Օտարին ծառայող հավատա-փո՛խ եւ հավատա-փո՛ղ հայերը – Մի օր հայը կհասկանա այս ամենը՝ ուշ չլինի, հատկապես հայ զինվորի համար, ով հաճախ մարտի է գնում հանուն հավատի…- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Ակնհայտ է, որ Բնական առումով մարդը հեռացել է Համատիեզերական Համակարգից եւ իր նյութախեղդ կյանքով մեկուսացել ու դարձել է անԲնական ու անՀոգեկերտ: ԱՍՏՎԱԾԱՄԵՐԺ… ԱՐԱՐՉԱԴԱՎ…

Դարձի գալու միակ ձեւը տեսակի տիեզերատուր որակներով աստվածայինին եւ այդպես՝ արարչականին հասնելն է…

Աղավաղումներն ու խեղաթյուրումները մարդկությանը հեռացրին իրականությունից, իսկ հայերին (նաեւ՝ արիացիներին) մասնավորապես՝ իրենց Բնությունից եւ Էությունից: Մեր ճշմարիտ դարձի ճանապարհը նույնպես մեկն է՝ մեզանում վերականգնե՛նք հայոց հավատը, ըստ այդմ՝ Արարչական Տիեզերակարգը, ապահովե՛նք Հայ Աստվածների վերադարձը, ըստ այդմ՝ հայ աստվածամարդկանց զորությունն ու ինքնությունը… Այսինքն՝ սա դարձ է դեպի նախնական Ակունք-Արմատները:

Հայ Արիական Միաբանությունը փորձեց Երեւանում կառուցել Արիական Մայր Տաճար, որ կդառնար այս ամենի հավաքական հավաստումը, նաեւ հայոց հավատի միջազգայնացման առհավատչյան: Իսկ հավաքական հավաստումը երբեք անարձագանք չի մնում Տիեզերքում… Սակայն հանգանակության չափը համարժեք չեղավ մեր ձգտումներին, չնայած մեր ձայնը լսելի եղավ Տիեզերքին…

Շատերը նախընտրում են «անձնական եկեղեցի» կամ «ընտանեկան խաչքար» կառուցել եւ այդտեղից ուղիղ դրախտ գնալ, երբ ժամանակը գա… Սակայն հավատա-փոխ եւ հավատա-փող բառերը նույնական են ու փողը (շահը) բացառապես դժոխքի ճանապարհն է սպասարկում… Պարզապես սա գիտենալ եւ ընկալել է պետք, որից զուրկ են հավատափոխ-հավատափող եղածները: Պարզապես հավատ ունենալ է պետք: Իսկ սրբազան գործերին մասնակցում են ինչպես նյութական միջոցներով, այնպես էլ մտավոր ու հոգեւոր առումով:

Այսօր հավատի խնդիրը առաջնային է կրկին, քանզի ինչպես պատերազմները, այնպես էլ մարդկության համահարթեցումը՝ ի վերջո հանգեցնում են կրոնական ռազմական հակամարտության եւ մեկհավատքային (որը անհավատությունն է) մեկ ազգ-մարդկության առաջացմանը, ինչը կհանգեցնի ազգերի, ապա՝ մարդկության կործանմանը: Համաշխարհային քաղաքականությունը եւս խարսխված է հավատին, ինչը դրսեւորվում է այս կամ այն կրոնի քաղաքակրթական պատկերացումների շրջանակներում:

Օրինակ՝ եվրոպական ու ամերիկյան ժողովրդավար-քրիստոնեական պատերը բախվում են ասիականն ու աֆրիկյան միապետական-մահմեդական պատերին եւ մարդու հավատն առ Աստված՝ վերափոխվում է Աստծո հավատով՝ առ մարդակերության… Այս մարդակերությունն էլ աշխարհի գաղտնի կառավարության «սնունդն է», առանց որի համաշխարհային մութ ուժերը շնչահեղձ կլինեն:

Ճշմարիտ հավատը այդ ուժերի վերջն է բերելու, ասել եւ ասում եմ՝ «Աշխարհի կործանում» ասվածը հենց այսպես էլ լինելու է՝ Բարին հաղթելու է Չարին եւ կործանելու է «Չարի Աշխարհը», ոչ թե Երկիր մոլորակը… Ի վերջո Բարին եւ Չարին արարված են որպես հակադիր բեւեռներ, բայց ենթական են Տիեզերքի: Խոսքը երկնային ուժերի մասին է, երկրային բեւեռացումները տիեզերամերժ են եւ շուտով պատասխան կտան դրա համար:

