Աշխարհի մարզական հեւքից – Հայաստանի գավաթ. 1/4 եզրափակչի հանդիպումները… Հայ ըմբիշների փայլուն եւ ոսկեզօծ ելույթները… Մեր հրձիգներն աշխարհի առաջնությունում… Արցախում նաեւ միջազգային մրցաշարեր կանցկացվեն… Այլ մարզական լուրեր…

Հայաստանը կմասնակցի Եվրոպայի Խորհրդի սպորտային համաժողովին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը  մեկնել է Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի Խորհրդի կողմից անցկացվող՝ սպորտի նախարարների համաժողովին: Համաժողովում քննարկվելու են մարզական մրցումների մեքենայությունների ռիսկի մասին հարցեր:

Եվրոպայի Խորհուրդը եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունը այդ հարցի կապակցությամբ պատրաստել են մասնակի համաձայնագիր, որը պետք է ստորագրեն եվրոպական երկրների սպորտնախարարները: Այդ փաստաթղթի նպատակն է պայքարել տեղական եւ միջազգային մակարդակով սպորտում հանդիպող մեքենայությունների, հովանավորչությունների, կաշառակերության դեմ: Համաժողովին կքննարկեն նաեւ դոպինգի հետ կապված հարցեր:

Հայաստանի գավաթ. 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները

«Ալաշկերտ»-ը «Հրազդան» մարզադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ»-ի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձանՆորայր Գյոզալյանն ու Գոռ Մալաքյանը: «Փյունիկ՚»ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության մատնեց «Շիրակ»-ին: Դուբլի հեղինակ դարձավ Սեսար Ռոմերոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Վարազդատ Հարոյանը:

Պատասխան հանդիպումները կանցկացվնեն հոկտեմբերի 22-ին եւ նոյեմբերի 5-ին:

Աղյուսակը վստահորեն գլխավորում է «Ուլիս»-ը

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում կայացան 6-րդ փուլի հանդիպումները: Կապանի «Գանձասար»-ը սեփական դաշտում հաղթեց Հայաստանի չեմպիոն «Բանանց»-ին եւ կամային հաղթանակ տարավ: Այս հաղթանակից հետո կապանցիները վաստակեցին 10 միավոր եւ բարձրացան 3-րդ տեղ: Աղյուսակը գլխավորում է Երեւանի «Ուլիս»-ը, որը 6 խաղից հետո ունի 16 միավոր: Երեւանյան թիմերի մրցավեճում «Փյունիկ»-ը ջախջախեց «Արարատ»-ին՝ 4:0, իսկ «Ուլիս»-ը հաղթեց «Միկա»-ին՝ 3:1: Երեւանի «Ալաշկերտ»-ը 3 անընդմեջ պարտությունից հետո տարավ առաջին հաղթանակը՝ սեփական դաշտում պարտության մատնելով յումրիի «Շիրակ»-ին՝ 2:0:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է 16 կետով

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014 թվ. սեպտեմբեր ամսվա ֆուտբոլի ազգային հավաքանների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է 16 կետով եւ 2014թ. սեպտեմբերին զբաղեցրել է 52-րդ տեղը՝ ունենալով 556 միավոր: Այժմ Հայաստանի ազգային հավաքականի անմիջական մրցակիցներն են Կոնգոյի, Բուրկինա-Ֆասոյի, Ճապոյիայի վինեայի եւ Պերուի հավաքականները:

Նշենք, որ լավագույնների տասնյակում են` երմանիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի ազգային հավաքականները: Առաջատար երմանիայի ազգային հավաքականն իր հաշվին ունի 1765 միավոր:

Հայ ըմբիշների փայլուն եւ ոսկեզօծ ելույթները

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ըմբիշներից փայլուն հանդես եկան Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ)՝ դառնալով ոսկե մեդալակիրներ: Եզրափակիչում Արսենը 4:0 հաշվով հաղթեց խորվաթ ըմբշամարտիկին, իսկ եզրափակչի ճանապարհին նա հաղթել էր ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին (9:0): Մինչ այդ հայ ըմբիշը հաղթել էր ավստրիացի, մեքսիկացի եւ վրացի մարզիկներին: Արթուրը դարձավ աշխարհի չեմպիոն՝ 50 վայրկյանի ընթացքում հաղթելով գերմանացի մարզիկին: Մինչեւ այդ Ալեքսանյանն առավելության էր հասել իրանցի, բելառուս, հունգարացի ու թուրքմենստանցի մարզիկների հանդեպ։

