Տարածաշրջանում՝ հայանպա՛ստ վերաձեւում – Թուրքիան եւ Ադրբեջանը իսլամական մամլիչի թիրախ… Գործի դնենք Հայաստանում (զուգահեռ՝ Սփյուռքում) առկա քաղաքական ներուժը…

Չնայած Անկարայի ջանքերին, որ տարածաշրջանում մեծացնի թուրքական ազդեցությունը եւ տարածաշրջանային գերտերության կարգավիճակ ստանա, ծավալվող իրադարձությունները ի նպաստ այդ ջանքերի չեն ընթանում: Թուրքիայի նախագահ Էրդողանի համաթուրանական եւ նորօսմանական ձգտումները հանդիպում են լուրջ խոչընդոտների, քանի որ արաբական բարեհաճությանը միտված հակաիսրայելական եւ պաղեստինամետ քայլերը չվերականգնեցին թուրքերի «բարի համբավը» արաբների մոտ, Մերձավոր Արեւելքի արաբական աշխարհում, իսկ համաիսլամական խաղերն Ադրբեջանի հետ միասին՝ միայն անհարմար դրության մեջ դրեցին Անկարային, քանի որ իսլամական աշխարհը չի ողջունում համաթուրքական ծրագրերը: Անգամ ահաբեկիչներին տարածք տրամադրելը եւ թուրքերով ու ադրբեջանցիներով ահաբեկչական խմբավորումներին տարածաշրջանում աջակցելը հավատ չընծայեցին թուրքերի եւ ադրբեջանցիների «հավատավոր ազգ» լինելու առումով:

Իսկ քրդական անջատողական նոր շարժումները եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին հայկական պահանջատիրական ձգտումների հերթական ալիքը կարող են սասանել Թուրքիայի հիմքերը, եւ դա ավելի շատ է մտահոգում է Անկարային:

Իմիջիայլոց, պահանջատիրական մի իրավական հարց առաջիկայում կսկսի իր երթը: Հովվապետական այցով Հունաստանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց եւս մեկ անգամ, որ՝ «մենք այլեւս պաշտօնապէս մեր դատը պիտի ներկայացնենք Թուրքիոյ հանրապետութեան սահմանադրական դատարան, ապա՝ Եւրոպայի մարդկային իրաւանց դատարան, նկատի ունենալով, որ հոն կարելի է դիմել այն պարագային, երբ բան մը մերժուի տեղական դատարանին կողմէ»: Իհարկե, սա առայժմ Հողային պահանջ չէ եւ Հայոց ցեղասպանության զոհերի խնդիրը չի արծարծվի, սակայն «յիշատակուած դատը կը վերաբերի Սիսի կաթողիկոսարանը իր իրաւատիրոջ վերադարձնելու պահանջին, որուն մասին ակնարկած էր Արամ Ա, Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովին առջեւ իր ունեցած ելոյթին ընթացքին»,- նշել են հունահայ եւ հունական զլմ-ները:

Շատերը սա համարեցին նախաքայլ՝ Թուրքիայի մասնատման շեմին: Մեր պատմական թշնամու գալիք ու անխուսափելի տապալման ու տրոհման մասին պնդումները տարիներ շարունակ ոմանք քմծիծաղով են ընդունել, սակայն իրականում հարմար պահեր եղել ու անցել են՝ ըստ տարածաշրջանային իրավիճակների փոփոխությունների: Այսօր միջազգային երկբեւեռության պայմաններում եւ տարածաշրջանային հիմնախնդիրների որոշակի նպաստավոր լինելու դեպքում պետք է գործել արագ եւ մի քանի ուղղություններով:

Պենտագոնը թուրք-սիրիական սահմանի շրջանում ծայրահեղական իսլամիստներին օդային հարվածներ հասցնելուց հետո փորձում է ամրանալ տարածաշրջանում: 10 տարի առաջ հենց նման միջոցառումով սկսվեց քրդերի ինքնավարության ստեղծումը ԱՄՆ կողմից Հյուսիսային Իրաքում եւ նույն տարբերակն իրականացվում է այս պահին Հյուսիսային Սիրիայում՝ հօգուտ նույն քրդերի, որոնք միակ զինված ուժն են, որ պատրաստ են եւ ունակ են դիմադրել իլամիստներին ու նրանց հովանավորող Թուրքիային: Սա էլ հենց մտահոգել է Անկարային, քանի որ ակտիվացել են նաեւ Թուրքիայում գործող քրդական զինված խմբավորումները:

Ոմանց կարծիքով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում եւ թուրքերին «գրողի ծոց»-ն ուղարկելը եւս Արեւմուտքի հարձակման մաս է: Ոմանք էլ՝ զուտ ռուսական խաղի շղթա են համարում դա: Ինչեւէ, թերեւս կարող ենք այս իրողությունը շաղկապել Արեւմտահայերի միության հերթական համագումարի հետ, որ կայացավ օրերս Հայաստանում, նաեւ տարաբնույթ պահանջատեր կազմակերպությունների հայտարարություններն ու դիմումները՝ ուղղված ՄԱԿ-ին ու եվրակառույցներին:

