Գաղտնի՝ ի լուր աշխարհի

ըստ սևրի Տիեզերքում ոչինչ հենց էնպես չի կատարվում:Նույնն է նաեւ Երկրի վրա: Նույնն է նաեւ մարդկության մեջ առկա եւ ակնկալվող փոփոխություններում ու իրադարձություններում: Ոչինչ հենց էնպես չի կատարվում:Այժմ անցնենք բուն թեմային: Ինչու՞ է միջազգային մակարդակով աշխուժացել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղաքականությունը: Ինչու՞ ավելի քան 20 պետության եւ միջազգային կառույցների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն այսքան աղմուկ չէր հանել, ինչքան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի թիվ 106 բանաձեւը: Գուցե բացառություն էր միայն Ֆրանսիայի պարագան, եւ դա էլ իր բացատրությունն ունի, քանզի այն ստացավ օրենքի կարգավիճակ, որպիսին նույնիսկ Հայաստանը չունի…Եվ վերջապես ինչու՞ է մեղավոր մարդկությունն այսքան «անմեղացել» կամ «անմեղանալու» ճանապարհը բռնել: Խոսքը մեղավոր մարդկության մասին է, ոչ՝ անմեղ, որն առանց այլեւայլության ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ որոշ պետությունների խորհրդարանների մակարդակով: Իսկ այդ մեղավորները՝ ներկայիս հզոր տերությունները, դեռ 1915թ. լռության մատնեցին Հայոց ցեղասպանությունը, ավելին՝ լռելով (որոշներն էլ հրահրելով) նպաստեցին ու մասնակցեցին դրա իրականացմանը (անհատների մասնակի բացառությունները անհատական էլ մոտեցում է)… Հիմա բարիացե՜լ ու բարոյականացե՜լ են:

Ո’չ, ամենեւին ո’չ:

Ընդդիմախոսներս էլի կասեն, թե լավ բանն էլ չեմ ընդունում ու հակադրվելու մոլուցք ունեմ: Սա նրանց «հաղթաթուղթն» է: Հետո… տարիներ անց կարտահայտեն այն մտքերը, որոնք կներկայացնեմ ստորեւ: Ինչպես օրինակ, այսօր արդեն արիական տեսությունը, թաքնված հրեաների ու մասոնների, համասեռականների թեմաները նույնիսկ զլմ-ներին չեն զարմացնում: Ինչեւէ: Նախ մի քանի հարցադրումներ անենք ինքներս մեզ: Ինչու՞ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը հատկապես՝1. Եվրախորհուրդը,2. Ֆրանսիան,3. Ռուսաստանի Դաշնությունը:Եվ ինչու՞ է ԱՄՆ-ն բռնել ճանաչման ճանապարհը, իսկ հրեական լոբբին ու կազմակերպություններն այս անգամ «անցել են» հայերի կողմը:1. Եվրախորհուրդը միշտ էլ Թուրքիային Եվրոպական համագործակցությունից հեռու պահելու նպատակ է ունեցել եւ, ի թիվս այլ հիմնահարցերի, ինչպիսիք նաեւ քրդական եւ Կիպրոսի մի մասի բռնազավթման խնդիրներն են, Հայոց ցեղասպանությունն էլ Եվրոպական Խորհրդի որոշումներում ամրագրեց որպես խոչնդոտ Թուրքիայի՝ ԵԽ-ին անդամակցության: Եվրոպան արդեն տեսել է թուրքական վտանգն ու բարբարոսությունները եւ կրկին չի գնա դրան ընդառաջ, հատկապես, որ թուրքական տարրն արագ բազմանում է եվրոպական մի շարք երկրներում ու դառնում ներքին անկայության գործոն:2. Ֆրանսիան ունեցել եւ ունի գերտերություն լինելու խնդիր, ուստի Մերձավոր Արեւելքի ու Հայկական լեռնաշխարհ-Կովկասի՝ համաշխարհային նշանակության այս հզոր խաչմերուկում (Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան կապող) ազդեցություն ունենալը մշտառկա խնդիր է: Այս խաչմերուկին (աշխարհաքաղաքական դիրքին, ռազմա-տնտեսական հանգրվաններին, բնական հարստություններին ու ճանապարհային ենթակառուցվածքներին) տիրողը տիրել է աշխարհին բոլոր ժամանակներում ու այսօր էլ սա իրողություն է: Իսկ Թուրքիայի մասնատումը ի դեմս Ֆրանսիայի՝ Եվրոպայի համար լավագույն պայմանը կլինի տարածաշրջանում նոր իրողություններ ստեղծելու եւ իր դերն ու նշանակությունը ամրապնդելու համար: Քանզի հատկապես ներկայիս Թուրքիայի տարածքով են դեպի Եվրոպա անցնում գրեթե բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքները, գումարած սեւծովյան տնտեսական համագործակցության մեջ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների կարեւորությունը:3. ՌԴ Պետդուման եւս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարեւորեց աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված ու այն ճանաչելով «սառեցրեց», մինչեւ այն գործադրելու անհրաժեշտություն առաջանա: Խոսքը կրկին տարածաշրջանային ծավալումներին է վերաբերում: Սակայն, Ռուսաստանը մի այլ բանով փոխհատուցեց Թուրքիային՝ երկարաձգելով 1916թ. մոսկովյան ռուս-թուրքական պայմանագիրը, որում ոտնահարված են հայության շահերը…Իմիջիայլոց նշենք, որ ՀՀ-ում պետականորեն (թեեւ աներեւույթ)՝ հասարակական ու քաղաքական ուժերի կողմից առաջ է քաշվում հիշյալ ռուս-թուրքական եւ դրանից բխած Կարսի պայմանագրերի ու Սեւրի դաշնագրի վերանայման հարցը…Եվ ահա, Մերձավորարեւելյան վերջին իրադարձությունները՝ Իրաքի պատերազմն ու Իսրայել-Պաղեստին, Իսրայել-Լիբանան նոր հակամարտությունները, ԱՄՆ-ին էլ համոզեցին, որ Թուրքիան լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը, այնուամենայնիվ, տարածաշրջանային գերտերությանը հարիր կեցվածք է դրսեւորում ու այլեւս անկանխատեսելի է իր կերպով, հատկապես, երբ Թուրքիայում արդեն մեծ տեղ են տալիս մահմեդական արմատականությանը: Երբ Ռուսաստանն ու Եվրոպան հիմնականում հետ քաշվեցին Մերձավորարեւելյան թնջուկի կարգավորումից, այն թողնելով ԱՄՆ-ին, այս երկիրը հիմնավորապես զգաց մահմեդական աշխարհի առանձնահատկությունների ծանրությունը: Այն է՝ հարյուր միլիոնավոր դոլարների ծախսը կարող է մեկ րոպեում ի չիք դառնալ՝ եթե սուննի կամ շիա հոգեւոր առաջնորդը մի օր պարզապես ջիհադի կոչ անի ընդդեմ Արեւմուտքի: Ակնհայտ է, որ մոտ ապագայում սա սպառնում է նաեւ Թուրքիային, որին որեւէ պարագայում Եվրաընտանիք չեն թողնի մտնել, եւ այնժամ ԱՄՆ-ի ռազմահանգրվաններն ու հարյուրավոր միլիոնների ներդրումները «բումերանգի» պես կհարվածեն հենց իրենց, ինչպես դա եղավ Աֆղանստանում, ինչպես լինում է Իրաքում, ինչպես դեռ լինելու է մասնատված Հարավսլավիայի անկախացած երկրներում:Տարիներ առաջ ՄԱԿ-ում նույնպես քննարկվել են (սա պարբերական բնույթ է կրում) աշխարհի վերաձեւման հնարավորությունները, կազմվել