100-ամյա տարելիցին ընդառաջ («Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» աշխատությունը)՝ չմոռանալո՛վ, չներելո՛վ, պատժելո՛վ – Խոսք՝ ի լրումն… Հայկական տարածքները քրդական չեն լինելու…

Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանությունից մշտապես խոսվում է: «Լուսանցք»-ը մեկ անգամ չէ, որ ասել է, թե Հայոց ցեղասպանության հարցը պետք չէ դիտարկել միայն 1915թ. եւ Արեւմտյան Հայաստանի շրջանակում: 1915թ.-ից առաջ էլ ու հետո էլ հայը ցեղասպանվել է թուրք խառնամբոխի կողմից եւ՝ ոչ միայն մեր հայրենիքի Արեւմտյան հատվածում: Սերգեյ Ավագյանի «Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» աշխատությունը գալիս է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խոսելու: Ի լրումն խոսելու: Ի դեպ, մինչեւ գրքի հրատարակումը հեղինակը Արեւելյան Հայաստանում ցեղասպանության թեմայով հոդված է հրապարակել «Լուսանցք»-ում:

րքի շնորհանդեսը օրերս էր՝ Հայաստանի ազգային գրադարանում։ Սերգեյ Ավագյանը Հայաստանի ազգային գրադարանի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից արժանացավ շնորհակալագրերի« պարգեւատրվեց Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտության­ը» մեդալով։

«Սա անհրաժեշտ գիրք է։ Մինչեւ օրս կարծես թե չկար այդպիսի գիրք« որն Արեւելյան Հայաստանի ցեղասպանությունը մանրամասն եւ հանգամանորեն ներկայացներ։ Այնպես որ, ես գնահատում եմ այս գիրքը լավ, ժամանակին, նույնիսկ ուշացած« բայց 100-ամյակի շեմին՝ շատ կարեւոր ներդրում։ Ուրախ եմ, որ այդ դժվարին գործը նա կարողացավ գլուխ բերել բավական կարճ ժամանակահատվածում»,- մեջբերումը բանահավաք, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր« պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի խոսքերից է։

Ըստ պատմաբան, վերլուծաբան Ռուբեն Նահատակյանի, Հայոց ցեղասպանության մասին ասվել եւ գրվել են բազմաթիվ աշխատություններ, սակայն թուրքական իշխանությունների Արեւելյան Հայաստանում կազմակերպած հայերի զանգվածային կոտորածների վերաբերյալ առանձին աշխատություններ չկան. «Այդ առումով նշված աշխատությունը կարծես թե լինելով առաջինը, սկիզբ է դնում այդ բնագավառի հետագա լայնածավալ ուսումնասիրության­ը»:

Պատմաբանը ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի, այն է՝ Սերգեյ Ավագյանը ստույգ տվյալներ է բերում հայոց կոտորածների թվաքանակի վերաբերյալ: Նա առաջարկում է 1.5 միլիոն զոհերի փոխարեն այսու ասել ստույգ 3 եւ ավելի միլիոն. «Ավելին, նա այն միտքն է հայտնում, որ այսու ոչ թե 1.5 կամ 3 միլիոն զոհերի մասին պետք է խոսել, այլ՝ որ 3-3.5 սերնդափոխությունից հետո զոհվածների սերունդների թվաքանակը կլիներ 30-40 միլիոն»:

Իսկ Սերգեյ Ավագյանը այս թեմայի մասին «Լուսանցք»-ի հետ զրույցում չկարողացավ էլ խոսել, փղձուկը խեղդում էր կոկորդը: Նրա կինը՝ Սոֆյա Մովսիսյանը պատմում էր, որ նա գիրքը գրելիս տառապել է, տանջվել, զայրացել, բայց հաղթել է՝ ավարտին հասցնելով գիրքը: Հաղթել է, որովհետեւ հայը, ի վերջո, պարտություն չի ճանաչում:

ուցե դա է պատճառը, որ ինչպես նշված աշխատությունում Սերգեյ Ավագյանի կենսագրականն է հուշում, Ավագյանի ողջ գերդաստանը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իսկ ինքը հրաժարվել է այդ երկրում մշտական բնակության իրավունքից:

«Մենք պետք է այնպես անենք, որ պահպանենք մեր հայությունը: Ես հայ եմ, ու պիտի մնամ իմ հայրենիքում»,- ասում է հեղինակը՝ գործը շարունակելու հաստատակամությամբ. «Հնարավոր է, որ աշխատությունը ունենա որոշ բացթողումներ, թերություններ եւ այլն, հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը, իսկ առանձին առաջարկներ սիրով կընդունենք հետագա հրատարակությունում լրացնելու եւ ճշտելու նպատակով»:

Երեւանում մեդալ են տվել թուրք գիտնականի, ով Հայաստանը համարել է «տանձի կո­թ»…

Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը լուրջ վերապահումներ ունի քրդական պատմության թուրք մասնագետ Իսմայիլ Բեշիքչիին շնորհված Պետական համալսարանի ոսկե մեդալի կապակցությամբ, ով հայկական տարածքները որոշակիորեն նաեւ քրդական է համարել: Հայ ազատամարտիկը զարմանում է՝ «ինչպե՞ս պատմաբանը չգիտի, որ ցեղասպանության հետեւանքով հայերը պատմական Հայաստան են կորցրել, որն այսօր զբաղեցրել է քուրդ բնակչությունը: Ինքը ասում է՝ այո, քրդերից մի հատված եւս մասնակցել է հայկական ցեղասպանությանը եւ Հայաստան երկրի բռնազավթմանը, բայց այժմ այդ տարածքը զբաղեցնում են քուրդերը, դա արդեն Քուրդիստան է եւ պիտի այդտեղ ազատ, անկախ եւ պետական միավոր ստեղծվի»։

Սարգիս Հացպանյանը թուրքերեն գիտի, նրա սեղանին Բեշիքչիի թուրքերեն գրված գրքերն են, նրանցում հայերի հասցեին բազմաթիվ տհաճ բաներ կան գրած, ավելին, քրդական թեմաներով ուրիշ պատմաբանների համար Բեշիքչին հեղինակություն է. «Ինչքան գիրք որ լույս տեսել է, այս ամբողջ Բեշիքչիին հղում են անում, Բեշիքչին ասել է, Բեշիքչին գրել է, Բեշիքչիի հետազոտությունների առումով եւ այլն.. Բեշիքչին դարձել է այն պատմաբանը, որի վրա փորձում են այլ արձան կանգնեցնել»։

Այս պատմաբանը նենգափոխում է հայ ժողովրդի պատմությունը,- համոզված է հայ ազատամարտիկը, ով թուրք պատմաբանի քրդերի շահերը պաշտպանելը հերոսություն է համարում, դրա համար թուրքական բանտեր է նստել նա, բայց թող գիտությանը վերաբերվի գիտնականի նման. «Ինքս եմ բանտերում եղել, խոշտանգվել եմ, հենց Թուրքիայի մասին է խոսքը։ Դա ինձ իբրեւ ի՞նչ, իրավու՞նք է վերապահում ասելու, որ Հայաստանը Հայաստան չէ, այլ տանձի կոթ է, որ չի օգնել կամ չի սաստել Թուրքիայի՞ն: Իսկ ինչպե՞ս աներ»:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 37 (342), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։