Հայկական խոհանոց – Դդումը՝ հորթի մսով… Աշխարհի մարզական հեւքից – 17 զինծառայողներ «Դյուցազն» դարձան… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Դդումը՝ հորթի մսով

Բաղադրությունը – Հորթի միս – 0.5 կգ, դդում – 1 կգ մաքրած վիճակում, սոխ – 400 գ, բուսայուղ – 80 գ, սպիտակ պղպեղ, մշկընկույզ, աղ:

Պատրաստման եղանակը – Դդումը խաշել մսաջրով, հետո հարիչով խփել, աղով համեմել:

Հորթի միսը կտրատել խորանարդիկներով, խաշել: Առատ սոխառած անել: 150 գրամ մսաջուր լցնել վրան, միսը լցնել մեջը, եփել այնքան, մինչեւ ջուրը ցամաքի: Համեմել մշկընկույզով, աղով եւ սպիտակ պղպեղով:

Դդումով եփած ապուրը լցնել ափսեի մեջ, մեջտեղը փոսիկ անել, մեջը լցնել եփված միսը: Անու՛շ լինի:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

ՄՕԿ հյուրերը այցելել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմավորել է Երեւան ժամանած Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ՝ Թոմաս Բախին եւ Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի նախագահ՝ Պապրիկ Հիկեին:  Նա հյուրերին ուղեկցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման:

Կազմակերպվել է պաշտոնական ընթրիք, այն կազմակերպել են ԱՕԿ-ը եւ ՀՀ սպորտի նախարարությունը: Թոմաս Բախը եւ Պատրիկ Հիկեն 2-օրյա այցով էին Հայաստանում եւ այցի ավարտին Օլիմպիական կոմիտեների նախագահները հանդես են եկել հայտարարությամբ:

17 զինծառայողներ «Դյուցազն» դարձան

«Դյուցազն» որակավորման ամենամյա համաբանակային մրցույթի ընթացքում զինված ուժերի տարբեր զորամասերի զինծառայողները մրցել են լավագույնի տիտղոսին արժանանալու համար: Որակավորման շնորհման նպատակն է բացահայտել զինված ուժերի առավել պատրաստականություն ունեցող զինծառայողներին, հատուկ առաջադրանքների միջոցով բարձրացնել նրանց մարտավարամասնագիտական ունակությունները, տեսական ու գործնական գիտելիքները, կատարելագործել գործնական կարողությունները մարտական խնդիրների պլանավորման ուղղությամբ, պատրաստել զինծառայողներին արտակարգ իրավիճակներում ինքնուրույն մարտական խնդիրներ կատարելուն, զարգացնել արգելքների հաղթահարման եւ վճռական գործողությունների կատարման ունակությունները:

Ստուգատեսի ընթացքում անցկացվել են օդադեսանտային պատրաստության վերգետնյա պարապմունքներ, պարաշյուտային թռիչքներ, վարժություններ կրակային պատրաստության՝ նախնական հրաձգության եւ ստուգողական հրաձգության պարապմունքեր, զենքի քանդման-հավաքման վարժություններ, արգելագոտու հաղթահարում, որի միջոցով ստուգվում է զինծառայողների ֆիզիկական պատրաստականության մակարդակը, վարժությունների կատարում՝ ուղեկցված անսպասելի պայթյուններով, ուսումնական փամփուշտների միջոցով հրաձգությամբ եւ այլն: Մրցույթի ամփոփիչ փուլում նախատեսված էր երթարշավ արգելքների հաղթահարմամբ ու լրիվ հանդերձավորմամբ: Երթարշավի ընթացքում մասնակիցներին տրվել են անսպասելի առաջադրանքներ՝ ջրային գոտու, թունավոր նյութերով վարակված տարածքի հաղթահարում եւ այլն:

Ստուգատեսի եզրափակիչ փուլին հետեւել ու մասնակիցներին ողջունել են  ՊՆ Սեյրան Օհանյանն ու ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ովքեր ներկա էին նաեւ «Դյուցազն» որակավորման կարգի շնորհման համաբանակային մրցույթի վերջին՝ «Ուսումնական մենամարտ» փուլին ու մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Եզրափակիչ փուլի ավարտին հաջորդել է վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: 17 զինծառայողներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից ստացել են վաստակած պարգեւը՝ «Դյուցազն» որակավորման կարգը: Իրականում հաղթողներ ու պարտվողներ չկան, քանի որ մրցույթին մասնակցությունն արդեն իսկ վկայում է զինծառայողների մարտավարամասնագիտական բարձր կարողությունների մասին: Առավել կարեւոր է, որ «Դյուցազն» որակավորում ստացած զինծառայողների օրինակը վարակիչ լինի բոլորի համար:

Վանես Մարտիրոսյանի 35-րդ հաղթանակը

Հայազգի բռնցքամարտիկ, ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող 28-ամյա Վանես Մարտիրոսյանը տոնել է 35-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Հայազգի մարզիկը 27-ամյա ամերիկացի Ուիլի Նելսոնի նկատմամբ առավելության է հասել միավորների տարբերությամբ՝ մրցավարները միաձայն որոշում են կայացրել նրա օգտին: Մենամարտն ավարտվել է 97-93, 97-93, 96-94 հաշվով:

Հայ ըմբշամարտիկների հաջողությունները

– Երեւանում կայացավ խուլ ու համրերի պատանիների ու երիտասարդների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Սեւակ Սերոբյանը (50 կգ) հռչակվեց աշխարհի չեմպիոն: Մեր թիմը նաեւ բրոնզե մեդալ նվաճեց այդ օրը: Մինչ այդ արծաթե մեդալ էին նվաճել Սամվել Հովհաննիսյանն (54 կգ) եւ Արգիշտի Բաբայանը (58 կգ):

– Նյու Ջերսիում (ԱՄՆ) կայացավ բանակային ըմբշամարտի 29-րդ աշխարհի առաջնութեյունը: Հունահռոմեական ոճում ՀՀ 4 պատվիրակներն էլ արժանացան մրցանակների, Գեւորգ Սահակյանը (66 կգ) եւ Կարապետ Չալյանը (75 կգ) դարձան ոսկե մեդալակիրներ, իսկ Ռոբերտ Կիրակոսյանը (59 կգ) եւ Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ)՝ բրոնզե:

Ծանրամարտի տարբեր խաչմերուկներում

– Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում ընթացող ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում խաղարկեցին մեդալների եւս երկու խումբ: Հաղթեց սամաղարցի Վանիկ Ավետիսյանը (69 կգ), որը երկամարտում 315 (140+175) կգ արդյունք գրանցեց: 2-րդ տեղը զբաղեցրեց վանաձորցի Զորիկ Պողոսյանը` 284 կգ, 3-րդ` Սամաղարի դպրոցի մյուս սան Ռուստամ Կարապետյանը` 283: Երկամարտի 335 կգ (155+180) արդյունքով Հայաստանի չեմպիոն հռչակվեց 18-ամյա Անդրանիկ Կարապետյանը  (77 կգ), արծաթե մեդալ նվաճեց Սամվել Գրիգորյանը, բրոնզ` գյումրեցի Վանիկ Առաքելյանը:

– Լեհաստանի Չեխանովո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում մեր ծանրորդները եւս երկու մեդալ նվաճեցին: Հակոբ Մկրտչյանը (77 կգ) երկամարտի 290 (130+160) կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Սամվել Գասպարյանը (85 կգ), չնայած բարձրացրեց 295 (130+165) կգ, սակայն զբաղեցրեց 2-րդ տեղը եւ արծաթե մեդալ ստացավ:

Այդպիսով, մեր պատանի ծանրորդները Լեհաստանում արդեն 5 մեդալ են նվաճել` 1 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ: Թիմային հաշվարկով Հայաստանն առայժմ գտնվում է 4-րդ տեղում` ետ մնալով Ռուսաստանից, Ռումինիայից եւ Լատվիայից:

Դեռ մրցահարթակ կմտնեն 63 եւ 69 կգ քաշային աղջիկները: Հայաստանից հանդես կգան համապատասխանաբար Սոնա Պողոսյանն ու Ռոզալյա Ավետիսյանը եւ Աղունիկ Հակոբյանն ու Հռիփսիմե Պողոսյանը:

– Լեհաստանում ընթացող ծանրամարտի պատանեկան առաջնությունում մեր 16-ամյա Լեւոն Մանուկյանը (56 կգ) երկամարտի 214 կգ արդյունքով (93+121) գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Մեր մյուս մասնակից Հրայր Հովհաննիսյանը 10 կգ քիչ բարձրացրեց եւ զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Հիշեցնեննք, որ առաջնության առաջին օրը Մարզպետ Մինասյանը (50 կգ) գրավել էր 1-ին տեղը:

Աջակցեցին ազգային հավաքականին՝ Սերբիայի հետ խաղից առաջ

Ազգային ժողովի ֆուտբոլի հավաքականը Երեւանի «Հրազդան. մարզադաշտում ընկերական խաղում պարտվեց հանրապետության ԶԼՄ-ների ընտրանուն: 1-ին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ընդմիջումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները 2 անգամ գրավեցին դարպասը՝ պարտության մատնելով պատգամավորներին: «Պատգամավորներով հաճախ ենք ֆուտբոլ խաղում: Մի քանի ամիս առաջ խաղացել ենք երիտասարդների հետ: Մեր գործընկեր լրագրողներից առաջարկ եղավ կազմակերպել խաղ, որով մենք ցանկանում ենք մեր աջակությունը հայտնել Հայաստանի ազգային հավաքականին, որը հոկտեմբերի 11-ին Երեւանում հանդիպելու է Սերբիայի ընտրանու հետ: Մենք նաեւ ցույց տվեցինք, որ խոհրդարանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք ոչ միշտ են նույն երգը երգում, կարող են միասին նույն դարպասին գոլ խփել»,- հանդիպման ընդմիջմանը լրագրողներին ասեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ հավաքականին մարզել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի խաղացող Բաբկեն Մելիքյանը: Իսկ ԶԼՄ-ների թիմին՝ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

* ՀայաստանՍերբիա՝ 1:1

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. ընտրական փուլի 2-րդ փուլում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց Սերբիայի ազգային թիմի հետ: Խաղի հաշիվը 73-րդ րոպեին բացեց դաշտի տերերի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, 10 րոպե անց մեր թիմը 11 մ իրավունք նվաճեց, սակայն սերբերի դարպասապահը ետ մղեց Մարկոս Պիզելիի հարվածը: Իսկ ահա խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին հյուրերի հարձակվող Զ. Տոշիչը հաշվենկատ հարվածով գրավեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1:

Ցավալի է, բայց արդեն 2-րդ խաղն է, որ Հայաստանի հավաքականը հաշվի մեջ առաջ անցնելով՝ չի կարողանում պահպանել հաղթանակը: Կոպենհագենում Դանիայի ընտրանուն մեր թիմը հաղթում էր 1:0 հաշվով, բայց պարտվեց՝ 1:2, իսկ այսօր ոչ միայն չկարողացան պահպանել 1:0 հաշիվը, այլեւ չիրականացրեցին 11 մ տուգանային հարվածը, որից հետո կկրկնապատկվեր հաշիվը…

Մայրաքաղաքում բացվել է ամենաերկար հեծանվային երթուղին

«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարությանն ընդառաջ Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ մատենադարանի հարակից տարածքից ազդարարվել է մայրաքաղաքի առայժմ ամենաերկար հեծանվուղու բացումը: Երթուղու բացումը նշանավորվել է շուրջ 400 հեծանվորդների երթով: Մաշտոցի պողոտայից քաղաքի կենտրոնական փողոցներով մինչեւ Էրեբունի փողոցի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան եւ հետադարձ ուղղությամբ կազմված երթուղու ամբողջ ընթացքում հեծանվորդների անվտանգությունն ապահովել ու նրանց ուղեկցել են ճանապարհային ոստիկանության եւ շտապօգնության մեքենաները: Երթն անցել է առանց միջադեպերի:

Այս երթուղին ունի նաեւ զբոսաշրջային նշանակություն, քանի որ անցնում է քաղաքի կենտրոնական հատվածներով: Երթի հետադարձ ճանապարհին՝ Ազատության հրապարակում, տեղի է ունեցել շոու ծրագիր, որին մասնակցել են Մոսկվայից ժամանած արհեստավարժ հեծանվորդներ, ովքեր հատուկ պատրաստված հարթակների վրա ներկայացրել են բարդ հնարքներ, այնուհետ երեւանցի հեծանվորդներին ուսուցանել հնարքների մի քանի պարզ տարատեսակներ:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 32 (337), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 32 (337), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.