են քարտեզներ՝ պատմական արդարության եւ էթնիկ առկայությունները հաշվի առնելով նաեւ, ու այդ քարտեզներում գրեթե միշտ առկա է Թուրքիայի մասնատումը:Այո’, մահմեդական համարվող երկրներն ավելի վերահսկելի են, եթե իշխանություններն ընդգծված արեւմտամետ են, սակայն, դա կարող է ժամանակավոր բնույթ կրել՝ առաջին իսկ հարմար առիթի դեպքում արագորեն փոխելով իր «քաղաքակիրթ» բնույթը: Իսկ քրիստոնեական համարվող երկրներն ավելի վերահսկելի ու կանխատեսելի են բոլո’ր դեպքերում, եթե նույնիսկ արեւմտյան քաղաքակրթությունը հակառակորդներ ունենա նման երկրներում: Սա լրջորեն խորհելու տեղիք է տալիս: Աշխարհիկ Թուրքիան կարծես թե նման մի պետություն էր, որը բավարարում էր ե’ւ ԱՄՆ-ին, ե’ւ Եվրոպային, ե’ւ Իսրայելին, ինչ-որ տեղ նաեւ Ռուսաստանին, բայց տարածաշրջանային «գերտերության» կամայականությունները (ինքնուրույնության դրսեւորումները), համաթուրանական նկրտումները եւ մահմեդականացման տանող քաղաքականությունը զգուշավորության են մղում վերոնշյալ երկրներին: Տարածաշրջանում Քրդստան ստեղծելու ծրագիրը նույնպես կամուկացի պատճառներ ունի, որն էլի առնչվում է մահմեդականության խնդրին: Չնայած քրդերը պնդում են, որ միայն իրենք են, որ «իսլամը չեն արմատականացրել», այնուամենայնիվ, դա էլ վստահություն չի ներշնչում, չնայած բոլորն էլ հասկանում են, որ նախատեսվելիք Քրդստանը առավելապես հրեական-արեւմտամետ պետություն է լինելու: Բայց դե ի վերջո քրդեր են բնակվելու հիմնականում եւ կրկին ծագում է միլիոններ ծախսելու եւ մի արմատական հոգեւոր առաջնորդի կոչով դրանք կորցնելու հանգամանքը… Գուցե Արեւմուտքը խաղարկի երկու տարբերակներն էլ՝ Քրդստանի ստեղծման ու Հայաստանի որոշակի ծավալման՝ իհարկե իրենց ծրագրերի ապահովության համար: Ահա այստեղ է, որ կարեւորվում է քրիստոնեական համարվող Հայաստանի դերը տարածաշրջանային թնջուկը կարգավորելու գործում: Հայերի հանգամանքը ձեռնտու է նաեւ այն առումով, որ կա բարիդրացիականության գործոն Մերձավորարեւելյան արաբական աշխարհի ու Իրանի հետ, ինչը լրացուցիչ կարգավորիչ գործառույթ կբերի տարածաշրջանային հարցերին եւ կա թշնամական գործոն Թուրքիայի հետ, ինչն էլ կործանիչ կերպով կնպաստի Թուրքիայի մասնատմանը: Հայկական գործոնը (Արցախի հարցը) մեծապես նպաստեց նաեւ Խորհրդային Միության փլուզմանը: Եվ սա փորձված տարբերակ է: Սակայն վտանգավոր է նաեւ, քանի որ հայրենիքի գաղափարի շուրջ միավորված հայերը անկասելի են նույնիսկ երկրաշարժի կամ պատերազմի հրահրման ժամանակ: Եվ գուցե համախմբված հայերն ավելի շատ տարածքների վերատիրեն, քան նախատեսված է «վերցնել» Թուրքիայից: Այսպես եղավ նաեւ Արցախյան պատերազմում, երբ ազատագրվեց ավելի շատ տարածք, քան նախատեսել էր Արեւմուտքը՝ ԽՍՀՄ-ը քանդելու ճանապարհին…Ուստի, կարծում եմ Հայոց ցեղասպանության ճանաչմանը կհաջորդի նաեւ «հատուցման» փուլը: Իհարկե սա լավ է եւ իհարկե մենք պետք է նպաստենք դրան, բայց հասկանալով, որ ցեղասպանության փաստը խաղ դարձրած երկրները պիտի հաշիվ տան մեզ եւ հաշվարկեն նաեւ մեր շահերը: Կամ էլ մենք պետք է ընթացքում ճիշտ կազմակերպենք մեր քայլերը եւ հակաքայլերը:Ինչեւէ, Թուրքիայի մասնատումն արդեն ընթանում է:1. Աշխուժացվել են քրդական անջատողական շարժումները ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրաքում եւ Սիրիայում: Կա նաեւ Օջալանի միջազգային դատավարության հեռանկարը:2. Թուրքիային մղում են հակաարեւմտյան քաղաքական քայլերի եւ Իրաք ներխուժելու զինված արկածախնդրության:3. Հրանտ Դինքի սպանությամբ այժմեականացվեց Հայոց ցեղասպանության հարցը եւ նկատելիորեն շոշափվեց հայկական գործոնի դերը:   4. Հայկական գործոնը լրացուցիչ ուժեղացվեց ծպտյալ հայերի հարցի արծարծմամբ: Այո’, Թուրքիան ներսից պայթեցնելու լավագույն երկու գործոնները հայկական ու քրդական հարցերն են: Սրանք Արեւմուտքին ձեռնտու են նաեւ այն առումով, որ երկուսն էլ հակաթուրքական լինելով, միեւնույն ժամանակ հակադիր են միմյանց: Քրդստան կոչվող պետության սահմանները, ըստ որոշ նախագծված քարտեզների, ներառում են նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքը: Այսինքն՝ Արեւմուտքը վախենում է մի նոր տարածաշրջանային գերտերության առաջացումից ու փորձելու է հակակշիռներ ստեղծել: Ահա այստեղ էլ այն վտանգն է, որը հակասում է մեր շահերին: Եթե մի պահ պատկերացնենք, որ Արեւմտյան Հայաստանի տարածքը տալիս են մեզ միլիոնավոր քրդերով բնակեցված եւ Քրդստան էլ չի ստեղծվում, ապա դժվար չէ կռահել, որ հայերի ինքնուրույնության դրսեւորման դեպքում ինչպես վեր կբարձրանա քրդական ինքնավարության հարցը: Կարող է ծագել տրամաբանական հարց՝ իսկ ու՞ր պիտի գնան քրդերը: Այս հարցն էլ իր արծարծումը կգտնի ծպտյալ հայերի բացահայտման համապատկերում… Իհարկե, ժամանակին քննարկվում էր նաեւ հայ-քրդական միասնական պետության ստեղծումը…Թողնելով քրդական հարցի հնարավոր արծարծումներն ու Իրաքի քրդաբնակ շրջաններ ներխուժելու արկածախնդրությունն ու դրա հնարավոր հետեւանքների քննարկումը մի այլ հարմար պահի (ամեն դեպքում որոշ թուրք առաջնորդներ կարծում են, որ այս ներխուժմամբ կփրկեն Թուրքիան մասնատումից)՝ վերլուծենք հայկական գործոնի աշխուժացման իրական շարժառիթներն ու հնարավոր ծավալումները:Ինչու՞ սպանվեց Հրանտ Դինքը:Նա նոր չէ, որ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը եւ եթե կուզեք ավելի պարզ՝ հարցը բարձրացրել էր հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, Թուրքիան ժողովրդավարացնելու եւ այնտեղ բնակվող բոլոր ազգերի հայրենիքը դարձնելու նպատակով եւ ոչ՝ Թուրքիային պատասխանատվության ենթարկելու, Հայոց բռնազավթված հայրենիքը վերատիրելու համար: Այսպիսով Դինքը ճանաչված մարդ էր, ժողովրդավարի տիպար ու հարմար թիրախ: Հաշվարկը ճիշտ էր եւ ազդեցությունը եղավ առավելագույնը: Միլիոնավոր մարդիկ դուրս եկան փողոցներ ու հայտարարեցին, որ իրենք էլ «հայ են», «Հրանտ Դինք» են: Մեր հայաստանաբնակ ու սփյուռքյան դյուրահավատները գրեթե արցունկակալած աչքերով բացականչեցին՝ թե տեսե՜ք թուրքերն էլ են ասում, որ իրենք հայ են ու ընդվզում են… Շտապենք գոնե հիմա ասել (այն ժամանակ ինձ լսել անգամ չէին ուզում), որ սա մի լավ ծրագրված ներկայացում էր՝ առավելապես անգլո-ամերիկյան բեմադրությամբ: Եվ եթե որեւէ մեկը կարծում է, թե հայերը մի գիշերվա մեջ միլիոնավոր պաստառներ, դրոշներ, կրծքանշաններ ու այլ պարագաներ էին պատրաստել ու բաժանել, ապա… ես կասեմ, որ դրանք արդեն նախապատրասվտած էին ու պահեստավորված, իսկ սպանության օրն ու հետագա քայլերն էլ հստակ որոշված: Եթե որեւէ մեկը կարծում է, որ թուրքական կառավարության վերնախավում ու անվտանգության մարմիններում բացառապես թուրքեր են, ապա… ես կասեմ, որ նրանցից շատերը այս ծրագիրն իրականացնողներն էին ու ազգությամբ թուրքեր չեն… ավելին՝ պիտի նպաստեն Թուրքիայի մասնատմանը:Իսկ Թուրքիայի մասնատման ու Հայաստանի ծավալման համար անհրաժեշտ է աշխուժացնել հայկական գործոնը ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհում: Իսկ դրա ամենահարմար ձեւը Հայոց ցեղասպանության արծարծումն ու ճանաչումն է: Հետագա քայլերի համար արդեն հայերի քանակական աճի ապահովման խնդիր կա: Սա էլ լուծելի է, քանզի այն կարիք չունի արհեստական ավելացման, պարզապես պիտի բացահայտել ծպտյալ հայերին, որոնց քանակը միլիոնների է հասնում, որոշ տվյալներով՝ 8-10մլն.-ի: Նրանք թրքացած, քրդացած, ասորացած կամ այլ հայեր են, ովքեր «պապական» գիտեն իրենց ծագումը ու հիմնականում բնակվում են Արեւմտյան Հայաստանի տարածքում (սրանք այն քրդերն են, որոնց հարցը իբր պիտի լուծեինք) եւ «մենք բոլորս հայ ենք» կարգախոսը այսուհետ էլ կնպաստի այս ծրագրի առաջընթացին:Այո’, մեզ լիուլի պիտի բավարարի դեպքերի նման զարգացումը, սակայն վերադառնամ վերոգրյալ զգուշավորությանս, որ այս ամենից այլոք «շագանակներ չհանեն»: Այո’, թող մեզ տրվի մեր հայրենիքը, վերականգնվի հայ գենի առատությունը մեր պատմական տարածքներում եւ մենք (կարծում եմ ընդդիմադիրներ չեն լինի) պատրաստ կլինենք ծառայել նաեւ այլոց ոչ հակահայ շահերին:Իսկ մտահոգությունս հիմնավորեմ աշխարհի գաղտնի տերերի ծրագրերի ոչ թափանցիկությամբ: Այսօր այլեւս գաղտնիք չէ «300-ի կոմիտեի» գոյության փաստը, որում էլ մի շարք միլիարդատեր «հայտնի» ընտանիքներ բաժանել են համաշխարհային բազմապիսի հարստությունները: Նրանց կամակատարները՝ մասոնական օթյակները, բիլդերբերգյան ակումբները, տրիլատերալները եւ այլ տիպի կառույցները, կլանելով տարբեր ազգերի (նաեւ հայերի) ներկայացուցիչների, կյանքի են կոչում իրենց ծրագրերը: Մերձավորարեւելյան, Հայկական լեռնաշխարհի ու Կովկասի վերաձեւման ծրագրերն էլ են դրված նրանց սեղաններին ու խաղն սկսված է…Իսկ մենք տեղյա՞կ ենք այդ խաղից, ավելին՝ ունե՞նք մեր խաղն ու հակախաղը…Նրանք արդեն վխտում են Հայաստանում:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։