Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության
– Դդումը՝ տհալով
Բաղադրությունը – Մաքրած դդում – 1 կգ, սոխ – 600 գ, տհալ (ղավուրմա) – 2 կգ, սպիտակ գինի – 1 բաժակ, սպիտակ պղպեղ, աղ, համեմ, սամիթ:
Պատրաստման եղանակը – Սոխառած անել տհալի յուղով՝ սոխը նախապես լուսնաձեւ կտրատելով: Համեմել սպիտակ պղպեղով եւ աղով, ավելացնել կտրտած դդումը: Հետո լցնել գինին եւ եփել մարմանդ կրակի վրա:
Եփելուց հետո լցնել տհալը, ավելացնել կտրտած համեմն ու սամիթը: 5-10 րոպեի չափով բերանը փակ թողնել եւ հետո անուշ անել:
* * *
Բանջարեղենն ու միրգը բարելավում են հոգեկան վիճակը
Բանջարեղենն ու միրգը օգտակար են հոգեկան առողջության համար. օրվա մեջ ինչքան հաճախ եք միրգ եւ բանջարեղեն ուտում, այնքան բարելավում է հոգեկան վիճակը: Նման եզրակացության են եկել հետազոտություն անցկացրած գիտնականները:
Հետազոտությունն անցկացվել է 14.000 մարդու շրջանակում: Հոգեկան լավ վիճակում գտնվողները նշել են, որ իրենք օրական օգտագործում են 5 չափաբաժին բանջարեղեն եւ միրգ:
Միրգ ու բանջարեղեն շատ օգտագործող մարդիկ լավատեսորեն են տրամադրված, ուրախություն են զգում, իրենց վստահ են զգում, շրջապատի հետ լավ հարաբերությունների մեջ են եւ կարողանում են արագ վերականգնել հոգեւոր ուժը:
Հոգեկան առողջության խնդիրները
«Հոգեկան առողջության խնդիրների մասին խոսելու դժվարությունը հոգեկան հիվանդության ամենաբարդ մասն է»,- ասել է Ինթրա հոգեկան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանը: Առաջին հերթին պետք է հոգեկան առողջության նկատմամբ պիտակավորումը հանվի հանրային մտածելակերպից. «Հոգեկան առողջությանը պետք է վերաբերվել ինչպես մյուս օրգանների հիվանդություններին»: Կազմակերպում են միջոցառումներ՝ «Մտածենք հոգեկան առողջության մասին» խորագրի ներքո: Մարդիկ անգամ հոգեբանական խնդիրներ ունենալու դեպքում խուսափում են դիմել մասնագետին, ինչն էլ խորանալով կարող է հասնել մինչեւ հոգեկան հիվանդության: Իսկ չդիմելու հիմնական պատճառներից մեկը հասարակության մեջ ձեւավորված կարծրատիպերն են: Անցկացվող միջոցառումների նպատակն է կարգախոսներով, տեղեկատվական նյութերով, ինչպես նաեւ մշակութային միջոցառումներով իրազեկել մարդկանց եւ օգնել:
Ըստ հոգեբույժ Մարուքե Եղիյանի, Հայաստանում գրանցված են 1%-ից ցածր հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդներ. «Սա չի նշանակում, որ մեր երկրում ավելի քիչ են հոգեկան խնդիրներ ունեցողները: Սա խոսում է այն մասին, որ մարդիկ խուսափում են պիտակավորումից: Այս գրանցվածների մեջ մտնում են միայն շատ ծանր հիվանդները»:
Տարածվել է երեխաների ագրեսիվությունը
Երեխայի խնդիրների մեծ մասի հիմքում ընկած է ծնողների եւ շրջապատի ազդեցությունը: ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանի կարծիքով՝ «ոչ բոլոր ծնողներն են մասնագետներ ու նրանցից կարելի է պահանջել հոգեբանական մոտեցում, դրա համար միշտ ծնողներին ասում եմ՝ լսեք ձեր երեխային»: Երեխայի ագրեսիվությունը կապված է նաեւ նստակյաց կյանքի, համակարգչի, կրթության ոլորտի հետ, «վախերը եւս տարածված են, շատացել են ծնողների ամուսնալուծության հետեւանքով առաջացող խնդիրները, երեխան հենց այնպես չի ունենաում վարքային խնդիրներ եւ պետք է հասկանանք՝ ինչն է հուզում ու փորձենք օգնել»,- ասել է հոգեբանը եւ հավելել, որ երբեմն ծնողներն իրենք են հասցնում նրան, որ երեխան լալիս է:
«Մուլտերը եւս մեծ ազդցություն են ունենում: Ինչ վերաբերում է հերքիաթներին, ապա ըստ մասնագետի, դրանք շատ կարեւոր գործոն են, քանի որ փորձի փոխանցումն են իրականացնում: Հեքիաթներն այնպիսի որակներ են տալիս, որոնք անհրաժեշտ են անձի ձեւավորման համար: Կարեւոր է, որ ծնողը կողմնորոշվի, որ տարիքում ինչ հեքիաթ կարդալ, ճիշտն ու սխալը, բարոյական նորմերը հասկանալ»,- խորհուրդ է տվել հոգեբանը: Այսօրվա սերիալները ոչ մի կերպ չեն նպաստում անձի ճիշտ դաստիարակմանը: Երեխայի զարգացման համար շատ կարեւոր է հերոսի առկայությունը:
Տեսեք՝ ովքեր են սերիալներում հերոսները: Կա նաեւ կրթության հարցը: Յուրաքանչյուր կրթություն պետք է ծառայի այն վերջնարդյունքին, ինչը ցանկանում ենք ունենալ: Դասագրքերն էլ պիտի այնպիսի տեքստերով համեմված լինեն, որ նպաստեն դրան:
Մեծ ճանապարհներն ու արյան ճնշումը
Ամերիկացի գիտնականների անցկացրած ուսումնասիրություններից պարզվել է, որ մեծ ճանապարհներից մինչեւ 100 մ հեռավորության վրա ապրող կանայք 22%-ով ավելի հաճախ են տառապում արյան ճնշումով, քան ավելի հեռու ապրողները: Գիտնականներն առայժմ չեն տվել այն հարցի պատասխանը, թե ճանապարհին մոտ լինելով հատկապես ինչն է, որ վտանգավոր է, միգուցե աղտոտվա՞ծ օդը, աղմո՞ւկը, թե՞… կամ էլ բոլորը միասի՞ն:
– Ճիշտ խորհուրդներ –
Կյանքն ավելի հանգիստ՝ լավը դարձնելու համար.
