Հայկական խոհանոց – Թթվասերով ոչխարասունկ՝ խմորում… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից – տեղադրե՛ք ձեր գովազդը… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Թթվասերով ոչխարասունկ՝ խմորում

- Բաղադրությունը -

Միջուկի համար՝ Թթվասեր – 0.5 կգ, օսլա – 2 ճաշի գդալ, սպիտակուց – 4 ձվի, հալվող պանիր – 200 գ, ոչխարասունկ – 0.5 կգ, ապխտած երշիկ – 100 գ, սպիտակ պղպեղ, աղ:

Խմորի համար՝ Դեղնուց – 4 ձվի, կարագ – 100 գ, ալյուր – 200 գ, թթվասեր – 100 գ, աղ – 0.5 թեյի գդալ, շաքարավազ – 1 թեյի գդալ:

- Պատրաստման եղանակը - Պատրաստել խմորը, դնել սառնարանը, թողնել 1 ժամ հանգստանա: Հետո այն բացել կաղապարի եզրերով եւ սա էլ դնել սառնարանը 30 րոպե:

Այս ընթացքում պատրաստել միջուկը՝ կտրտելով սունկը, երշիկը, ավելացնելով թթվասերը, հարած սպիտակուցը, օսլան, համեմելով աղով եւ պղպեղով: Միջուկը լցնել խմորի մեջ, վրան քերել պանիրը եւ դնել ջեռոցը 1500-ի տակ՝ 30 րոպե:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Սպորտային նոր խորհուրդ Հայաստանում

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում կայացավ նախարարին կից ստեղծված մարզական-հասարակական խորհրդի անդրանիկ նիստը: Մասնակցել են հանրապետության տարբեր համայքների եւ քաղաքների ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի ոլորտի ներկայացուցիչներ: Նախարար Գաբրիել Ղազարյանը կարեւորելով խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը« ընդգծել է այն առաջնահերթ հարցերի լուծումները« որոնք համայնքներում հնարավոր կլինի իրականացնել համատեղ ուժերով: Նա պատասխանել է մասնակիցներին հուզող հարցերն եւ առաջարկությունները լսելուց ու քննարկելուց հետո« հորդորել է բոլորին՝ լինել նախաձեռնող, տեղերում ծանոթանալ իրավիճակին եւ այդ ամենը ներկայացնել հետագա նիստերի քննարկմանը, ինչը թույլ կտա համապատասխան վերաբերմունքով զաևգացնել սպորտը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:

Հայաստանի եւ Վրաստանի սպորտի նախարարները հուշագիր են ստորագրել

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, այդ երկրի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւան Կիպիանու հետ ստորագրել է 2015-2016թթ. գործողությունների ծրագիր: Ըստ այդ ծրագրի ՀՀ եւ Վրաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները այդ ժամանակահատվածում կիրականացնեն համագործակցության մասին ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթները:

Ստորագրման արարողությունից հետո երկու երկրների նախարարները այցելել են Թբիլիսիի սպորտի եւ ֆիզիկական կրթության համալսարան ու Օլիմպիական ռեզերվի պատրաստման կենտրոն, որտեղ քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Պատրաստ են պաշտպանել Հայաստանի պատիվը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել, որ մեր մարզիկները պետք է մասնակցեն 2015թ. Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին:

Պատրաստվում են նաեւ հանրապետության տարբեր սպորտային ֆեդերացիաների ղեկավարները. «Այդ խաղերը մեր համար լոկ մարզական խաղեր չեն, այլեւ կապված են քաղաքականության հետ: Դրա համար մենք նամակ ենք պատրաստում ուղարկել երկրի ղեկավարներին: Եթե նրանք որոշեն, որ Հայաստանը պետք է մասնակցի Եվրոպական առաջին խաղերին, ապա ձյուդոյիստները պատրաստ են մեկնել Բաքու եւ պաշտպանել մեր երկրի պատիվն այդ խաղերում»,- ասել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը այս կապակցությամբ հայտնել է« որ նման հարց դեռ չեն քննարկել: Իսկ ահա բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը կարծում է« որ այդ հարցին պետական մոտեցում է հարկավոր. «Դա այնպիսի նրբին հարց է, որ բոլորս միասին պետք է որոշում կայացնենք: Կարծում եմ, որ վերջնական խոսքը պատկանում է մեր պետական այրերին: Նրանց որոշումից է կապված ֆեդերացիաների հետագա անելիքները»:

Հաղթանակը նվիրել է զոհված ռազմական օդաչուներին

«Հաղթանակս նվիրում եմ Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին»,- «Զվարթնոց» օդակայանում սամբոյի Հայաստանի հավաքականի դիմավորման ժամանակ հայտարարել է սամբոյի 2014թ. աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը: Մեր սամբիստները Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունից վերադարձել են նվաճելով երկու մեդալ` 1 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ:

Նորընծա չեմպիոն Մավրիկ Նասիբյանը եւ 3-դ մրցանակակիր Աշոտ Դանիելյանը արցախցի են ու ներկայացնում են սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը:

Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի էր ունեցել Ճապոնիայի Նարիտա քաղաքում՝ 801 երկրի շուրջ 600 մարզիկի մասնակցությամբ:

Մեր հայրենակիցը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Հայաստանի ձյուդոյիստներն առանց մեդալի վերադառնան ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունից: Մայամիում (ԱՄՆ) կայացած մրցաշարին մասնակցեցին 4 հայ մարզիկներ: Իսկ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Եգոր Մղդսյանը (66 կգ) հաղթեց իր բոլոր մրցակիցներին, եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Ունեցանք նաեւ սամբոյի աշխարհի չեմպիոն

