Գառնո տաճարի դեմ ճղճիմ քայլը նա՛եւ Հայաստանում հեթանոսություն-քրիստոնեություն առճակատման մի նոր դավադիր փորձ կարող է լինել… Գժվե՛լ ենք. Երեւանում թու՞րքն է տուն կառուցում… Ադրբեջանը հերթական խարդախությունն է արել…

Տականքն ազգություն չունի, առավել եւս՝ հավատ

Սեպտեմբերի 27-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները եւ այցելուներից մեկը կանխել են ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից «Գառնի» տաճարի (պետ. ցուցիչ՝ 6.21.4.2) նկատմամբ իրավախախտման հետագա ընթացքը: Մինչ արգելոց-թանգարանի աշխատակիցները կնկատեին իրավախախտում թույլ տվող զբոսաշրջիկի գործողությունները, երկոտանի անասուն Նիկիտենկոն հասցրել է աերոզոլային ներկով գրել տաճարի հետեւի պատին:

«Գառնի» ՊԱԹ մասնաճյուղի վարիչը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանն ու հուշարձանի նկատմամբ կատարված իրավախախտման փաստի առթիվ ահազանգել է Կոտայքի մարզի ոստիկանություն:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 45-րդ հոդվածով՝ հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ անհնարինության դեպքում՝ հատուցել օրենքով սահմանված կարգով: «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 95-րդ հոդվածը պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար նախատեսում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից 80-ապատիկի չափով:

Տեքստի մի մասն է հասցրել գրել երկոտանի անասուն Նիկիտենկոն, եթե հսկիչները չհասնեին՝ նա պետք է շարունակեր… Պատասխանատուների ասելով՝ հարցը խիստ է դրված, իրենք էլ հետեւում են ընթացքին:

Այն, որ երկոտանի անասուն Մաքսիմ Նիկիտենկոն չի զղջացել իր արածի համար, մտածելու տեղիք է տալիս՝ թե ո՞վ կարող է կանգնած լինել այս սրբապղծության հետեւում…

Այդ ստահակ ռուսը (իսկ ռուսի անվան տակ խոսում են նաեւ… մեզ հայտնի ոմանք), ասել է, որ այդ նպատակով (իբր հանուն քրիստոնեական հավատի) էլ եկել էր առնո տաճար… Սա Հայաստանում հեթանոսություն-քրիստոնեություն առճակատման մի նոր փորձ կարող է լինել նաեւ…

Ափսո՛ս, այդ պահին հայ արիները ծես անելիս կամ ուղղակի այդտեղ չեն եղել: Շա՛տ ափսոս: Պատիժը միայն ֆինանսական չէր լինելու…

Մեր «ազգային» պաշտոնյա սրճարանամոլներից պրծանք, հիմա էլ «միջազգային» «բոմժերն» են փորձում աղավաղել Գառնո Տաճարի վեհությունը… Բայց թե՛ «մերոնք» թե՛ «այլոք» ոչի՛նչ են Տաճարի վեհության ու Հայոց հավատի հարատեւ ընթացքի առջեւ:

Վահագն Նանյան

Գժվե՛լ ենք. Երեւանում թու՞րքն է տուն կառուցում – «300 հազար մարդ սպասում է մեր տներին»,- ասում է թուրքը: Իսկ այդ տները մինչեւ վերջ կանգուն կմնա՞ն 300.000 հայի համար…

Թուրքական շինարարական ընկերությունը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում բնակելի շենք է կառուցում:

Այսպիսի հայտարարություն է արել Համաշխարհային բանկի հետ համատեղ Աֆրիկայում խոշոր շինարարական նախագծեր իրականացրած թուրքական «Օզթյուրքլեր հոլդինգ»-ի գործադիր խորհրդի նախագահ Յուսուֆ Օզթյուրքը:

Նա նշել է, որ հետագայում նախատեսում է շինարարական ոլորտում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում (թուրքական «Սաբահ» պարբերականի հղումով):

«Ներկա պահին Երեւանում սկսել ենք բնակելի շենքի շինարարություն: Առաջին թուրքերն ենք, որ աշխատում ենք այստեղ: Երկիրը փոքր է, բայց աներեւակայելի հնարավորություններ կան: Փորձում ենք հիմնել հանրային բնակարանային կառավարման համակարգ: Ստացված եկամուտը պիտի ներդնենք նախագծի մեջ:

Առաջին փուլի համար նախատեսված է 5000 տուն, բայց ընդհանուր առմամբ մոտ 300 հազար մարդ է սպասում մեր տներին»,- ասել է Յուսուֆ Օզթյուրքը:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ նման անունով որեւէ կազմակերպություն Երեւանում որեւէ ծրագիր չի իրականացնում: Սակայն վերջնական պատասխան խոստացել են տրամադրել ավելի ուշ՝ քաղաքապետարանի համապատասխան բաժնի հետ հարցը պարզելուց հետո:

«300 հազար մարդ սպասում է մեր տներին»,- ասում է թուրքը: Իսկ այդ տները մինչեւ վերջ կանգուն կմնա՞ն 300 հազար հայի համար:

Արդյո՞ք շարունակելու ենք դասեր չքաղել մեր պատմությունից՝ հավատալով, որ թուրքը շինարար է նաեւ հայի ապագայի համար… Մի՞թե այս աշխարհում ամենաարդարն ու ամենաիմաստունը հենց թուրք շինարարներն են: Եթե ամենաէժանն են, ապա դա էլ ի՛ր գինն ունի՝ այդ տները երկար կյանք չեն կարող ունենալ…

Անի Մարության

- Երեկ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հարցրի, թե իրականությանը համապատասխանու՞մ են այն լուրերը, որ Երեւանում թուրքական մի ինչ-որ ընկերություն բնակելի շենք է կառուցում: Ի պատասխան նախարարը նկատեց, թե այդ մասին տեղեկացել է մամուլից եւ անմիջապես հանձնարարել է ստուգել տեղեկատվությունը: «Մենք դիմել ենք Երեւանի քաղաքապետարանին՝ որպես մայրաքաղաքի տարածքում շինթույլտվություններ տրամադրող մարմնի, եւ պարզվել է, որ թուրքական որեւէ ընկերության շինարարության թույլտվություն չի տրվել: Նույն պատասխանը ստացանք մարզպետարաններից: Հետեւաբար, Հայաստանում Թուրքիայից կառուցապատողներ չկան»:

Սեփ. լրատվություն

Ադրբեջանը հերթական խարդախությունն է արել – այս անգամ մարզական ոլորտում

Ադրբեջանը մշակութային պատերազմ է հայտարարել Իրանինիսկ Հայաստանին նման պատերազմ վաղուց են հայտարարել բոլոր հարեւանները՝ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, որոշհարցերում (օրինակ՝ լավաշի պատկանելության)՝ նաեւ Իրանը:

Ադրբեջանը Իրանի մշակույթի հանդեպ իրականացնող կեղծարարության գործում փորձում է ներքաշել նաեւ Արցախի Հանրապետությանը, ինչը չի հաջողեցնում:

Իմիջիայլոց, տաջիկ մտավորականները եւս բողոքել են ու ՅՈւՆԵՍԿՕ-ից պահանջել, որ ճոկան մարզախաղը գրանցվի նաեւ Տաջիկստանի ու Հայաստանի անվամբ:

«Ճոկանի հայրենիքն Իրանն է եւ այն ՅՈւՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի անվամբ գրանցելը խարդախություն է»,- հայտարարել է Իրանի ճոկանի ֆեդերացիայի նախագահ Համզե Իլխանիզադեն:

Հակառակ Իրանի պաշտոնական բազմաթիվ բողոքներին, նախորդ տարի Ադրբեջանին հաջողվեց իրանական ճոկան (Polo) մարզախաղը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ցանկում գրանցել որպես Ադրբեջանում տարածված խաղ:

Իրանի ճոկանի ֆեդերացիայի նախագահը, անդրադառնալով Ադրբեջանի այն պնդումներին, թե ճոկանն իրենց ազգային մարզախաղն է, մասնավորապես նշել է. «Երկիր, որը ճոկան չունի, չի կարող իրանական ազգային խաղի հանդեպ հավակնություններ ունենալ. հետեւաբար, Ադրբեջանի այդ պնդումները սխալ են եւ հեռու ճշմարտությունից»:

Վերջերս Իսֆահանի քաղաքապետ Սեյյեդ Մորթազա Սաղայիան Նեժադը, անդրադառնալով ճոկանի խնդրին, մասնավորապես նշել էր. «Ճոկանը իրանական մշակութային արժեք է եւ նրա հայրենիքը համարվում է Իրանը»:

Ճոկանի միջազգային ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնյաները խոստովանել են, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն սխալ է գործել, որ ճոկանը գրանցել է Ադրբեջանի անվամբ. «Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի սեպտեմբերին Իսֆահանում կայանալիք ոչ մշակութային ժառանգության միջազգային համաժողովում (ICCN) ճոկանը գրանցենք իր հայրենիքի՝ Իրանի անվամբ»:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 31 (336), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։