Համաշխարհային հին ծրագրի նոր խաղարկման ճանապարհին – Հայ արիականներն ու ազգայնականները սատարեցին արեւապաշտ եզդիներին եւ տարածաշրջանի հալածյալ ազգերին… Ովքե՞ր են կոտորում եզդիներին, հայերին, ասորիներին…

Հայ Արիական միաբանությունն ու Հայ Ազգայնականների համախմբումը իրենց վրդովմունքն ու մտահոգությունն են հայտնում Մերձավոր Արեւելում իրականացվող հերթական զանգվածային կոտորածների ու տեղահանությունների առումով: Այս անգամ ծայրահեղականների թիրախ են դարձել Իրաքի ու Սիրիայի եզդիական, քրդական, ասորական, հայկական եւ ազգային փոքրամասնական այլ համայնքները: Իրաքում ինքնահաստատման ձգտող իսլամական ծայրահեղականները փորձում են դավանափոխության միջոցով իրականացնել էթնիկ զտումները:

Առավելապես տուժում է արեւապաշտական հավատը պահպանած եզդիական համայնքը, որը ցայսօր մնացել է իր նախնական հավատի հետեւորդ եւ հրաժարվում է կատարել հավատափոխության ստոր պահանջը: Հայ արիականներն ու ազգայնականները իրենց աջակցությունն են հայտնում բոլոր վտանգված ազգերին: Եթե քրդերը մահմեդական են եւ գոնե դավանափոխության խնդիր չունեն, ապա եզդիները, ասորիներն ու հայերը ունեն նման խնդիր: Հայ արիականներն ու ազգայնականները եզդի համայնքին սատարում են նաեւ իրենց արեւապաշտական հեթանոսական հավատը պահպանելու հարցում: Տարիներ առաջ Իրաքի եզդի հոգեւորականների հետ միասին հայ արիները ծիսական արարողություններ են իրականացրել Երեւանի Կարմիր բլուրում եւ Էրեբունի ամրոցի պատմական տարածքում: Երբեմն մասնակցել են նաեւ Հյուսիսային Կովկասի եզդիական, քրդական ու օսական համայնքների ներկայացուցիչները: Հայաստանի եզդի համայնքի անդամներն էլ բազմիցս մասնակցել են հայ արիականների ու ազգայնականների արիադավան ծիսական ու տոնական միջոցառումներին առնիի եւ Զվարթնոցի տաճարներում, Մեծամորում եւ այլ հնավայրերում:

Հայաստանի եզդի եւ քուրդ համայնքների ղեկավարների հետ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը բազմիցս հանդիպումներ է ունեցել համաշխարհային համաարիական դաշինքի ստեղծման առիթով: Այս թեմաները արծարծվել են սլավոնա-արիական դաշինքի, ավելի հաճախ՝ ռուս արիացիների, այնուհետեւ իրանական, տաջիկ ու հնդիկ արիականների, ամերիկյան, եվրոպական ու ասիական արիական միավորումների հետ:

Հայ արիականներն ու ազգայնականները այս ընթացքում փորձել են տարբեր երկրների գաղափարակից ու հավատակից ուժերի միջոցով ներազդել այդ պետությունների ղեկավարների վրա՝ կոտորածները դադարեցնելու եւ ազգային փոքրամասնություններին սատարելու համար: Սակայն եկավ նաեւ հայտարարության ժամանակը, քանի որ ԱՄՆ-ն, Եվրոպան եւ Ռուսաստանը չկիրառեցին ՄԱԿ-ի բոլոր լծակները: Իսկ ամերիկյան օդային ռմբահարումները առավելապես նավթա-գազային շրջաններին վերատիրելու համար են…

Այս զտումների պատմությունը նաեւ նախապատմություն ունի եւ այն միայն Իրաքում չի իրականացվել: Հայերին լավ ծանոթ է այս տեսարանը, քանի որ տարիներ շարունակ տարածաշրջանում սփռված մեր ազգը նման զտումների է ենթարկվել գրեթե բոլոր երկրներում, հատկապես Թուրքիայի հարեւան արաբական պետություններում եւ Իրանում: Լիբանանի, Սիրիայի եւ Իրանի հարյուր հազարների հասնող հայկական համայնքները թուրք-իսրայելական դավադրությամբ հեռացան այդ երկներից (համապատասխան ընկերությունները նրանց շահագրգռում եւ տեղափոխում էին ԱՄՆ ու Եվրոպական երկրներ): Իսկ թուրքական վայրագությունները հակասիրիական խմբավորումների հետ վերջերս տեղահանեցին նաեւ մնացած հայ բնակչությանը: Իրաքի հայերին էլ արտաքսեցին վերջին արեւմտյան հեղաշրջումների ընթացքում: Այս հակահայ գործողությունների ժամանակ ծայրահեղ իսլամականների բանակում էին նաեւ թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչները, որոնց մի մասը այսօր էլ շարունակում է կռվել իրաքյան ծայրահեղականների կազմում:

