Հայկական խոհանոց – Հորթի մսով եւ դդումով ճաշ… Խզբզոցը հայ աղջկան կտանի Քեյփ Թաուն, իսկ հայ դաշնակահարները հաղթեցին Թուրքիայում… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Հորթի մսով եւ դդումով ճաշ

Բաղադրությունը – Սոխ – 1 գլուխ, յուղ – 1 ճաշի գդալ, հորթի միս – 0.5 կգ, մաքրած դդում – 1 կգ, խոշոր բլղուր  – 1 բաժակ, սամիթ – 1 կապ, համեմ – 1 կապ, սալորաչիր – 100 գ, սպիտակ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը – Սոխը տապակել, ընթացքում ավելացնել բլղուրը, կտրտած եփված միսը եւ մսի արգանակը: Դդումը լցնել երեսին, համեմել աղով եւ սպիտակ պղպեղով: Հենց եռա, կրակը թուլացնել եւ ճաշը եփել մինչեւ պնդանալը: Ավելացնել չիրը, սամիթն ու համեմը եւ կրակին թողնել եւս 2 րոպե:

Խզբզոցը  հայ աղջկան կտանի Քեյփ Թաուն

Օրերս ընտրվեց Red Bull Doodle Art ցուցահանդեսի լավագույն խզբզարտը: Նկարի հեղինակը Անահիտ Հովհաննիսյանն է, ով հոտեմբերի 22-24-ը Հայաստանը կներկայացնի Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփ Թաունում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսին՝ մինչ այդ անցնելով դիզայներական դասընթացներ:

Եզրափակիչ նկարների մրցույթին լինելու են 20–ից ավելի երկրներ: Հաղթողը կդառնա Red Bull–ի 2015-2016թթ–ի դիզայներ: Հայաստանում այս մրցույթի նպատակն էր երիտասարդության մեջ բացահայտել նկարելու տաղանդ ունեցողներին: Պարտադիր չէր, որ մրցույթի մասնակիցը լիներ նկարիչ:

Այստեղ կարեւորը տարբերվելն է, յուրահատուկ մտքերն ու դրանք ճիշտ տեղ հասցնելը. «Կարեւորը, որ նկարես: Անգամ դասի ժամանակ արված խզբզած նկարները կարող են լինել հետաքրքիր»,- նշել են մասնակիցները:

Պատանի հայ դաշնակահարները Թուրքիայում արժանացել են 1-ին ու հատուկ մրցանակների

«ՀՀ եւ ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման» ծրագրում ընդգրկված 3 դաշնակահարներ սեպտեմբերի 23-29-ը մասնակցել են Մարմարիսում /Թուրքիա/ կայացած «Ապագայի արտիստներ» խորագրով 1-ին միջազգային մրցույթ-փառատոնին, որին մասնակցում էին շուրջ 100 շնորհալի պատանի դաշնակահարներ՝ տարբեր երկրներից: Հայաստանի պատվիրակներ` Արմեն Պուչինյանին (դասատու` դոցենտ Հասմիկ Պետրոսյան), Ռոման Նամալյանին (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) հեղինակավոր մրցութային հանձնաժողովի որոշմամբ շնորվել են 1-ին մրցանակներ, իսկ Արթուր րիգորյանը (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) արժանացել է հատուկ մրցանակի` Առնո Բաբաջանյանի «Տոկատին» («Վեց պատկեր» շարքից) ստեղծագործության կատարման համար:

Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2013թ., որի նպատակն է բացահայտել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական ունակությունների կայացմանը: Ռազմավարական առումով այն կարեւորվում է, քանի որ միտված է դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձեւավորմանը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում հայ կատարողական արվեստի մրցունակության ապահովմանը: 2014թ. ծրագրում ընդգրկված են 15 երաժիշտ-կատարողներ, որոնք ներկայացնում են դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտությունները:

Գոհար Վանեսյան

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Կանցկացվի ռազմամարզական մրցույթ-հավաք

