Ազգայնականություն. վարագույրից այն կողմ – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Ֆրանսիան պետք է դադարի շան նման վազել ԱՄՆ-ի ետեւից… Ռուսաստանի ամենամեծ ազգայնամոլը Պուտինն է…

Հայ դասական ազգայնականությունը միշտ է տարբերվել աշխարհի ազգայնական կոչվող ուղղություններից, քանզի համաշխարհային մութ ուժերը հարյուրամյակներ շարունակ ստեղծում են միայն ազգայնական անունը կրող ոչ ազգայնական ուժեր, որպեսզի կարողանան նաեւ այդ քաղաքական ու գաղափարախոսական ուղղության միջոցով զսպել ազգային վերելքների հնարավորությունները: Իսկ ստեղծված (նաեւ ստեղծվող) կառույցներն առավելապես ազգայնամոլական (շովինիստական) կազմակերպություններ են, ինչը իրականում ոչ մի կապ չունի ազգայնական (նացիոնալիստական) գաղափարների ու տեսության հետ:

«Լուսանցք»-ը միշտ է անդրադառնում այս թեմային եւ ներկայացնելով հայ ազգայնականության (այստեղ պարզապես պետք է զատել իրականը ձեւականից) տեսակետները, փորձում է մեր հանրությանը իրազեկել այն մասին, որ ինչպես ոչ հեռու անցյալում ստեղծած Գարեգին Նժդեհի «Ցեղակրոնություն»-ը եւ Հայկ Աստարյանի «Տարոնականություն»-ը չեն նմանվում գերմանական նացիզմին կամ իտալական ֆաշիզմին, այնպես էլ այսօրվա արիադավան ազգայնական հայկական ուղղությունը որեւէ նմանություն չունի ֆրանսիական, գերմանական, իտալական կամ ռուսական ու ամերիկյան ազգայնականության հետ (վերջին երկուսը հատկապես մեծապետական ազգայնամոլության են հասնում):

Բազմիցս է նշվել, որ հայ ազգայնականությունը եղել եւ մնում է իր արմատին եւ ինքնությանը կառչած, հայի առաքելությանն ու սրբազան հայենիքի գաղափարին նվիրված: Հայ արիների դիտարկմամբ, եթե գերմանական նացիզմը կարեւորում է գերմանացի ազգի դերը եւ գաղափարախոսության առանցքում ամեն ինչ ազգին ծառայեցնելուն է նպատակաուղղված, նաեւ կենտրոնաձիգ ազգային պետությունը, ապա իտալական ֆաշիզմը հակառակ առանցքից է կազմել իր գաղափարախոսական դրույթները՝ ամեն ինչ ծառայում է կենտրոնաձիգ ազգային պետությանը, այդ թվում՝ իտալացի ազգը: Գրեթե այսպես էր նաեւ իսպանական ֆաշիստական պարագլուխ Ֆրանկոյի դեպքում: Եվ ըստ հայ արիների մեկնաբանության՝ նացիզմի եւ ֆաշիզմի գաղափարախոսական առանցքները տարբեր էին, քանի որ տարբեր էին նաեւ ազգայնականության բնական զարգացումները եւ ըստ այդմ՝ նպատակները: Եթե գերմանացիների դեպքում ազգայնականությունը վերելք է ապրել գերմանական ազգի (որ բնածին ծագում չունենալով՝ կարողացել է ազգակենտրոն ինքնություն ձեւավորել) ծագումնաբանության եւ առաքելության վրա, ապա իտալական կամ իսպանական ազգայնականությունը զարգացել է հզոր պետական համակարգ ձեւավորելու առանցքի վրա, քանզի իտալական եւ իսպանական հանրույթներից հնարավոր չեղավ ձեւավորել միասնական ազգակենտրոն ինքնություն: Եվ ազգայնականության առաջխաղացումը հնարավոր էր միայն պետականակենտրոնության տեսանկյունից, ինչը գերմանացիների դեպքում ազգակենտրոնն էր:

