Հայկական խոհանոց – Բրնձով լցոնված դդմիկներ… Օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքները… «Մանկական Եվրատեսիլ-2014»-ի հայ մասնակիցը… www.hayary.org-ում տեղադրե՛ք ձեր գովազդը… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Բրնձով լցոնված դդմիկներ

Բաղադրությունը - Դդմիկ – 1 կգ, բրինձ – 1 բաժակ, սոխ – 0.5 կգ, զեյթունի բուսայուղ – 100 գ, լոլիկ – 0.5, կանաչ սոխ  – 1 կապ, մաղադանոս – 1 կապ, տոմատի հյութ, սպիտակ պղպեղ եւ աղ:

Պատրաստման եղանակը - Բրինձը մաքրել, եռացրած ջուրը լցնել վրան, թողնել 15 րոպե (օսլայից հեռացնելու համար), ջրքամել, նորից լվանալ, նորից քամել:

Թավայում բուսայուղով սոխառած անել, ավելացնել բրինձը, 0.5 բաժակ ջուր եւ եփել: Ընթացքում ավելացնել կտրտած լոլիկը, մաղադանոսն ու սոխը: Համեմել սպիտակ պղպեղով եւ աղով ու եփել՝ մինչեւ բրնձի փափկելը: Հետո դդմիկները բաժանել 2 մասի եւ փորել: Բրնձե միջուկը լցնել մեջը, դդմիկները կաթսայի մեջ շարել, վրան լցնել տոմատի հյութ եւ 4 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, դնել մարմանդ կրակին

Մատուցել սառը: Անու՛շ լինի:

* * *

Մալթա կմեկնի Էլիզաբեթ Դանիելյանը

«Մանկական Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) իր «People of the sun» երգով: Հաղթողը որոշվեց հեռուստաքվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ: Հայաստանյան ընտրական փուլ էին անցել 10 մասնակից՝ Նարեկ Վարդանյան՝ «Աշուն», Մերի Քոչարյան՝ «Չի կարել­ի», Էլինա եւ Արման՝ «Galaxy», Կարեն Օհանյան եւ Միկա՝ «Shine out», Բեթթի (Էլիզաբեթ Դանիելյան)՝ «People of the sun», Միկա՝ «Մանկության խորհուր­դ», Mery M՝ «#Peace», Յունա՝ «Walk around», Srbuhi feat. DDJ՝ «Զուռնա», Սյուզի Հարությունյան՝ «I dream»:

Մրցույթն այս տարի կլինի նոյեմբերի 15-ին՝ Մալթայում: Մասնակից պետություններն են Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները եւ Ուկրաինան:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսի­լ»-ին առաջին անգամ մասնակցել է 2007թ., երբ «Արեւիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում 2-րդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008թ. Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009թ. մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ տեղը: 2010թ. ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011թ. մրցույթն անցկացվեց Հայաստանում, եւ մեր երկիրը այս անգամ ներկայացրեց Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012թ. Հայաստանը ներկայացրել է «Compass band՚ խումբը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, 2013թ.՝ Մոնիկա Ավանեսյանը՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:

* * *

Եթե վատ եք քնում, վերանայեք ընթրիքը

Ճապոնացի գիտնականների համոզմամբ, եթե ընթրիքին ուտեք մեծ չափաբաժնով բրինձ, ապա լավ քունն ապահոված է: Իսկ ահա մակարոնը ընդհակառակը, խանգարում է: Ընդ որում, հացը, պիցան ու բլիթները ոչ մի կերպ չեն անդրադառնում քնի վրա:

Քնի վրա բրինձի ազդեցությունը պարզելու համար հետազոտվել է 1164 տղամարդ եւ 684 կին: Հաշվի են առնվել քնի որակը, այն, թե լույսն անջատելուց ինչքան ժամանակ հետո է մարդը կարողացել քնել, ինչքան երկար է քնել, ինչքան հաճախ է արթնացել, ինչպես է զգացել իրեն օրվա ընթացքում:

Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր առավել շատ են բրինձ օգտագործում, լավ են քնել: Մասնավորապես, նրանք երկար են քնում: Բայց ահա մակարոնը վատ է անդրադարձել քնի վրա, մարդիկ հաճախ են արթնացել, օրվա ընթացքում վատ են զգացել:

Օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքները

Հրապարակվել է տարբեր օրգանների համար ամենաօգտակար մթերքների ցանկը: Ամենաօգտակար մթերքները՝ ուղեղի համար՝ սաղմոն, թյունոս ձուկ, սարդինա, հնդկական ընկույզ: Ամենաօգտակար մթերքը՝ մկանների համար՝ բանան, կարմիր միս, ձու, տոֆու: Ամենաօգտակար մթերքը՝ թոքերի համար՝ բրոկոլի, բրյուսելյան կաղամբ, չինական կաղմամբ: Ամենաօգտակար մթերքը՝ մաշկի համար՝ հապալաս, կանաչ թեյ: Ամենաօգտակար մթերքը՝ վարսերի համար՝ կանաչ մթերքներ. լոբի:  Ամենաօգտակար մթերքը՝ աչքերի համար՝ եգիպտացորեն, դեղնուց, գազար: Ամենաօգտակար մթերքը՝ սրտի համար՝ լոլիկ, խորոված կարտոֆիլ, սալորի հյութ: Ամենաօգտակար մթերքը՝ աղիների համար՝ սալորաչիր, յոգուրտ, կեֆիր: Ամենաօգտակար մթերքը՝ ոսկրերի համար՝ նարինջ, կաթ եւ այլ կաթնային մթերքներ, նեխուր:

Մոլորակի 9 բնակչից 1-ը տառապում է թերսնումից

Վերջին 10 տարիներին աշխարհում ավելի քան 100 մլն-ով կրճատվել է սովյալների թիվը, սակայն երկրի յուրաքանչյուր 9 բնակչից 1-ը, այսինքն, 805 մլն. մարդ, տառապում է թերսնումից: Այս մասին նշված է ՄԱԿ հրապարակած պարենային անվտանգության մասին ամենամյա զեկույցում:

Նշվում է, որ 1990-1992թթ. հետո սովյալների թիվը կրճատվել է 200 մլն-ով:

Զեկույցում ընդգծված է, որ ներկայիս դրությամբ 63 զարգացող երկրներ կարողացել են կրկնակի կրճատել սովյալների թիվը, եւս 6 երկիր էլ այդ նպատակակետին պետք է հասնի 2015թ.:

Գոհար Վանեսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 30 (335), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։