Փոքր երկրները պետք է պահպանե՞ն առավելագույն չեզոքություն… Ռուս-թյուրքական անխախտ բարեկամություն… Ո՛նց է զղջում, ո՛նց է լացում, ո՛նց եմ հավատում… Իսրայել-Ադրբեջան՝ ընդդեմ Իրանի… Երկիրը չպետք է կառավարվի ետնաբեմից…

Փոքր երկրները պետք է պահպանե՞ն առավելագույն չեզոքություն

Արցախյան խնդրի ապակայունացումը հղի է տարածաշրջանը մեծ պատերազմի առաջ կանգնեցնելու վտանգով, ինչը հասկանում են նաեւ գերտերությունները, որոնք իրենց տնտեսական շահերն ունեն Կովկասյան տարածաշրջանում:

Հայաստանը մշտապես եղել է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հավասարակշռված քաղաքականության օրինակ, ինչը չի կարելի ասել Վրաստանի, առավել եւս Ադրբեջանի մասին:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ ռուս վերլուծաբան, ռուսաստանյան «ՊԻՌ-Ցենտր» կենտրոնի փոխնախագահ Դմիտրի Պոլիկանովը հայտնել է, որ պաշտանական Երեւանը մշտապես առաջնորդվել է իր ազգային շահերով եւ այս տեսանկյունից ԵՏՄ-ին անդամակցությունը Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության վրա հիմնված տրամաբանական քայլ է:

Իսկ արդյո՞ք դա կհանգեցնի այն բանին, որ այս կառուցում ամեն ինչ ընթանա Ռուսաստանից ստացվող հրահանգների համաձայն. հարցին փորձագետը պատասխանել է, թե կարծում է՝ որ ոչ: Ըստ նրա, ԵՏՄ-ի փորձը ցույց է տալիս, որ եւ՛ Բելառուսը եւ՛ Ղազախստանը իրենց հետաքրքրող օրակարգի համար տիրապետում են բազմաթիվ հնարավորությունների: Այս կառույցը Հայաստանի համար նույնպես տնտեսական ու քաղաքական անվտանգության ապահովման նոր հնարավորություններ կստեղծի:

Ըստ բանախոսի՝ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների սրման պայմաններում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարվածությունն անխուսափելի է. «Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում չձեւավորվեցին նման հակամարտությունների փոխադարձաբար ընդունելի հանգունացալուծման հասնելու համար հարթակներ: Վրա հասնող քաոսի պայմաններում, երբ միջազգային հարաբերություններում առանց ավելորդ պատրանքների սկսում է գերիշխել ուժի, այլ ոչ թե օրենքի սկզբունքը, շատերի մոտ կարող է ի հայտ գալ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու գայթակղությունը: Ղարաբաղը նույնպես չի կարողանա խուսափել դրանից»:

Այսպես ռուս փորձագետները ահազանգում են, իբր ԵՏՄ-ի հաջողություններից եւ Հայաստանի՝ կառույցին անդամակցելու որոշումից հետո Արեւմուտքը կձգտի ապակայունացնել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում: Սա մեկնաբանում են ռուսական դիրքերից, ինչը երբեմն ենթակայական է եւ զգացական: Նշում են, թե ներկայումս աշխարհում ընթացող գործընթացները ոչ այլ ինչ են, քան նոր «սառը պատերազմ»: Բայց հետաքրքիր է, որ որոշ ռուս վերլուծաբաններ խորհուրդ են տալիս, թե «փոքր երկրները պետք է պահպանեն առավելագույն չեզոքություն», որպեսզի խուսափեն վտանգներից:

Հայաստանը առայժմ կարողանում է հավասարակշռել Արեւմուտքի եւ Ռուսաստանի ճնշումները, իսկ Արցախն էլ հրաժարվում է իր տարածքը տրամադրել ՆԱՏՕ-ական կամ ՀԱՊԿ-ական «խաղաղարար» ուժերին, եւ  չեզոքությունը դեռ պահպանվում է:

Արտակ Հայոցյան

Ռուս-թյուրքական անխախտ բարեկամություն

Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը շարունակվում է, եւ այն մեզ (ու ոչ միայն) համար կարող է իսկական փորձանք դառնալ (ինչպես եւ միշտ):

Հայաստանի հակառակորդ Ադրբեջանի սպառազինության մասին տեղեկությունները չեն դադարում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուսական «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնին պատվիրել է ՏՄՄ-6 ծանր մեխանիզացված կամուրջներ:

Ի դեպ, այս մասին տեղեկությունը հենց ռուսական ընկերությունն է տարածել:

Բանն այն է, որ այս ՏՄՄ-6 ծանր մեխանիզացված կամուրջները նախատեսված են փոսերի, ջրանցքների եւ ջրային այլ արգելքների հաղթահարման համար:

Այս տարվա հունիսի վերջին էլ հաղորդվել էր, թե Ադրբեջանը նույն ընկերությունից գնելու է MTU-90M «տանկային կամուրջներ» գցող սարքեր: ՏՄՄ-6 կամուրջներն ունեն 8ւ8 անվային բանաձեւ եւ ստեղծված են ՄԷԿՏ-7930-ի շասիի վրա:

Վերջերս հաճախ են ռուսները զարմանում, թե ինչու են հայ հանրության շրջանում հակառուսական տրամադրություններ արմատավորվում, անգամ համարյա հրահանգել էին հակառուսներին պատժել:

Դե արի ու մի՛ ասա, հնձում եք այն, ինչ ցանում եք: Հիմա այսպես կլինի: Թե չէ սովորել եք միշտ դավաճանություն ցանել, բայց հավատարմություն հնձել:

Այսպես այլեւս չի լինի: Սերունդ է փոխվել, ով ունակ է ինքնուրույն մտածելու՝ կոլեկտիվացումից դուրս:

Ո՛նց է զղջում, ո՛նց է լացում, ո՛նց եմ հավատում

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը  երկրի խորհրդարան է ներկայացրել Թուրքիայում տեղի ունեցած կոտորածները ճանաչելու եւ ներողություն խնդրելու օրինագիծ։

Թուրքական Sondakika կայքը փոխանցում է, որ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունջելի կողմից խորհրդարան ներկայացված օրինագծի մեջ նշվում է« որ Թուրքիայի նախագահը պետության կողմից խորհրդարանում պետք է պաշտոնապես ներողություն խնդրի« հաջորդ օրը գնա իրադարձության վայրը եւ այնտեղ կարդա ներողության տեքստը։

Օրինագծում նաեւ նշվում է, որ պաշտոնապես ներողություն խնդրելուց հետո մեկ տարվա ընթացքում պետք է խորհրդարանում ստեղծված հատուկ հանձնաժողով ստեղծել եւ այդ թեմայի հետ կապված պետության բոլոր արխիվները բացել:

Միամիտ լինել պետք չէ: Թուրքը երբեք մարդ չի դառնա: Նա դեռ մարդակեր է, անգամ ճամփա ունի մինչեւ մարդասպան դառնալը (Թումանյանից լավ ոչ ոք չի ասի):

Հիմա կուրախանանք, բայց չէ՞ որ օրինագիծ է առաջարկվել: Էհ, հետո՛ ինչ:

Առաջարկը նաեւ մերժվելու համար է:

Հայաստանի Հանրապետությունը պիտի հասնի այն քայլին, որ Թուրքիան դա ստիպված անի:

Մենք, ցավոք, դեռ չենք հասել դրան, Թուրքիան էլ ստիպված չէ: Այ, որ շարունակենք լցնել դրա բյուջեն, գուցե ստիպենք, հա՛…

Խելքի աշեցե՛ք:

Ռազմական գործակցություն, որ միայն Իրանի դեմ չէ

Իսրայելը կրկին փորձում է Ադրբեջանի տարածքը գործածել իր ռազմա-քաղաքական նպատակների համար: «Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներից կազմված պատվիրակությունը մեկնել է Իսրայել»,- հաղորդել է իրանական ՖԱՐՍ-ը՝ հղում անելով Իսրայելի 2-րդ հեռուստաալիքին: Նշվում է, որ Ադրբեջանի ազգային գվարդիայի ղեկավարը« հատուկ նշանակության զորքերի հրամանատարներն ու ՊՆ զինվորականները որոշում են կայացրել առաջիկայում Իսրայելում կազմակերպվելիք զենքի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով պաշտոնական պատվիրակություն ուղարկել Թել Ավիվ:

Առաջին անգամն է, որ Ադրբեջանից նման բարձրաստիճան պատվիրակություն է մեկնում Իսրայել:

Անդրադառնալով Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ հաստատված ռազմական համագործակցությանը, ՖԱՐՍ-ը մասնավորապես նշում է. «Իրանը բազմիցս է Ադրբեջանի պաշտոնյաներին մեղադրել այն բանում, որ նրանք թույլատրում են իսրայելցի լրտեսներին՝ Ադրբեջանի տարածքից հակաիրանական հետախուզական գործունեություն իրականացնել: Բացի այդ՝ օգոստոսին Իրանը հայտարարեց« որ Ադրբեջանի տարածքից իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք է հատել Իրանի օդային սահմանը եւ ԻԻՀ ռազմաօդային ուժերի կողմից խոցվել»: Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւս հանդես եկավ հայտարարությամբ, երբ վերջերս այցելել էր Ադրբեջան: Բաքվում պաշտոնական Թեհրանը հորդորեց չմիջամտել իր երկրի ներքին գործերին:

Երկիրը չպետք է կառավարվի ետնաբեմից

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, անդրադառնալով պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկության ու իշխող կոալիցիայում ստեղծված ճգնաժամին՝ հայտարարել էր, թե պետությունը չպետք է կառավարվի ետնաբեմից: Այս մասին նա խոսել էր դեռ Վիեննայում, որտեղ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարների հետ: Նշվել է, թե «վերջին ժամանակներում ուշադիր հետեւել է կոալիցիայում ստեղծված ճգնաժամին, սակայն լռություն է պահպանել, քանի որ կարծել է, թե կոալիցիայի սուբյեկտներն իրենց ռեսուրսներով պետք է ի վիճակի լինեին հաղթահարելու իրավիճակը»: Նախագահը նշել էր, որ հայրենիք վերադառնալուն պես կընդգրկվի իրավիճակի կարգավորման գործընթացում. «Քանի որ քաղաքական դիմակայությունը վտանգներ է հարուցում պետության ինստիտուտների արդյունավետ գործունեության համար, սպառնում երկրի եվրաատլանտյան ինետգրմանը»:

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին պաշտոնանկ էր արել ՊՆ Իրակլի Ալասանիային՝ կապված դատախազության կողմից պաշտպանության գերատեսչության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ձեռնարկված հետաքննության հետ: Պաշտոնանկությանը հաջորդել են վերջինիս կուսակիցներ, եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին եւ ԱԳ նախարար Մայա Փանջիկիձե հրաժարականները:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 39 (344), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։