Հայկական խոհանոց – Դդումը՝ հավի մսով… Աշխարհի մարզական հեւքից – Հայ շախմատիստները շարունակում են վերելքը… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Դդումը՝ հավի մսով

Բաղադրությունը – Դդում – 1 կգ, հավի միս – 1 կգ, սոխ – 0.5 կգ, համեմ – 1 կապ, կանաչ սոխ – 1 կապ, կարագ – 100 գ, բուսայուղ – 50 գ, սեւ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը – Դդումը տապակել կարագով: Հավի միսն էլ տապակել, հետո ոսկրահան անել, կտորների վերածել, խառնել տապակած դդումին: Դդումին ու մսին ավելացնել բուսայուղով արած սոխառածը:

Այս ամենն էլ համեմել աղով, պղպեղով, մանր կտրտած համեմով ու լցնել 1 լավաշի մեջ: Փաթաթել, լավաշի վրա մի քիչ կարագ լցնել եւ դնել ջեռոցը 1800-ի տակ: Հենց լավաշի երեսը կարմրի, ջեռոցից հանել: Կտրտել ըստ նախընտրած չափի եւ մատուցել:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

* Հայ շախմատիստները շարունակում են վերելքը

Հրաշալի հերթափոխ. ի դեմս հայ պատանի շախմատիստների, կարելի է այսպես բնորոշել Վրաստանում (Բաթում) ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը, ովքեր նվաճեցին 3 մեդալ, չնայած ավելին անելու հնարավորություն կար:

Մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում գերազանց հանդես եկավ Մամիկոն Ղարիբյանը, ով դեռեւս 1 փուլ առաջ ապահովեց 1-ին տեղը եւ նախապես ամրագրեց ոսկե մեդալը:

14 տարեկան շախմատիստների մրցաշարում մեր մասնակից Արամ Հակոբյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց չեմպիոնի կոչումը:

Մրցանակային 2-րդ տեղ գրավեց նաեւ մինչեւ 10 տարեկան աղջիկների առաջնության մեր մասնակից Մարիամ Մկրտչյանը: Իսկ ահա Սիրանուշ Ղուկասյանը, ով 7 փուլից հետո գլխավորում էր 16 տարեկան աղջիկների առաջնության աղյուսակը, վերջին 2 խաղերում պարտություն կրեց եւ բավարարվեց 5-րդ տեղով:

* – Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Հունաստանի Կատերինի քաղաքում անցկացվող աշխարհի վետերանների առաջնությունում 5 փուլից հետո վաստակել է 3,5 միավոր եւ 1 միավորով է հետ մնում առաջատարից՝ գրոսմայստեր Ջոն Նանից (Անգլիա):

* – Հայաստանի շախմատիստներ Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին կես միավորը կորցրին գերմանական Բադ-Վիսեում անցկացվող միջազգային մրցաշարում: 4-րդ փուլում մեր գրոսմայստերները չկարողացան կոտրել մրցակիցների դիմադրությունը եւ բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով:

* – Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կրկին ընդգրկվել է՝ Վեյք-ան-Զեի հեղինակավոր մրցաշարի մասնակիցների կազմում: 2015թ. սույն մրցաշարը կկայանա հունվարի 10-25-ը: Մասնակցելու ցանկություն է հայտնել աշխարհի գործող չեմպիոն՝ Մագնուս Կառլսենը, ՖԻԴԵ-ի վարկածով, աշխարհի 2-րդ շախմատիստ Ֆաբիանո Կարուանան, կանանց աշխարհի չեմպիոն Խոու Յիֆանը եւ այլոք:

Մասնակիցների միջին վարկանիշը հավասար է 2748 միավորի, ինչը 20-րդ կարգի մրցաշարի վարկանիշ է:

Ի դեպ, կազմակերպիչները հրավեր չեն ուղարկել Ռուսաստանի շախմատիստներին, չնայած նրանցից 6-ը աշխարհի 20 լավագույն շախմատիստների շարքին են դասվում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

 

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 35 (340), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.