Հայ արիները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը – Հայկական տարածքներից պիտի վերանան թուրքն ու ադրբեջանցին, բոլոր մյուս տզրուկները… Պատրաստվե՛լ եւ հակահարվածով հասնե՛լ Բաքու…

Այսօր՝ նոյեմբերի 14-ին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները լուսաբացին նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը:

Նախքան տոնակատարության ու ծիսական արարողությանն անցնելը հայ արիական քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը ռազմի ծես կատարեցին Վահագն Աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնին, որ այսուհետ եւ միշտ լինի հայ զինվորականության կողքին եւ տիեզերական ուժով դառնա ապավենը հայոց բանակի: Քրմերը ծիսական արարողությամբ փառաբանեցին բոլոր հայ նահատակներին եւ վերջին ժամանակներս հայկական սահմանները ադրբեջանական սադրանքներից հերոսաբար պաշտպանող հայորդիներին: Հայ արիական քրմերը Վահագն Աստծո առջեւ նորից պատրաստակամություն հայտնեցին հայկական բանակի հետ միասին վրեժխնդիր լինել ադրբեջանական սադրանքներին զոհ գնացած բոլոր զինվորների համար: Մեկ անգամ եւս հնչեց Հայ Արիական Միաբանության հայտարարությունը, որով Հայաստանի նախագահին կոչ է արվում թշնամու յուրաքանչյուր սադրանքից հետո ազատագրել որեւէ դիրք, որեւէ տարածք կամ՝ եթե ամեն բան պատրաստ է՝ հակահարվածով հասնել Բաքու: Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները պատրաստ են ինչպես Արցախյան ազատամարտի բովով անցած, այնպես էլ երիտասարդ արորդիներով լինել առաջին շարքերում…

Հայերն արարչածին 7 տեսակներից մեկն են, որ ունեն ինչպես Երկրային, այնպես էլ Երկնային զորություններ: Հայ մարդն ունի ազգային պատկանելություն, որը դրսեւորվում է համահավաք ինքնությամբ՝ որպես Ազգ:

Հայ տեսակի Երկնային զորությունները Հայ Աստվածներն են, որոնց սերմից էլ Տիեզերքի Արարիչն արարել է Հայ Մարդուն:

Այսպես՝ Հայ Տեսակն ի վերուստ արարվել է որպես Աստվածամարդ էություն, որ ունի 8 Աստվածներից բաղկացած համակարգ՝ Աստվածահայր Արայի գլխավորությամբ, եւ սերված է իր Աստվածներից (Հայր Արա, Մայր Անահիտ, Միհր, Նանե, Վահագն, Աստղիկ, Տիր եւ Վանատուր):

Երկրում էլ արարվել է որպես ինքնատիպ (ազգա-մարդա) տեսակ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ՝ ՀԱՅ

…………………………………………………………

Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –

Արարիչն արարեց Աստվածներ
…………………………………………………………

Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –

Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
…………………………………………………………

Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –

Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
…………………………………………………………

Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),

Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի

…………………………………………………………

Այս անգամ տոնը նշվեց քաղաքամայր Երեւանում, եւ հայ արիականներն ու ազգայնականները փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ Հայ Աստվածներ եւ Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչական Գենով Օծելու համար, եւ իրենց սերն ու նվիրվածությունը հայտնեցին Ամենայն Արարողին:

Փառաբանվել են նաեւ Տիեզերաաշխարհներում իրենց տեղն ու դիրքը ունեցող Հոգե-Ոգեղեն մեր Նախնիները, Հայ Տեսակն առհասարակ՝ Երկրի, թե Երկնքի աշխարհներում:

Հայ Մարդու Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը փառաբանելով Տիեզերքի Միակ-Իրական Տիրոջը՝ կստանան տիեզերական բարի ու դրական զորությունների ուժը եւ կապրեն հայ տեսակի առաքելությամբ, ինչը նաեւ ազգային ու անձնական բարրօրության կհանգեցնի:

Փա՜ռք եւ Հավերժություն Հայ Տեսակին:

Հայ Արիական Միաբանության, Լրատվական կենտրոն, 14.11.14թ. – Երեւան

«Լուսանցք» թիվ 37 (342), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։