ԵՏՄ-ի հետ ԳՁՕ-նե՞ր են շուկա լցվելու… էմոցիոնալ հարթության մեջ դատախազությունը հարցեր չի քննարկում – Էմոցիա՞ն տուտ պրիչյոմ… Հայաստանը մոնոազգ է – ռուսերենն էլ՝ նիպրիչյո՛մ…

ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցության ընթացակարգերը հստակեցվում են: յուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ հարցերի մի մեծ փաթեթ ներկայացրեց կառավարության նիստում՝ ուղղված սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքներին, սննդամթերքի անվտանգությանը եւ սննդային արժեքին, պահածոյացված սննդամթերքի անվտանգությանը, խեցգետնակերպերի, ձկան, կակղամորթերի, երկկենցաղների, սողունների եւ դրանց անվտանգության մակաբուծական ցուցանիշներին, վիտամիններին, վիտամինանման նյութերին ներկայացվող պահանջների հաստատմանը:

Բայց այդ անվտանգության պահանջների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկակիություն կա. մի կողմից մանրամասն տեղեկանքներ են պահանջվելու սննդամթերքի տարաների հետ կապված, իսկ մյուս կողմից չի արգելվելու գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներով սննդամթերքի գործածությունը:

Օրինակ՝ մանրամասն նշվում է, որ ՀՀ տարածքում նոր սննդամթերքի արտադրությունը« առաջին անգամ մեր տարածք սննդամթերքի ներմուծումը թույլատրվում է Միասնական սանիտարական պահանջներին դրանց համապատասխանությունը գնահատելուց հետո միայն: Միասնական գնահատման արդյունքների հիման վրա լիազոր մարմինը արտադրանքի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ կտա: Եթե պարենային հումքը բուսական ծագման է, ապա պարտադիր է գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման ժամանակ պեստիցիդների օգտագործման (կամ չօգտագործելու)« մշակաբույսերի պահման տարածքների եւ տարաների մաքրման ու ախտահանման, վնասատուների դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվությունը: Այսինքն՝ մի կողմից հետեւում են տարների խտահանման ձեւին, մյուս կողմից չեն արգելում ԳՁՕ-ների կիրառությունը: Մինչդեռ այնքան դժվար է ասել՝ որն է ավելի շատ վնասելու ապագայում՝ կեղտոտ տարան, թե՞ ԳՁՕ-ով ուտելիքը: Ֆրանսիայի գիտնականները առնետների վրա փորձարկել էին ԳՁՕ-ացված եգիպտացորենը եւ 2 ամիս անց կրծողների մոտ արդեն ուռուցք էին հայտնաբերել: Գիտնականների հայտարարությունից հետո ագարակատերերեը լրջորեն անհանգստացած էին եւ կառավարությունից պահանջում էին արգելել ԳՁՕ-ների ներմուծումը երկիր: Հիմա Ֆրանսիան լրջորեն զբաղվում է խնդրի ուսումնասիրմամբ, իսկ Ռուսաստանում ԳՁՕ-ները լայնորեն են կիրառվում: Այստեղ պարբերաբար բնապահպանական կառույցները բարձրաձայնում են խնդիրը:

Հիմա հասկանալի է, որ մեր երկիր էլ է մուտք գործելու ԳՁՕ-ացված սննդամթերք: Ճիշտ է, հիմա էլ կա, բայց փոքր ծավալներով: Չնայած ասվում է, որ ապրանքի պիտակին գրվելու է այդ մասին, բայց դա խնդրի լուծում չէ: Մեր սպառողների գերակշիռ մասը նույնիսկ ապրանք պիտանելիության ժամկետին ուշադրություն չի դարձնում:

Այնուամենայնիվ, զգուշացնեք նրանց, որ ԳՁՕ-ների կիրառումը հենց սպառողն ինքը կարող է արգելել՝ հետեւելով ծանուցումներին եւ այդ ապրանքը չգնելով:

Օրինակ՝ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող սննդամթերքի« այդ թվում՝ դեզօքսիրիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) եւ սպիտակուց չպարունակող սննդամթերքի համար պարտադիր է  նշել« որ այն գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք  կամ գենինժեներային ձեւափոխված օրգանիզմներից ստացված սննդամթերք է: Զուգահեռ ասվում է, որ սննդամթերքում 0«9% եւ պակաս ԳՁՕ-ների կիրառմամբ ստացված բաղադրիչների պարունակությունը համարվում է պատահական կամ տեխնիկապես անվերանալի խառնուկ, եւ ԳՁՕ-ների բաղադրիչների նշված քանակ պարունակող սննդամթերքը չի դասվում ԳՁՕ-ներից ստացված բաղադրիչներ պարունակող սննդամթերքի դասին: ենինժեներային ձեւափոխված միկրոօրգանիզմներից (սրանք մանրէներն են« խմորասնկերը« բորբոսասնկերը« որոնց գենետիկական նյութը փոփոխված է գենային ինժեներիայի մեթոդների օգնությամբ) կամ դրանց օգտագործմամբ ստացված սննդամթերքի համար պարտադիր է, որ լինի հետեւյալ տեղեկատվությունը՝ «Մթերքը պարունակում է կենդանի գենինժեներային ձեւափոխված միկրոօրգանիզմներ», եթե ապրանքը կենդանի ԳՁՄ-ներ է պարունակում: Ոչ կենսունակ ԳՁՄ պարունակողների համար պետք է գրվի՝ «Մթերքը ստացվել է գենինժեներային ձեւափոխված միկրոօրգանիզմների օգտագործմամբ»:

Իսկ տեխնոլոգիական ԳՁՄ-ներից ազատվածների կամ ԳՁՄ-ներից ազատված բաղադրիչների կիրառմամբ ստացվածների համար կգրվի՝ «Մթերքը պարունակում է գենինժեներային ձեւափոխված միկրոօրգանիզմների օգտագործմամբ ստացված բաղադրիչներ»:

Ի դեպ, իսկ երբ ապրանքի վրա կլինի «Օրգանական մթերք» տեղեկատվությունը, կնշանակի, որ այն արտադրված է առանց պեստիցիդների եւ բույսերի պաշտպանության այլ միջոցների« թունաքիմիկատների« կենդանիների աճի եւ կերակրման խթանիչների« հակաբիոտիկների« հորմոնալ եւ անասնաբուժական միջոցների« գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների:

Աստղինե Քարամյան

Լուսանկարը՝ Արմենուհի Մելքոնյանի պահոցից

Լուսանկարում ՁՕ-ացված լոլիկի միջուկն է

Էմոցիա՞ն տուտ պրիչյոմ

Մի ոչ հայերեն բառ ասաց գլխավոր դատախազը, երկու ոչ հայերեն բառ էլ ես ավելացնեմ ու՝ ստացվում է արդի հայերենը… Ինչեւէ, երեկ գլխավոր դատախազն անդրադարձավ դատախազության կողմից Քննչական  կոմիտեի եւ ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերին՝ նշելով, որ քրեական գործի հարուցումը դատախազի իրավունքն է. «երբ դատախազը տեսնում է հանցագործության հատկանիշներ« նա պարտավոր է քրեական գործ հարուցել»:

Խնդի՞ր կա նախկին ու ներկայիս գլխավոր դատախազների միջեւ: «Եթե քրեական գործը հարուցվել է այս կամ այն ոլորտում որեւէ չարաշահման կապակցությամբ, դա ամենեւին էլ չի նշանակում, որ այդ համակարգերի ղեկավարների« համակարգերի աշխատողների միջեւ կան որոշակի հակասություններ: Անկեղծ ասած՝ ինձ համար անընդունելի է ու զարմանալի, որ յուրաքանչյուր համակարգի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների իրականացումը անպայմանորեն ներկայացվում է էմոցիոնալ կամ անձնական որոշակի զեղումներով ու դրդումներով: Քրեական գործի հարուցումը անմիջապես մարդու ճակատագրի հետ է կապվում: Ուստի երբեք զգացմունքային եւ անձնական շարժառիթներից կամ դրդապատճառներից ելնելով չի կարելի մարդու ճակատագիր որոշել: Մարդու ճակատագրի նկատմամբ հարգանք եւ մարդու կենսագրության« ապրած կյանքի« անունի նկատմամբ վերաբերմունքը չի կարող էմոցիանալ հարթության« անձնական կամ խմբային շահերից ելնելով դրսեւորվել: Ես ձեզ վստահեցնում եմ« որ որեւէ անձնական կամ էմոցիոնալ հարթության մեջ չեն կարող նման հարցերը քննարկվել»,- համոզեց Գեւորգ Կոստանյանը:

Ռուսերենի փուչիկը կրկին փորձարկվում է

«Մենք եղբայրներ ենք եւ պետք է խոսենք եղբայրական լեզվով: Եթե ուզում եք խոսել ռուսերեն, խոսեք, եթե ոչ՝ ոչ… բայց ես խորհուրդ չէի տա մեկուսանալ, այն ժամանակները չեն»,- ՀՀ ԱԺ-ում ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի ավարտին ասուլիսում հայտարարեց միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը՝ անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանում հնարավո՞ր է պետական լեզու փոխվի:

Հայկական կողմի համանախագահ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ հայտարարեց, որ ՀՀ պետական դիրքորոշումը հայտնի է, եւ որեւէ փոփոխություն դրանում չկա ու հիմքեր այլ լեզու՝ երկրորդ պետական լեզու ճանաչելու համար չկան: «Դրա հիմքեր կարող են լինել միայն այն դեպքում, երբ ՀՀ-ում ապրի ինչ-որ այլ ազգության կոմպակտ քանակություն: Բայց նման բան այսօր չունենք»:

Նիկոլայ Ռիժկովն էլ հավելեց, թե Հայաստանը մոնոազգ է եւ նման խնդիր չկա:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 35 (340), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։