Ցայսօր, իտալացի կամ իսպանացի ազգ ձեւակերպումն անգամ այդ երկրներում հավաստի չի հնչում, քանի որ իրենց արմատները (կան նաեւ Հայաստանից գաղթածներ) գիտակցած ազգությունները Իտալիայում եւ Իսպանիայում (որոշակի նաեւ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլն) վաղուց ձգտում են անկախության եւ հնազանդ չեն Հռոմի ու Մադրիդի կամ այլ կենտրոնների կամքին: Գերմանական ազգայնականության դեպքում եւս որոշակի ճեղքվածք է առաջացել, քանզի բավարացիներն սկսել են իրենց գերմանացի չհամարել:

Այստեղ է, որ նորից պետք է խոսենք ոչ բնածին ազգերի ազգայնականության մասին՝ հիշեցնելով, որ այդ գաղափարներն առավելապես ազգայնամոլական կամ ցեղամերժական են դառնում, քանի որ այլ կերպ հնարավոր չէ պահպանել «սեփական ազգային եսի» առավելությունը՝ մյուս «ազգային եսեր­ի» նկատմամբ: Չկա բնածին ծագում, չկա բնատուր հայրենիք, չկա տիեզերահաս հավատ եւ աստվածային համակարգ, ինքնության եւ առաքելության մասին գաղափարները բացառապես տեսական են, քանզի ամեն բան սեփականացրել են այլերից (բայց ներփակ ունեն այն գիտակցումը, որ այդ ամենն իրապես սեփական չէ):

Այլ է նաեւ հրեական սիոնականության դեպքում: Այստեղ՝ ինչպես գերմանականի ձեւակերպումներում՝ ազգակենտրոն գաղափարախոսությունն է ամրագրված, բայց մեկ այլ աշխարհակուլ ծրագրով համեմված: Եթե գերմանական նացիզմի դեպքում «արիական ռաս­ա»-ի գերազանցությամբ է հնազանդեցվում աշխարհը (թիվ մեկ արիական տեսակը գերմանականը համարելով), ապա հրեական սիոնիզմի դեպքում անգամ միասնական սեմական ձեւակերպումներ չկան եւ բացառապես հրեական ընտրյալության եւ համաշխարհային իշխանության մասին է խոսքը: Հետաքրքիր է, որ հակահրեական ընդվզումները հրեաների կողմից ստանում են հակասեմիտական ձեւակերպում, բայց համասեմիտական որեւէ ծրագիր այդպես էլ չի հայտնվում, ինչպես կար եւ կա համաարիական ծրագիրը:

Ավելին՝ իրականում ամենաընդգծված հակասեմիտները սեմիտական ծագմամբ հրեաներն են, ոչ թե արիական (հնդեվրոպական, ինչը աշխարհագրական տարածքն է նշանառում, իսկ իրականում հայեվրոպական, քանզի Արիական Նախահայրենիքը Հայաստանն է եւ դա հայերս չենք ասում միայն) կամ ասիական, աֆրիկյան ու ամերիկյան (նաեւ ավստրալիական) դեղնա-սեւա-կարմրամաշկ բնիկները:

Սեմական եգիպտացիները, արաբները, ասորիները եւ այլերը ամենամեծ հալածանքները հենց ցեղակից հրեաներից են ստանում, անգամ Արեւմուտքի ճնշումները պայմանավորված են հրեական սիոնիզմի պարտադրմամբ՝ համաշխարհային գաղտնի կառավարության տեսքով:

Ինչեւէ, վերոհիշյալ ազգայնական (իրականում՝ ազգայնականության եւ ազգայնամոլության արանքում գործող) կառույցներն ու գաղափարները ոչ մի կապ չունեն նաեւ այսօրվա հայ արիադավան (համաարիական) ազգայնականության հետ: Գերմանական ազգայնականությունն այսօր էլ իր առանցքը համարում է գերմանական ազգը (հասկանալով, որ Գերմանիան տարածք է, որտեղ ձեւավորվել է ոչ բնածին գերման ազգը, որը կարող էր ձեւավորվել նաեւ մեկ այլ տարածքում), իտալական կամ իսպանական ազգայնականները նորից կարեւորում են պետության դերը (քանի որ իրենց տարածքների պահպանությունը չեն կարող ազգային ինքնությամբ իրականացնել եւ միայն ուժեղ կենտրոնաձիգ պետությունը կկարողանա զսպել անկախական շարժումները), իսկ հրեական ազգայնականներն առաջնային են դիտարկում «ազգային ընտրյալությա­ն» տեսլականը՝ փորձելով հասնել աշխարհակալության, քանի որ լինելով բնածին ազգ, ի սկզբանե չեն ունեցել բնատուր հայրենիք… եւ իզուր չէ, որ ունեն մի կարգախոս, որն ասում է «Կա քարերը հավաքելու եւ քարերը նետելու ժամանակը»… Այսինքն՝ երբեմն իրենց տիրապետությունը ամրագրելու համար պիտի ստեղծեն Իսրայել պետությունը (քարերը հավաքելու ժամանակը) եւ երբ արդեն աշխարհակալ լինեն, պետք է ինքնակործանման տանեն Իսրայելը, եւ ապրեն աշխարհով մեկ ցրված (քարերը նետելու ժամանակը): Իզուր չէ, որ կա հրեական կազմակերպություն (առավելապես ԱՄՆ-ում գործող, որ ոմանք «բարի հրեաներ­ի» շարժում են կարծում), որը պայքարում է սիոնիզմի դեմ, բայց այն պատճառով, որ նրանք համարում են, թե համաշխարհային տիրապետությունը պահպանելու համար եկել է «քարերը նետելու ժամանակը», իսկ Իսրայելի գոյությունը արդեն մեծացնում է հակահրեական համաշխարհային պայքարը, որը կարող է կործանարար լինել իրենց՝ աշխարհը վերահսկող գաղտնի կառավարության համար (իմիջիայլոց, սիոնիզմը երկար տարիներ ՄԱԿ-ի կողմից ճանաչվում էր որպես այլամերժական գաղափարախոսություն եւ արգելված էր (՞՞՞), սակայն հետո հանկարծ դադարեց այդպիսին լինելուց եւ «համաշխարհային» որոշումը չեղյալ համարվեց… ):

Հայկական ազգայնականությունը այսօր էլ կարեւորում է ինչպես բնածին ազգը, այնպես էլ բնատուր հայրենիքը՝ բնատարածքը: Նրա համար ազգը այլաբանորեն հոգի է, հայրենիքը մարմին՝ հոգու առաքելության իրականացման համար: Իսկ հզոր կենտրոնաձիգ պետությունը ազգի միտքն է, որ պիտի ծառայի ազգին՝ իր հայրենի բնօրրանում ապրելու եւ հավերժելու նպատակին: Այսպես է հայ ազգայնականն իմաստավորում իր տիեզերածին մարդ տեսակի եռահամակարգ տեսլականը՝ մարմին (հայրենիք) – միտք (պետություն) – հոգի (ազգ) գաղափարաբանությամբ:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

* Ցեղակրոնություն. – Ցեղիս ճանաչումն է դա, ճանաչումը մի գերիվերոյ ուժի, էության: Երկրորդը՝ այդ ուժ-էությունից ծնած լինելուս գիտակցությունն է դա: Ապա այդ ուժ-էությանը ցմահ հավատարիմ մնալուս ուխտն է դա: Ես ցեղակրոն եմ, եւ ահա կերդվեմ Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ – ապրել, գործել ու մեռնել որպես ցեղամարդ:

Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա գիտեմ, թե մեծ է իմ ցեղը, թե իմ ցեղն ավելին է տվել մարդկությանը, քան ստացել է նրանից. գիտեմ, որ Հայոց նորագույն հեղափոխությունը վերջին գործը չէ իմ ցեղի էության. գիտեմ, թե ի՞նչ բաների ունակ է իմ ցեղը:

Ես ցեղահավատ եմ, եւ ահա պաշտում եմ եւ մի այլ աստվածություն՝ ցեղիս արյունը, որի անարատության մեջ է իմ ցեղի ապագան:

Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա զգում եմ, որ իմ անձը ավելի իմ գերագույն ծնողին՝ իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:

Զոհապաշտ եմ ես, ու ահա երկյուղածորեն կոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը հավիտենական է, որոնք առյուծացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար:

Ուժապաշտ է ցեղակրոնը, քանզի քծնանք թույլի սերը: Արդար ուժն է ծնում իրավունք, – լինենք ուժեղ: Ինքնամսխումի մեջ ազատ չէ ցեղակրոնը: Քաջառողջ լինելու իրավունք եւ պարտականություն ունի նա, որի ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը:

ՆԺդեհի բնորոշմամբ - Ցեղամարդը նույն ցեղապաշտն է, ով իր մեջ կրում է Ցեղի ենի բացառիկությունն ու բացարձակությունը (ցեղակրոն – ցեղը իր մեջ կրող):

Ցեղապաշտը առավել քան սեփական ծնողին պաշտում է իր Ցեղը եւ նրա անհատականության ու ազատության ամենաբարձր արարքը Ցեղին հնազանդվելն է:

Ցեղամարդը նաեւ հայրենապաշտ է եւ իր առաքելության ծիրում ձգտում է տեսնել, թե ինչպես են մածանում հայենիքի սահմանները, ինչպես է վերականգնվում հայի բնատուր հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհում:

* Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

– Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…

Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

-Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…

Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…

* Ֆրանսիան պետք է դադարի շան նման վազել ԱՄՆ-ի ետեւից

Ֆրանսիայի Ազգային ճակատի ղեկավար Մարին Լե Պենը հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է հետեւի պայմանագրի կանոներին, որով Ռուսաստան պետք է առաքի 2 ռազմական նավ: Փոխանցվում է, որ բացի այդ, Մարի Լե Պենը հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է դադարի շան նման վազել ԱՄՆ-ի ետեւից: «Մենք Ամերիկայի շները չենք, մեզ հարկավոր է կրկին դառնալ ազատ եւ ինքնիշխան երկիր»,- հայտարարել է Մարի Լե Պենը:

Նա նաեւ ասել է, որ «Եվրամիությունը հնարավոր չէ կատարելագործել եւ իր ներկա տեսքով պետք է «ապամոնտաժել»: Իմ նպատակն է Եվրոպայի ամբողջական վերակազմավորումը, նաեւ Եվրոպական միության կազմաքանդումը: լխավորը հարցն այն է, թե արդյո՞ք հնարավոր է բարելավել եւ կատարելագործել այդ միությունը: Անձնապես չեմ հավատում այդ հնարավորությանը, քանի որ ԵՄ-ն իր թերություններով նման է նախկին ԽՍՀՄ-ին»:

* Ռուսաստանի ամենամեծ ազգայնամոլը Պուտինն է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում մի միջազգային քննարկման ժամանակ պատմել է իր վերաբերմունքի մասին ազգայնամոլների վերաբերյալ: «Ռուսաստանում ամենամեծ ազգայնամոլը ես եմ: Սակայն ամենաճիշտ ազգայնամոլությունը այն է, որ հարկավոր է քաղաքական գործողությունները այնպես դասավորել, որպեսզի այն լինի ի օգուտ ժողովրդ­ի»,-հայտարարել է Պուտինը:

Խառնելով ազգայնականությունն ու ազգայնամոլությունը՝ Պուտինը հայտարարել է, որ եթե մարդիկ սխալ հասկանան ազգանամոլության նշանը, ապա դա կբերի երկրի կործանման:

«Լուսանցք» թիվ 35 (340), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։