Հայկական խոհանոց – Դդումը՝ սպիտակ թանձրուկով… Գծին հետեւող եւ իրեր դասակարգող ռոբոտները… Մեսրոպատառ «.հայ» դոմենը՝ դեկտեմբերից… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org -ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Դդումը՝ սպիտակ թանձրուկով

Բաղադրությունը – Դդում – 1 կգ, յուղ – 200 գ, ալյուր – 100 գ, կաթ – 1 լ, մեղր, աղ:

Պատրաստման եղանակը - Դդումը լվանալ, կեղեւազրկել, միջուկից մաքրել, կտրատել 10-15 սմ քառակուսիների չափով, շոգեխաշել: Հալած յուղը տաքացնել, ավելացնել ալյուրը, բովել այնքան, որ դառնա ոսկեգույն:

Ավելացնել եռացրած կաթը այնքան, որ դառնա թթվասերի նման զանգված: Հարիչով հարել, դնել դանդաղ կրակին, հենց սկսի բլթբլթալ, կրակի վրայից վերցնել: Հետո եփած դդումը լցնել արդեն պատրաստի այս թանձրուկի մեջ, ավելացնել մի քիչ մեղր, աղ եւ նորից դնել մարմանդ կրակին՝ 8-10 րոպե:

Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: Անու՛շ լինի

Գծին հետեւող եւ իրեր դասակարգող ռոբոտները

«Երեւան Էքսպ­ո» կենտրոնում կայացավ «Գծին հետեւող եւ իրեր դասակարգող ռոբո­տ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցում էր 11 թիմ, որոնք հիմնականում կարողացել էին լուծել առաջադրված խնդիրները: Մրցույթի ժյուրիի գնահատմամբ, 1-ին տեղը կիսել են Երեւանից IRC եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի Digital Cloud թիմերը:

Այս թիմերի յուրօրինակ տեխնիկական լուծումներով նախագծած եւ ծրագրավորած ռոբոտները անսխալ կատարել են տրված առաջադրանքը՝ հավաքելով հնարավոր առավելագույն միավորները:

Digital Cloud թիմը ԴիջիԹեք Էքսպո 2014-ի շրջանակներում անցկացված «ԷկոՌոբոտ» մրցույթի հաղթողն է, իսկ IRC թիմը ձեւավորվել է նույն՝ Robofest-ի այցելուներից: Մրցույթի նախնական փուլերում ներկայացնելով միայն ծրագրային առաջարկությունը՝ թիմին տրամադրվել են ծրագրին համապատասխան ռոբոտի դետալներ:

Մրցույթի կազմակերպիչների սահմանած «Լավագույն տեխնիկական լուծում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Digital Cloud թիմը, իսկ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Գավառ» թիմն արժանացել է «Ամենաերիտասարդ թի­մ» խրախուսական մրցանակին:

Առաջնությունն անցկացվում է 2008թ.-ից՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել բարձր տեխնոլոգիաների նկատմամբ եւ ի հայտ բերել օժտված պատանիների ու աղջիկների, ովքեր հետագայում կարող են վստահ քայլեր կատարել ՏՀՏ ոլորտի ամենատարբեր բնագավառներում: Այժմ հանրապետությունում գործում է 60 ռոբոտաշինական խմբակ, որոնցից 50-ը՝ մարզերում եւ Արցախում: Եզրափակչին մասնակցող թիմերից 10-ը ներկայացնում են դպրոցական ռոբոտաշինական խմբակները« որոնցից 8-ը ՀՀ մարզերից են (Լոռի, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք, Արագածոտն):

Մեսրոպատառ «.հայ» դոմենը՝ դեկտեմբերից

«.հայ» ինտերնետային նոր դոմենի գրանցումը միգուցե լինի Հայաստանը եւ սփյուռքը միավորող« մշակույթի զարգացմանը խթանող մի գործիք»,- ասել է «Ինտերնետ հանրությու­ն» ՀԿ նախագահի տեղակալ Գրիգոր Սաղյանը: Նա տեղեկացրեց« որ մեսրոպատառ դոմենը կգործի արդեն դեկտեմբերից եւ կանցնի 3-6-ամսյա փորձաշրջան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին« ICANN կազմակերպությունը որոշում է կայացրել գրանցել «.հայ» ինտերնետային նոր դոմենային անունը:

«Մեսրոպատառ դոմենի գրանցմանն աջակցել են մի շարք պետական կառույցներ՝ կառավարությունը, Գիտությունների ակադեմիան եւ Լեզվի պետական տեսչությունը: Առանց պետության կողմից սատարման հնարավոր չէ գրանցել երկրի դոմեն:

Ըստ «Ինտերնետ հանրությու­ն» հ/կ նախագահի՝ «.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Սփյուռքում, կխթանի հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում, թույլ կտա զարգացնել հայերեն լեզվի իմացության մակարդակը համացացնում:

Աշխարհի մարզական հեւքից-

Արթուր Աբրահամը՝ Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում Արթուրը հավաքել է 1053 ձայն՝ առաջ անցնելով Վլադիմիր Կլիչկոյից (775 ձայն) եւ Յոհան Պաբլո Էրնանդեսից (763 ձայն): Մեր հայրենակիցն այս անվանակարգում հաղթում է արդեն 6-րդ անգամ:

Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, եւս հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում. նա այս անվանակարգում հաղթում է արդեն 12-րդ անգամ:

ՈւԵՖԱ. Հայաստանի ընտրանին զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպայի անդամ երկրների հավաքականների վարկանիշային աղյուսակը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում են աշխարհի գործող չեմպիոնները: Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը` վաստակած 19,901 միավորով:

Վլադիմիր Հակոբյանը մնաց առանց մրցանակի

Հայաստանի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Քաթար Մաստերս միջազգային մրցաշարում: Վերջին փուլում մեր գրոսմայստերն անվստահ անցկացրեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ պարտիան եւ պարտություն կրեց: Այդպիսով, նա չկարողացավ ավելացնել միավորների քանակը (6) եւ զրկվեց մրցանակային տեղից:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց չինացի գրոսմայստեր Յու Յանջինը, որը վերջին խաղում հաղթեց միանձնյա առաջատար Վլադիմիր Կրամնիկին եւ շախմատային լեզվով ասած փոխատեղում կատարեց մրցաշարային աղյուսակում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 40 (345), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։