Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Կարտոֆիլե բրդուճ
Բաղադրությունը – Խաշած տրորած կարտոֆիլ – 1 բաժակի չափով, մանր բլղուր՝ եփած – 1 բաժակ, մանր կտրտած լոլիկ – 1 բաժակ, սոխ – 2 գլուխ, սամիթ – 1 փունջ, ձիթայուղ – 1 սուրճի բաժակ, մանր աղացած կարմիր պղպեղ – 1 թեյի գդալ, սպիտակ պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը – Կարտոֆիլը խաշել եւ ճզմել տաք վիճակում: Ավելացնել բլղուրը եւ շաղախել: Հետո ավելացնել կարմիր փոշի պղպեղը, շատ մանր կտրտած սոխն ու սամիթը, լոլիկն ու բուսայուղը:
Ձեռքի ափի մեջ բրդուճ անել, վրան լցնել մանր կտրտած սամիթն ու կարմիր պղպեղն ու մատուցել:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Հայաստանի ազգային առաջնություն. Մրցաշարային աղյուսակը՝ 10-րդ փուլից հետո
– Թիմ – – – – – Խ Հ Ո Պ Գ Մ
1.Ուլիս 10 9 1 0 23-4 28
2. Փյունիկ 9 5 2 2 18-11 17
3.անձասար 9 4 2 3 16-17 14
4. Շիրակ 9 4 1 4 11-11 13
5. Բանանց 9 3 2 4 13-14 11
6. Ալաշկերտ 10 3 2 5 11-13 11
7. Միկա 10 1 4 5 8-14 7
8. Արարատ 10 2 0 8 13-29 6
Որոշ ակումբներ տուգանվել են
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 10.000-ական դրամով տուգանել է «Շիրակ» եւ «Ալաշկերտ» ակումբներին: Հայաստանի առաջնության 1-ին խմբի «Շիրակ-2»-«Արարատ-2» եւ «Ալաշկերտ-2»-«Միկա-2» հանդիպումներին շտապօգնության մեքենաներում բացակայել են դիֆիբրիլիատորները, որի համար ակումբները տուգանվում են:
Կարգապահական կոմիտեն հրապարակել է նաեւ որակազրկված ֆուտբոլիստների ցուցակը: «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ ոռ Մալաքյանը եւ «Միկա»-ի խաղացող Արմեն Ֆիշյանը բաց կթողնեն 6-ական հանդիպում (բռնարարքի, մրցակցին հարվածելու համար), իսկ «Ուլիս»-ի լեգեոնական Էդվարդ Կպոդոն որակազրկվել է 1 խաղով:
Հարձակողական ֆուտբոլ եւ գոլերի առատություն
Կայացավ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանի զլմ-ների ներկայացուցիչների թիմերի ֆուտբոլային հանդիպումը: Հետաքրքիր այդ պայքարն ավարտվեց ոչ ոքի՝ 8:8 հաշվով: Ի դեպ, խաղի ընթացքում բանակային խաղացողներից մեկը ոտքով հարվածեց լրագրողներից մեկի ոտքին եւ կոտրեց սեփական ոտքը:
Հայաստանի երիտասարդական ֆուտբոլը՝ վտանգված
Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը ավարտեց ելույթները՝ Եվրոպայի 2015թ. առաջնությունում: Մոլդովայում կայացած որակավորման 1-ին փուլի մրցաշարում մեր պատանի ֆուտբոլիստները, գլխավոր մարզիչ Արամ Դանիելյանի ղեկավարությամբ, զբաղեցրին վերջին՝ 4-րդ տեղը:
Հայաստանի թիմը նախ պարտվել է Իտալիային՝ 0:3, ապա Իսլանդիային՝ 0:2: Վերջին խաղում 0:4 հաշվով զիջել է դաշտի տերերի թիմին, ընդ որում՝ մոլդովացիները բոլոր գոլերը խփել են վերջին 5 րոպեների ընթացքում: Այդպիսով, մեր պատանեկանը ոչ միայն միավոր չվաստակեց, այլեւ չկարողացավ գրավել մրցակիցներից որեւէ մեկի դարպասը, ինչն արդեն վկայում է մեր ֆուտբոլիստների անզորության մասին:
Հիշեցնենք, որ մինչ այդ Եվրոպայի 2015թ. առաջնությունից դուրս էր մնացել նաեւ մեր մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը:
Հաղթեցին ֆիզկուլտ ինստիտուտի ուսանողները
Հոկտեմբերի 13-19-ը Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում Երեւանի պետհամալսարանի մարզահամալիրում անցկացվեցին բասկետբոլի տղաների մրցումները, որոնց մասնակցում էր 10 բուհի թիմ:
Մրցաշարն անցավ թեժ պայքարում, 3-րդ տեղի համար ուժերը չափեցին Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) թիմերը, հաղթեցին պոլիտեխնիկի տղաները՝ գրավելով 3-րդ մրցանակային տեղը: Եզրափակչում 1-ին տեղի համար մրցեցին յումրու պետական մանկավարժական ինստիտուտի եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի «Ֆիմա» թիմերը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրին գյումրեցիները, իսկ 1-ին տեղը 7 միավորի առավելությամբ գրավեցին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողները:
Հայաստանի ուսանողական մարզական խաղերը մոտենում են ավարտին: Նոյեմբերի սկզբին կանցկացվեն վերջին՝ ֆուտզալի աղջիկների եւ տղաների առաջնությունները: Ուսանողական խաղերի բոլոր հաղթողները տարվա վերջին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կստանան ծաղկաձորյան հանգստի ուղեգրեր:
Հրաձիգները գավաթային մրցաշարում
Երեւանում խաղարկվեց «Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթը»: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացել են մեդալի եւ դիպլոմի, չեմպիոններն էլ գավաթի: Հանրապետությունում սպորտը զարգացնելու համար արժեքավոր հուշանվերներով են պարգեւատրվել մարզադպրոցիների տնօրեններն ու միջազգային մրցաշարերում հաղթանակած մարզիկների անձնական մարզիչները:
Վերջին տարիներին հրաձիգների արդյունքները փաստում են, որ մեզ մոտ զարգանում է մարզաձեւը եւ այս մրցաշարին մասնակցում էին Հայաստանի ուժեղագույն հրաձիգները, որոնք ընդհանուր թվով կազմում էին 56 հոգի՝ հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից եւ յումրու քաղաքապետարանի հրաձգության դպրոցից:
Լեւոն Արոնյանը պատրաստ է խաղալ Բաքվում
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մտադիր է մասնակցել 2015թ. Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Աշխարհի գավաթին: ՖԻԴԵ-ի նախագահի օգնական Բերիկ Բալգաբաեւը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ հայ շախմատիստը այդ մասին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած պաշտոնական ընդունելության ժամանակ հայտնել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին:
«Պետք է ինչ-որ բան անել: Եվ ինչո՞ւ Լեւոն Արոնյանը չի կարող լինել խաղաղության այս գործընթացի նախաձեռնողներից մեկը»,- նշել է Ադրբեջանի շախամատային ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը:
Բավարարվեցին բրոնզե մեդալներով
Խորվաթական Զագրեբում կայացան բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանում կիսաեզրափակիչ մրցամարտերը:
Հայաստանի բռնցքամարտիկներից առաջինը ռինգ մտավ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը: Նա չնայած ոչնչով չզիջեց ռուսաստանցի Իվան Աբրամովին, ավելին, բոլոր ռաունդներում մեծ ակտիվություն ցուցաբերեց, սակայն մրցավարները հաղթանակ շնորհեցին մրցակցին: Երկրորդը ռինգ մտավ մեր գերծանր քաշային բռնցքամարտիկ Սերյոժա Հակոբյանը: Ավաղ, նա միավորներով զիջեց ուկրաինացի Կոնստանտին Պինչուկին եւ նույնպես ավարտեց ելույթները: Այդպիսով, մեր մարզիկները դարձան Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 34 (339), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