Հայ Արիական միաբանությունն ու Հայ Ազգայնականների համախմբումը նոր չէ, որ մտահոգված են Մերձավոր Արեւելքում իրականացվող ազգերի ձուլման կամ ոչնչացման եւ պետությունների կազմաքանդման գործընթացներով: Մերձավորարեւելյան համաշխարհային խաչմերուկում առկա են ինչպես ռազմա-քաղաքական ու դրամա-տնտեսական շահեր, այնպես էլ հոգեւոր-կրոնական հակամարտություններ, որ առկա են դարեր շարունակ:

Ներկայումս  միջազգային մի ծայրահեղությանը՝ համաշխարհային համապարփակեցմանը (գլոբալիզացիային), հակադրվել է մեկ այլ ծայրահեղություն՝ կրոնամոլ ռազմատենչությունը: Երկուսն էլ ազգակուլ եւ մարդակուլ են եւ որեւէ մեկի հաղթանակը ոչ մի լավ բան չի խոստանում մարդկությանը:

Համաշխարհայնացման գաղափարախոսները ծրագրել են ստեղծել համաշխարհային մեկ ազգ, որը պետք է ապրի մոլորակում գոյություն ունեցող միակ պետության սահմաններում՝ միադեմ, միատեսակ ու միանպատակ եւ բացառապես մեկ իշխանակարգի պայմաններում: Այս իշխանակարգի անդամներն էլ լինելու են երկրային այն աստվածները, որոնց երկրպագելու է սահմանափակ քանակությամբ մնացած մարդկությունը…

Կրոնամոլները եւս ցանկանում են ստեղծել մեկ ազգ եւ մեկ պետություն, նաեւ մեկ հավատով ապրող: Եվ թվում է՝ կրոնամոլ գաղափարախոսները համաշխարհայնացման հետեւորդներից ունեն գոնե մեկ տարբերություն՝ նրանք երկրպագում են երկնային մի աստծու: Բայց քանի որ իրենց բոլոր հակամարդկային հանցանքները կատարում են այդ աստծո անունից եւ իբր նրա համար, ստացվում է՝ այդ տարբերությունը թեական է, քանի որ նրանք աստծո անունից ու նրա փոխարեն որոշումներ կայացնելով՝ իրենց հակառակորդների նման հանդես են գալիս որպես երկրային աստվածներ…

Զարմանալի չէ, որ այս երկու ծայրահեղություններն ունեն բացարձակ նմանություններ եւ, վստահ ենք, սնվում են նույն աղբյուրից: Չարի եւ Բարու խաղարկումը, երկու բեւեռների բաժանումն ու հետագայում մեկի ծրագրված ոչնչացումը հին ժամանակներից է գալիս եւ ահ ու սարսափի միջավայրում նպատակին հասնելու լավագույնն վիճակ է: Զարմանալի չէ, որ առավել ծայրահեղական են հուդա-քրիստոնեկան եւ հուդա-իսլամական ուղղությունները:

Երկու կրոններն էլ հուդայականության ծնունդ են ու երբ հենված են եհովական (նույնն է՝ ալլահական) ավերիչ ու այլամերժ հիմքերին՝ դառնում են չարիք եւ չարորակ ուռուցք:

Էկումենիստական եւ համաիսլամական վտանգները նման են:

Վերջին համաշխարհային խաղարկումը ԱՄՆ-ԽՍՀՄ հակամարտության ցուցադրումն էր, երբ սիոնա-մասոնական հետեւորդներով ստեղծված գերտերությունները տասնյակ տարիների ընթացքում կիսեցին աշխարհը, որը հետագայում առանց մի արտաքին կրակոցի դարձավ միաբեւեռ եւ ցայսօր այդպիսին է: Բայց համաշխարհային գաղտնի կառավարության տերերը չկարողացան միաբեւեռ աշխարհը կանգնեցնել մեկաշխարհական հենքի վրա եւ կրկին աշխարհը կիսելու գործընթացն են սկսել:

Արեւմուտքը եւ Ռուսաստանը (ներդրված ուժերի միջոցով) հին ծրագրի մի նոր խաղարկման ճանապարհին են: Այդ ճանապարհին հարվածներ ստացավ ու մասնատվեց Հարավսլավիան, այնուհետեւ Սերբիան, մասնատվեց նաեւ Չեխոսլովակիան եւ Եվրոպան հեռացավ սլավոնական հնարավոր համախմբումից: Որպեսզի դա իսպառ վերանա, մեկուսացվել է Բելառուսը, եւ այժմ ոչնչացվում է նաեւ Ուկրաինան: Շուտով Ռուսաստանը կստանա իր բաժինը, Արեւմուտքը՝ իր: Բոլորը կհիշեն Բելգրադի ու սերբական այլ բնակավայրերի ռմբահարումներն ու ավերածությունները, ինչը կատարվում է նաեւ Ուկրաինայում: Սիոնա-մասոնական դրամագլուխը, Վաշինգտոն-Լոնդոն համագործակցությամբ հնազանդեցնելով Եվրոպան, այսօր վերջին վտանգը տեսնում է Ռուսաստան-Բելառուս-Ուկրաինա սլավոնական դաշինքի մեջ եւ անխնա ավերում է:

Հիշեցնենք նաեւ, որ այս եռյակը առանցքն էր նաեւ սլավոնա-արիական դաշինքի, որում հավաքվել էին ներկայացուցիչներ գրեթե բոլոր սլավոնական ազգերից: Իսկ սիոնա-մասոնական առանցքը լավ է հասկանում, թե ուր կտանի նման դաշինքի իրապես կազմավորումը Եվրոպայում:

Հիշեցնենք նաեւ Մերձավորարեւելյան պատերազմաները՝ Իրաքում, Լիբանանում, Պաղեստինում, Սիրիայում, արաբական գարնանային հեղաշրջումները Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում, Եմենում եւ այլ երկրներում: Վերջերս սրվեց իրավիճակը նաեւ հայ-ադրբեւանական սահմանագլխին, ինչը Կովկասի տարածաշրջանը եւս միացրեց ահազանգի կոճակին: Իսկ այս ամենն ընթացել ու ընթանում է միտումնավոր ավերածություններով, զոհերով ու բացառապես մեկ նպատակի համար՝ բոլորը պետք է վախենան նման խառնաշփոթներից եւ հետեւեն համաշխարհային կառավարության ձեւավորման գաղափարին, որ պարզապես գոյատեւեն:

Սա նպատակադրված դավադիր ու դաժան ծրագիր է, որ գործում է տասնյակ տարիներ շարունակ: Աշխարհի բոլոր վերաբաժանումները եւ պատերազմներն ու հակամարտությունները սկսում եւ ավարտվում են այդ ծրագրի շրջանակներում: Բայց եկել է այն ոչնչացնելու ժամանակը: Իսկ ավերիչ ծրագիրը կարող է կանգնեցնել միայն արարիչ ուժը, որը Համաարիական Դաշինքն է, ինչը տարիներ շարունակ փորձում է նախաձեռնել Հայ Արիական միաբանությունը:

Հայ արիականներն ու ազգայնականները ողջունում են Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը՝ տուժյալ ազգերին, հատկապես ծայրահեղականների թիրախ դարձած եզդի համայնքին սատարելու եւ աջակցելու առումով: Ողջունելի է նաեւ Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգնել եզդի փախստականներին: Նրանք կիսում են նաեւ Համայն աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի մտահոգությունները եւ եզդի բնակչությանը Իրաքում զինելու կոչը:

* * *

Ազիզ Թամոյանը խոսելով Իրաքում եզդիների դեմ իրականացվող ոտնձգություններից՝ նշել է, որ Իրաքի հյուսիսային մասում ապրում է 1,5 մլն. եզդի. «Ըստ մեր ծնողների պատմածի, այս հարձակումները քուրդ ժողովրդի կողմի եզդի ազգի վրա 34-երորդն է: Քրդերը նպատակ են դրել վերջ դնել եզդի ազգի­ն»:

Նշվել է, որ օրեր առաջ քրդերն իրենց ղեկավարության հետ բացահայտ մտել են եզդիների գյուղերից մեկը եւ կոտորել բոլորին… Հաջողվել է փրկվել 18-ամյա մի երիտասարդի, ով պատմել է, որ քրդերը եզդի կանաց սպանելուց առաջ բռնաբարել են: Համայն աշխարհի եզդիների միության նախագահը հայտնել է, որ ինքը խոսել է Իրաքում ապրող եզիդիների հետ. «Ասում են, որ ահավոր վիճակ է, հնարավոր չէ ապրել, նրանք մտում են եզդիների տները, հավաքում են բոլոր զենքերը, իսկ հաջորդ օրը հարձակվում են ու կոտորում»: Եզդիները զարմանում են Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նման գերտերությունների վրա, որոնք ամեն օր խոսում են դեմոկրատիայից, սակայն շարունակում են լռել եւ աչք փակել 21-րդ դարում տեղի ունեցող ցեղասպանության վրա:

Եզդիների հոգեւոր առաջնորդ Բրո Հասանյանն էլ նշել է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Սինջիար տարածքում, ցեղասպանություն է, եւ դրա միակ պատճառը այն է, որ եզդի ազգը արեւապաշտ է: «Այսօր եզդիների հանդեպ ոտնձգությունները մի քանի ազգերի ղեկավարների անձնական շահից է: Մեր ազգի բնաջնջման մեղավորները Թուրքիայի եւ Իրաքի նախագահներն են»,- ասել է Բրո Հասանյանը:

Հիշեցնենք, որ եզդիներն ու քրդերը նույն տեսակն են, առաջինները մնացին արեւապաշտ եւ եզդի անվամբ, երկրորդները իսլամացան եւ կոչվեցին քուրդ:

«Լուսանցք» թիվ 27 (332), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։