Մեդալների հաշվարկով ըմբշամարտի Հայաստանի ընտրանին առաջինն է աշխարհում 56 երկրի 261 ըմբիշների պայքարում աննախադեպ նվաճման հասած՝ 8 քաշային կարգերից 2-ում ոսկե մեդալ նվաճած մեր ընտրանին մեդալների հաշվարկով 1-ինն է: Մեդալների հաշվարկով թիմային պայքարում լավագույն հնգյակն այս տեսքն ունի՝ 1. Հայաստան՝ 2 ոսկե, 0 արծաթե, 0 բրոնզե մեդալ, 2. Ռուսաստան՝ 1-2-1, 3. Իրան՝ 1-1-2, 4. Հունգարիա՝ 1-0-2, 5. Կուբա՝ 1-0-0:

- Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին. «Հարգելի Արսեն, շնորհավորում եմ փառահեղ հաղթանակիդ առթիվ: Չնայած դժվարություններին եւ համառ պայքարին՝ դու կարողացար բարձր պահել քո պատիվը, հայրիկիդ պատիվը եւ համայն հայության պատիվը: Քո հաղթանակն այլեւս միայն քոնը չէ, դա բոլորիս հաղթանակն է եւ իրապես արժանի է բարձր գնահատանքի: Դու քո հիանալի օրինակով ճանապարհ ես հարթում շատերի ներկա ու ապագա հաղթանակների համար»: Հայ բռնցքամարտիկը շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Արթուր Ալեքսանյանին. «Մինչ համայն հայությունը վայելում էր Արսենի հաղթանակի բերկրանքը, ստեղծվեց երկրորդ նույնանման առիթը՝ Արթուրը դարձավ աշխարհի չեմպիոն: Դու ըմբշամարտի արքա ես, կեցցե՛ս»:

Մախաչկալայից վերադարձան հարուստ ավարով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Դաղստանում (Մախաչկալայում) բռնցքամարտի Ումախանովի միջազգային հուշամրցաշարում նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Հուշամրցաշարին 12 երկիր է մասնակցել: Ոսկե մեդալ է նվաճել Նարեկ Աբգարյանը (52 կգ), արծաթե մեդալի է արժանացել Հովհաննես Բաչկովը (64 կգ), իսկ 56 կգ քաշայիններ Հենրիկ Մոկոյանն ու առնիկ Հարությունյանը, ինչպեսեւ՝ գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը արժանացան բրոնզե մեդալների:

Աշոտ Ադամյանը` աշխարհի չեմպիոն

Վիլնյուսում տեղի ունեցող բազկամարտի աշխարհի 36-րդ առաջնությունում մրցումների առաջին օրը Հայաստանի պատվիրակները մեկ մեդալ վաստակեցին: 60 կգ քաշային Աշոտ Ադամյանը մինչեւ 21 տարեկանների մրցաշարում ձախ ձեռքով հաղթեց իր բոլոր մրցակիցներին և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Նա եզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի բազկամարտիկին:

Մրցանակային տեղին մոտ էր նաեւ 75 կգ քաշային Դավիթ Ներսիսյանը, որը գրոսմայստերների ձախ ձեռքով մրցաշարում հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն հետո 2 պարտություն կրեց եւ զբաղեցրեց 4-րդ տեղը:

Բազկամարտիկները կմենամարտեն աջ ձեռքով: Հայաստանից մրցահարթակ կբարձրանան նույն Աշոտ Ադամյանը, Դավիթ Ներսիսյանը, 70 կգ քաշային Դերենիկ Ստեփանյանը, մեծահասակներից` Հայկ Աղամալյանը, Արմեն Չափուրյանը, Վրեժ Սեդրակյանը եւ գեղեցիկ սեռի մեր միակ ներկայացուցիչ Մարգարիտա Ներսիսյանը:

Հրաչո Դարբինյան. «Ինձ համար կարեւորն արդյունքն էր»…

Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 5-ին, Եվրոպայի չեմպիոն, հայազգի մարտիկ` Հրաչո Դարբինյանը, Լեհաստանի Տորուն քաղաքում տեղի ունեցած MMA- ի «Xcage-6» մրցաշարի ժամանակ առաջին ռաունդի` 1 րոպե 40 վայրկյանին, նոկաուտով հաղթել էր իր մրցակից՝ Միխայիլ Գուտովսկուն: Հիշեցնենք, որ Հրաչո Դարբինայնը հանդես էր եկել 93 կգ քաշային կարգում:

«Մենք շարունակում ենք ծառայել մեր հայրենիքին»…

Անատոլի (Տոլյա) Հունանյանը հայ մարզիկ է, ով  ծնվել է Երեւանում, սակայն բնակվում է Չեխիայում: Նա 13 տարեկան էր, երբ ընտանիքի հետ տեղափովեց Չեխիա՝ Պրահա: 17 տարեկանից զբաղվել է պարարվեստով, որոշ ժամանակ՝ նաեւ բասկետբոլով, բայց դադարեցրել է վնասվածք ստանալուց հետո: Հետո քիք-բոքսինգով է սկսել է զբաղվել ֆուլ կոնտակտ կարատեի Եվրոպայի չեմպիոն Ֆարիդ Ռամինիի օգնությամբ, ով 2004թ. քիք-բոքսինգ մարզաձեւի մարզիչ է (իսկ Ֆրանտա Պատոչկայի մոտ զբաղվել է բռնցքամարտով): 2008թ. դադարեցնելով սիրողական մակարդակով մարզումները՝ հայ մարզիկը սկսել է մարզվել պրոֆեսիոնալ մակարդակով: 2012թ. հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: Անատոլին բազմիցս ճանաչվել է միջազգային մրցաշարերի հաղթող, եղել է 2014թ. Չեխիայի չեմպիոն, 2008թ. ISKA, 2009թ. WAKO, 2011թ. WCCT աշխարհի չեմպիոն:

«Շատ եմ սիրում հայկական խոհանոցը եւ այն ամենը, ինչը հայկական է: 2001թ.-ից մասնակցում եմ ՀՀ եռագույնի ներքո եւ իմ հաղթանակների շնորհիվ պարբերաբար հնչում է ՀՀ հիմնը: Իմ կյանքում ունեմ մի ՙկոշտ գաղտնաբառ՚՝ «ՊԵ՛ՏՔ է» արտահայտությունն է: Երբեք ոչ ոք քեզ ոչինչ չի տա, դու ՊԵ՛ՏՔ Է ձգտես, արժանանաս: տնվելով ՀՀ սահմաններից դուրս՝ տարբեր երկրներում բարձր պահելով մեր եռագույնն ու լսելի դարձնելով մեր հիմնը, շարունակում ենք ծառայել հայրենիքին: Դա յուրաքանչյուր հայ մարզիկի պարտքն է, որը պետք է կատարել անվերապահորեն, իսկ ես դա կատարում եմ»,- ասել է Անատոլի Հունանյանը:

10-ամյա հայը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

10-ամյա Վլադիմիր Ախոյանը Վրաստանի Ուռեկի քաղաքում օգոստոսի վերջին կայացած միջազգային առաջնությանը կարատեի սեմիկոնտակտ ոճում առաջին ռաունդում հաղթել է մրցակցին եւ զբաղեցրել իր տարիքային խմբում 1-ին տեղը։ «Իմ մրցակիցն ադրբեջանցի էր, ես շատ էի ուզում նրա հետ մրցել եւ ուժեղ կպնել»,- ասել է Վլադիմիրը։ Նրա սենսեյ Գեւորգ Սարգսյանի խոսքով, պատանին խոստումնալից մարզիկ է, ունի լավ տեխնիկա։ 10 տարեկանում արդեն հասցրել է կատա ոճում Հայաստանի չեմպիոն դառնալ, «առայժմ արդյունքները բավարար էին, սակայն դեռ աշխատելու շատ բան կա»,- ասել է մարզիչը:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայում Վլադիմիրը սկսել է կարատեի շոտոկան ոճով պարապել սկսած 5 տարեկանից։ Օրական նա մարզվում է 4-ից 5 ժամ, հետեւում հատուկ սննդակարգի։ Նրա նպատակը իր ոճում աշխարհի չեմպիոն դառնալն է։

