Ընդդեմ ռաբիսի՝ ազգային երգ ավտոբուսներում… Ինչի՞ց են վախենում տղամարդիկ… Ծեր տղամարդիկ ավելի միայնակ են, քան կանայք… Համացանցային ծանոթությունները եւ կանանց համբերությունը… Այցելե՛ք եւ միշտ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից…

Ընդդեմ ռաբիսի՝ ազգային երգ ավտոբուսներում

Մի խումբ երիտասարդներ այս օրերին, Կոմիտասի պուրակից ազգային երգեր կատարելով շարժվեցին դեպի մոտակա կանգառ, որտեղ խմբերի բաժանվելով՝ բարձրացան տարբեր ավտոբուսներ, հնչեցրին հայ ազգային երգը՝ ուղեւորներին եւ վարորդներին նվիրելով երգերի տեքստերը եւ ազգային երգերով ձայնասկավառակներ (ընդհանուր առմամբ՝ շուրջ 400):

Այս միջոցառման նպատակն էր օգնել ազգին ազատվել օտար, վատ ազդեցություններից եւ լսել ու տարածել հայկական երաժշտությունը:

«Տրանսպորտում, հեռուստատեսությամբ, ռադիոյով երաժշտություն է պտտվում, որը ոչ մի ձեւով չի խոսում մեր բուն ազգային երաժշտության հետ, ու մարդկանց մոտ թյուր կարծիք է ստեղծվել, թե ռաբիսը, թուրքամետ կամ արաբա-նաղլական ցածր երաժշտությունը մեր ազգայինն է: Նախաձեռնությունը մի կաթիլ է այս կեղտոտ ջրի մեջ, մենք էլ կաթիլները կշատացնենք»,- ասաց նախաձեռնության հեղինակներից Անի Նավասարդյանը:

Մասնակիցները հույս ունեն, որ այս նախաձեռնության շնորհիվ մարդիկ կսկսեն ավելի շատ լսել հայ ազգային երգ-երաժշտությունը:

«Հուսանք, որ մարդիկ կսկսեն լսել իրենց՝ բուն հայկական երաժշտությունը, ոչ թե ժամանակակից, ինչ-որ օտար, արաբական, թուրքական բաների հետ խառնված մեղեդիներ: Հուսով ենք, որ սրա շնորհիվ մենք կկարողանանք գոնե մարդկանց ինչ-որ հատվածին վերադարձնել իրենց արմատներին»,- ասաց մեկ այլ մասնակից՝ Արտաշես Տոնոյանը:

Ուղեւորների արձագանքը հիմնականում դրական էր: Ոմանք նույնիսկ ոգեւորվեցին եւ միացան միջոցառման մասնակիցներին:

«Կարեւորը երեւույթն է իրականում, ոչ թե այն, որ ես կերգեմ կամ մյուսը չի երգի կամ հակառակը: Սա նախեւառաջ գիտակցության համարձակություն է: Այս կարգի նախաձեռնությունները ստիպում են հանդուրժող չդառնալ»,- ասաց միջոցառմանը միացած ուղեւորներից մեկը:

Նախաձեռնությանը միացած «Խազեր» երգչախմբի, «Մենք» ազգային երգի-պարի խմբի, «Քարահունջ» ֆոլկ խմբի եւ «Կանաչ» ջոկատի անդամները գոհ էին ուղեւորների եւ վարորդների արձագանքից, եւ խոստացան, որ ակցիան շարունակական է լինելու:

Ազգային երգ-երաժշտության հետ նաեւ ազգային պարերը կարող են իրապես փոխել հանրության ոչ միայն մտածողությունը, այլեւ հոգեբանությունը, դրական լիցքեր հաղորդելով եւ այն առավել մոտեցնելով ազգայինին: Իհարկե, կլինեն չմահավաններ, ամեն ինչից դժգոհողները այսպիսի միջոցառումներից էլ կդժգոհեն (իբր՝ սա էր պակաս), բայց նրանք չեն, որ պիտի թելադրեն մեր առողջ ու նախաձեռնող երիտասարդության քայլերը՝ դեպի անձնական ու ազգային հաջողությունների հանգրվան:

Գոհար Վանեսյան

Ինչի՞ց են վախենում տղամարդիկ

Ընդունված է մտածել, որ իսկական տղամարդը ոչնչից չպետք է վախենա: Սակայն, նույնիսկ ամենավստահ տղամարդու մոտ առկա են որոշակի վախեր: Moirebenok.ua-ն ներկայացնում տղամարդկանց վախերի մի քանի պատճառներ:

