Հայկական խոհանոց – Կորկոտով եւ սպանախով թանապուր… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Կորկոտով եւ սպանախով թանապուր

Բաղադրությունը – Կորկոտ (ծեծած ձավար) – 1 բաժակ, սպանախ – 2 կապ, սոխ – 1 գլուխ, կանաչ սոխ – 0.5 կապ, կարմիր, պղպեղ, աղ, մածուն – 1 լիտր, թթվասեր – 200գ, սխտոր – 1 պճեղ:

Պատրաստման եղանակը - Կորկոտը լվանալ, լցնել մածնի մեջ եւ գդալով հարել: Ավելացնել թթվասերը, այնուհետեւ ավելացնել 3 լիտր ջուրը, դնել  մարմանդ կրակին, խառնել մինչեւ եռալը: Դրանից հետո առանձին ամանի մեջ գլուխ սոխը մանր կտրատել, յուղով տապակել, ավելացնել կարմիր պղպեղը, վերջում լցնել ճզմած սխտորն ու կտրտած կանաչ սոխը, 1 րոպեի չափ խառնել եւ լցնել եփվող թանապուրի մեջ:

Ամենավերջում ավելացնել լվացած, կտրտած սպանախն ու կրակի վրայից վերցնել թանապուրը: Անու՜շ լինի

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Պաշտպանության նախարարը խրախուսել է մարզիկ-զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրերով, գերատեսչական մեդալներով եւ արժեքավոր նվերներով խրախուսել է 2014թ. ընթացքում միջազգային հեղինակավոր մրցահարթակներում նշանակալի հաջողություններ արձանագրած մի շարք մարզիկ-զինծառայողների: Նախարության վարչական համալիրում կայացած հանդիպմանը ներկա էին նաեւ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ու մարզական ասպարեզի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարարության ՏՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով վստահաբար արձանագրեց, որ 2014-ը Զինված ուժերի համար եղել է ոչ միայն մարտական պատրաստության եւ սահմանների պաշտպանության գործում, այլեւ միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում փայլուն հաղթանակների տարի: ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության ֆիզիկական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանն իր խոսքում հպարտությամբ փաստեց, որ տարբեր սպորտաձեւեր ներկայացնող հայ մարզիկ-զինծառայողներն այսօր լուրջ հաջողություններ են արձանագրում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային այլ մրցաշարերում: Պաշտպանության նախարության հավաքական թիմերի փայլուն հաջողությունների վկայությունն էլ միայն այս տարի նրանց կողմից նվաճված 55 ոսկե, 26 արծաթե եւ 17 բրոնզե մեդալներն են: Ավելին՝ 3 մարզիկ զինծառայողների շնորհվել են միջազգային սպորտի վարպետի, երկուսին էլ՝ միջազգային գրոսմայստերի կոչումներ: Երախտիքի խոսքերով հանդես եկան նաեւ Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն ու պարտադիր ժամկետային զինծառայող, ԱՄՆ-ում կայացած Միջազգային ռազմամարզական խորհրդի զինծառայողների ըմբշամարտի առաջնության չեմպիոն Կարապետ Չանլյանը: Հայրենիքի մարզական պատիվը միջազգային մրցահարթակներում բարձր պահելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ եւ արժեքավոր նվերներ հանձնեց ԱՄՆ-ում կայացած Միջազգային ռազմամարզական խորհրդի զինծառայողների ըմբշամարտի եւ Սեուլում անցկացված սամբոյի աշխարհի երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին:

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց պաշտպանության նախարարի ամփոփիչ ելույթով: Կարեւորելով սպորտի եւ ֆիզիկական պատրաստության դերը զինված ուժերում եւ զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մարզիկ զինծառայողներին մաղթեց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Նախարարը հույս հայտնեց նաեւ, որ արձանագրված հաջողություններն ու խրախուսումները պարտավորեցնող կլինեն եւ 2015թ. ընթացքում հայկական դրոշը կշարունակի ծածանվել միջազգային մրցաշարերում:

Լեւոն Արոնյանը զբաղեցրեց 3-րդ տեղը

Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված «Տաշիր» միջազգային մրցաշարը: 7 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը, 2-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, ով առաջատարից ետ մնաց 1 միավորով:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մրցանակային 3-րդ տեղը գրավելու համար վերջին փուլում պետք է անպայման հաղթեր Էռնեստո Ինարկիեւին: Մեր շախմատիստը բավական վստահ անցկացրեց խաղը, կարողացավ դիրքային առավելություն ստանալ, իսկ 65-րդ քայլին իր մրցակցին ստիպեց կանգնեցնել ժամացույցը:

Այդպիսով. Լեւոն Արոնյանը տարավ առաջին ու միակ հաղթանակը մրցաշարում, վաստակեց 4 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը:

