Թուրքանպաստ կուրության հետեւանքները – Անկարան վաղուց է նորօսմանականությունն ու նորթուրանականությունը պատսպարում համաիսլամական կարգախոսներով…

Անընդհատ տվյալներ են հայտնվում միջազգային լրատվամիջոցներում, թե ինչպես է Անկարան ներքին կարգով աջակցում «Իսլամական պետությու­ն» խմբավորմանը, ինչքան նավթ եւ գազ է ձեռք բերում ահաբեկիչների վերահսկվող տարածքներից, ինչպես է թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչներին ուղղորդում իսլամական խալիֆություն կոչված տարածք՝ կռվելու Սիրիայի եւ Իրաքի դեմ: Միաժամանակ, Անկարան ցուցադրաբար ներգրավվում է «Իսլամական պետությու­ն» խմբավորման դեմ ռազմական արշավին:

Այսպես էր նաեւ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ: Իբր սատարելով միջազգային ուժերին, օտարերկրացի զինյալներն առանց թուրքական ոստիկանության կողմից որեւէ խոչընդոտի՝ Թուրքիայով մեկնում էին Սիրիա, եւ անգամ փորձեր արվեցին մասնատել Սիրիան, եւ Անկարան արդեն պատրաստվում էր ներխուժման, ինչը չկայացավ, քանի որ վերջին պահին Դամասկոսին նաեւ ռազմական առումով աջակցեցին Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը:

Եվ մեծ պատերազմից խուսափելու համար արեւմտյան ծավալապաշտները հետ քաշվեցին, թուրքերն էլ առժամանակ սսկվեցին: Բայց թուրքական եւ ամերիկյան զլմ-ները սկսել են տեղեկություններ հրապարակել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետության ժամանակ մարդասիրական եւ այլ օգնություն էր ուղարկվում Սիրիայում ծայրահեղ իսլամիստական խմբերին, որոնք կապված էին «Ալ Քաիդ­ա»-ի, իսկ այժմ նաեւ (Էրդողանն արդեն նախագահ է) «Իսլամական պետությա­ն» հետ: Թուրքիան, օգնություն տրամադրելով Սիրիայի սալաֆի ջիհադիստներին, գիտակցված ընտրություն է կատարել՝ ուժեղացնելով ապստամբներից ամենածայրահեղական ուժերին, նպաստելով «Իսլամական պետությա­ն» ի հայտ գալուն եւ հզորանալուն: Սեպտեմբերի 20-ին այդ խմբավորման կողմից պատանդ պահվող 49 թուրքերի ազատ արձակումը եւս այդ հարաբերությունների մասին է խոսում:

Իմիջիայլոց, հայտնի է դարձել, թե ինչի դիմաց է Սիրիայում եւ Իրաքում գործող «Իսլամական պետությու­ն» խմբավորումը բաց թողել թուրք պատանդներին: Պարզվում է՝ դրան նախորդել է սիրիացի ապստամբների կողմից ԻՊ-ի 50 անդամների ազատ արձակումը, ովքեր պահվում էին սիրիական ՙԼիվա ալ-Թաուհիդ՚ խմբավորման մոտ: Ազատվածների թվում են իսլամիստների առաջնորդներից մեկի կինն ու երեխաները, ում ավելի վաղ սպանել էին Հալեպում: 49 թուրքերի (պատանդ էին պահվել 101 օր, որոնց մի մասը դիվանագետներ էին ու պահվում էին Մոսուլում՝ Թուրքիայի հյուպատոսարանի գրավումից ի վեր) գործարքի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է մեկնաբանություն անել:

Թուրքական քաղաքականությունն աջակցում է «Իսլամական պետության­ը», քանի որ նպատակ ունի տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը, ինչն այդ երկրի քրդերի շրջանում կթուլացնի Թուրքիայում գործող ռազմական ՔԲԿ-ի ազդեցությունը: Սիրիայի եւ Իրաքի թուլացմամբ կխաթարվի նաեւ համաարաբական ազդեցությունը տարածաշրջանում (այստեղ է, որ Արեւմուտքն ու Իսրայելը միշտ աչք են փակել), միաժամանակ հնարավորություն կստեղծվի զավթել Սիրիայի ու Իրաքի նավթի պաշարներով հարուստ որոշ տարածքներ:

Անկարայի ամենակարեւոր խնդիրներից է նաեւ հայկական գործոնի թուլացումը Մերձավոր Արեւելքում: Ցավոք, տարիների ընթացքում որոշակիորեն դա հաջողվել է, քանի որ նոսրացել են Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի, Հորդանանի ու Լիբանանի հայաշատ եւ կուռ համայնքները, անգամ Իրանի հայկական համայնքն է թուլացել: Սիրիահայերի, մասնավորապես քեսաբահայերի պատմությունը դեռ ավարտված չէ: Դրանից առաջ իրաքահայերի համայնքը արտագաղթեց՝ նոսրացավ:

«Իսլամական պետությա­ն» ներկայիս գործադրած բռնությունները նոր չեն, այլ շատ նման են Օսմանյան կայսրության գործելաոճին, էթնիկ ու կրոնական զտումները կատարվում են այնպես, ինչպես դրանք արվեցին 1914-1918թթ.: Այսօր էլ մարդկության «գերզարգացած» հատվածի լուռ հայացքների ներքո բացահայտ շարունակում է հայերի ցեղասպանությունը, ինչպեսեւ՝ ասորիների, եզդիների, քրդերի եւ այլոց կոտորածներն ու սպանդը:

«Իսլամական պետությա­ն» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի՝ մահմեդական խալիֆայություն ստեղծելու լուրը հայտարարվեց համաիսլամականության անվան տակ, սակայն ավելի շատ հիշեցնում է Օսմանյան կայսրության վերականգնման փորձ: Անկարան վաղուց է նորօսմանականությունն ու նորթուրանականությունը պատսպարում համաիսլամական կարգախոսներով…

Այստեղ է, որ էլի պետք է հիշենք հարյուրավոր թուրք եւ ադրբեջանցի իսլամականների մասնակցությունը Սիրիայի եւ Իրաքի դեմ կռիվներին:

Սակայն «Իսլամական պետություն­ը» դժվար թե հասնի վերջնական հաջողության, քանի որ ամերիկյան արդեն իրականացվող օդային ռմբահարումներին շուտով կավելանան եվրոպական այլ երկրների ռազմական քայլերը: Նույնիսկ Ռուսաստանի Դաշնության հետ է պատրաստվում այս հարցում զինակցել Միացյալ Նահանգները: Արեւմուտքը նաեւ զինում է Սիրիայի ու Իրաքի քրդերին ու եզդիներին: Անկարայում եւ Բաքվում արդեն կասկածում են, որ իրենց հեռահար երազանքներում կարող են պարտվել, ուստի Արեւմուտքի քայլերին հերթական անգամ աջակցություն են հայտնել:

Երեւանը պետք է առավել ակտիվանա, քանի որ Մերձավոր Արեւելքի հայության արտագաղթը բոլորովին ձեռնտու չէ մեր ազգային ու պետական շահերին: Սիրիահայերի, քեսաբահայերի դեպքում համահայկական ալիքը կարողացավ քաղաքական գործոնի վերածվել, ինչը պետք է լինի շարունակական եւ միշտ, ոչ թե իրավիճակային:

«Պետք է անհապաղ կանգնեցնել, արմատախիլ անել մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով,- Խստորեն դատապարտում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմի­ց»: Մեր նախարարը նշել է, որ «Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կողչված «Իսլամական պետությու­ն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի, կտրի դրանց սնուցման, ֆինանասնավորման, աջակցության, հովանավորման ուղիներ­ը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սիրիահայ համայնքային կառույցների, կազմակերպությունների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներին՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանին, Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Դոկտոր Հարություն Սելիմյանին, ՀՅԴ ներկայացուցիչ Կարապետ Յուզբաշյանին, ՌԱԿ Հյուսիսային Սիրիայի շրջանային վարչության ատենապետ, ՌԱԿ Դատական գերագույն ատյանի անդամ Լեւոն Պըլըքյանին, ՍԴՀԿ Հալեպի շրջանի ատենապետ Սարգիս Կավլակյանին, ՀՅԴ ներկայացուցիչ, Բերիո Հայոց թեմի մամուլի քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Կաթողիկե եւ Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Ռեիսյանին եւ անդրադարձել է եղել առկա ճգնաժամի հետեւանքով այսօր էլ դժվարին ու տագնապալի օրեր ապրող սիրիահայ համայնքի խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ հայկական բոլոր կառույցների ներգրավվածությանը, Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին հայրենիքում ցուցաբերվող աջակցությանն ու առաջիկա ծրագրերին: Քննարկվել են Մերձավոր Արեւելքի՝ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակը, այդ տարածաշրջանում քրիստոնեական հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներն ու համազգային մարտահրավերները: Զրուցակիցներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել եւ խստորեն դատապարտել են սեպտեմբերի 21-ին ահաբեկիչների կողմից Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական եկեղեցու բարբարոսաբար պայթեցումը:

Իսկ ինչպես տեղեկացրել են Էջմիածնից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ծայրագույն Արեւելք: Այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Հնդկաստանում, Սինգապուրում եւ Մյանմարի Միությունում: Նորին Սրբությանն ուղեկցում են Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի եւ Ծայրագույն Արեւելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Հնդկաստանի հայոց հոգեւոր հովիվ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը եւ Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Հստակ է, որ Էջմիածնի պատասխանատուները հասկացել են, որ պիտի համախմբել Արեւելքի հայությանը: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը զբաղվում է Մերձավորարեւելյան խնդիրներով, ինչը հնարավորություն է տվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գարեգին Բ կաթողիւկոսին զբաղվել Հեռավորարեւելյան խնդիրներով:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ հայտարարեց, որ Թուրքիան պետք է հանդես գա Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը դատապարտող հայտարարությամբ: Նա մասնավորապես ասել է. «Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, «Իսլամական պետությու­ն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականապատել ու պայթեցրել են Սիրիայի Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դեր Զորն անապատ է, որը դարձել է մահվան ճանապարհ մեկուկես միլիոն հայերի համար, որոնք զոհվել են Օսմանական կայսրության կողմից ծրագրված եւ իրականացված 1915թ. Հայոց ցեղասպանության հետեւանքով: Դա եւս մեկ ապացույց է, որ ցեղասպանության հանցագործությունը շարունակվում է այնքան, քանի դեռ այն չի ճանաչվել եւ չի պատժվել ամբողջությամբ: Եթե Թուրքիան կապ չունի այդ եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, ապա պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»:

Հետաքրքիր է, որ հենց այս օրերին թուրքական մեջլիսի նախագահը հերթական անգամ հրապարակավ հերքեց Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնական այցով Ավստրալիայում գտնվող Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, շարունակել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը. «Մեր առջեւ շատ լուրջ խնդիրներ կան: Դրանցից մեկը 1915թ. թուրքերի՝ ցեղասպանություն իրականացնելու պնդումն է: Սա մեր ազգի նկատմամբ ամենամեծ զրպարտությունն է: Մեր պատմությունը մաքուր է, ճակատը՝ բաց, գլուխներս՝ բարձ­ր»…

Սա քանիերորդ ահազանգն է արդեն, որից հայությունը պետք է զգաստանա, հասկանա այլեւս, որ ձեռք է բերել մի գենետիկ թշնամու, որը ոչ միայն հայակուլ է, այլեւ իր ձեւով մարդակուլ է՝ գազան, որին միայն սատկացնելով կարող է փրկվել…

Ոչ մի գրոշի արժեք չունեն բարեկամական ու մարդասիրական հորջորջվող երկրների հավաստիացումները, թե թուրքն այլեւս առաջվա թուրքը չէ:

Մեզ հնարավոր չէ դրանում համոզել:

Թուրքը (ադրբեջանցին եւ մնացյալ թյուրքերը եւս) եղել ու մնում է նույնը՝ մի շնագայլ, որը կաղկանձում է, երբ նեղն ես գցում, լիզում է ոտքերդ, սակայն երբ հանդարտվում ես ու շոյում գլուխը (իբր արդեն որպես եվրաշուն)՝ կծում եւ հոշոտում է անխնա…

Այս շնագայլը դեռ իր համաթուրանական ոհմակը չի ամբողջացրել, երբ հավաքի-վերջացնի՝ կկծոտի նաեւ Արեւմուտքին ու Ռուսաստանին: Այնժամ, Իսրայելի բերանով գուցե, նույն բաները կասեն նաեւ Արեւմուտքն ու Ռուսաստանը՝ երբ արյունարբուն ատամները կփորձի սրանց մարմնի մեջ խրել:

Այսօր ցավը մերն է, ուստի ցավից ազատվելու ձեւը մե՜նք պիտի որոշենք մեզ համար:

Հայկ Թորգոմյան եւ Արտակ Հայոցյան

* * *

ԱՄՆ ՊՆ նախկին նախարար Լեոն Պանետան ասել է, որ Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետությա­ն» գրոհայինների հաջողությունները պայմանավորված են այն բանով, որ ԱՄՆ-ն ուշ միջամտեց Սիրիայի հակամարտությանը եւ Իրաքից հեռացավ չափազանց շուտ:

Այն հարցին, թե սխա՞լ էր արդյոք, որ զենք չեն մատակարարել սիրիացի փախստականներին, նախկին նախարարը պատասխանել է, որ մատակարարումը թերեւս կարող էր օգնել. «Կարծում եմ մասնակի վճարում ենք այն գինը, որ դա չենք արե­լ»: Պանետայի կարծիքով, «Իսլամական պետությա­ն» դեմ պայքարը կարող է շատ երկար տեւել:

Սիրիայում գերիշխող քրդական կուսակցությունը ողջունել է ԱՄՆ-ի օդային հարվածները Սիրիայում «Իսլամական պետությա­ն» դիրքերի ուղղությամբ եւ գրոհայինների դեմ գործողությունների շրջանակում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Իրաքի քրդերն ու եզդիները եւս զենք-զինամթերք են ստացել եւ պատրաստ են կռվել իսլամականների դեմ:

«Լուսանցք» թիվ 30 (335), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։