2015թ. ամռանը Հայաստանում՝ Ծաղկաձորի մարզաբազայի հենքի վրա, անցկացվելու է «Միություն 2015-հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ-հավաքը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ռազմամարզական մրցույթի նախապատրաստման եւ կազմակերպչական հարցերի պլանավորման նպատակով պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ խորհրդակցության ընթացքում որոշվել են ռազմամարզական մրցույթի անցկացման ընդհանուր խնդիրները, միջոցառման նախապատրաստական աշխատանքների պլանավորման նպատակով տրվել են մի շարք հանձնարարականներ:

Ծաղկաձորում՝ ռազմամարզական մրցույթի անցկացման վայրում, անցկացվել է  պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովում ընդգրկված ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների ներկայացուցիչների աշխատանքային խորհրդակցությունը: Տեղազննման իրականացման ու խնդիրների հստակեցման նպատակով կազմակերպված խորհրդակցության ընթացքում ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը ներկայացրել է միջոցառման ընդհանուր գաղափարն ու կազմակերպչական առանցքային հարցերը: Քննարկվել են նաեւ միջազգային մրցույթ-հավաքի տեխնիկական, թիկունքային, բժշկական, տեղեկատվական, անվտանգության ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ, կազմակերպչական այլ հարցեր:

Հայրենասիրական ուղղվածության սոցիալական միջազգային նախագիծ հանդիսացող հավաքի գլխավոր նպատակն է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված հայրենասիրական, ռազմամարզական միջոցառումների կազմակերպումը՝ ուղղված երիտասարդության շրջանում հայրենասիրության, ժողովուրդների ազգային, մշակութային եւ հավատքային արժեքների ամրապնդմանը:

Հայ սեւ գոտիները՝ ՊՆ-ում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայ սեւ գոտիների միության միջազգային ակադեմիայի պատվիրակության հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել միջազգային ակադեմիայի նախագահ, Հայ սեւ գոտիների միության հիմնադիր, Մերձավոր Արեւելքում Արցախի ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին սահմանամերձ գոտիներում բնակվող երիտասարդների խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, առողջ, մարտունակ, ֆիզիկապես պատրաստված սերունդ դաստիարակելուն նպաստելու համար:

Դրա վառ ապացույցն են սահմանամերձ գոտիներում բացված Հայ սեւ գոտիների միության միջազգային ակադեմիայի մասնաճյուղերը, որտեղ հայ երիտասարդները հնարավորություն ունեն անվճար հիմունքներով յուրացնել արեւելյան մարզաձեւի գաղտնիքները:

Ի նշան բարեկամության եւ փոխհամագործակցության՝ Կարո Քեբաբջյանը Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանին է հանձնել Հայ սեւ գոտիների միության հուշամեդալը:

Արթուրը պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը

երմանիայի Քիլ քաղաքի Սպարկասեն  մարզապալատում տեղի ունեցավ  հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի 41-րդ (40-4, 28 նոկաուտ) մենամարտը բրիտանացի Փոլ Սմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ:

12 ռաունդանոց մրցամարտը ընթացավ հայազգի բռնցքամարտիկի մեծ առավելությամբ եւ ավարտվեց նրա (117:111, 117:111, 119:107) հաղթանակով:

երմանիայի դրոշի ներքո հանդես եկող 34-ամյա Արթուր Աբրահամը 2-րդ անգամ պաշտպանեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից խլած տիտղոսը: Նախորդ մենամարտում նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցային: Սա Արթուրի 41-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: Կրել է միայն 4 պարտություն:

Ադրբեջանը հերթական խարդախությունն է արել

Ադրբեջանը մշակութային պատերազմ է հայտարարել Իրանին, իսկ Հայաստանին նման պատերազմ վաղուց են հայտարարել բոլոր հարեւանները՝ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, որոշ հարցերում (օրինակ՝ լավաշի պատկանելության)՝ նաեւ Իրանը:

Ադրբեջանը Իրանի մշակույթի հանդեպ իրականացնող կեղծարարության գործում փորձում է ներքաշել նաեւ Արցախի Հանրապետությանը, ինչը չի հաջողեցնում:

Իմիջիայլոց, տաջիկ մտավորականները ՅՈւՆԵՍԿՕ-ից պահանջում են ճոկան մարզախաղը գրանցել նաեւ Տաջիկստանի ու Հայաստանի անվամբ:

«Ճոկանի հայրենիքն Իրանն է եւ այն ՅՈւՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի անվամբ գրանցելը խարդախություն է»,- հայտարարել է Իրանի ճոկանի ֆեդերացիայի նախագահ Համզե Իլխանիզադեն:

Հակառակ Իրանի պաշտոնական բազմաթիվ բողոքներին, նախորդ տարի Ադրբեջանին հաջողվեց իրանական ճոկան (Polo) մարզախաղը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ցանկում գրանցել որպես Ադրբեջանում տարածված խաղ:

Իրանի ճոկանի ֆեդերացիայի նախագահը, անդրադառնալով Ադրբեջանի այն պնդումներին, թե ճոկանն իրենց ազգային մարզախաղն է, մասնավորապես նշել է. «Երկիր, որը ճոկան չունի, չի կարող իրանական ազգային խաղի հանդեպ հավակնություններ ունենալ. հետեւաբար, Ադրբեջանի այդ պնդումները սխալ են եւ հեռու ճշմարտությունից»:

Վերջերս Իսֆահանի քաղաքապետ Սեյյեդ Մորթազա Սաղայիան Նեժադը, անդրադառնալով ճոկանի խնդրին, մասնավորապես նշել էր. «Ճոկանը իրանական մշակութային արժեք է եւ նրա հայրենիքը համարվում է Իրանը»:

Ճոկանի միջազգային ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնյաները խոստովանել են, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն սխալ է գործել, որ ճոկանը գրանցել է Ադրբեջանի անվամբ. «Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի սեպտեմբերին Իսֆահանում կայանալիք ոչ մշակութային ժառանգության միջազգային համաժողովում (ICCN) ճոկանը գրանցենք իր հայրենիքի՝ Իրանի անվամբ»:

Լրագրողները հաղթեցին պատգամավորներին

ՀՀ Ազգային ժողովի ֆուտբոլի հավաքականն այսօր Երեւանի «Հրազդան» մարզադաշտում ընկերական խաղում պարտվեց հանրապետության ԶԼՄ-ների ընտրանուն: 1-ին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա ընդմիջումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները 2 անգամ գրավեցին դարպասը եւ պարտության մատնեցին Ազգային ժողովի պատգամավորներին:

«Պատգամավորներով հաճախ ենք ֆուտբոլ խաղում: Մի քանի ամիս առաջ խաղացել ենք երիտասարդների հետ: Մեր գործընկեր լրագրողներից առաջարկություն եղավ կազմակերպել խաղորով մենք ցանկանում ենք մեր աջակությունը հայտնել Հայաստանի ազգային հավաքականինորը շուտով հանդիպելու է Սերբիայի ընտրանու հետ: Այսօր մենք նաեւ ցույց տվեցինք, որ խոհրդարանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք ոչ միշտ են նույն երգը երգում, կարող են միասին նույն դարպասին գոլ խփել»,- հանդիպման ընդմիջմանը լրագրողներին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ի դեպ, ՀՀԿ խոսնակը հանդես էր գալիս 5 համարի մարզաշապիկով, սակայն գործում էր կենտրոնական հարձակվողի դիրքում: Մեր այդ նկատառումին Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Զինեդին Զիդանը նույնպես 5 համարի տակ էր հանդես գալիս, բայց հաճախ էր գործում հարձակման կենտրոնում: Սակայն 5 համարն ավելի հայտնի է Ֆրանց Բեկենբաուերով, որը եղել է առաջին լիբերոներից մեկը, ում պարտականության մեջ է մտել նաեւ գրոհների կազմակերպումը»,- ասաց պատգամավորը: Ի դեպ, երկրորդ խաղակեսում Էդուարդ Շարմազանովը սկսեց գործել արդեն լիբերոյի դիրքում:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 31 (336), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 31 (336), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.