Հանդուրժելը նույնպես պարտություն է – Երբ Ղարաբաղ-Արցախը հայկական հող էր, Ղրիմում ռուսներն իբրեւ ազգ ու պետություն գոյություն չունեին… Երբ Հայ Աստվածները խոսում ու գրում էին հայերեն, անգամ մեր մոլորակը չկար, ուր մնաց ռուսերեն խոսքը…

…Վերջում հավելեմ, որ Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը առիթով ասել է, թե՝ Երբ Ղարաբաղ-Արցախը հայկական հող էր, Ղրիմում ռուսներն իբրեւ ազգ ու պետություն գոյություն չունեին, «Ղրիմում տեղակայվում էին հայ եւ հույն բնածին ազգերի նավատորմները… Արցախը էլի Հայաստան է ու Հայաստանինը, այդպես լինելու է գալիք հազարամյակներում եւս, բայց Ռուսաստանին ու Ղրիմին սպասվում է պատմության թատերաբեմից հեռանալու «պատիվը», ինչպես շատ-շատերին «պատվով» նետեցին այնտեղ… Երբ Հայ Աստվածները խոսում էին հայերեն, անգամ մեր մոլորակը չկար, Տիր Աստված ունեցող հային պետք չէ այբուբեն կամ գիր ու լեզու պարտադրել… ռուսական ասվածը, ինչպես ամերիկյան կամ այլ արհեստածին բաները մահկանացու են, բայց ոչ հայը, Հայաստանն ու հայկական արարչածին գենը…»

Մենք պարբերաբար անդրադառնում ենք հայ-ռուսական հարաբերություններին, քանի որ Ռուսաստանը համարվում է մեր հիմնական դաշնակիցը ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ ՀԱՊԿ-ում: Բայց Մոսկվայի խաղերը մեր հակառակորդների, ավելին՝ թշնամիների հետ ոչ միայն զայրացուցիչ են, այլեւ՝ վտանգավոր:

Հայաստանում չեն կարող մոռանալ Մոսկվայի Բաքվին զենքի մատակարարումների մասին, ինչը դեռ կարող է շարունակվել: Իմիջիայլոց, այդ «ռազմառեւտուրը» ոգեւորեց նաեւ Մինսկին, եւ վերջերս ՀԱՊԿ մեկ այն անդամ Բելառուսը նույնպես զենք վաճառեց Ադրբեջանին:

Սա այն դեպքում, երբ Արեւմուտքը հրաժարվում է զենք վաճառել Ադրբեջանին, ԱՄՆ-ն անգամ հրաժարվեց Աֆղանստանից դուրս հանվող զենքերը վաճառել Բաքվին: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը մնում է հայ-ռուսական բանակցությունների սեղանին. այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ամեն դեպքում, ըստ նրա, հարկավոր է հարցն ավելի լայնորեն դիտարկել. «Պետք է հաշվի առնել, թե ինչ ենք ստանում մենք, եւ ինչպես ենք ստանում: Եվ ինչպես կարող ենք ռազմական հավասարակշռություն ապահովել»: Նա հավելել է, որ հավասարակշռություն ձեռք է բերվում ոչ միայն զենքով, 1990-ականների սկզբին այդ առումով Ադրբեջանի առավելությունն անհամեմատելի էր:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանին ավելի քան 50 ռազմական ուղղաթիռներ բաժին հասան: Իսկ Հայաստանը ոչ մի հատ չստացավ: Օդային տեխնիկա ավելի ուշ սկսեց գնել Հայաստանը, արդեն պատերազմի տարիներին: Եվ մենք հետ էինք մնում նաեւ զրահատեխնիկայի եւ տանկերի առումով: Բայց կարողացանք հաղթել:

Իհարկե, հայկական բանակի մարտական ոգին էլի բարձր է, պատրաստվածությամբ մեր զինուժը համարվում է տարածաշրջանի մարտունակ բանակը, սակայն այս ամենը թույլ չի տալիս մեր բարեկամ եւ դաշնակից համարվող Ռուսաստանին զենք-զինամթերք վաճառել Ադրբեջանին: Նաեւ այնպիսի զենքեր, որոնց կիրառումը կհանգեցնի  զանգվածային զոհերի:

«Հավասարակշռության հասնում են նաեւ բարոյական-մարտական ոգով: Դա հատկապես վառ արտահայտվեց հուլիսին եւ օգոստոսին, երբ Ադրբեջանի հատուկ ջոկատայինների՝ կադրային զինվորականների ատամները կոտրեցին: Եվ ովքե՞ր: Մեր նորակոչիկները: Միասնության եւ պատրաստակամության ոգին. ահա թե ինչն է մեզ առանձնացնու­մ»,- հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Մոսկվայի այսօրինակ քաղաքականությունը կիրառվում է նաեւ այլ բնագավառներում: Մի՞թե մեզ դեռ վերաբերում են ինչպես իրենց գավառի,- արձագանքում են շատ հայեր, երբ ՀՀ այցելած ռուս պաշտոնյաներն ու մտավորականները մեզ վերաբերում են ինչպես ռուսական մի «գուբերնյայի»:

Ռուսական կողմից պարբերաբար ստում են, երբ ասում են, թե ԼՂՀ-ն ու Հայոց ցեղասպանությունն ուրիշ հարցեր են ու այդպես էլ չեն էլ ասում՝ թե ինչու: Կոսովոն ուրիշ էր, անգամ Ղրիմն էր ուրիշ, բայց այդ հարցերը լուծում ստացան այս կամ այն համաշխարհային բեւեռի վճռով, իսկ Արցախի հարցը մնաց: Վերջերս էլ ոչ բարով Հայաստանի ազգային հերոսի կոչումը վայելող Նիկոլայ Ռիժկովը կասկած հայտնեց ԼՂՀ-ի՝ հայկական հող լինելու հանգամանքի վերաբերյալ: «Եթե Ղարաբաղը հայկական կլինի, այն նույնպես կարող է դառնալ ԵՏՄ-ի անդա­մ»,- ասել է նա եւ հավելել. «Նախեւառաջ պիտի հստակեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ­ը»։

Արցախի հարցը, ինչպես հայտնի է, լուրջ խոչընդոտ էր դիտվում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին: Դեռ մայիսի 29-ին Աստանայում՝ ԵՏՄ գագաթնաժողովում, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ընթերցելով իր թյուրք եղբայր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հակահայկական նամակը, հայտարարեց, թե Հայաստանը կարող է անդամակցել միջազգայնորեն ընդունված սահմաններով: Այնուհետեւ՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում, երբ ստորագրվեց անդամակցության պայմանագիրը, նույն Նազարբաեւը հայտարարեց, որ «հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող հարցում, թե որ սահմաններով է Հայաստանն անդամակցելո­ւ»:

Թե ինչ «փոխզիջման» մասին է խոսքը, Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն պարզաբանել: «Արմենիա TV»-ին տված հարցազրույցում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետի տեղադրման հարցին, հայտարարեց, որ «պայմանագրում դրա մասին որեւէ բան չկ­ա» եւ որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ ապրանքաշրջանառությունը «ինչպես եղել է, այդպես էլ կշարունակվի»:

Դառնալով Ռիժկովի պարզաբանմանը, նշենք, որ նա զարմացել է, երբ համեմատել են Ղրիմն ու Ղարաբաղը: «Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար եւս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնել: Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք, եւ արդյոք մենք մեղավոր ենք, որ Խրուշչովը ոչ սթափ վիճակում այն տվել է Ուկրաինային: Ղրիմի բնակիչները իրենք իրենց կամքով հանրաքվեում որոշեցին, որ կմտնեն ՌԴ կազմ, ի՞նչ պետք է անեինք մենք, ասեինք ո՞չ, մի՞ մտեք ձեր հայրենի տարածք»…

Իսկ այն, որ Ստալինը շատ սթափ վիճակում Արցախը, Նախիջեւանի հետ հանձնել է Ադրբեջանին, այս ռուս ծերակուտականը այլեւս չի հիշում, հիշողության կորուստ ունի… Էլ ինչպես հիշի, որ Ջավախքն էլ Վրաստանին նվիրեցին ու էլի շատ սթափ վիճակում…

