Պատասխանի իրավունքով` այսպես կոչված ազատ մամուլին

Նախաքննության ու դատավարության նյութերում մի շարք լրագրողների մեջբերումներն էին այն ընդհանուր տեքստերից, որոնք որպես հարցազրույց էին հրապարակվել լրատվամիջոցներում: Այդ հատվածները միտումնավոր առանձնացվել էին ու դրանց վրա էլ հիմնականում կազմվել էր ՀԱՄ առաջնորդի դեմ հարուցված քր.գործը:

Եվ ահա, այս լրագրողը կրկին <<հուզվել>> է և նոր կոչ է հղել մամուլի աշխարհին, որ Արմեն Ավետիսյանին բոյկոտեն արդեն բոլոր ԶԼՄ-ներով, որովհետև ինքը հերոսաբար <<փաստում>> է, որ Արմեն Ավետիսյանը մամուլին հաճախ մեղադրում է իր խոսքերը ճիշտ չմեկնաբանելու համար: Այո, մենք դա ասում ենք (և կարող ենք փաստել, եթե <<Առավոտ>>-ը էջեր տրամադրի), բայց, իհարկե ոչ Աննա Իսրայելյանի մտահորիզոնի խորաթափանցությամբ: Յուրաքանչյուր լրատվամիջոց մեզ ներկայացնում է այնպես, մեջբերում է այնպիսի հատվածներ, ինչպիսիք իրեն են ձեռնտու, դա է փաստը և դա ոչ միայն մեր պարագայում է:
Ինչ մնում է <<Հիմա <<թերությունները>> ի նկատի ուներ, թե արվամոլներին>> հոդվածին, որում հեղինակը ինչ-ինչ նամակներից է հղումներ անում, դրանց մասին Արմեն Ավետիսյանը խոսել է դեռ դատապարտվելուց և պայմանականորեն ազատ արձակվելուց հետո հրավիրած հենց առաջին մամուլի ասուլիսում: Նա նշել էր, որ իր անունից նամակներ են ուղարկվել ամենատարբեր հասցեներով, որոնցից ինքը տեղյակ չէ: Իսկ ինչ մնում է այդ նամակներին կրկին անդրադառնալու նպատակային սադրանքին, ապա մենք այլևս ջուր չենք լցնի նրանց ջրաղացին, ում հանգիստ չի տալիս Արմեն Ավետիսյանին ազատության մեջ տեսնելը… Ամեն դեպքում ասենք, որ հետագայում մենք ծանոթացել ենք այդ նամակներից մի քանիսի հետ, որոնցում անզեն աչքով էլ նկատելի է ձեռագրերի հսկայական տարբերությունը: Արմեն Ավետիսյանը կալանավայրից նամակներ գրել է, սակայն, դրանք այլ բնույթի են եղել և ըստ երևույթին դրանց մասին ձեռնտու չէ խոսել <<Առավոտ>> ում: Ինչևէ, մեզ հետաքրքիր չէ, թե այդ նամակները Աննա Իսրայելյանը ումից է ձեռք բերել կամ ինչ պատվերներով են սարքվել, քանզի ակնհայտ է, որ <<Առավոտ>>-ը մեր մասին տարիներ շարունակ լռելուց հետո լուրջ առաքելությամբ է կրկին մեզ անդրադարձել ու մենք այս անամ այդ առաքելության իրականացմանը չենք նպաստի: Սադրիչները թող այլևս հույսեր չփայփայեն:
Մի անգամ Աննա Իսրայելյանը մեզանից շատ <<վախենալուց>> Աննա Պաղեստինյան էր ստորագրել մեր մասին գրված մի հոդվածի տակ, հիմա մեծ համարձակություն է ձեռք բերել, տեսնես ում հաշվին:
Մի հարցադրում էլ մենք անենք, այդ ինչպես եղավ, որ Արմեն Ավետիսյանը դատապարտվեց <<ազգամիջյան թշնամանք հրահրելու>> մեղադրանքով, բայց կալանավայրից նամակներ էր գրում համասեռականների թեմայով: Որն է տրամաբանությունը, ինչու էր այդ թեման արծարծվում տենդագին կերպով: Հիմա ինչու հանգիստ չի տալիս ձեզ: Հիմա Աննա Իսրայելյանին արվամոլներն են հետաքրքրում, թե <<թերությունները>>…

Հայ Արիական Միաբանության
տեղեկատվական կենտրոն
07.09.2006թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։