Իսկ Իրաքի ու Սիրիայի հյուսիսում Արեւմուտքի քաղաքական ու ռազմական օժանդակությամբ ստեղծվող Քրդական պետությունն արդեն հայտնվել է Թուրքիայի սահմանին, որը կարող է դադարել սահման լինելուց, եթե ակտիվանան նաեւ Թուրքիայի քրդերը: Սակայն, ըստ երեւույթին այս անգամ, ըստ աշխարհի վերաձեւման մեզ հայտնի ծրագրերի, չի զարգանում հին ընթացքը եւ Արեւմտյան Հայաստանի հարցում քրդական ակտիվացումներ չկան (ցայսօր), ինչը նպաստավոր է հայկական ծավալումների համար: Թերեւս միայն Աբդուլահ Օջալանն է հայտարարել, թե Անկարայի հակաքրդական քաղաքականության դեպքում կոչ կանի նոր զինված հակամարտության:

Հետաքրքիր է, որ իսլամիստներն իրենց իրաքյան հաջողություններին զուգահեռ գուժում էին նաեւ Թուրքիայի տրոհումը: Նրանք հայտարարել էին, որ ստեղծելու են «Իսլամական խալիֆություն» եւ այնտեղ ներառնված էին նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը: Եվ չի բացառվում, որ իրենց իսլամական պետություններ հռչակած Թուրքիան ու Ադրբեջանը դեռ պիտի հիմնավորեն իրենց «հավատավոր երկիր» լինելը:

Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի մոտ անվտանգության հարցերով մի քանի արտակարգ ժողովներ են հրավիրվել, որին ներկա են եղել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ցամաքային ուժերի հրամանատար Հուլուսի Աքարը եւ Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Ի թիվս հայկական ու քրդական վտանգների, քննարկվել է նաեւ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարը: Իսկ Անկարան ակնկալում էր, որ գոնե այդ կազմակերպությանն աջակցելով կկարողանա Իրաքի եւ Սիրիայի որոշ տարածքների եւս տիրանալ, որոնք հարուստ են նավթի ու գազի պաշարներով: Բայց չստացվեց, իսկ վերոնշյալ միջազգային ծավալումներն էլ արդեն Անկարայի սրտով չեն հաստատ:

Ինչպես վերը նշվեց, Թուրքիայի տրոհման հայտարարությունը իսլամիստների կողմից՝ անսպասելի է եղել Անկարայի համար: ԻԼԻՊ-ը անգամ հայտարարել է, որ իրենց շարքերում կան հազարավոր հավատավոր թուրքեր, որոնց պատրաստվում են ուղարկել Թուրքիա՝ հանուն «Իսլամական խալիֆության» գործելու նպատակով:

«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը զգուշացրել է նաեւ Ադրբեջանին՝ ճիշտ իսլամական  երկիր լինելու առումով: ԻԼԻՊ-ի կողմից հրապարակված քարտեզում Ադրբեջանը ներկայացված է ԻԼԻՊ-ի ստեղծելիք խալիֆայության մեջ եւ բաժանվելու է 3 մասի: Հյուսիսային Ադրբեջանի մի մասը ներկայացված է ԻԼԻՊ-ի հյուսիսկովկասյան ամիրայության կազմում, միջին մասը՝ հարավկովկասյան ամերիայության, իսկ հարավային մասն ամբողջությամբ բաժանված է Սպահանի (Իրան) եւ Քրդստանի ամիրայությունների միջեւ: Հետագայում հրապարակված քարտեզից էլ Ադրբեջանի անունը հանվել է: Ասենք, որ Բաքվում անցկացված «հիջաբի ակցիայից» հետո «մահմեդական ընդդիմություն» է ձեւավորվում: Այդ ուժի հիմնական մասը կարող են դառնալ Սիրիայում հակակառավարական մարտերին մասնակցած, այժմ տուն վերադարձող ջիհադական ադրբեջանցիները, նույնը ծրագրված է Թուրքիայի դեպքում: Որոշ ադրբեջանցիների էլ մտադիր են ուղարկել Իրանի հյուսիսային հատված:

Ադրբեջանի համար արմատական կրոնական վտանգը կարող է բխել նաեւ Ռուսաստանից ու Իրանից, քանզի Մոսկվան ու Թեհրանը մտադիր չեն դիտողի կարգավիճակում մնալ եւ իրենց «մահմեդական կառույցներով» կփորձեն առաջ անցնել իսլամիստներից:

Այս դեպքում, ինչպես Արեւմուտքի, այնպես էլ ռուս-իրանական ուղղության հետ պետք է սերտ համագործակցել եւ մասնակցել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի մասնատմանը եւ հայկական բոլոր բռնազավթված հողերի վերատիրմանը:

Պետք է գործի դնել ինչպես Հայաստանում (զուգահեռ՝ Սփյուռքում) առկա ժողովրդավարական ներուժը, այնպես էլ ազգային, հատկապես ազգայնական ներուժը, որոնք տարիներ շարունակ համագործակցում են տարածաշրջանի, աշխարհի նմանատիպ կազմակերպությունների հետ: Անգամ տարածաշրջանային համաարիական դաշինքը պետք է իրականություն դարձնել, ինչը հայ արիները վաղուց նախաձեռնել են իրանական, ալավոնա-արիական եւ այլ ազգերի ներկայացուցիչների հետ եւ ցայսօր այդ մասին բարձրաձայնում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Շատ կարեւոր է, որ նման դաշինքները կառուցվեն տարածաշրջանի բնիկների իրավունքների պաշտպանության վրա եւ կարեւորեն Հայկական լեռնաշխարհի տարածաշրջանային կարգավիճակը՝ Մերձավոր Արեւելքի ու Կովկասի մեջ բնականորեն գոյություն ունեցող, ինչպես տարածաշրջանի համաարիական դաշինքի դեպքում է:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 34 (339), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։