Ինչու՞ ընդհատվեց այդքան սպասված այցը…

Անսպասելի ընդհատվեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադի պաշտոնական այցը Երեւան: Ջերմ ընդունելությունից եւ միջպետական ու տարածաշրջանային խնդիրներ քննարկելուց հետո ԻԻՀ նախագահը, ըստ նախատեսված արարողակարգի, պետք է ելույթ ունենար ՀՀ ԱԺ-ում եւ այցելեր Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարան: Սակայն, այցն ընդհատվեց եւ վերոնշյալ վերջին երկու միջոցառումները տեղի չունեցան…

Հետաքրքիր է, որ պաշտոնական Թեհրանը Մ. Ահմադինեջադի անունից հայտարարեց, որ արարողակարգային բոլոր հարցերն սպառված էին, ուստի Իրանի նախագահը վերադարձել է հայրենիք: Գրեթե նման մի տեղեկատվություն էլ սփռեց պաշտոնական Երեւանը: Չնայած արտգործնախարարության խողովակով որոշակիորեն նշվեց, որ Իրանի նախագահը կարծես թե խուսափել է այցելել Ծիծեռնակաբերդ եւ ընդհատել է այցը: Կարծիք կար նաեւ, որ Մ. Ահմադինեջադը չի ցանկացել ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերությունների այս դժվարին ժամանակներում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ:

Այսքանը պաշտոնական եւ կիսապաշտոնական տեսանկյուններից:

Իսկ իրականում կան նաեւ այլ դրդապատճառներ՝ աշխարհաքաղաքային:

1. Իրանն իսկապես դժվարին կացության մեջ է, գտնվում է ԱՄՆ-ի հետ նախապատերազմական իրավիճակում, ուստի ներկայումս իրապես վտանգավոր է հարաբերությունների սրումը ԱՄՆ դաշնակից Թուրքիայի հետ, որն այժմ իր հերթին լարված հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի հետ (Կոնգրեսում թիվ 106 բանաձեւի ընդունման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով) եւ փորձում է բարելավել կապերն Իրանի հետ: Հատկապես, երբ ԻԻՀ խորհրդարանը քննադատել էր ԱՄՆ-ին այդ բանաձեւի ընդունման հետ կապված:

2. Այցելությունը Ծիծեռնակաբերդ պիտի բարդացներ նաեւ Իրանի ներքին քաղաքական իրավիճակը՝ միլիոնավոր ադրբեջանցիների եւ ծայրահեղ մահմեդական զանգվածի բողոքավոր դառնալու հեռանկարով:

3. Մահմեդական աշխարհում պիտի սասանվեր Իրանի վարկը (Թուրքիան ու Ադրբեջանը հաստատ առիթը բաց չէին թողնի) ու թուլացներ Իրանի դիրքերը նաեւ տարածաշրջանում:

4. Այս դեպքում Իրանը կհայտնվեր իրապես մեկուսացման մեջ, քանզի ավելի քան ութ տասնյակ մահմեդական դավանանքի հետեւորդ երկրներ միանշանա չէին պաշտպանի Իրանին՝ Արեւմուտքի հետ առկա հ ա կ ա մ ա ր տ ո ւթ յ ո ւ ն ո ւ մ , ի ն չ պ ե ս ա յ ժմ ե ն դ ա անում, ե ւ պ ա տ ե ր ա զ մ ը տ ա ր ա ծ ա շ ր ջ ա ն ու մ ա յ լ եւ ս ա ն խ ու ս ա փ ե լ ի կ լ ի ն ե ր: Ինչպես ասացինք, կպառակտվեր ներքին կ յանքը ու ն ե ր ք ա ղ ա ք ա կ ա ն խ մ ո ր ու մ ն ե ր ն ի ր ե ն ց հ ե ր թ ի ն կ թ ու լա ց ն ե ի ն ե րկ ի ր ը ն ե ր ս ի ց …

Հիմա:

Հասկանալով մեր հարեւանին, հասկանալով այս 4 ու հնարավոր այլ կետերի վտանգավորությունը, որի հնարավոր ծավալումներն ի դեպ Հայաստանին էլ ձեռնտու չեն, մի պարզ հարց տանք երկու կողմերին էլ՝ ինչու՞ էիք արարողակարգ մտցրել Ծիծեռնակաբերդ այցելելու միջոցառումը: Եթե փոխհամաձայնության չէիք եկել, ապա ինչու՞ էիք տարածել մամուլում չճշտված տեղեկատվություն… ո՞րն էր նպատակը: Եթե սա պարտադիր արարողակարգ է Հայաստանի Հանրապետության պաշտոնական ընդունելությունների շրջանակում, ապա Մ. Ահմադինեջադը պետք է հետաձգեր Հայաստան այցելությունը՝ այն թողնելով ավելի հարմար ու ճիշտ պահի:

Չէ՞ որ այս ամենից օգտվեցին մեր թշնամիները: Նայեցե՛ք թուրքական, ադրբեջանական, հրեական ու այլ լրատվամիջոցները ու դրանում կհամոզվեք:

Չնայած տեղեկատվություն է սպրդել, թե ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի այցը ԱՄՆ նախատեսված չի եղել այս ընթացքում եւ համընկեցվել է ԻԻՀ նախագահի ՀՀ այցին ու դա էլ է խնդիրներ է առաջ բերել, սակայն, մենք ընդունելի ենք համարում մեր վերլուծական տարբերակը: Կարծում ենք՝ ԻԻՀ նախագահն էլ իր հերթին է պատկերացնում , թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակում է հայտնվել Հայաստանը , որը պիտի կարգավորի իր հարցերը
ոչ միայն հարեւանների, այլեւ գերտերությունների ու միջազգային տարաբնույթ կառույցների հետ:

Ինչեւէ:

Միջպետական հարաբերություններում, հատկապես՝ բարեկամական տրամադրված երկրների հետ, այսուհետ պիտի բացառել անակնկալներն ու դրան հետեւող վտանգավոր տարաձայնությունները, քանզի կանգնած ենք աշխարհի քաղաքական քարտեզի

վերաձեւման ճամփաբաժանին:

Հայկ Թորգոմյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։