ՄԱԿ-ի երկրների լուռ հայացքների ներքո թուրքական բանակն առանց այլեւայլության ներխուժում է հարեւան երկրի տարածք՝ ոտնահարելով Իրաքի անկախությունն ու միջազգային օրենքները, հաստատ համոզված լինելով, որ կպատսպարվի անգլո-ամերիկյան դաշինքի հետեւում: Նման մի ներխուժում էլ ժամանակին եղավ անկախ Կիպրոսի տարածք, որտեղից առ այսօր էլ հրաժարվում են դուրս գալ թուրքական զինվորականները եւ Կիպրոսը կիսելով ստեղծել են անօրինական թուրքական պետություն: Ո՞վ է պատասխան տալու, եթե այս անգամ էլ թուրքերը հրաժարվեն դուրս գալ Իրաքի տարածքից… Կրկին միջազգային հանրությանը հիմարացնող հանձնախմբե՞ր են ստեղծելու՝ հաշտեցման առաքելությամբ: Այս խնդիրը մեզ մտահոգում է նաեւ այն տեսանկյունից, որ միառժամանակ առաջ թուրքական մի շարք իշխանավորներ հայտարարում էին, թե Հայաստանի տարածքում կան քրդական ահաբեկչական խմբավորումների ճամբարներ: Այս սադրիչ հայտարարությունները դեռեւս չեն հերքվել պաշտոնական Անկարայի կողմից: Ուստի չի բացառվում, որ մի օր էլ թուրքական իշխանություններն իրենց բանակը մոտեցնեն մեր սահմաններին եւ փորձեն ներխուժել ՀՀ տարածք՝ իբր հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Դիմում ենք ՀՀ իշխանություններին, միջազգային առաջադեմ հանրությանը՝ միջամտելու թուրքական հակաօրինական ռազմական գործողություններն Իրաքում կանխելու համար:
Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում թուրքական զորամիավորումների՝ Իրաք ներխուժելու կապակցությամբ: Մարդու եւ ազգերի իրավունքներից օրնիբուն խոսող Արեւմուտքի բացահայտ համաձայնությամբ, նրանց կամակատար Իրաքի վարչախմբի թողտվությամբ թուրքական բանակն ավելի քան 40 կմ խորացել է Հյուսիսային Իրաքի տարածք եւ կատարում է իրենց բնորոշմամբ պատժիչ գործողություններ՝ ընդդեմ քուրդ ահաբեկիչների՝ ՔԲԿ-ի: Սա շատ նման է Իրաք ներխուժելու ԱՄՆ ռազմավարությանը, ինչը հանգեցրեց Իրաքի տնտեսության քայքայմանն ու տարածաշրջանային լարվածության խթանմանը, տասնյակ հազարավոր մարդկանց ոչնչացմանը:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
24.10.2007թ.




Armenian