Հայկական խոհանոց – Մրգով նրբաբլիթ… Աշխարհի մարզական հեւքից – ՈՒԵՖԱ-ն քաղաքական որոշու՞մ է կայացրել… Տեղադրե՛ք ձեր գովազդը ՀԱՄ պաշտոնական կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Մրգով նրբաբլիթ

Բաղադրությունը – Ձու – 3 հատ, կաթ – 1 բաժակ, հանքային ջուր – 1 բաժակ, շաքարավազ – 3 ճաշի գդալ, կոնյակ – 2 ճաշի գդալ, խնձոր – 1 հատ, սերկեւիլ – 1 հատ (կարելի է հաղարջով, ելակով… ըստ տարվա եղանակի), ալյուր – 2 բաժակ, աղ, վանիլ: Պատրաստման եղանակը – Ձուն հարել, ավելացնել շաքարավազը, աղը, վանիլը, կաթը, ալյուրը: Այս ամենը հարել՝ աստիճանաբար ավելացնելով հանքային ջուրը եւ դարձնելով թույլ խմոր:

Խմորի մեջ լցնել քերած խնձորն ու սերկեւիլը: Տաքացրած թավայի մեջ խմորը լցնել փոքրիկ շերեփիկներով եւ եփել նրբաբլիթները: Անու՛շ վայելեք:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Օլիմպիական մեդալներ՝ անսովոր հումքից

Բրազիլիայի դրամատունը 320 տարեկան է: Նրան է վստահված պատրաստել «Ռիո-2016»-ի ամառային օլիմպիական եւ դրան անմիջապես հաջորդող պարալիմպիկ խաղերում վիճարկվող 4924 մեդալները եւ 75000 հուշամեդալները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: Դրամատան նախագահ Ֆրանսիսկու Ֆրանկուն ասել է, որ մրցանակները կձուլվեն անսովոր հումքից: Օգտագործվելու են կենցաղային եւ էլեկտրական հին սարքավորումները, որոնք կվերամշակվեն եւ կվերածվեն մարզիկների երազանք հանդիսացող օլիմպիական մեդալների: Նման հումքի օգտագործումը բխում է երկրի էկոլոգիական շահերից:

Հիշեցնենք, որ 2016թ. ամառային օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում կանցկացվեն օգոստոսի 5-21-ը:

ՈՒԵՖԱ-ն քաղաքական որոշու՞մ է կայացրել

Ալբանիայի վարչապետ Էդի Լիման քննադատել է ՈւԵՖԱ-ի այն որոշումը, որով Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականին տեխնիկական պարտություն է գրանցվել 0:3 հաշվով Սերբիայի ընտրանու հետ «Եվրո-2016»-ի ընտրական հանդիպումը ձախողելու համար: Ի դեպ, նույն որոշմամբ Սերբիայի հավաքականն էլ զրկվել է 3 միավորից:

«ՈՒԵՖԱ-ն քաղաքական որոշում է կայացրել՝ հավասարության նշան դնելով ագրեսորի, որը ֆիզիկական ու հոգեբանական ճնշում է գործադրել, եւ ալբանացի ֆուտբոլիստների միջեւ, ովքեր հնարավորություն չեն ունեցել ավարտել խաղը: Այսօր արդարությունը չի հաղթանակել»,- նշել է վարչապետ Լիման:

Հիշեցնենք, որ Սերբիայի հավաքականի հետ խաղի ժամանակ սերբ ֆուտբոլասերներից ոմանք հարձակվել են ալբանացի ֆուտբոլիստների վրա, որոնցից մի քանիսը ձեռնամարտի են բռնվել անկարգ ֆուտբոլասերների հետ: Անկարգություններ են եղել նաեւ սերբ ու ալբանացի հանդիսատեսների շրջանում:

Հիշեցնենք նաեւ, որ Սերբիայի ու Ալբանիայի միջեւ իսկապես կան քաղաքական տարաձայնություններ, որ պետական մակարդակի են հասել, ինչը եւ ցուցադրվում է տարբեր միջոցառումների ժամանակ: Ալբանիան նպատակ ունի ստեղծել  այսպես կոչված «Մեծ Ալբանիա»՝ սերբական տարածքների հաշվին: Անգամ Կոսովոն, որ բռնությամբ անկախացրեցին Սերբիայից, դիտարկվում է որպես ալբանական տարածք:

Սա շատ նման է հայ եւ ադրբեջանական ու թուրքական հակամարտությանը, եւ մեր մարզասերները կհասկանան ինչի մասին է խոսքը: Բաքվում էլ երազում են ինչ-որ «Մեծ Ադրբեջանի» մասին ( էլ չխոսենք՝ համաթուրքնական «Մեծ Թուրքիա» կոչվածից…), որը պիտի ստեղծեն հայկական ու պարսկական տարածքներում: Իսկ Կոսովոյի դեպքը նման է Արցախի խնդրին այնքանով, որ ԽՍՀՄ-ի ստեղծման տարիներին էլ Արցախը բռնությամբ խլեցին Հայաստանից ու նվիրեցին Ադրբեջանին…