Իսկ մինչ այդ պետք է հայը վերագտնի իրեն եւ կարողանա հաղթել ինչպես պատերազմներում, այնպես էլ մտավոր ու հոգեւոր ճակատներում: Հայ զինվորի մարտական ոգին բարձրացնելու անհրաժեշտություն շատ քիչ է զգացվում, այսօր ունենք մարտունակ բանակ: Սակայն մարտ վարելը նաեւ արվեստ է, որը խարսխվում է ինչպես երկրային իրողության, այնպես էլ երկնային զորությունների տեսլականին: Այսպես է զինվորը դառնում մարտիկ, իսկ մարտիկը՝ մահապարտ:

Սակայն, որ պահին հայ զինվորը հասկացավ, թե հանուն հավատի ասելով՝ դեպի ուր է գնում, հաստատ կդադարի մարտիկ լինելուց, իսկ մահապարտի մասին խոսելն արդեն ավելորդ է:

Ինչպե՞ս է, որ հայ մարդիկ չեն հարցնում, թե ինչու՞ հուդա-քրիստոնեական «Գիրք»-ը՝ «Բիբլիա»-ն (որ հենց գիրք է նշանակում), այդպես էլ աշխարհաբարով չտպագրվեց այս 1700 տարվա ընթացքում եւ անգամ առօրյա աղոթքներն են գրաբար ասվում, որից ոչ-ոք ոչինչ չի հասկանում իրականում…

Հայերը, իրենք իրենց այդ «Բիբլիա»-ն «Աստվածաշունչ» են թարգմանել, որը  գրքի միակ հասկանալի ձեւակերպումն է սովորական մահկանացուների համար, ովքեր անգամ աղոթքների հերթականությունն ու տրամաբանությունը չեն հասկանում գրաբար հնչողությամբ: Եվ եկեղեցական արարողություններն առավելապես հոգեւոր երաժշտության, մեղեդու ընկալման են նման, քան խոսքերի, բառերի ու մտքերի ընկալման: Թվում է՝ վատ ու դաժան բաներ ասվեցին, բայց պետք է մի օր ասե՞լ, թե՞ ոչ…

Կրկնեմ, այս սուրբ համարվող գիքը չի՛ կարող հայ մարտիկի (առհասարակ հայ մարդու) ոգին ձեւավորել՝ գրքում առկա պատմութունների, խորհուրդների եւ այլ ձեւակերպումների, Աստծո պատկերացումների, առաքյալների ու սրբերի կամ սրբազան երկիր հասկացողության օտարահունչ եւ օտարասիրական դրսեւորումների պատճառով:

Ցավոք, ինչպես բանակում, այնպես էլ ոստիկանական եւ այլ համակարգերում «Բիբլիա»-«Աստվածաշունչ»-ը դարձել է պարտադիր արարողագիրք, իսկ այն քարոզող հոգեւորականները՝ որոշակի իրավունքների տեր, ինչն ավելի շատ կենսաղսպասարկման ու տնտեսական շահերի է ծառայում, քան՝ հոգեւոր: Այս մասին հրապարակավ բարձրաձայնել եմ ու բազում հոդվածներով հիմնավորել մտահոգությունս եւ առկա (նաեւ հետո սպառնացող) վտանգները: Մեկ անգամ էլ կասեմ՝ եթե հայ զորականը լսի ու բառերից հասկանա (աշխարհաբարով), թե ինչ է իրականում դավանում, թե որ «ընտրյալ» երկրի ու ազգի սրբազան հավատավորն է ինքը եւ իր մահը ինչ ծառայություն է մատուցելու այդ օտարին ու նրա Աստվածներին, ապա՝ նախ Երեւանն ու Էջմիածինը կազատագրի ու նոր միայն Բաքվի եւ Անկարայի մասին կմտածի:

Եթե հայ մարտիկը (յուրաքանչյուր հայ) իրապես ուսումնասիրի «Բիբլիա»-«Աստվածաշունչ»-ը, որը չեն արել ցայսօր (միայն հոգեւորականները գիտեն դա եւ գրաբարով ասվող նրանց խոսքերն ու աղոթքները անհասանելի են պահում օտարահաճ եւ օտարանպաստ իրողությունը), ապա կհասկանան, որ՝

