կողմից: Օրինակ, մ.թ. Iդ. Հյուսիսային Հնդկաստանի մեծ մասն ընկել է Քուշանական թագավորության տիրապետության տակ:

Այժմ անդրադառնանք մեր հայրենակից, անգլիացի պատմաբան Ռուբեն ալչյանի «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում» գրքին, որտեղ տրված են պարզաբանումներ «Հնդկաստանների» մասին:

րքից բերենք մի քանի քարտեզներին վերաբերող մեկնաբանությունները.

Ռիպոլլի աշխարհացույցը

«…Ասիայի տարածքում մի քանի երկրներ ու տարածաշրջաններ են նշված, ինչպես օրինակ Փոքր Ասիան, Հիրկանիան, Լյուդիան, Մեծ Հնդկաստանը, Բաբելոնը, Քաղդեան, Պարթեւստանը, Արաբիան»:

Միջնադարյան հայերեն քարտեզ

«…Բոլորակի արեւելյան սահմանում նշված են Խայթայքը եւ Զայթունը, ապա գալիս են Աշխարհք Հնդկացը եւ, ի վերջո, Հնդկաստանը: Միջին դարերում «Հնդկաստան» տեղանունը հաճախ գործ էր ածվում Պարսկաստանի եւ Միջին Արեւելքից դեպի արեւելք գտնվող երկրների համար, այնպես որ այստեղ էլ «Աշխարհք Հնդկաց­ը» կարող է նաեւ նշանակել Հնդկաստանից արեւմուտք ու հյուսիս գտնվող երկրները, մինչդեռ Հնդկաստան մակագրությունը նշում է բուն Հնդկաստանը»:

Մատթեոս Փարիս

«Այս շրջաններում, այսինքն հյուսիսում, Երուսաղեմից քսան օր հեռավորության վրա է գտնվում Հայաստանը, որը քրիստոնյա է, ուր ջրհեղեղից հետո իջավ եւ մինչեւ հիմա այս անսասան լեռան վրա նստած մնում է Նոյան տապանը: Շրջակա անապատի եւ վայրագ գազանների պատճառով մարդն անկարող է նրան մոտենալ, եւ հանրահայտ է, որ այս երկիրը տարածված է մինչեւ Հնդկաստան»:

Լիբենացի Բեարտոս կամ Բեատ

«…Հարավային Աֆրիկայում մի ինչ-որ լիճ կա: Այս լճի վերեւում մակագրված է. «Հնդկաստան» (India): Այս անունը միջնադարյան շրջանում տրվում էր հեռավոր, հատկապես արեւելքում գտնվող երկրներին. այս դեպքում հավանաբար Եթովպիայի­ն»:

Ջ©Հոկինսը, «Расшифрованный Стоунхенд­ж» գրքի հեղինակը, անդրադառնալով բրիտանական առասպելներից մեկին, որտեղ ասվում էր, որ Սթոունհենջը կառուցել են դրավիդները Հնդկաստանից, հայտնելով իր կարծիքը, գրում է. «…Բայց այդ ժողովուրդը, եթե նույնիսկ եղել է Բրիտանիայում, ապա իր մասին չի թողել ինչ-որ առանձնահատուկ հուշեր: Ավանդությունները նրանց մասին սակավաթիվ եւ մշուշոտ են: Վերջին նշանակալից հնագույն քաղաքակրթությունը՝ հնդկականը, իրենից հետո չի թողել մեծագույն քարե հուշարձաններ»:

Այստեղ երեւում է« որ Հոկինսը նույնպես գաղափար չի ունեցել այլ «Հնդկաստանների» մասին:

Ինչպես հայտնի է, Սթոունհենջը կառուցվել է շատ ավելի ուշ, քան Քարահունջը, բայց Հոկինսը նրանց միջեւ նմանություն է տեսնում: Այս երկու հուշարձանները, ինչպես բազմաթիվ այլ մեգալիթյան հուշարձանները, կառուցել են հայերը, բայց անգլիացիները,  (անգղիացիները) իմանալով հանդերձ, այս մասին լռում են…: Թե չէ ինչու, հենց ինքը՝ Հոկինսը, դեռ 1970թ. նամակ է գրում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վ.Հ.Համբարձումյանին, որտեղ ասվում է. «Սթոունհենջը եզակի չէ ու նման աստղագիտական կառույցներ պետք է որ հայտնաբերվեն Հայաստանու­մ»:

Փորձենք շարունակել Ջ.Հոկինսի միտքն այն առումով, որ եթե, ինչպես ինքն է նշում, հնդիկները մեգալիթյան հուշարձաններ չեն կառուցել, ապա մեկ ուրիշ ազգի քուրմ-գիտնականների ձեռքի գործն է Սթոունհենջը:

Իսկ այդ ժողովրդի անունը տալու համար հարկավոր է բացահայտել աշխարհի պատմության մութ էջերը, որտեղ մոռացության է տրված Հայաստանի հնագույն պատմությունը:

Ավարտենք տեղեկությունները «Հնդկաստանների» մասին օտար աղբյուրներից Վ©Վալենտինիուսի «Двенадцать ключей мудрости» գրքից գեղեցիկ մեջբերումով. «Լողալով (Navigant) անեզր ծովով, ձգտելով հասնել այս կամ մյուս Հնդկաստանի ափերին, մենք ստուգում ենք մեր կողմնացույցը (=Ayment=Մագնիս=Սեր) հյուսիսային աստղի օգնությամբ»:

Վերը նշված հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, բայց ոչ մեկը չի պարզաբանում՝ որտեղից է ծագել եւ ինչ է նշանակում Հնդկաստան անվանումը:

Շարունակելի

Գոհար Պալյան եւ Մերի Սարգսյան

«Լուսանցք» թիվ 27 (332), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։