Թուրքն անհամատեղելի է ո՛չ միայն հայի համար – սիոնա-մասոնական գավազանի ու բոլշեւիկա-թուրքական յաթաղանի հայակերության հակադարձ պատասխանը – Հակահարվածով հասնել Բաքու՝ հայոց Բագարաններից մեկի տարածքը…

…Սիոնիստական այս մտրակների՝ մասոնական գավազանի ու թուրքական յաթաղանի հայակերության հակադարձ պատասխանը համարժեքորեն ամրագրված է արդեն ընթացող Տիեզերական Գարնան եւ Հայ Արիական Զարթոնքի ՕՐԱԿԱՐՈւՄ… Իսկ դրամագլխի եռանկյունաաչք բուրգը կամ համաշխարհային լրատվամիջոցների խլությունն ու կուրությունը երբեք տիեզերական որակներ չունեն, ուստի՝ չեն կարող «փողի ուժով» կասեցնել արարչական ու աստավածային պատիժները, որ իջնում են Վերին Կամքով՝ Վասն Արդարության…

* * *

Հակահարվածով հասնել Բաքու՝ հայոց Բագարաններից մեկի տարածքը

Նոյեմբերի 14-ին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը: Նախքան տոնակատարության ու ծիսական արարողությանն անցնելը հայ արիական քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը ռազմի ծես կատարեցին Վահագն Աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնին, որ այսուհետ եւ միշտ լինի հայ զինվորականության, հայ ռազմիկի կողքին եւ տիեզերական ուժով դառնա ապավենը հայոց բանակի՝ հայրենապաշտպան ռազմուժի:

Քրմերը ծիսական արարողությամբ փառաբանեցին բոլոր հայ նահատակներին եւ վերջին ժամանակներս հայկական սահմանները ադրբեջանական սադրանքներից հերոսաբար պաշտպանող հայորդիներին: Հայ արիական քրմերը Վահագն Աստծո առջեւ նորից պատրաստակամություն հայտնեցին հայկական բանակի հետ միասին վրեժխնդիր լինել ադրբեջանական սադրանքներին զոհ գնացած բոլոր զինվորների համար:

Մեկ անգամ եւս հնչեց Հայ Արիական Միաբանության հայտարարությունը, որով Հայաստանի նախագահին (եւ համայն հայությանը) կոչ է արվում թշնամու յուրաքանչյուր սադրանքից հետո ազատագրել որեւէ դիրք, որեւէ տարածք կամ՝ եթե ամեն բան պատրաստ է՝ հակահարվածով հասնել Բաքու՝ հայոց Բագարաններից մեկի տարածքը:

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականներն ինչպես միշտ պատրաստ են եւ՛ Արցախյան ազատամարտի բովով անցած եւ՛ երիտասարդ արորդիներով լինել առաջին շարքերում…

* * *

Թուրքն անհամատեղելի է ո՛չ միայն հայի համար

1914-1916թթ. աշխարհի վերաբաժանման տարիներին Եվրոպան, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը իրենց լռությամբ նպաստեցին (հանուն համաշխարհային կարգերի հաստատման) Հայոց ցեղասպանության իրականացմանը՝ մնալով այդ դաժան ու անմարդկային տեսարանի լուռ դիտորդներ: Այսօր էլ այդ երկրները, որպես հայ-ադրբեջանական (Արցախի) հակամարտության միջնորդներ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ, նույն վարվելակերպն են ցուցաբերում: Բաքուն անընդհատ խախտում է զինադադարը եւ թքում միջազգային հանրության ճակատին, բայց սրանք, ինչպես հայտնի առակն է ասում, գորտի նման կռկռում են, թե ինչ լավ է, որ անձրեւ է գալիս՝ մաքերելով ադրբեջանական թուքը ճակատներից: Եթե մեղավորին ու անմեղին նույն հայտարարությամբ նույն դիտողությունն է արվում, ապա այդ հայտարարության հեղինակները կամ զառանցում են, կամ մեզ են դրել անհասկացողի տեղ: Երկու դեպքում էլ՝ արդեն մե՛ր թքելու ժամանակն է եկել, անգամ անցել է:

Որպեսզի նույն բաները չկրկնեմ, հիշեցնեմ, որ թե ինչ է հայտարարել Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ. «Հայոց ցեղասպանությունը ծրագրել են սիոնիստական կառույցի հրեա պարագլուխները, որոնք սիոնիզմի հոգեզավակ կարգեցին նաեւ պանթուրքիզմը: Համամարդկային ոճիրն իրականացրել են մասոնա-երիտթուրքական եւ բոլշեւիկա-ադրբեջանական արնախումները, իրենց դավադիր լռությամբ հայասպանությանն ու հայաստանասպանությանը օժանդակել են եվրոպական «առաջադեմ» երկրները, ռուսական ու ամերիկյան «ազգափրկիչ» իշխանությունները, որոշակի օգնել-օգտվել են քրդերը, որ վաղուց հայկական հողերի վրա աչք ունեն տնկած՝ երբեւէ չգոյ Քրդստան մոգոնելու համար…»: «…Եվ պատասխան են տալու բոլորը: Հայոց Արյունը չի մարսելու ոչ ոք, Հայոց Հայրենիքը չի մնալու օտարին… Սիոնիստական այս մտրակների՝ մասոնական գավազանի ու թուրքական յաթաղանի հայակերության հակադարձ պատասխանը համարժեքորեն ամրագրված է արդեն ընթացող Տիեզերական Գարնան եւ Հայ Արիական Զարթոնքի ՕՐԱԿԱՐՈւՄ… Իսկ դրամագլխի եռանկյունաաչք բուրգը կամ համաշխարհային լրատվամիջոցների խլությունն ու կուրությունը երբեք տիեզերական որակներ չունեն, ուստի՝ չեն կարող «փողի ուժով» կասեցնել արարչական ու աստավածային պատիժները, որ իջնում են Վերին Կամքով՝ Վասն Արդարության»:

Երբ հոկտեմբերի 27-ին Փարիզի հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը պարտավորվեցին «տեղում մեղմել լարվածությունը», ոմանք համարեցին, որ Եվրոպան նորից կարողացավ… Սակայն Ադրբեջանը հերթական անգամ չպահեց այդ խոստումը, ինչը շատ զարմացրեց ինչպես միջազգային հանրություն կոչվածին, այնպես էլ հայության մի հատվածին, որն այդպես էլ չհասկացավ, որ թուրքը մնում է թուրք: Արդեն ձանձրալի է այս մասին խոսելը, բայց առանձնահատուկ՝ «լավ հասկացողներին» մեկ անգամ եւս հիշեցում անենք, որ ալթայական տափաստաններից Հայոց Երկիր ներխուժած թյուրքական խուժանը դարեր շարունակ չի փոխել (անհնարին է) իր դեմքը, մարդակեր, հատկապես հայակեր իր կերպը: Միայն 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի ժամանակահատվածը բավական է հասկանալու, որ գործ ունենք հակաբնական մի մարդանման տեսակի հետ, որ առանց մարդկային արյան հագեցման դատապարտված է ոչնչացման…

– Այդ թուրքը այսօր էլ Հայկական բարձրավանդակում է, շարունակում է խմել հայի արյունն ինչպես իր ստեղծած Թուրքիայի տարածքում (միլիոնավոր հայեր դեռ մնում են ծպտյալ կամ ազգափոխված վիճակում), այնպես էլ հարեւան երկների տարածքներում: Քեսաբի դեպքերը դրա ամենավառ ապացույցը եղան վերստին: Իսկ Մերձավոր Արեւելքի երկրների եւ Իրանի հայաթափմանն ուղղված քայլերը շարունակվում են տասնյակ տարիներ՝ Արեւմտյան Հայաստանի տարածքի մոտից դեպի Եվրոպա ու Միացյալ Նահանգներ հեռացվում ցեղասպանության անմիջական ժառանգները (կազմակերպված արտագաղթ է իրականացվում):

– Նույն անմարդկային ու հակաբնական տեսակն է ադրբեջանցի կոչված թուրքը, որի ստորությունների ու սադրանքների մասին խոսել-կրկնելն ավելորդ է, քանզի 1918-ից ցայսօր, ժամ առ ժամ գիտենք, տեսնում ու զգում ենք նաեւ սրանց արնախում տեսակը:

– Անգամ հունգար թուրքերը, որ իբր եվրոպական պետություն են հիմնել ու եվրոպացի դարձել (այդ եվրոպացին դեռ պետք է հստակեցնել), չկարողացան զսպել իրենց թրքությունը եւ ռամիլ սաֆարով հայասպանին հունգարական բանտից տեղափոխեցին Ադրբեջան՝ ազատություն տալու եւ հերոսացնելու… եւ սրանց թրքության բացահայտումն ընդամենը 3 միլիարդ դոլար արժեցավ:

– Ղազախ թուրքերի մասին թուրքսուլթան (իբր՝ Նուրսուլթան) նազարբաեւը հավաստեց նորից եւ Արցախի հարցը դարձրեց եվրասիաթրքական «տեսություն»… Նաեւ հայտարարեց, թե իր տափաստանային տեսակի համար ամենակարեւորը համաթուրքական («1 ազգ՝ 6 պետություն») հորջորջվող դաշինքն է (որ դեռ «Մեծ Թուրան» է երազում), ինչը բոլշեւիկա-մասոնական ստեղծած, մինչ այդ երբեւէ չգոյ Ղազախստանի համար առաջնային միավորում է բոլոր մնացյալից:

– Համաթուրքական դաշինքի մյուս անդամները՝ թուրքմեն թուրքերը, ուզբեկ թուրքերը եւ ղրղզ թուրքերը նույնպես ապացուցել են իրենց թուրք-տափաստանային ծագումը եւ բռնազավթված հայկական Նախիջեւանում համաթուրքական որոշում են կայացրել, թե «Զանգեզուրը ադրբեջանական տարածք է եւ Ղարաբաղի հետ պիտի վերադարձվի Ադրբեջանին»…

– Այլ թրքական տեսակները դեռ մեր դեմ բացահայտ չեն աղմկել, բայց ույղուր թուրքերը նույն թրքությունն են անում Չինաստանի ու Հնդկաստանի նկատմամբ, Ղրիմի թաթար թուրքերը փորձեցին եւ դեռ թրքություն կանեն սլավոնական ռուս եւ ուկրաինացի տեսակների նկատմամբ եւ այսպես շարունակ: «Մեծ Ադրբեջան» երազող ադրբեջանցի թուրքերն էլ հայկականից բացի, Իրանի հսկայական տարածքների վրա են աչք տնկել… Արդեն Եվրոպական որոշ երկրներ են զգում թուրք տարրի վտանգը, բայց դեռ «մեծահոգաբար» լռում են…

Այս լուռումունջ գերզարգացած եվրոպացիները մի քիչ անհանգստացել էին, երբ լարվածությունը կրկին հասել էր իր գագաթնակետին (այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ. ամռանը շփման գծում զոհերի քանակը հասել էր առավելագույնին հրադադար կնքելուց հետո), ուստի Եվրախորհրդարանի անդամները հայտնել են իրենց մտահոգությունը՝ նորից կոչ հղելով երկու կողմերին: Այդ կոչաձեւը չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ հայկական զինվորական ուղղաթիռը թիրախ դարձավ եւ ռմբահարվեց օդում՝ հայկական տարածքում: Միայն մտահոգությունն է ավելացել, որ միջազգային խաչմերուկ համարվող տարածաշրջանում չխաթարվի իրավիճակը եւ փակվեն դեպի Եվրոպա նավթ ու գազ, փող ու ապրանքներ բերող ճանապարհները… «ԼՂ-ում զինվորական ուղղաթիռ խոցելը բավականին վտանգավոր եւ հակամարտության աննախադեպ թեժացում է տարածաշրջանում»,- նշել է ԵԺԿ խմբի ԵԽ պատգամավոր, Եվրախորհրդարանի Անվտանգության ու պաշտպանության ենթահանձնաժողովի փոխնախագահ Ժարոմիր Ստետինան:

Բայց որ Բաքուն նոր սադրանքների է գնում եւ պետք է գոնե մեկ անգամ պատժել, ինչպես Ռուսաստանին են պատժամիջոցներով նեղում՝ հանուն Ուկրաինայի, խոսք չկա: Մարդիկ իրենց տաք տներում նստած խստորեն դատապարտում են ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցումը (3 հայ զինվորի մահը) ադրբեջանական զինված ուժերի կողմից: ՀՀ ԱԳՆ-ն փորձել է մի կերպ հիշեցնել սրանց, որ «հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ եւ հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում՝ խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»։ Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունները։ Նման հանցավոր սադրանքը, ըստ մեր ԱԳՆ-ի հայտարարության, ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարհում է միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլեւ գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը:

Երբ հայկական բանակը, որպես ուղղաթիռի ռմբահարման պատասխան մի ինքնաթիռ «կաթացնի», ռազմական կամ քաղաքացիական, ապա «իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը» հաստատ բոլորը կիմանան ում վրա բարդեն:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 38 (343), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։