Հայկական խոհանոց… Սոված տղամարդկանց դուր են գալիս գեր կանայք… Արդյո՞ք ծերանալն ու մահը զուգընթաց են շարժվում… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Տաք ուտեստ՝ հավի կրծքամսով

Բաղադրությունը – Հավի կրծքամիս – 300 գ, բուսայուղ – 50 գ, սոյայի սոուս – 50 գ, կաթ – 100 գ, թթվասեր – 100 գ, կարմիր տաքդեղ – 50 գ:

Պատրաստման եղանակը – Հավի կրծքամիսը համեմել բուսայուղով, սոյայի սոուսով, աղով եւ թողնել 30 րոպե:

Տապակել համեմած հավի կրծքամիսը: Տապակելուց հետո ավելացնել կաթը եւ թթվասերը, վերջում էլ կտրտած տաքդեղը:

* * *

Սոված տղամարդկանց դուր են գալիս գեր կանայք

Լոնդոնի համալսարաններից մեկն այս հետազոտությունն անցկացրել է ուժեղ սեռի 124 ներկայացուցչի շրջանում: Տղամարդկանց ցույց են տվել տարբեր կազմվածք ունեցող կանանց լուսանկարներ: Ովքեր հետազոտության պահին սոված են եղել, նախապատվությունը տվել են գեր կանանց, եւ հակառակը՝ կուշտ տղամարդիկ ընտրել են նիհարներին:

«Եթե տղամարդը սոված է, ապա ընտրում է ավելի գեր կանանց, քանի որ ենթագիտակցորեն կարծում է, որ սննդամթերքն իրեն ավելի հասանալի ­է»,- նշել է հետազոտության հեղինակներից Վիրեն Սվամը՝ ավելացնելով, որ ուտել ցանկացող կանայք էլ ընտրում են մկանոտ տղամարդկանց, քանի որ նրանց ընդունում են որպես լավագույն վաստակողներ՝ սնունդ ձեռք բերելու համար:

Արդյո՞ք ծերանալն ու մահը զուգընթաց են շարժվում

Մեծանալ-ծերանալն այն բնական գործընթացներից է, որից խուսափել հնարավոր չէ: Որոշ ուշագրավ փաստեր, որոնք հետազոտությունների արդյունք են՝

Նորածնի գլուխն իր հասակի 1/4-մասն է կազմում, սակայն 25 տարեկանում կկազմի ընդամենը 1/8-ը: Իրանն ու ոտքերը նկատելիորեն կաճեն, բայց գլխի երկարությունն այդքան էլ չի ավելանա:

Ծնված ժամանակից ի վեր աչքերի չափը մնում է անփոփոխ, իսկ քիթը եւ ականջները երբեք չեն դադարում աճել: Երբ փոքրիկ բալիկները նայում են իրենց մեծ աչիկներով, իմացեք, որ դրանք նույնն են մնալու ամբողջ կյանքի ընթացքում: Բայց նրանց քիթն ու ականջները աճելու են կյանքի ընթացքում: Մի հետազոտություն ցույց է տվել, որ այդ աճը գագաթնակետին է հասնում 7-ամյա ցիկլերի ընթացքում:

Նախքան 60 տարեկանը՝ տղամարդկանց 60%-ը եւ կանանց 40%-ը կսկսեն խռացնել: Եթե երբեւէ չեք կարողացել քնել մեկի խռոցի պատճառով, ապա գիտեք, թե դրա ձայնը որքան խլացուցիչ կարող է լինել: Միջին խռոցը տատանվում է սովորական խոսքի ձայնային ուժի սահմաններում՝ մոտ 60 դեցիբելի շրջանում: Իսկ ուժեղ խռմփոցը կարող է հասնել ավելի քան 80 դեցիբելի. սա մոտավորապես հավասար է ձայնային այն ուժգնությանը, որն արձակում է էլեկտրական դռելը բետոն ջարդելիս:

Մինչեւ 60 տարեկանը մարդն արդեն կորցրած կլինի համային զգայարանների գրեթե կեսը: Մեծերը հակված են համն ընկալելու ունակությունը կորցնելուն եւ սովորաբար ավելի ուժեղ համեմունքների կարիք են զգում, որպեսզի կարողանան ուտեստն ամբողջովին վայելել:

Մահանալուց հետո եղունգներն ու մազերը դադարում են աճել: Մահանալուց հետո դրանք հնարավոր է երկար թվան, քանի որ ջրազրկման արդյունքում մաշկը հետ է քաշվում:

Աճյունը սովորաբար կշռում է մոտ 4 կգ: Մարդու մարմնի զանգվածի մեծ մասը պայմանավորված է բջիջներում առկա ջրով: Դիակիզման գործընթացից հետո այդ ջուրն ու հյուսվածքների հիմնական մասը ոչնչանում են՝ հետեւում թողնելով շատ քիչ բան:

Գերմանացի գիտնականին մահից հետո կսառեցնեն

Գերմանացի պրոֆեսոր 75-ամյա Կլաուս Սամեսը համաձայնել է մահից հետո իրեն սառեցնել: Դա ամրագրվել է համաձայնագրով: Նրա մահից հետո բժիշկները կարող են հետազոտություններ իրականացնել: Պրոֆեսորի անշնչացած մարմինը տեղադրելու են սառույցներով լի արկղի մեջ, այնուհետ տեղափոխելու են Միչիգան՝ հանձնելու Cryonic Institute ընկերությանը, ում հետ գերմանացին կնքել է համաձայնագիրը: Այն արժե 21 հազար դոլար, իսկ տեղափոխման ծախսերը՝ 14 հազար դոլար: Այդ ընկերությունը սառեցրել է արդեն ավելի քան 100 մարդու:

Մահացած տղամարդը հանկարծակի արթնացել է զմռսելուց առաջ

ԱՄՆ-ում քիչ է մնացել թաղեն կենդանի մարդուն: 78-ամյա Ուոլթեր Ուիլյամսին մահացած են համարել, երբ կորել է նրա զարկերակը: Նրան տեղափոխել են Լեքսինգթոնի (Միսիսիպիի նահանգ) թաղման բյուրո, որտեղ մի քանի ժամ անց աշխատակիցներն արդեն պատրաստվում էին դիակը նախապատրաստել թաղման արարողությանը: Սակայն մի քանի ժամ անց, երբ բյուրոյի աշխատակիցները սկսում էին իրենց աշխատանքը, հանկարծ նկատել են, որ մահացածը շարժվում է…

Տղամարդը կտրուկ արթնացել է զմռսումից առաջ: Ենթադրվում է, որ զարկերակի ժամանակավոր դադարի պատճառը կարող էր լինել ծերունու մարմնի մեջ տեղադրված սրտի խթանիչի աշխատանքի խափանումը:

Գոհար Վանեսյան

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Հայտնի են գավաթային հանդիպման զույգերը

ՀՖՖ-ն կազմակերպել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2014-2015թթ. խաղարկության վիճակահանությունը, եւ գավաթի խաղարակությանը կմասնակցեն բարձրագույն խմբի առաջնության թիմերը: Պայքարը կսկսվի 1/4 եզրափակչից, կհանդիպեն հետեւյալ զույգերը՝ «Ուլիս»-«Բանանց», «Միկա»-«Գանձասար», «Փյունիկ»-«Շիրակ» եւ «Արարատ»-«Ալաշկերտ»: Առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 17-ին եւ հոկտեմբերի 1-ին: Պատասխան խաղերը նշանակված են հոկտեմբերի 22-ին եւ նոյեմբերի 5-ին:

Կիսաեզրափակիչներում միմյանց հետ կմրցեն «Միկա»-«Գանձասար»/«Ուլիս»- «Բանանց» եւ «Փյունիկ»-«Շիրակ»/«Արարատ»-«Ալաշկերտ» զույգերի հաղթողները: Այս հանդիպումները կկայանան 2015թ. մարտի 18-19-ին եւ ապրիլի 15-16-ին: Եզրափակիչ հանդիպումը կկայանա 2015թ. մայիսի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հայաստանը պարտվեց, բայց կարող էր հաղթել

Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Կոպենհագենում 1:2 հաշվով պարտվեց Դանիային։ Ցավալի է, երբ պարտությունը գրանցվում է հակառակորդի ոչ մեծ առավելության դեպքում, եւ այն բանից հետո, երբ մեր թիմը մինչեւ 2-րդ խաղափուլի կեսերը հաղթում էր 1:0 հաշվով:

Ոգեւորիչ չէ նաեւ թիմի շվեյցարացի մարզչի կեցվածքը, ով Լատվիայի հետ ընկերական խաղից  (պարտություն՝ 0:2 հոշվով) հետո հետեւություններ չարեց եւ ֆուտբոլիստներին հոգեբանորեն լավ չնախապատրաստեց: Այլապես Հայաստանի հավաքականը կարող էր եւ հաղթել: Զարմանալի է նաեւ Հենրիխ Մխիթարյանին փոխարինելու փաստը, այդ խաղին ընդգծված հարձակվող չուներ մեր թիմը եւ գերմանական «Բորուսիա»-ի կիսապաշտպանը կարողանում էր պահել հարձակման գիծը: Հենրիխ Մխիթարյանը նաեւ մեր թիմի խփած միակ գոլի հեղինակն էր:

Լեւոն Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում կայացած շախմատի մրցաշարի կազմակերպիչները մեծ անակնկալ էին պատրաստել մասնակիցների համար: Հրաժեշտի երեկոյի ժամանակ նրանց հյուրընկալել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Կազմակերպիչները 2 թիմ են ստեղծել (Կասպարովի եւ Կառլսենի) եւ բլից մրցաշար կազմակերպել: Այդպիսով, Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին առաջին անգամ բախտ է վիճակվել մրցել իր անվանի հայրենակցի հետ: Խաղն ավարտվել է ավելի փորձառու Գարրի Կասպարովի հաղթանակով: Ընդհանուր առմամբ գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 3,5:3,5:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում 10 հնարավորից վաստակել էր 4 միավոր եւ զբաղեցրել 5-րդ տեղը:

Ճապոնիայում գուցե ռոբոտների օլիմպիական խաղեր անցկացվեն

2020թ. Տոկիոյի Օլիմպիադայում հնարավոր է անցկացվի նաեւ ռոբոտների մրցույթ: Ըստ rbc.ru-ի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պատմել է, որ մարզիկները, հյուրերը եւ հանդիսատեսը զարմանալու առիթ կունենան: Նա ցանկանում է, որ մարդկանց կողքին իրենց ուժով, արագությամբ ու ճարպկությամբ մրցեն նաեւ ռոբոտները. այլ կերպ ասած՝ անցկացնել ռոբոտների օլիմպիական խաղեր:

Ճապոնիայի վարչապետը մեծ հույսեր է կապում խելացի մեքենաների հետ: Նա հույս ունի, որ ռոբոտների արտադրությունը 5 տարում կավելանա ավելի քան 3 անգամ: Ռոբոտների մրցույթ անցկացնելու նախաձեռնությունը նոր չէ. օրինակ Անգլիայում ամեն տարի անցկացվում է RoboWorld Cup, որին մասնակցում են հարյուրավոր ծրագրավորողներ ամբողջ աշխարհից՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վազք եւ ծանրամարտ մարզաձեւերից:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 28 (333), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.