  1. Եհովան բացառապես հրեաների Աստվածն է: Եվ նա միակ Աստվածը չէ Տիեզերքում, բոլոր բնածին ազգերն ունեն Աստվածներ, այդ թվում՝ հայերը (Հայ Աստվածային Համակարգում 8 Աստվածներ կան):
  2. Եհովային միտումնավոր հռչակել են Տիեզերքի Արարիչ, որպեսզի անտեսվեն մյուս Աստվածները, իսկ Արարիչը՝ Ամենայն Ստեղծին՝ Համայն Տիեզերքի Արարողը (այդ թվում՝ բոլոր Աստվածների), ցայսօր միտումնավոր փակված թեմա է, եւ բոլորովին մեկ այլ ԵՐԵւՈՒՅԹ է: Այսպես՝ ՄԵԿԱՐԱՐՉԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը «փոխել» են Մեկաստվածային Համակարգով, ու հրեական Աստծու մոտ են «առաքում» հայի եւ այլերի Տիեզերահաս Մտքերը…
  3. Եհովան ինքը «Բիբլիա»-«Աստվածաշունչ»-ում հավաստում է, որ իր միակ ընտրյալ ազգը հրեաներն են, ինչը հստակ ընդգծված է այդ գրքում: Մյուս ազգերը պետք է ծառայեն հրեաներին, ինչը որպես հրահանգ է նշված, իսկ հրաժարվողներին հենց ինքը Եհովան է սարսափեցնում պատիժներով, հրեաներին թույլ տալով միջամտել, խաբել, թալանել եւ անգամ սպանել անհնազանդներին: Սա հստակ է գրված եւ չտեսնել հնարավոր չէ:
  4. «Բիբլիա»-«Աստվածաշունչ»-ում սրբազան տարածք է համարվում Իսրայելի հողը, չնայած բոլոր փրկչական եւ այլ առաքելությունների սրբազան վայրը (եւ ի սկզբանե մարդու արարումը) մարդկության պատմությամբ է ապացուցված՝ Հայկական (Արարատյան) Աշխարհն է:
  5. Այդ գրքում սրբազան լեռ է համարվում Սիոնը, որը պարզապես մի բլուր է, իսկ իրապես սրբազան Մեծ ու Փոքր Մասիսների (որ Արարատ է նաեւ կոչվում՝ հայի աշխարհը բնորոշելով) մասին ոչ մի խոսք չկա: Նոյի Տապանը հաստատ ջրասույզ Սիոն բլրի վրա չէր կարող հայտնվել, որից նոր աշխարհը վերածնվեր, բայց հենց այդ բլրի անունով ստեղծված սիոնիզմը դարձավ աշխարհակուլ մի գաղափար, որ շարունակում է հուդա-քրիստոնեական կրոնի (այսօր էկումենիկ պարտադրմամբ) աշխարհակալ գործը:
  6. Այդ գրքում Երուսաղեմն է համարվում սրբազան մի վայր, որտեղ «Աստծո լույսն է իջնում», մինչդեռ Հայկական լեռնաշխարհի յուրաքանչյուր անկյունում Աստվածների ներկայությունն զգացող վայրեր կան, որ Տիեզերահաս ազդակներ են ընդունում-ուղարկում:

Հայկական լեռնաշխարհը նաեւ հին-բնածին ազգերն են համարել «Աստվածների բնակատեղի», «Մարդկանց եւ Աստվածների հանդիպման վայր», «Սուրբ Օրենքների Երկիր-Դրախտավայր»:

  1. Եվ զարմանալի չէ, որ «Բիբլիա»-«Աստվածաշունչ»-ում մարդու երկրային կյանքի ավարտից հետո, հայ հոգեւորականներն անգամ հանգուցյալի հոգին «Վերին երուսաղեմ» են ուղարկում, որտեղ նրան մի նոր «հրեական ընտրյալության» պարտադրանք է սպասվում… Մինչդեռ հայի հոգուն պիտի «Վերին Հայկական լեռնաշխարհ» ճանապարհել, որ այնտեղից՝ հոգե-ոգեղեն տիեզերաաշխարհներից եւս օգտակար լինի իր ազգին ու հայրենիքին:
  2. Այնքան պարզ է, որ «Բիբլիա»-«Աստվածաշունչ»-ը որեւէ կապ չունի հայի ու Հայքի հետ, քանզի ո՛չ Եհովան, ո՛չ նրա որդի Հիսուս Քրիստոսը, ո՛չ 12 առաքյալները, ո՛չ մեծ ու փոքր սրբերը որեւէ կապ չունեն հայի, հայի բնօրրանի ու հայի ինքնության հետ, առավել եւս՝ հայի առաքելության: Բոլորն անխտիր հրեաներ են եւ ամբողջ գործունեությամբ ծառայել ու հետմահու էլ իրենց հավատացյալներին ծառայեցնում են «Իսրայելի ժողովրդի համար»:

Զարմանալի է դարերի «կուրությունը», որին ակիզբ դրեցին Բարդուղիմեոս եւ Մաթեւոս հրեազգի առաքյալները՝ Հայաստան գալով, որոնց գործը (Հռոմեական կայսրության աջակցությամբ) ավարտին հասցրեց կիսապարթեւ-կիսասորի Գրիգորիսը (Գրիգոր Խավարիչը (Լուսավորիչ հորջորջյալ))՝  301-ին՝ հայ հավատադավների օգնությամբ…