1. Տղամարդիկ վախենում են հայտնվել թակարդում. յուրաքանչյուր տղամարդ վախենում է ինչ-որ բան այնպես չանել՝ աշխատանքի վայրում, ընկերների հետ, տանը: Նրանք կախված են այլոց կարծիքից, քննադատությունից: Դա կարող է որոշ ժամանակ հետո ոչնչացնել նրանց մեջ վստահությունը սեփական անձի հանդեպ: 2. Տղամարդիկ վախենում են ամուսնությունից, ինչքան էլ դա տարօրինակ է. որոշ տղամարդկանց մոտ «ամուսնություն» բառից կարող է առաջանալ խուճապ: Ազատության բացակայությունը, անհամատեղելիությունը, դավաճանությունը, բաժանությունը, կյանքի դժվարությունները տղամարդկանց ստիպում է հետաձգել ամուսնությունն անորոշ ժամանակով: 3. Տղամարդիկ վախենում են կորցնել իրենց հեղինակությունը եւ գումարը. տղամարդու նյութական ունեցվածքի կամ հեղինակության նկատմամբ սպառնալիքը կարող է վերջինիս խուճապի մեջ գցել: Այն, ինչը ձեռք է բերել դժվարությունների գնով, տղամարդը դա կպահպանի կյանքի գնով: 4. Տղամարդիկ վախենում են լինել կնոջ «կրունկի» տակ. լինել կնոջ նենգախաղերի զոհը, մեծագույն վախերից մեկն է, չէ որ տղամարդն ուզում է լինել բարձունքում եւ թելադրող հարաբերություններում: 5. Տղամարդիկ վախենում են կնոջ հիստերիայից. կնոջ արցունքները կարող են ունենալ տարբեր ազդեցություններ. որոշ տղամարդիկ դրանից կարող են զայրանալ, որոշները՝ կորցնում են իրենց, իսկ ոմանք անում են ամեն ինչ, որպեսզի կինը դադարի լաց լինել: Տղամարդիկ վախենում են ցույց տալ իրենց թուլությունը նման իրավիճակներում:

Ծեր տղամարդիկ ավելի միայնակ են, քան կանայք

Անգլիայում 2030թ. միայնակ ապրող մարդկանց թիվը կավելանա 65%-ով: Independent Age կազմակերպության ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ տղամարդիկ տատանվում են ծերերի համար կազմակերպած միջոցառումներին մասնակցել: Հենց այդ պատճառով էլ կնոջ մահից հետո նրանց սոցիալական կյանքը սահմանափակ է դառնում: Հարցման մասնակից 73-ամյա պապիկը, ով հինգ տարի առաջ կորցրել է կնոջը, պատմել է, որ հենց կինն էր ընտանիքի բոլոր անդամներին մի տեղ հավաքում, եւ տունը նախկինում լի էր թոռներով: 77 տարեկան մի տղամարդ էլ ասել է, որ ունի 13 թոռ, 10 ծոռ, սակայն նրանք բոլորն էլ ապրում են սեփական կյանքով, եւ հաճախ չեն այցելում իրեն: Հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք ու տղամարդիկ տարբեր կերպ են հաղթահարում սոցիալական մեկուսացումը: Տղամարդիկ այդ գործում միշտ հույսը դնում են ընկերների ու ընտանիքի անդամների օգնության վրա, ինչը ըստ գիտնականների, կարող է բացասաբար ազդել նրանց թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության վրա:

Համացանցային ծանոթությունները ամենահաջո՞ղն են

Չիկագոյի համալսարանի հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ չնայած հակառակ պնդումների՝ զույգերը, որոնք ծանոթացել են համացանցում եւ ամուսնացել, ավելի հազվադեպ են ամուսնալուծվում ամուսնության առաջին տարիներին: Այս եզրահանգումը գիտնականները հիմնավորում են eHarmony օնլայն-սերվիսի հարցման արդյունքներով, որին մասնակցել է ավելի քան 19 հազար մարդ: Missus.ru-ի հաղորդմամբ, հարցված զույգերի 35%-ը նշել են, որ ծանոթացել են համացանցում, 45%-ը հանդիպել է ծանոթության կայքերի շնորհիվ: Պարզվել է, որ ամուսնալուծությունները երկու անգամ պակաս են եղել այն զույգերի շրջանում, որոնք ծանոթացել են համացանցում:

Հետազոտության ղեկավար Ջոն Կակկիոպոն սա բացատրում է այն հանգամանքով, որ համացանցում ծանոթություն փնտրողների մեծ մասը տարիքով են, կրթված, ինչպես նաեւ նյութապես ավելի ապահովված, քան նրանք, ովքեր ծանոթանում են ավանդական ուղիներով:

Մինչդեռ ամրացած է այն կարծրատիպը, որ համացանցային ծանոթությունները երկարատեւ չեն, կայուն չեն, քանի որ մարդիկ չեն կարող միմյանց գնահատել այնպես, ինչպես դա կանեին իրական կյանքում: Երեւի թե համացանցը նաեւ անկաշկանդ շփվելու եւ միմյանց տարաբնույթ հարցերին պատասխանելու ազատ հնարավորություն տալով՝ նաեւ փոխըմբռնման եւ փոխհասկացողության հնարավորություններ է տալիս:

Կանանց 90%-ը տառապում է սեռական հարաբերության պակասից

ԱՄՆ-ում 20-60 տարեկան 450 բնակչի շրջանում անցկացվել է օնլայն հարցում: Մասնակիցներից 308-ը եղել են վերարտադրողական տարիքի: Հարցվածների 90%-ը նշել է, որ կցանկանար ավելի հաճախ զբաղվել սեքսով, կանանց 95%-ի համար ամսվա ընթացքում մեկ-երկու սեռական կապը բավարար է, որպեսզի բարձրացնի ինտիմ կյանքի որակը:

Չնայած այն բանին, որ սեփական արտաքին տեսքն ու միջանձնային հարաբերությունները կանանց համար հյուծիչ են, սակայն վերարտադրողական տարիքի կանանց 72%-ը, իսկ ավելի բարձր տարիքի կանանց 67%-ը նշել են, որ չեն պատրաստվում դիմել մասնագետի: Մի մասը չի էլ իմացել, որ առողջապահության ոլորտի մասնագետները դա խնդիր են համարում:

Կարեն Բալյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

 

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 35 (340), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։