Պոչամբարների հերթն էլ հասավ – լցակույտերի ապարների վերամշակման ծրագիր… Իսկ մեր երկրի պոչամբարները շատ վատ վիճակում են՝ անվտանգության, բնապահպանական տեսանկյունից…

Պոչամբարների հերթն էլ հասավ – Բայց կրկնվում էր՝ եթե հաջողի

Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ մի հուշագրի նախագիծ, որի կողմերն են կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «Վի Էս Ի Այ» (VSEI) ձեռնարկությունների խումբը եւ «Ալյոտիգ» ընկերությունը: Ըստ այդ հուշագրի, Հայաստանում պոչամբարների ապարները կվերամշակվեն: Մենք առիթով ասել ենք, որ մեր երկրի հանքերի անխնա շահագործման մի վկայություն էլ այն է, որ պոչամբարներում կուտակվող ապարներն էլ կարիք ունեն վերամշակման, քանզի կորզման տեղ ունեն, բայց քանի որ տեխնոլոգիաներ չենք ներդնում, թափում ենք հանքերից դժվարությամբ հանածը:

Ու՝ էլի ընկնում ենք հանքերի ջանին: Սրանով նման ենք այն փնթի տանտիրուհում, որ մեկ ճաշ եփելու համար երկու ճաշի բաղադրիչ է գործածում՝ ճիշտ կեսը թափելով: Ինչեւէ, հիմա ուզում ենք ուղղել այդ սխալը:

Ծրագրի նպատակը, ինչպես գործադիրի նիստում տեղեկացրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Լեւոն Շահվերդյանը, օգտակար հանածոների արդյունահանման հետեւանքով առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակումն է: Մի գործ է սա, որ եթե գլուխ բերվի, կստեղծվի 1800 աշխատատեղ, եւ ներդրումները, նախնական հաշվարկների համաձայն, կարող են կազմել 200 մլն դոլար: Սա մի գործ է նաեւ, որ մեր երկրի համար բոլորովին նոր տեխնոլոգիաների կիրառում է ենթադրում: Նախատեսված է, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը համակողմանի կուսումնասիրի հարցը: «Եթե գործը հաջողի, ապա շատ դրական սպասելիքներ կունենանք»,- ասաց Լեւոն Շահվերդյանը:

Իսկ ինչու՞ պիտի չհաջողի: Դեռ չկա՞ համապատասխան ներդրումային ծրագիրը՝ հաշվարկված ռիսկերով ու սպասելիքներով հանդերձ: Չէ՞ որ նիստում ասվեց, որ «Ալյոտիգ» ընկերությունն ունի տեխնոլոգիական մշակումներ« որոնք վերաբերում են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետեւանքով պոչամբարներում կատուկված եւ կուտակվող ապարների արդյունավետ մշակմանը (այդ տեխնոլոգիաների նկատմամբ իրավունքները պատկանում են ընկերությանը):

Մանավանդ, որ, ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալի, ընկերությունն արդեն ներդրումներ է կատարել նշված տեխնոլոգիայի մշակման համար եւ պատրաստակամ է շարունակել ու խորացնել այդ ծրագիրը՝ ՀՀ-ում կառուցելով եւ շահագործելով մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում կուտակված ապարների վերամշակման գործարան: Եվ որ «Քրոնիմետ Մայնինգ»-ն ու «Զանգեզուրի  պղնձամոլիբդենային կոմբինատը» մտադիր են համագործակցել «Ալյոտիգի» հետ՝ ծրագրի իրականացման հետ կապված հարցերում« ինչի շուրջ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:

ումարների ներդրումը կշարունակվի, եւ հիշյալ 200 մլն դոլարը ներառում է վերամշակման գործարանի նախագծումը« կառուցումը եւ շահագործման սկիզբը: Հետագայում« գլխավոր պլանով նախատեսված եւ անհրաժեշտ գումարները կշարունակեն ներդրվել՝ ապահովելու համար ծրագրի լիարժեք իրագործումը:

Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարի, ծրագրի իրականացման համար էական նշանակություն ունի այն« որ «Ալյոտիգ»-ը դառնա Ողջիի եւ Փուխրուտի կոնսերվացված (իսկ կոնսերվացումից հետո՝ նաեւ Արծվանիկի) արտադրական լցակույտերի սեփականատեր՝ առանց« այդ թվում« Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հատուցում տրամադրելու՝ պայմանով« որ նշված արտադրական լցակույտերը փոխանցելու գործարքը հարկային« բնապահպանական« տեխնիկական անվտանգության կամ այլ պարտավորություններ եւ ռիսկեր չառաջացնի կոմբինատի համար: «Քրոնիմեն մայնինգը» ու կոմբինատը հաստատում են, որ արտադրական լցակույտերի  նկատմամբ իրավունքների փոխանցման դիմաց որեւէ ակնկալիք չունեն:

Հուշագրով ամրագրվեց նաեւ, որ քանի դեռ կողմերը համագործակցում են հուշագրի շուրջ, «Քրոնիմետ մայնինգն» ու կոմբինատը արտադրական լցակույտերի նկատմամբ իրավունքները փոխանցելու նպատակով բանակցություններ չեն վարի այլ անձանց հետ:

Ի դեպ, ասեմ, որ մեր երկրի պոչամբարները շատ վատ վիճակում են՝ անվտանգության, բնապահպանական տեսանկյունից: Սրան ուշադրություն դարձվելու՞ է, կերեւա աշխատանքային խմբի ուսումնասիրությունից հետո:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 33 (338), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։