– Ամեն օր քնեք եւ զարթնեք նույն ժամին:
– Նախաճաշեք, ճաշեք եւ ընթրեք նույն ժամին. ձեր օրգանիզմը շնորհակալ կլինի ձեզ դրա համար:
– Քնեք առնվազն 8 ժամ: Քնելուց առաջ զբոսանքի դուրս եկեք եւ մաքուր օդ շնչեք:
Բացի այդ՝ քնելուց 1 ժամ առաջ օդափոխեք սենյակը:
– Օրական 1500 մլ-ից ոչ պակաս ջուր խմեք:
– Աշխատեք ամեն օր ուտել միրգ, բանջարեղեն ու հատապտուղներ:
– Եթե ընկճված եք ու ջղայնացած, շարունակական ֆիզիկական աշխատանք կատարեք: Կարող եք քաղաքից դուրս գնալ եւ գոռալ այնտեղ: Նմանատիպ անհամապատասխան, երբեմ ծիծաղելի գործողությունները պաշտպանում են սթրեսից:
– Բնական բաղադրատարրերով դեմքի դիմակներ արեք:
– Լուսանկարեք ձեր ամառային բոլոր օրերը:
– Հաժախ ժպտացեք:
– Օրական 5 հատ նոր օտար բառ սովորեք:
– Ամեն օր հավաքեք ձեր սենյակը, դեն նետեք անպետք իրերն ու ջրեք ձեր սիրելի բույսերը:
– Հրաժարվեք արագ սնունդից:
– Առավոտյան մարզանք արեք:
– Մեդիտացիա արեք. պարզապես հանգստացեք, հաճելի երաժշտություն միացրեք, մի մտածեք ոչ մի բանի մասին:
– Ամեն օր նոր ինչ-որ նոր բան սովորեք:
– Կարդացեք: Օրական գոնե 10-15 էջ:
– Օրական գոնե մի ժամ հատկացրեք ձեր ծնողներին: Օգնեք նրանց, զրուցեք, հարցրեք նրանց խնդիրների եւ անհանգստությունների մասին, խորհուրդներ հարցրեք:
– Մարդկանց հաճելի խոսքեր ասեք: Հրաժարվեք ոչ ցենզուրային արտահայտություններից եւ պարազիտ-բառերից: Մի խոսքով՝ հետեւեք ձեր խոսքին:
– Ամեն օր ինչ-որ փոքրիկ լավ բան արեք: Հետեւեք ձեզ. դեմքի դիմակներ արեք, այցելեք մերսման սրահներ: Հրաժարվեք կոսմետիկայից: Կամ կոսմետիկայի տոննաներից: Գոնե ամռանը թույլ տվեք ձեր մաշկին ազատ շնչել:
– Անգիր արեք ձեզ ոգեշնչող բանաստեղծություններ:
– Ուղիղ քայլեք: Հետևեք ձեր քայլվածքին:
– Հրաժարվեք հնարավոր վատ սովորություններից:
– Գումար տնտեսեք:
– Մտածեք միայն լավ բաների մասին. ամեն ինչ լավ կլինի:
Հաջողության հասնելու խորհուրդներ՝ Դեյլ Քարնեգիից
– Արեք այնպես, որ ձեր զրուցակիցը զգա իր կարեւորությունը եւ արեք դա անկեղծ:
– Հիշեք, որ մարդու անունն ամենաքաղցր ու ամենակարևոր բառն է իր համար:
– Անձամբ ես սիրում եմ սերուցքով ելակ, բայց ձուկը, չգիտես ինչու, սիրում է որդեր: Այդ պատճառով էլ, երբ ես գնում եմ ձկնորսության, ես չեմ մտածում այն մասին, թե ինչ եմ սիրում ես, այլ մտածում եմ այն մասին, թե ինչ է սիրում ձուկը:
– Հարգանքով վերաբերվեք զրուցակցի կարծիքին: Երբեք մի ասեք դիմացինին, որ նա սխալ է:
– Ստիպեք զրուցակցին հենց սկզբից պատասխանել՝ այո:
– Թող ժամանակի մեծ մասը խոսի ձեր զրուցակիցը:
– Թող ձեր զրուցակիցը կարծի, որ տվյալ միտքը պատկանում է իրեն:
– Բեմականացրեք ձեր գաղափարները, ներկայացրեք դրանք արդյունավետ:
– Մարտահրավեր նետեք՝ դիպչելով նուրբ լարերին:
Գոհար Վանեսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 33 (338), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