  1. Կարող եմ բազում մեջբերումներ անել «Բիբլիա»-«Աստվածաշունչ»-ից, որտեղ արյունապղծումներն ու այլասերումները ընդունելի են համարվում, եթե ծառայում են «ընտրյալ ազգին», անգամ հոր եւ աղջիկների այլասերումից առաջացած սերունդներն են համարվում սրբազան ու էլի նման բաներ… Էլ չասեմ խարդախությունների, թալանի եւ խաբեությունների արդարացման մասին, որ հանուն «ընտրյալ ազգի» առ այսօր անպատժելի են համարվում:

Ինչպե՞ս կարելի է այս ամենը չնկատել: Մի օր հայը կհասկանա այս ամենը, բայց հանկարծ ուշ չլինի: Հատկապես հայ զինվորի, մարտիկի համար, ով հաճախ մարտի է գնում հանուն հավատի…

Այս ամենի մասին գրեցի, որպեսզի միտքս ու առաջարկներս, որ ստորեւ ներկայացրել եմ, ավելի պարզ ու ընկալելի լինեն: Մեր հավատը, ինչպես մեր զենքը, պիտի ծառայի հային ու Հայքին: Այլ կերպ չի կարող հայը վերհառնել ու հասնել իր բարձունքներին, նաեւ՝ Բարձրյալին:

Առավել եւս, եթե նման ազգայնական հայ կա, որ հուդա-քրիստոնեությունը համարում է իր կրոնը, ապա նա ի՞նչ գործ ունի Հայաստանում, երբ նրա նախնիները հրեաներն են, աստվածը հրեական Եհովան է եւ այդ աստծո որդին էլ հրեա Հիսուսը: Երբ նրա հավատի 12 առաքյալները եւ բոլոր մարգարեները հրեաներ են եւ Սիոնի պաշտամունքը նրա սրտին ավելի մոտ է: Երբ անգամ մեռնելուց նրա հոգին հոգեւորականներն ուղարկում են Վերին Երուսաղեմ… Այս հայը, անկախ այն բանից, ազգայնական է, թե ժողովրդավար, այլեւս պարտավոր է ապրել Ներքին Երուսաղեմում ու վայելել իր բիբլիական տեսությունը:

Իրականում՝ հայի համար սրբազան տարածքը Հայկական լեռնաշխարհն է, որ նաեւ Աստվածների բնակատեղի է, սրբազան երկիրը՝ Արարատյան աշխարհն է կամ Հայաստանը (Հայքը), որ մարդկության փրկության ու վերածննդի օրրանն է նաեւ, սրբազան լեռը՝ Մասիսներն են: Հայի Նահապետը Հայկն է, նախնիները բացառապես հայերն են, եւ հավատում է Հայ Աստվածներին՝ Աստվածահայր Արայի գլխավորությամբ: Այսպիսով՝ հայի տեղը Հայկական լեռնաշխարհն է, որտեղ էլ կհանգրվանի նրա հոգին հետմահու:

Այսպիսի քաղաքական եւ հոգեւոր ազգայնականության զորացմանն է սպասում ԱԶԳ-ը, որ վերոնշյալ 9 բնորոշիչների հետքերով կվերականգնի հայոց հայենիքը եւ կապահովի հայահավաքը: Ի վերջո Հայկականությունն է լինելու այն միասնական ազգային ՀԱՄԱԿԱՐԳ-ը (օտարահունչ՝ Հայիզմ-Արմենիզմ), որը հետագայում որդեգրելու են բոլոր հայ ազգայնականները, եւ ոչ միայն նրանք… ԱԶԳ-ի բնորոշիչներն են Ծագումը (Ծին-Գենը), Բնօրրանը (Հայրենիքը), Լեզուն, Առաքինությունը, Հավատը, Մշակույթը, Ինքնությունը, Էությունը եւ Առաքելությունը:

Բազմիցս նշել եմ, բոլորն էլ առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորներն առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ Սկիզբն է, Առաքելությունը՝ Վերջը եւ Նոր Սկիզբը… Հավերժությունը: Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը հասկանալու համար: Այս ամենի ընկալման առումով էլ հրատապ է Հայոց հավատադարձը:

Հայ արիադավանություն-հեթանոսությունը կարող է հային տանել ու հենել իր Բնարմատին, որն էլ հավերժ սնվում է Տիեզերական Ակունքից: Որը ճանաչում է Սկիզբնն ու Վերջը, Ծնունդն ու Մահը՝ իր պարբերականության-պտույտի մեջ:

Բայց հայի հավատն այնքան զորավոր պիտի լինի, որ նրա միտքը հասնի մինչեւ այդ Արմատ-Ակունքը ու հայը կքայլի իր արահետով, որը կլինի Արարչի Հետքը...

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 39 (344), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։