Բայց այս ռուսը մի բան էլ է հասկացնում, որ «Ղրիմի հետ պետք չէ համեմատել՝ Ղրիմը պատմական ռուսական տարածք է, ուրեմն հայտարարում է, որ Արցախը հայկական հող չէ», երեւի մեզ կհիշեցնեն նաեւ, որ յուլիստանի պայմանագրով ռուս-պարսկական բաժանումը եղավ Հայաստանի եւ՝ «Արցախը ռուսական հող ­է», գուցե Զորի Բալայանի նամակն էլ հիշեն «ռուսաց թագավորի­ն»՝ Վլադիմիր Պուտինին… Այս ամենը շատերը համարեցին ՀՀ ազգային հերոս Ռիժկովի երախտագիտական ապտակը հայերին:

Նիկոլայ Ռիժկովը, ով եղել է ԽՍՀՄ կառավարության ղեկավար, ուշագրավ եւս մեկ հայտարարություն էլ է արել: Նա ասել է, թե տեղյակ չէ՝ Ռուսաստանից ո՞վ եւ ի՞նչ սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին: Այդ մատակարարումների վերաբերյալ նա այսպես է արձագանքել.- «Կպատասխանեմ, որ ես չգիտեմ: Այս հարցին պատասխանել եմ հունիսի սկզբին Նիժնի Նովգորոդում: Ի՞նչ սպառազինություն, ո՞վ է մատակարարում եւ այլն, ինձ համար պարզ չէ: Որպես խորհրդարանի անդամ՝ ես որեւէ տեղեկության չեմ տիրապետում եւ խորհրդարանն էլ որեւէ որոշում չի կայացրել՝ սպառազինության մատակարարման վերաբերյա­լ»:…

Ռիժկովը 17 տարի է, ինչ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է, եւ եթե նա տեղյակ չէ նման մատկարարումներից, հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի դաշնակցի կողմից Ադրբեջանին հարձակողական սպառազինության մեծածավալ վաճառքի հարցը երբեւէ բարձրացվե՞լ է հանձնաժողովում։

Մեկ այլ խեղկատակ էլ՝ Դմիտրի Կիսելյովը, նորից ՀՀ ԱԺ-ում, հայերին մեղադրել էր ռուսերեն լեզվին վատ տիրապետելու մեջ, ակնարկել էր նաեւ ռուսերենը երկրորդ պետական լեզու ճանաչելը…

Շատ սխալ է, երբ հայերի կողմից ազգային հերոսի կոչում ստացած Նիկոլայ Ռիժկովը ՀՀ ԱԺ-ում բացահայտ հայտարարում է, որ Արցախը պատմական հայկական հող չէ: Այդ դեպքում մենք եւս շատ հայերի նման հարցնում ենք, այս մարդը ի՞նչ գործ ունի Արցախի ազատագրման համար իրենց կյանքները չխնայած հայորդիների եւ այլոց կողքին: Ինչու հենց նույն օրը նա չզրկվեց Հայաստանի ազգային հերոսի պատվավոր կոչումնից:

Նման դեպքերում է, որ ժողովրդի աչքին արժեզրկվում է ամեն մի կոչում ու շքանշան, հետո էլ, երբ արժանի մարդկանցից ոմանք հրաժարվում են կոչումներից ու մեդալներից, զարմանում ենք: Ազգային հարցերում չկան մանրուքներ, առավել եւս, երբ խոսքը Հայաստանի ազգային հերոսի մասին է:

Վերջում հավելեմ, որ Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը առիթով ասել է, թե՝ Երբ Ղարաբաղ-Արցախը հայկական հող էր, Ղրիմում ռուսներն իբրեւ ազգ ու պետություն գոյություն չունեին, «Ղրիմում տեղակայվում էին հայ եւ հույն բնածին ազգերի նավատորմները… Արցախը էլի Հայաստան է ու Հայաստանինը, այդպես լինելու է գալիք հազարամյակներում եւս, բայց Ռուսաստանին ու Ղրիմին սպասվում է պատմության թատերաբեմից հեռանալու «պատիվը», ինչպես շատ-շատերին «պատվով» նետեցին այնտեղ… Երբ Հայ Աստվածները խոսում էին հայերեն, անգամ մեր մոլորակը չկար, Տիր Աստված ունեցող հային պետք չէ այբուբեն կամ գիր ու լեզու պարտադրել… ռուսական ասվածը, ինչպես ամերիկյան կամ այլ արհեստածին բաները մահկանացու են, բայց ոչ հայը, Հայաստանն ու հայկական արարչածին գենը…»:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 37 (342), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։