3-րդ համաշխարհային պատերազմն արդե՛ն սկսվել է – Աշխարհաքաղաքական վերաձեւումներն անխուսափելի են… Եվրոպան՝ մասնատման ճանապարհին – Շոտլանդիան դեռ կհասնի անկախության…

Մերձավորարեւելյան հակամարտությունները, դրանց անվերահսկելի ծավալումները, ուկրաինական քաղաքացիական կռիվներն ու նախապատերազմական վիճակը Ռուսաստանի հետ, Կովկասյան կիսատաք-կիսասառը հակամարտությունների հնարավոր վերսկսման վտանգը այլեւս նոր աշխարհակարգի հիմքերն են գցում: Որ աշխարհն այլեւս առաջվանը չէ, փաստ է: Միաբեւեռ աշխարհակարգին փոխարինել է երկբեւեռը, Ռուսաստանը թերեւս կարողացավ դիմակայել Արեւմուտքի քաղաքական ու տնտեսական ճնշումներին, անգամ պատրաստվում է ռազմական ճնշումները կանխելու:

Մեծ փոփոխությունների շեմին առկա մարտահրավերներն են Իսլամական խալիֆության հռչակումը Իրաքի եւ Սիրիայի տարածքներում, «Ալ-Քաիդ­ա»-ի նոր քայլերը արաբական երկրներում եւ Հնդկաստանում, Ղրիմի միացումը Ռուսաստանին եւ Արեւելյան Ուկրաինայի փաստացի ենթակայությունը Մոսկվային, Արցախյան խնդրի ռազմականացման նոր վտանգը, Եվրամիության ու Եվրասիամիության հակասությունների խորացող ընթացքը, համաթուրքական, համաիսլամական ծավալումները եւ կրոնական հակասությունների անկասելիությունը, էթնիկ զտումներն ու պետությունների մասնատման եւ նորերի առաջացման քաղաքականությունը… հանգեցնելու են լուրջ փոփոխությունների, եւ աշխարհի վերաձեւման հին ծրագրերին ավելանալու են նորերը:

Իզուր չէ, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը իր շաբաթօրյա աղոթքներից մեկում հայտարարել է, որ 3-րդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է: Այդ հայտարարությունը պոնտիֆիկն արել է հանդիսավոր արարողության ժամանակ, որը կազմակերպվել էր 100 հազար իտալացի զինվորների հիշատակին, որոնք զոհվել էին 1-ին աշխարհամարտի տարիներին: Արարողությունը տեղի է ունեցել Իտալիայի ամենամեծ ավստրո-հունգարական հուշահամալիր-գերեզմանոցում: «Այսօր, երբ 2-րդ աշխարհամարտի սարսափները արդեն հետեւում են, մենք կարող ենք խոսել նոր համաշխարհային պատերազմի մասին, որը բաղկացած է հանցագործություններից, սպանություններից ու ոչնչացումներից»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: Իր ուղերձում նա դատապարտել է բոլոր ժամանակների բոլոր պատերազմները, ինչպես նաեւ «ահաբեկչություն սերմանողների­ն», ովքեր, նրա խոսքով, «իրենց հետ մահ ու ավեր են բերում»: «Պատերազմը իռացիոնալ է, նրա միակ պլանը ավերածություններ բերելն է: Որքան շատ ավերածություններ է այն բերում, այնքան ավելի է աճում: Ժլատությունը, անհանդուրժողականությունը, իշխանության ծարավը, այս մոտիվներն են ընկած պատերազմ սկսելու որոշման հիմքում: Եվ շատ հաճախ դա արդարացվում է գաղափարախոսությամբ»,- ասել է Հռոմի Պապը:

Դեռ 2 տարի առաջ, Հայ Արիական Միաբանությունը կոչ էր հղել համաարիական գաղափարներով ու քաղաքականությամբ առաջնորդվող միջազգային ուժերին, հնարավորինս արագ կողմնորոշվելու եւ միասնաբար հանդես գալու՝ ընդդեմ ավերիչ ուժերի: Եվ արարիչ ուժերին սատարելու համար կոչ էր հղվել նաեւ տարածաշրջանի բնիկ ազգերին՝ 3-րդ համաշխարհային պատերազմից գոնե քիչ առաջ համախմբվելու համար:  Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Պաղեստինի եւ Իրաքի նախագահներին ու կառավարություններին էր հղվել այդ ուղերձը՝ աշխարհի վերաբաժանման միջազգային գործարքը խափանելու, հին աշխարհակարգի վերարտադրությունը կանխելու եւ բնականոն աշխարհակարգ հաստատելու համար:

Հետաքիքիր է, որ գերտերությունների կողքին փորձում են իրենց ազդեցիկ խոսքն ասել նաեւ համաշխարհային կրոնների առաջնորդները: Հիշեցնենք, որ Հռոմի Պապը դեռ նորընտիր կարգավիճակում հստակ ընդգծեց իր անհանդուրժողականությունը համաշխարհային բարոյազրկումների եւ հոգեզրկումների նկատմամբ, նա դեմ արտահայտվեց համասեռականությանը, պարզ նշեց, որ չկան դրախտ ու դժոխք եւ պետք է զերծ մնալ սարսափազդու եւ անհիմն, հեքիաթային եւ վտանգավոր զեղումներից: Դալայ Լաման, ով միլիարդավոր բուդդայականների առաջնորդն է՝ հայտարարեց, որ կրոններն այլեւս չեն կատարում իրենց գործառույթները, պատասխան չեն տալիս հոգեւոր ու քաղաքացիական բազում հարցերի ու հակասությունների: Եվ քանզի մարդիկ այլեւս այս հոգեւորի հետեից չեն գնում, կրոնները վերանալու ճանապարհին են…

Համաշխարհային կրոնների առաջնորդները գիտեն, որ իրենց ուղղությունները վաղուց հայտնվել են համաշխարհային գաղտնի ուժերի ենթակայության տակ, եւ իրականում կրոնն այլեւս չի սպասարկում մարդկանց հոգեւոր ոլորտը, այլ շահույթ հետապնդող եւ աշխարհի տերերին ծառայող մի մեծ ու բազմադեմ կառույց է: Ծայրահեղ իսլամականներին հանած, իսլամականությունը եւս հայտնվել է համաշխարհային սարդոստայնում: Համաշխարհային 4 հիմնական կրոնների՝ մարդկանց հագեցնելու հնարավորությունները սպառված են: Հուդա-քրիստոնեությանն ու հուդա-իսլամականությանը ավելացել է նաեւ հուդա-բուդդայականությունը, եւ սա, նախեւառաջ, տեսնում են այդ ոլորտների առաջնորդները, նրանք զգում են, որ համաշխարհային ճգնաժամերը նաեւ հոգեւոր բռնությունների եւ սպառումների հետեւանք են:

Հայ արիները նաեւ այս ամենը նկատի առնելով են բարձրաձայնում համաարիական քաղաքակրթության հաստատման անհրաժեշտության մասին, նոր աշխարհաքաղաքական արարող կարգը պետք է պարուրված լինի նաեւ տիեզերահաս ու տիեզերահաղորդ հավատով, արիականությամբ՝ բոլոր հին Աստվածների պաշտամունքի վերհառնմամբ…

