Վարդի գիծը – Այս միջօրեականը, որը ձգվում է հյուսիսից հարավ, կոչվել է Վարդի գիծ… Այսպիսի մի «Վարդի գիծ», բայց ավելի հին, կա նաեւ Հայաստանում՝ Քարահունջ աստղադիտարանում…

Հայտնի է, որ Լոնդոնի արվարձանում  գտնվող Գրինվիչի աստղադիտարանի հին շինության վրայով անցնող միջօրեականը  (Գրինվիչի միջօրեական) 1884թ. միջազգային համաձայնությամբ ընդունվել է որպես  հաշվարկի սկիզբ (զրոյական միջօրեական), որից էլ հաշվում են աշխարհագրական երկայնությունը եւ գոտիական ժամանակը:

Դեն Բրաունի (Дэн Браун «Код да Винчи») գրքում ասվում է, որ այս միջօրեականի վրա են գտնվում նաեւ Փարիզի աստղադիտարանը եւ «Ռոսլին» անունով մի  մատուռ Շոտլանդիայում, որը կառուցել են տամպլիերները Միհրի (Митры) հնագույն տաճարի հիմքի վրա:

Այս միջօրեականը, որը  ձգվում է հյուսիսից հարավ, կոչվել է Վարդի գիծ: Այն  համարվել է բրիտանական երկրաչափության հաշվարկի սկզբնակետ եւ կապ է ունեցել սրբազան խորհրդանիշների հետ: Այս գծից էլ (բնագրում «Ռոսլին») առաջացել է մատուռի անվանումը:

Իսկ ինչու է կոչվել «Ռոսլին» (նկատի  ունենք Թորոս Ռոսլինին), մտորելու առիթ է տալիս…

«Ռոսլին» մատուռը եղել է Բնությունը եւ Սուրբ իգական սկզբունքը գովաբանող  սրբավայր: Մատուռը եղել է աշխույժ ուխտագնացության վայր եւ, ուխտավորների  հավաստիացմամբ, իրենց այստեղ է ձգում  հզոր մագնիսական դաշտը: Այն անվանել են նաեւ «Ծածկագրերի տաճար»: Գրքից  տեղեկանում ենք, որ Փարիզի փողոցները դրոշմադրված են 135 բրոնզե  սկավառակներով՝ յուրաքանչյուրը նշանակված N եւ S«տառերով (ֆրանս. Nord – հյուսիս, Sud – հարավ), որոնք ներսարված են մայթերում, բակերի սալիկներում, փողոցների  անցանելի մասերում, եւ այս գիծը հատում է քաղաքը հյուսիսից հարավ, անցնում Սենա գետով, հասնում Փարիզի աստղադիտարան, որտեղ հատում է առաջին հարկի  հարավային պատը եւ վերջանում հանրահայտ Լուվրի Բուրգով, որի շրջակայքում  հին ժամանակներում անցկացվում էին հեթանոսական տոնակատարություններ՝  կապված պտղաբերության աստվածուհու  հետ: Այս գիծը կոչվում է «Առաջին երկրային միջօրեական», «Առաջին զրոյական երկայնություն աշխարհում», «Փարիզի վարդի հնագույն գիծը»:

Այսպիսի մի ՙՎարդի գիծ՚, բայց ավելի հին, կա նաեւ Հայաստանում՝ Քարահունջ աստղադիտարանում, որը Պ. Հերունին  անվանել է լարագիծ:

Այս լարը հատում է կենտրոնական ձվաձեւ շրջանը եւ, որպես հյուսիսային թեւի  շարունակություն, միացնում այն հարավային թեւի հետ: Հարավային թեւի ամենասկզբում է գտնվում եռաքար գործիքը (NN60, 62, 63 քարերը):

Առեղծվածային N63 քարը, որը նման է խոյի, հնում արեգակնային ժամացույցի  կամ օրացույցի դեր է կատարել:

Նշենք նաեւ, որ Քարահունջ աստղադիտարանի կենտրոնական շրջանի պարուրաձեւ մագնիսական դաշտը« ինչպես եւ «Ռոսլին» մատուռի մագնիսական դաշտը, դրական ազդեցություն է թողնում մարդկանց վրա:

Սույն թվականի հուլիս  ամսին Քարահունջի քանդված մատուռի շրջակայքից վերցրած մի կտոր քարի սպեկտրալ անալիզը ցույց տվեց, որ այն հիմնականում պարունակում է սիլիցիում (Si ~ 27%), իսկ մետաղներից ամենաշատը մագնետիտն է (FeO . Fe2O3 ~ 7.5%-10%): Մանրացրած  (փոշիացված) վիճակում ամբողջովին կպչում է մագնիսին:

Ինչպես տեսնում ենք,  հազարամյակներ բաց երկնքի տակ մնացած քարերի փշրանքները պարունակում են մագնետիտ, իսկ ինչ քանակով մագնետիտ կա  գետնի խորքերում, պետք է որ հետաքրքրի հնագետներին, ովքեր, ինչպես երեւում է, դրանում ընդհանրապես շահագրգռված  չեն:

Քարահունջ աստղադիտարանի կենտրոնական ձվաձեւ շրջանը կազմված է 40 քարերից: Շրջանը հատող լարը բաղկացած է 20 քարերից: Շրջանի մոտավորապես կենտրոնում՝ լարից ձախ, գտնվում են ավերված շինության փլատակները (7×5)մ2  հիմքով, որն, ըստ Պ. Հերունու, եղել է ինչ-որ մատուռ:

Էզոտերիկ գրականությունում վերը  բերված թվերը համարվում են սուրբ թվեր:

Քանի որ Քարահունջ աստղադիտարանի վերաբերյալ մեզ չի հասել ոչ մի պատմական տեղեկություն (բացի «Ռամայանայում» տեղ գտած նրա Քրաունջ անվանումից), ապա, հենվելով հիմնականում Պ.  Հերունու հետազոտությունների վրա ու  նաեւ օգտվելով աստղագիտական, էզոթերիկ եւ այլ գրականությունից, փորձենք  հասկանալ՝ ինչ են պատմում մեր անցյալի քարե վկաները:

Ալան Բաթլերի («Կոմպյուտեր բրոնզոգո վեկա») գրքից տեղեկանում ենք, որ Արեգակի, Մերկուրիի (Փայլածուի) եւ Վեներայի (Արուսյակի) հարաբերական  անկյունային դիրքերը ճշգրիտ կրկնվում են 40 տարին մեկ Մինոսյան շրջանի ավարտից անմիջապես հետո:

Հայտնի է նաեւ (Դեն Բրաուն «Կոդ դա Վինչի»), որ «Վեներա մոլորակը 8 տարին մեկ արտագծում է կանոնավոր հնգանկյունի (պենտակլ) երկնային  սֆերայի մեծ շրջանագծով՝ փոխելով իր անկյունային դիրքերը 40 տարի անց (8×5=40) վերադառնում է իր սկզբնական դիրքը եւ 40-ամյա շրջանի (ցիկլի) ավարտից անմիջապես հետո տարեկսիզբը վերականգնում է իր դիրքը:

Հայկական «շարժական» (արեգակնային) օրացույցում Երկրի շրջանագիծը բաժանված էր 3600-ի, տարին կազմված էր 12  հիմնական (յուրաքանչյուրը 30 օր) եւ մեկ  լրացուցիչ ամիսներից (5 օր): Լրացուցիչ  ամիսը անվանվել է Ավելյաց: Իսկ այսպես  կոչված մինոսյան օրացույցում Երկրի շրջանագիծը բաժանված է եղել 3660-ի, ամիսը 30.5 օրով, որտեղ 1 օրը  հավասար է 10-ի:

Ուրեմն, այստեղից կարելի է ենթադրել, որ Վեներայի 40-ամյա ցիկլի ավարտից հետո Ավելյաց օրերը կկազմեն 20 օր (40×0,5=20), ինչը համապատասխանում է «Վարդի գծի» (լարագծի) 20 քարերին:

Հայտնի է նաեւ, որ շումերական սրբազան օրացույցի հիմքում ընկած է եղել «20» թիվը: Նինվեի գրադարանի վերծանված արձանագրություններից հայտնի է, որ Բելը նշվել է «20» թվով, հետագայում նրա հետ միահյուսված Մարդուկը՝ «11» թվով, Սինը «30» թվով եւ այլն:

Մեկ այլ տեղեկություն եւս՝ մեզ հետաքրքրող թվերի վերաբերյալ Ե.Պարնովի («Տրոն Լյուցիֆերա») գրքից, որտեղ ասվում է. «Գրությունը, որը արվել է Խորասաբադում՝ նվիրված Սարգոն II-ին, հաղորդում է. քաղաքային պատի երկարությունը  կազմում է 20×3265+40×1460:

Լուծման բանալին (ոչ թվաբանական իմաստով) տալիս է «653» սուրբ թիվը, որը խորհրդանշում է հավերժություն: Տարալուծելով այս 292 եւ 361 գումարելիների եւ բազմապատկելով  յուրաքանչյուրը հինգի, խալդեական մաթեմատիկոսները ստանում էին կարեւորագույն աստղագիտական կոնստանտներ (հաստատուն մեծություններ):

3265 (Փյունիկ համաստեղության շրջան կամ ցիկլ) = 1460 (Սիրիուսի շրջան) + 1805 (Լուսնի շրջան), որտեղից դժվար չէ վերծանել Խորասաբադի հիմնադրման արձանագրության մարգարեական իմաստը՝ Խորասաբադին առաջիկայում սպասվում է կանգուն մնալ 100 տարուց ավել:

Վերը նշված արձանագրության մեջ տեղ են գտել «40» թիվը (Վեներա-Արուսյակի 40-ամյա շրջանը), »20» թիվը (Ավելյաց օրերը), 1460 Հայկական (Հայկյա) շրջան կամ Սիրիուսի շրջանը:

Շարունակելի

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 32 (337), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։