Հարավային Կորեայում կայացավ սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը: Մեր պատվիրակները եւս մեդալներ նվաճեցին: Բոլորից հաջող հանդես է եկել Գրիգոր Մխիթարյանը (52 կգ), ով հաղթելով իր բոլոր մրցակիցներին գրավել է 1-ին տեղը։

Հայ մարզիկները մեդալներ նվաճեցին նաեւ Եվրոպայում

Մինչեւ 20 տարեկան աղջիկների մրցումներում գերազանց հանդես եկավ Իզաբելա Յայլյանը: Նա պոկում վարժությունում բարձրացրեց 85 կգ, հրումում` 106 կգ ծանրաձողը եւ երկամարտի 191 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Մինչեւ 23 տարեկան ծանրորդների մրցումներում 56 կգ քաշային մեր մարզիկ Սմբատ Մարգարյանը երկամարտում ցույց տալով 252 (107+147) կգ արդյունք, գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե պարգեւի:

Մինչեւ 20 տարեկան ծանրորդների առաջնությունում Հայաստանի պատվիրակներն առայժմ համեստ արդյունքներ եւ ցույց տալիս: 62 քաշային կարգում մեր ծանրորդներ Րաֆֆի Գալստյանն ու Գեւորգ Բաղդասարյանը զբաղեցրին համապատասխանաբար 7-րդ եւ 10-րդ տեղերը: 69 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը առաջնությունն ավարտեց 6-րդ հորիզոնականում:

Մինչեւ 20 տարեկան ծանրորդների մրցումներում մեր 77 կգ քաշային մարզիկներ Նորայր Ավետիսյանն ու Հակոբ Մկրտչյանը զբաղեցրին համապատասխանաբար` 2-3-րդ տեղերը եւ արժանացան արծաթե ու բրոնզե մեդալի: Նրանք ետ մնացին միայն ռուսաստանցի Վիկտոր Գետցից, ով պարզապես մրցակցությունից դուրս էր, քանի որ նա մրցահարթակ էր բարձրանում այն ժամանակ, երբ բոլորն արդեն ավարտել էին ելույթները: 18-ամյա Տաթեւիկ Հակոբյանը ուժերը կփորձի մինչեւ 75 կգ քաշային կարգում: 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 184 կգ ծանրաձողը եւ արդեն 9 կգ առավելություն ստացավ երկրորդ տեղը զբաղեցրած ռուսաստանցի Մարսել Գույդյայից: Հրում վարժությունում մեր ծանրորդն իրեն ենթարկեց 210 կգ ծանրաձողը եւ երկամարտում ցույց տվեց 394 կգ արդյունք:

Մարսել Գույդյային, այնուամենայնիվ, հաջողվեց վերացնել 9 կգ տարբերությունը, իսկ անձնական քաշով նա հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր մարզիկը ստիպված բավարարվեց արծաթե մեդալով։

Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը թիմային հաշվարկով այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը` զիջելով միայն Ռուսաստանին: Իսկ ահա մեր մինչեւ 23 տարեկանների ընտրանին բաժանում է 7-9-րդ տեղերը:

Լեւոն Արոնյանին լուրջ փորձություն է սպասվում

Սենտ Լուիսում անցկացվող շախմատային մրցամարտի 1-ին փուլում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 4-րդ փուլում սպիտակներով ոչ-ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ հետո անցկացրին 4 դասական խաղ, որից հետո էլ հաշիվը հավասար էր՝ 8:8 (հաղթանակի համար տրվում է 4, ոչ-ոքու համար՝ 2 միավոր):

2-րդ փուլում անցկացվեց 16 բլից խաղ: Այստեղ արդեն միավորները հաշվարկվել են սովորական ձեւով: Մեր շախմատիստը բավականին լուրջ փորձություն անցավ, քանի որ ամերիկացի շախմատիստը համարվում է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը բլիցում (վարկանիշով զիջում է միայն Մագնուս Կառլսենին): Հիկարու Նակամուրան վաստակեց 9,5, իսկ Լեւոն Արոնյանը՝ 6,5 միավոր:

Մրցամարտի ընդհանուր հաշիվը եղավ 17,5:14,5՝ հօգուտ ամերիկացու (նաեւ 1-ին՝ դասական փուլի ոչ-ոքին՝ 8:8-ը): Հիշեցնենք, որ մրցանակային հիմնադրամը կազմում էր 100 հազար դոլար« որի 60%ը ստացավ հաղթողը, իսկ 40%-ը՝ պարտվողը:

* * *

Քաթարի մայրաքաղաք Դոհայում աստիճանաբար թափ է հավաքում շախմատի Masters Open միջազգային մրցաշարը: Կայացած 3-րդ փուլում Հայաստանի 7 պատվիրակներից հաջող հանդես եկավ միայն Սերգեյ Մովսեսյանը, ով սպիտակներով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Գոպալին: Մեր շախմատիստը վաստակեց 2,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի 3 առաջատարներին, որոնք 3-ական միավոր ունեն:

Իսկ ահա մեր մյուս շախմատիստները այսօր չկարողացան գտնել հաղթանակի իրենց ուղին: Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ եւ հերթական կես միավորները կորցրին, իսկ ահա մեր միակ կին մասնակիցը՝ Էլինա Դանիելյանը, երկրորդ պարտությունը կրեց եւ էլ ավելի նահանջեց աղյուսակում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 39 (344), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։