Հայ հրձիգներն աշխարհի առաջնությունում

Իսպանիայի րանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է հրաձգության աշխարհի 51-րդ առաջնությունը, որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում, որտեղ բացի մեդալներից ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում են նաեւ 2016թ. օլիմպիական խաղերին մասնակցելու 64 ուղեգրերի համար: Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, թեեւ մասնակցում են երիտասարդների տարիքային խմբում, սակայն պատանիներ են: Աշխարհի առաջնությունն հրաձգության առաջին մրցաշարն է, որտեղ խաղարկվում են Ռիո 2016-ի օլիմպիական ուղեգրեր, եւ մեր պատանիները դեռ ժամանակ ունեն մեծահասակների հետ ուժերը չափելու եւ Ռիո 2016-ի ուղեգիր նվաճելու:

Մեր փորձառու Քրիստիան Լաուերը մասնակցեց 50մ, հրացան՝ 3 դիրքից (ծնկած, պառկած, կանգնած) վարժությանը: Նախնական փուլում մարզիկները բաժանված են եղել 2 խմբի: Լաուերը 46 մրցակիցներից 1136 միավորով զբաղեցրել է 34-րդ տեղը եւ չի կարողացել անցնել որակավորման փուլ: Ծնկած դիրքից խոցել է 371 միավոր, պառկած՝ 388 եւ կանգնած՝ 377 միավոր: Հրաչիկ Բաբայանը հաջող է հանդես եկել աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ օդամղիչ հրացան 10 մ վարժությունում եզրափակիչում վաստակեց 205,7 միավոր եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Նա ընդամենը 1,1 միավորով ետ մնաց աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Մասլենկովից: 10 մ, վազող թիրախ՝ խառը վազք (20+20 կրակոց) տղաների պայքարում 12 մրցակիցներից Ռազմիկ Մինասյանը 360 միավորով գրավել է 5-րդ տեղը, Հովհաննես Խաչատրյանը 355 միավորով՝ 7-րդ տեղը եւ Շանթ Սարգսյանը 347 միավորով՝ 11-րդ տեղը: Նույն վարժության թիմային պայքարում 3-րդ տեղն է գրավել Ռազմիկ, Հովհաննես, Շանթ հայկական եռյակը՝ 1062 միավորով: 10մ, վազող թիրախ՝ խառը վազք (20+20 կրակոց) աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը 328 միավորով գրավել է 7-րդ տեղը: Մեր երիտասարդներից մեդալների սպասումներ դեռ կան՝ առաջնությունը շարունակվում է:

Նշվում է, որ նման ուժեղ հավաքական Հայաստանն ունեցել է ԽՍՀՄ-ի տարիներին: Միջազգային կարգի սպորտի վարպետներ են Քրիստիան Լաուեը եւ Հրաչիկ Բաբայանը (Պատանեկան օլիմպիական խաղերի փոխչեմպիոն), սպորտի վարպետներ են Զավեն Իգիթյանը (Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն) եւ Լիլիթ Մկրտչյանը (Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր), Ռազմիկ Մինասյանը եւ Շանթ Սարգսյանը սպորտի վարպետի թեկնածու են եւ Եվրոպայի երիտասարդների առաջնությանե թիմային կրկնակի բրոնզե մեդալակիրներ:

Հ.Գ.- Լիլիթ Մկրտչյանը` աշխարհի փոխչեմպիոն

Հայաստանի հրաձիգները հերթական մեդալները նվաճեցին Իսպանիայի րանադա քաղաքում անցկացվող` հրաձգության աշխարհի առաջնությունում: 10 մ դանդաղ եւ արագ վազող թիրախ  (20+20 կրակոց) վարժությունում, աղջիկների մրցաշարում հաջող հանդես եկավ մեր ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը: Կիսաեզրափակիչում նա վստահ հաղթեց քաթարցի Սաաիդա Տաեբին եւ մտավ եզրափակիչ: Այստեղ նա կորցրեց իր նշանառությունը, 2:6 հաշվով զիջեց հունգարուհի Վերոնիկա Մայորին եւ արժանանացավ արծաթե մեդալի:

Երիտասարդների նույն վարժությունում (30+30 կրակոց) մեդալները խաղարկեցին մեր եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները: Ավաղ, Շանթ Սարգսյանը եւ Ռազմիկ Մինասյանը կիսաեզրափակիչում պարտվեցին իրենց մրցակիցներին եւ ստիպված իրար հետ պայքարեցին 3-րդ տեղի համար: Մաքուր հայկական մրցավեճում 6:1 հաշվով հաղթեց Ռազմիկ Մինասյանը: Հավելենք, որ այս վարժության թիմային մրցաշարում, Հայաստանի երիտասարդների հավաքականը զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը:

Արցախում նաեւ միջազգային մրցաշարեր կանցկացվեն

Օրերս Ստեփանակերտում կայացած զոհված ազատամարտիկ, աթլետիկայի Հայաստանի բազմակի չեմպիոն Սեյրան Հարությունյանի հիշատակին նվիրված արդեն ավանդական դարձած հուշամրցաշարին, ներկա էր նաեւ հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու Հայաստանի բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր, ՀՀ թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: ՙԱրցախպրես՚-ը բացառիկ հարցազրույց է ունեցել նրա հետ, ով նշել է, որ ԼՂՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ բարձր մակարդակով է կազմակերպվել զոհված ազատամարտիկի հիշատակին նվիրված հուշամրցաշարը։ «Աթլետիկան սպորտի թագուհին է, եւ ամեն անգամ տեսնում եմ, թե Արցախում ինչպիսի  մեծ ջանքեր են ներդնում այդ մարզաձեւն այստեղ զարգացնելու համար։ Արցախի մարզիկները հետ չեն մնում եւ՛ հանրապետական, եւ՛ միջազգային առաջնություններից ու մրցաշարերից։ Կարող եմ նշել, որ բազմաթիվ միջազգային առաջնություններում, եվրոպական մրցաշարերում մրցանակակիրներ են դարձել արցախցի մարզիկներ Աշոտ Հայրապետյանը, Արթուր Պետրոսյանը եւ ուրիշներ»,- ասել է Ռոբերտ Էմմիյանը, ով բնակվում է Ֆրանսիայում: Եվ առաջիկայում Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայանալիք միջազգային խոշոր կիսամարաթոնին մասնակցելու համար նախապատրաստվում են նաեւ արցախցի մարզիկները։ Ծրագրվում է նրանց ընդգրկել Սլովենիայում կայանալիք միջազգային մրցաշարում։

Հիշեցնենք, որ արդեն 28 տարի է, ինչ Եվրոպայի ռեկորդը (8,86 մ) պատկանում է Ռոբերտ Էմմիյանին, ով նշել է, որ շատ կուրախանա եթե որեւէ հայ մարզիկ կարողանա բարելավել հեռացատկի այդ ռեկորդը։ Հայտնի մարզիկը ներկայումս Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահի խորհրդականն է եւ միջազգային կապերի պատասխանատուն։ Զուգահեռ  մարզչական գործունեությամբ է զբաղվում։ Նրա լավագույն մարզիկներից մեկը, ում մարզում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում անցկացված եվրոպական առաջնությունում 2 անգամ արժանացել է Եվրոպայի չեմպիոնի կոչման, իսկ աշխարհի ձմեռային առաջնության ժամանակ ոսկե մեդալ է նվաճել։

Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Լիլիթ Մկրտչյանը Բիլբաոյում են

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը ներկայումս գտնվում են Բիլբաոյում: Մեր առաջատար գրոսմայստերը մասնակցում է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարին:

4-րդ փուլից հետո Լեւոն Արոնյանը ունի 6 միավոր: Աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը վաստակլ է 10 միավոր եւ  ամրապնդվել 1-ին հորիզոնականում

- Սերգեյ Մովսիսյանը ռուսական «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում մասնակցում է Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

– Եվրոպայի կանանց գավաթի խաղարկությանը մասնակցում է մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Նա ներկայացնում է գերմանական «Բադ Կոնիգսհոֆեն» թիմը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 29 (334), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։