Հայ արիներն ու ազգայնականները շարունակում են հետեւել տարածաշրջանային ռազմա-քաղաքական ծավալումներին եւ կրկին խիստ մտահոգությունն են հայտնել հնարավոր անցանկալի զարգացումների, աղետաբեր հետեւանքների առիթով. դեռ վտանգավոր են մնում Սիրիայի հանդեպ պաշտոնական Անկարայի ու ՆԱՏՕ-ական շրջանակների ռազմատենչ նկրտումները եւ Թուրքիան իր ռազմական միջամտությունը ՆԱՏՕ-ին առաջարկելով՝ դեռ ակնկալում է տիրանալ Սիրիայի որոշակի տարածքների: Չի վերացել նաեւ Իրանին ռազմական հարված հասցնելու վտանգը, ինչը ծրագրել են Իսրայելն ու Արեւմուտքը: Սա կարող է վերածվել Մերձավորարեւելյան եւ Կովկասյան տեղային պատերազմների, քանզի Վրաստանն ու Ադրբեջանը եւս պատրաստ են Իրանին հարվածելու համար տարածքներ տրամադրել: Անկարան եւ Բաքուն նպատակադրվել են տարածաշրջանային հակամարտությունների ծավալման միջոցով իրականություն դարձնել նորօսմանական եւ համաթուրանական ծրագրերը, ինչը կարող է որոշակիորեն համընկնել Արեւմուտքի «Նոր Մերձավոր Արեւելք» կամ նմանատիպ մեկ այլ ծրագրի պահանջներին: Հայությունն արդեն (1915-1923թթ.) ցեղասպանվել եւ հայրենիքի զգալի մասն է կորցրել «միջազգային հանրությու­ն» կոչվածի մութ ծրագրերի պատճառով: Սա նախեւառաջ պետք է մտահոգի Հայաստանին եւ աշխարհասփյուռ հայությանը: Թուրքիայի ղեկավարները Հայաստանին տիրելու մեծ ցանկություն ունեն, քանզի Հայաստանը համարում են «անիծյալ սե­պ»՝ մխրճված համաթուրանականության ճանապարհին, որ երազում են տեսնել Բալկաններից (Կովկասով, Մերձավոր Արեւելքով ու Միջին Ասիայով) մինչեւ ռուսական ու չինական Հեռավոր Արեւելք: Ինչպես Անկարան ցանկություն ունի տիրանալու Սիրիայի ու Իրաքի որոշ տարածքների, այնպես էլ Բաքուն է իր երազներում ծրագրում Հայաստանի ու Իրանի տարածքների հաշվին մեկ անգամ եւս ծավալվելու: Ի վերջո հայտնի է, որ թուրքերն ու ադրբեջանցի թյուրք-թաթարները ալթայներից մեր տարածաշրջան ներխուժած անհայրենիք բարբարոսներ են, եւ սա կարող է Մերձավորարեւելյան ու Կովկասյան ճակատներին ավելացնել նաեւ Սեւծովյան ու Կասպիցծովյան ճակատները: Ուկրաինական հակամարտությունն էլ նպաստում է հենց այս ծավալումներին, ինչպեսեւ՝ եվրոպական տարանջատիչ գծերի հաստատմանը:

Այսօրինակ զարգացումների դեպքում համաշխարհային 3-րդ պատերազմը անխուսափելիորեն սրվելու է: Ուստի՝ հայ արիներն ու ազգայնականները հետամուտ են բնիկ ազգերի՝ իրենց հայրենիքներում ապրելու, ինչպեսեւ համաարիական ռազմա-քաղաքական տեսլականը առաջ տանելու գործին:

Հենց այստեղ է, որ առաջարկ է եղել տարածաշրջանի եւ այլ շահագրգիռ երկրներին՝ կրոնական եւ միջազգային այլ ոլորտներից զատ, նաեւ բնիկության իրավունքը առաջ քաշել, ինչը թույլ կտա հնարավորինս հանդարտեցնել տարածաշրջանը, որը կանգնած է Մերձավոր Արեւելք-Հայկական լեռնաշխարհ-Կովկասի տարածաշրջան սյուների վրա: Եվրասիականության ճանապարհին նորովի են աշխուժացել թյուրքական պետությունները, եւ ի դեմս Ղազախստանի, փորձում են մխրճվել Եվրասիական միության սրտի մեջ: Թուրքիան եւ Ադրբեջանը դա արդեն արել են Եվրոպական միությունում, ինչը համաթուրանականությունը իրապես դարձրել է միջազգային վտանգ:

Եվ հայ արիներն ու ազգայնականները առաջարկել են Թուրքիայի կամ Ադրբեջանի ռազմական որեւէ քայլի դեպքում գործել համախմբված. դա կարող է լինել Սիրիայի կամ Իրաքի դեմ միջազգային արշավի կամ հայ-ադրբեջանական ու իրանա-ադրբեջանական բախումների ժամանակ: Չի բացառվում, որ նորից ու ավելի կատաղի վերսկսվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:

Իհարկե լավ է, որ աշխարհը այլեւս միաբեւեռ չէ, բայց հաստատ պետք է մի այլ բեւեռ եւս, որը կառաջնորդվի վերոնշյալ արարող եւ ոչ ավերող նպատակներով, ինչը կվերափոխի մարդկությանն ընդհանրապես՝ կանգնեցնելով արարչաստեղծ ու աստվածազարմ մարդկային ակունքների վրա: Այլապես, անգամ երբեւեռ, բայց ավերող աշխարհում բոլորին կպատժեն, առավել եւս եթե գործեն առանձին-առանձին ու առանց լուրջ դիմադրության:…

Արամ Ավետյան

Եվրոպան՝ մասնատման ճանապարհին

Շոտլանդիայում կայացավ Մեծ Բրիտանիայից անկախանալու հանրաքվեն: Քվեարկության հնարավորություն ուներ 4.285.323 մարդ, իսկ քվեարկության մասնակցելու իրավունք ունեցող անձանք տարիքային սանղակը 18-ից իջեցվել էր մինչեւ 16 տարեկան: Բնակիչները պետք է պատասխանեն ընդամենը մեկ հարցի. «Պե՞տք է արդյոք Շոտլանդիան դառնա անկախ պետություն»:

Քվեարկության նախօրեին անցկացված սոցհարցումը ցույց է տվել, որ անկախության օգտին պատրաստ է քվեարկել շոտլանդացիների 51%-ը, դեմ՝ 49%-ը: Անկախության կողմնակիցները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայից անկախանալու դեպքում իրենք նավթագազային հատվածի շնորհիվ կկարողանան ապահովել շոտլանդացիների բարեկեցությունը: Փորձագետների կարծիքով, Շոտլանդիայի նավթի պաշարները կազմում են 23 մլրդ բարել: Սակայն անկախության դեպքում հարցեր կառաջանան Շոտլանդիայի ու Մեծ Բրիտանիայի միջեւ՝ ծովում գտնվող հանքավայրերը բաժանելու հետ կապված: Այս պահի դրությամբ Շոտլանդիայի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 20,873 ֆունտ սթերլինգ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 20,571:

Անկախ Շոտլանդիան հնարավոր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի, Հյուսիսատլանտյան դաշինքից հայտարարել են, որ Շոտլանդիայի անկախության հռչակման դեպքում այդ երկիրը չի համարվելու ՆԱՏՕ-ի անդամ: Դաշինքին անդամակցելու համար շոտլանդացիները պետք է նոր հայտ ներկայացնեն եւ անցնեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք ամրագրված են դաշինքի համաձայնագրի 10-րդ կետում: Շոտլանդիայի անկախության պարագայում Լոնդոնը պետք է այդ երկրի տարածքից դուրս բերի իր ատոմային մարտագլխիկները, իսկ այդ գործողության վրա բրիտանական իշխանությունները կծախսեն 4.2-5.9 միլիարդ դոլար:

Եթե տեղի բնակչության մեծամասնությունն «այո» ասի հանրաքվեի ժամանակ, Շոտլանդիան 2016թ. մարտի 24-ին կդառնա անկախ պետություն: Միացյալ Թագավորությունից անկախանալու գաղափարը առաջ է քաշվել Շոտլանդիայի ներկայիս վարչապետ Ալեքս Սելմոնդի կողմից՝ դեռ 2007թ., սակայն այդ մասին պաշտոնապես հայտարարվել է միայն 2012թ. մայիսին:

Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան այսօր: (Հ.Գ. – քվեարկողների շուրջ 45%-ը կողմ էին անկախացմանը, 55%-ը՝ դեմ: Հուսանք՝ հաջորդ անգամ շոտլանդացիներն ավելի համարձակ կգործեն…):

Եթե անգամ մեծամասնությունը «ոչ՞ ասի, ապա դա միայն ժամանակավոր կլինի, քանի որ շոտլանդացիները, ինչպես եվրոպական այլ ժողովուրդներ, արդեն բռնել են անկախանալու, սեփական պետությունը հիմնելու ուղին, եւ կհասնեն իրենց նպատակին:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 29 (334), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։