Թաեքվոնդոյի ֆեդերացիան անդամագրվեց ԵԿՄ-ին՝ 14-րդ համագումարի որոշմամբ

Որոշման առաջնային նպատակն է թաեքվոնդո մարզաձեւի մասսայականացումն ու տարածումը Հայաստանում, նաեւ՝ աշխարհի ուժեղագույն ֆեդերացիաների հետ համագործակցությամբ՝ հայկական թաեքվոնդոյի որակի բարձրացումն ու միջազգային մրցասպարեզներում նվաճումների ձեռք բերումը: Հաշվի է առնվել այն փաստը, որ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի՝ ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ ընտրվելու պահից մարզաձեւը Հայաստանում աննախադեպ վերելք է ապրել ինչպես մարզական հաջողությունների, այնպես էլ մարզումների պայմանների բարելավման տեսանկյունից: Մշտապես եղել է ԵԿՄ աջակցությունը՝ երիտասարդ, պատանի սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Ի թիվս կազմակերպական այլ որոշումների, Թաեքվոնդոյի ֆեդերացիան պատրաստակամություն է հայտնում ամբողջ ներուժը ներդնել պատանի երկրապահներին, «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների սաներին օլիմպիական այս մարզաձեւի նրբություններին ծանոթացնելու, մարզական հմտություններին սովորեցնելու ու սպորտի ասպարեզում առավել շնորհալի պատանի երկրապահներից արհեստավարժ առաջատար մարզիկներ պատրաստելու գործում։

Պարգեւատրվեցին «Տանկային երկամարտ-2014»-ի փոխչեմպիոնները

Արցախի նախագահ Բակո Սահակյանը արժեքավոր նվերներով պարգեւատրել է Ռուսաստանում ավարտված «Տանկային երկամարտ-2014» միջազգային մրցույթում փոխչեմպիոնի տիտղոսին արժանացած հայ տանկիստներին եւ նրանց մարտական պատրաստության ապահովման գործում աչքի ընկած սպաներին: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տիգրան Պետրոսյանի հիշատակի գերմրցաշարը՝ Մոսկվայում

Նոյեմբերի 4-11-ը Մոսկվայում կանցկացվի հանրահայտ հայ շախմատիստ, աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գերմրցաշար: Հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Վճռաբեկ հանձնաժողովի նախագահն է անվանի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

Մրցաշարը ուժեղ կազմ ունի, կմասնակցեն 8 գրոսմայստեր՝ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Դին Լիրենը (Չինաստան): Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար: Հաղթողին կհանձնվի Նիկեի բրոնզաձույլ արձանիկ: 2 փուլից հետո Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ունի 1 միավոր, խաղերն ավարտվել են ոչ-ոքի՝ Բորիս Գելֆանդի եւ Ալեքսանդր Մորոզեւիչի հետ։

Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

երմանիայի Բադ-Վիզե քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի 2 ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Ռոբերտ Հովհաննիսյանը: Մեր երիտասարդ գրոսմայստերը վերջին՝ 9-րդ փուլում ոչ-ոքի խաղաց իր հետ 1-2-րդ տեղերը կիսող խորվաթ Անտե Սարիչի հետ: Վերջիններիս կորստից անմիջապես օգտվեց ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը, ով հաղթեց իր մրցակցին, վաստակած միավորներով (7,5) հավասարվեց մրցաշարի 2 առաջատարներին, իսկ լրացուցիչ գործակիցներով նույնիսկ առաջ անցավ նրանցից:

Ռոբերտ Հովհաննիսյանը ստիպված բավարարվեց 2-րդ մրցանակային տեղով եւ 2000 եվրո պարգեւով:

Մեր մյուս մասնակից Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ զբաղեցրեց 8-րդ տեղը: Դա մեր գրոսմայստերին բերեց 600 եվրո պարգեւավճար:

Շախմատի եւս մեկ դպրոց բացվեց

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետն այցելել է Արաբկիրի նորաստեղծ շախմատի դպրոց եւ մասնակցել բացման հանդիսավոր արարողությանը: Մարզադպրոցի բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանին ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանին:

Դպրոցում ստեղծված են բոլոր պայմանները, ինչպես այս, այնպես էլ մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցներն ամբողջությամբ կահավորված են համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով, ուսումնական գործընթացի համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Շախմատի դպրոցների ստեղծումով մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է շախմատասեր մանուկների եւ պատանիների թիվը:

Երեւանում մրցեցին հեծանվորդները

Ամերիկահայ բարերար Վաչե Սողոմոնյանին նվիրված հեծանվային սպորտի փոխանցիկ գավաթի խաղարկությունը, որը անցկացվեց Երեւանում, ավարտվեց բանակային հեծանվորդ Մհեր Մկրտչյանի հաղթանակով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են Հարություն Բարսամյանը (ՙՎելո վիկտորի՚ մարզական ակումբ) եւ Պավել Ստեփանյանը (Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ): Մրցանակակիրները պարգեւատրվել են գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով: Մրցավազքին մասնակցել են 67 հեծանվորդ, որոնք իրենց ուժերը չափել են 25 կմ խմբակային մրցումներում:

«Ուլիս»-ը առաջ է գնում չեմպիոնական քայլերով

«Գանձասար»-«Շիրակ» (0:3) եւ «Ուլիս»-«Ալաշկերտ» (5:1) հանդիպումներով մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ փուլը: Այս հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակում դիրքային մեկ փոփոխություն եղավ՝ «Շիրակ»-ը բարձրացավ 3-րդ հորիզոնական, «Ալաշկերտն»-ն էլ իջավ 4-րդ տեղ: Անպարտելի «Ուլիս»-ը շարունակում է կուտակել հաղթական միավորների պաշար: «Միկա»-ն սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Արարատ»-ին, «Բանանց»-ը հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց «Փյունիկ»-ին: Այս պարտությունից հետո հանրապետության չեմպիոնը նահանջեց 7-րդ հորիզոնական:

12 փուլից հետո աղյուսակը 34 միավորով վստահ գլխավորում է Երեւանի «Ուլիս»-ը, որ ընթանում է առանց պարտության եւ որի չեմպիոնական հաղթարշավը կասեցնելը ոչ մեկին չի հաջողվում եւ դժվար էլ հաջողվի: Չնայած նախորդ առաջնությունում նման մի իրավիճակում այսօրվա ետնապահ Երեւանի «Արարատ»-ն էր՝ ավելի քան 10 միավորով առաջ էր անցել հետապնդողից: Բայց չեմպիոն դարձավ «Բանանց»-ը, «Արարատ»-ը անգամ մեդալ չնվաճեց, բավարարվեց 4-րդ տեղով:

Մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի

N   թիմ                Խ   Հ   Ո   Պ   ԽԳ-ԲԳ  Մ

1. Ուլիս              12   11  1    0    31-7     34

2. Փյունիկ          11    6   3    2    19-11   21

3. Շիրակ            12    5   2    4    14-11   17

4. Ալաշկերտ      12    4   2    6    13-18   14

5. անձասար       11    4   2    5    16-21   14

6. Միկա             12    3   4    5    13-15   13

7. Բանանց         11    3   2    6    13-17   11

8. Արարատ        12    2   0   10   16-35     6

Առաջնության ռմբարկուներ՝

Սեսար Ռոմերո («Փյունիկ») եւ Հովհաննես ոհարյան («Ուլիս») 8-ական, Ժան-Ժակ Բուգուհի («Շիրակ»)՝ 7, Արտակ Ալեքսանյան («Ուլիս») եւ Ալեքսանդր Ռակիչ («Արարատ»)՝ 6-ական գնդակներ:

Հայաստանի գավաթ. կիսաեզրափակիչի զույգերը

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղերից հետո հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը։ Եզրափակիչի ուղեգրի համար գործող գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ը կխաղա «Ալաշկերտ»-ի հետ, իսկ «Միկա»-ն կհանդիպի Հայաստանի չեմպիոն «Բանանց»-ի, որը պայքարից դուրս թողեց Բարձրագույն խմբի առաջատար «Ուլիս»-ին։

Կիսաեզրափակիչի խաղերը կկայանան 2015թ. մարտի 18-ին ու 19-ին եւ ապրիլի 15-ին ու 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 6-ին։

Հայաստանի հավաքականը նախապատրաստությունը կսկսի նոյեմբերի 10-ին

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի «Եվրո-2016»-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Ֆարո/Լուլե քաղաքում հյուրընկալվելով Պորտուգալիայի ընտրանուն: Այդ խաղին նախապատրաստվելու համար Հայաստանի հավաքականը նոյեմբերի 10-12-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական ծրագիրը: Նոյեմբերի 10-ին ֆուտբոլիստները վերականգնողական մարզում կանցկացնեն: Նոյեմբերի 11-ին պլանավորված է երկու մարզում: Նոյեմբերի 12-ի առավոտյան Հայաստանի ընտրանին չարտերային չվերթով կմեկնի Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաք:

Նվաճեցին ընդամենը 2 բրոնզե մեդալ

Անապայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը մնաց առանց Հայաստանի ներկայացուցիչների: Կիսաեզրափակիչ փուլի մենամարտում, մեր 48 կգ քաշային Վահե Բադալյանը միավորներով պարտվեց հունգարացի Գաբոր Վիրբանին եւ գրավեց մրցանակային 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Մինչ այդ, նույն նշանակության մրցամարտում անհաջողության էր մատնվել մեր +80 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Այդպիսով, Հայաստանի բռնցքամարտիկներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում: Մեր 12 հոգանոց հավաքականն Անապայում նվաճեց ընդամենը 2 բրոնզե մեդալ:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 36 (341), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։