Հայաստանի 3-րդ Հանրապետության տոնը հիշեցնում է Հայոց միասնության ու հայրենատիրության մասին

1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը (շնորհավորում են հայարիականներն ու հեթանոս-արիադավան ազգայնականները)

Սեպտեմբերին հայությունը նշում է Հայաստանի ու Արցախի անկախության հոբելյանները: Հայկական երկու հանրապետությունները գործում են որպես անկախ պետություններ, սակայն միահյուսված են բոլոր առումներով: Երկուստեք ընդունել են նաեւ վերամիավորման որոշումներ, ինչը հաշվի առնելով է Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ հայտարարել, որ իր հայաստանյան ու սփյուռքյան կառույցներով ճանաչում է ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը՝ Արցախը համարելով Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզը:

Հայ արիականներն ու հեթանոս-արիադավան ազգայնականները այս որոշումն ընդունել են ինչպես հիմնվելով ՀՀ եւ ԼՂՀ օրենսդիր մարմինների որոշումների վրա, այնպես էլ առաջնորդվելով ազգային ու միջազգային, բնական, պատմական եւ իրավական իրավունքներով:

Հայկական երկու հանրապետությունների ծնունդը պայքարի, զոհաբերություններ, կամքի ու գենետիկ կանչի դրսեւորման, հայ նախնյաց ու սրբազան նահատակների իղձերի ու նվիրաբերված արյան արդյունք է: 20-րդ դարում հայությունը  3 հանրապետություններ կերտեց ավելի քան 600 տարի առանց  պետականության գոյատեւելուց (Կիլիկյան Հայաստանով պետականության գաղափարը վերականգնվեց), ցեղասպանվելուց եւ տարաբնույթ մաքառումներից  հետոիսկ 21-րդ դարը պետք է հանդիսանա հայոց ազգային ու տարածքային միասնության՝ Հայկական լեռնաշխարհում միացյալհայկական  պետության  վերակերտման  հարյուրամյակ:

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները փաստացի վերամիավորմամբ սկիզբ են դրել հայոց հողահավաքի՝ ամբողջական Հայաստանի (Հայաստանի ՀանրապետությունԱրցախի Հանրապետություն, ՆախիջեւանՋավախք եւ Արեւմտյան Հայաստան)  վերականգնման: Եվ պաշտոնական Երեւանը պետք է այն հաստատի իրավական որոշմամբ: Միայն այսպես աշխարհը կխորհի հայկական պետությունների այլեւս անբաժանելի լինելու մասին: Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության հերթական տարեդարձին Հայ արիականներն ու հեթանոս-արիադավան ազգայնականները մաղթում են, որ հայությունը հիմնավորապես հաջողի Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի լիակատար հաղթանակը:

Ազատությունն ու անկախությունը բնատուր երեույթներ ենեւ հայ տեսակն իր առաքելության իրականացման ճանապարհին պետք է ապրի  ազա՛տ պետք է ազատ ապրի իր անկա՛խ պետության մեջորն էլ պետք է  հարատեւի  հայի ազատագրվա՛ծ հայրենիքում… Սա՛ է երաշխիքը՝  առանցշղթաների եւ  բնականոն ապրելուզարգանալու, հարատեւելու:

Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

21.09.2014թ. – քաղաքամայր Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։