Շախմատի աշխարհի թագի մրցամարտում

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտում կայացավ 3-րդ խաղը: Սպիտակներով հանդես եկող հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը ընտրեց նույն սկզբնախաղը, ինչպես եւ առաջինում, սակայն այս անգամ այլ ուղով գնաց աշխարհի չեմպիոնը, ով հրաժարվեց րյունֆելդի պաշտպանությունից եւ նախընտրեց Թագուհու գամբիտը: Կողմերը մինչեւ 17-րդ քայլը կրկնել են 2013թ. կայացած Լեւոն Արոնյան-Մայքլ Ադամս խաղը, որը հետագայում ոչ-ոքի էր ավարտվել: Սակայն Վիշվանաթան Անանդը անցումային զինվոր ստացավ եւ սպառնալից վիճակ ստեղծեց: Մագնուս Կառլսենը որակ զոհաբերեց, որպեսզի ազատվի սպիտակների զինվորից, սակայն դա էլ չօգնեց նորվեգացի գրոսմայստերին եւ 33-րդ քայլին նա հանձնվեց:

Այդպիսով, Վիշվանաթան Անանդը տարավ առաջին հաղթանակը մրցամարտում եւ հավասարացրեց ընդհանուր հաշիվը՝ 1,5:1,5:

Հ.Գ.- Անանդն ու Կառլսենը երրորդ անգամ ոչ-ոքի խաղացին

Շախմատի աշխարհի չեմպիոն կոչման համար մրցամարտում 5-րդ խաղն ավարտվեց ոչ-ոքի: Սպիտակներով հանդես եկող հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդը չնայած սկզնախաղում թեթեւակի առավելություն ստացավ, սակայն չկարողացավ այն զարգացնել: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը փոխանակումների միջոցով պարզեցրեց դիրքը եւ 40-րդ քայլին մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել:

Այդպիսով, կողմերը երրորդ անգամ ոչ-ոքի խաղացին: 5 փուլից հետո ընդհանուր հաշիվը հավասար է` 2,5:2,5: աջորդ, խաղը կկայանա նոյեմբերի 15-ին: Սպիտակներով հանդես կգա նորվեգացի գրոսմայստերը:

Հայաստանի հոկեյի պատանեկան հավաքականը Լեհաստանում է

Հայաստանի հոկեյի պատանեկան հավաքականը, որի հիմնական կազմում են Երեւանի ՙԱրարատ՚ հոկեյի ակումբի խաղացողները, մասնակցում է Լեհաստանի Կատովիցե քաղաքում նոյեմբերի 8-ից մեկնարկած տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարին, որին մասնակցում են նաեւ Չեխիայի, Բելառուսի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Լիտվայի հավաքական թիմերը:

Միջազգային մրցաշարին, հավաքականի գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Սերպինսկովի մարզչական ղեկավարությամբ, Հայաստանը ներկայացնում են դարպասապահներ Լեւոն Ստեփանյանը եւ Արսեն ասպարյանը, պաշտպաններ Արգիշտ Խաչատրյանը, Արտյոմ Մանուկյանը, Սամվել Դավթյանը, Սերգեյ Սապեգոն եւ Արմեն Ղազարյանը, հարձակվողներ Արտյոմ Բազյանը, Ալեքսանդր Օհանյանը, Եգոր Սերպինսկին, Գեորգի Բադալյանը, Գեորգի Բուրդոյանը, Իվան Սարկիսովը, Արթուր Սարգսյանը, Եվգենի Մեխովը եւ Ռուբեն Մովսիսյանը: Նշենք, որ մեր հավաքականը նախապես 3-օրյա հավաք էր անցկացրել Բելառուսում, որտեղ «Վիտեբսկ» հոկեյի ակումբի հետ ստուգողական խաղի ժամանակ մեր տղաները հաղթանակ են գրանցել՝ 4:2 հաշվով:

«Նժդեհ»-ը գահընկեց արեց «Սյունիք»-ին

2014թ. Հայաստանի կանանց վոլեյբոլի առաջնությունն ավարտվեց «Նժդեհ» թիմի հաղթանակով: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հանրապետության նորընծա չեմպիոնը վաստակել է 18 միավոր: 2-րդ տեղը գրավել է Սիսիանի «Սյունիք»-ը՝ վաստակելով 11 միավոր: Մրցանակային 3-րդ տեղը բաժին է հասել ԽՄՕՄՄ թիմին, իսկ 4-րդ տեղում հանգրվանել է Ստեփանակերտի թիմը:

Առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել «Նժդեհ» թիմի ավագ Աննա ալուստյանը:

Նախորդ 4 տարիներին հանրապետության չեմպիոն էր հռչակվել «Սյունիք»-ը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 37 (342), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։