Երբ պատերազմում է վախկոտը – թյուրքական տարրն ապացուցեց, որ հայի գենետիկ թշնամնին է, պետք չէ փնտրել «լավ ու վատ» թյուրք-ադրբեջանցիներ… Բաքուն վախենում է մոռանա՞ն Արցախի մասին…

Երբ պատերազմում է վախկոտը

Ադրբեջանցի գրոհայինների հոսքը դեպի Սիրիա անընդմեջ ավելանում է: 2014թ. սկզբից ի վեր հարյուրավոր ադրբեջանցիներ են սպանվել Սիրիայում: ԶԼՄ-ները մերթ ընդ մերթ հաղորդում են նոր սպանվածնորի մասին, եւ ինչքան էլ Բաքուն հերքում է այս իրողությունը, միեւնույնն է, համացանցում տեղադրում են սպանվածի տեսանյութը, կամ նկարը: Սիրիական հակամարտությունում մասնակցող ադրբեջանցիները մեկնաբանելով իրենց նպատակը՝ հայտնել են, թե մեկնել են, որպեսզի «վերջ տան Ասադի անհավատ վարչակարգին»:

Սիրիայում կռվող ադրբեջանցիների քանակի մասին ստույգ տվյալներ չկան, սակայն, հենց ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, պատերազմին ներգրավված ծագումով ադրբեջանցի ծայրահեղ իսլամականների թիվը կարող է անցնել հազարից, իսկ «փոքրիկ երկրի համար, ինչպիսին Ադրբեջանն է՝ դա բավական մեծ թիվ ­է»: Մի ուշագրավ փաստ եւս նշվել է, որ ադրբեջանցիները հիմնականում կռվում են Հալեպի շրջակայքում, քանի որ այդ քաղաքը մոտ է Թուրքիայի սահմանին, հետեւաբար ավելի դյուրին է սահմանն անցնելը: Բացի դրանից Հալեպում է կենտրոնացած Սիրիայի հայ համայնքի հիմնական մասը, որը նույնպես թիրախ է հանդիսանում ադրբեջանցիների համար:

Քեսաբի դեպքերը ապացուցեցին, որ թուրքերն ու ադրբեջանցիները կռիվ ունեն առհասարակ հայության դեմ, անկախ նրանց գտնվելու վայրից: Հետո, երբ ասվում է, թե թյուրքական տարրը հայի գենետիկ թշնամնին է, գտնվում են մարդիկ, որ փորձում են «լավ թուրքե­ր» կամ «լավ ադրբեջանցինե­ր» էլ գտնել…

Ադրբեջանական հասարակությունը միանշանակ չի ընդունում հայրենակիցների՝ Սիրիայում պատերազմելու փաստը: Խնդիրն այն բանում է, որ Ադրբեջանում լայն տարածում են գտել ծայրահեղ կրոնական տարբեր հոսանքները, որոնք մեծ աշխատանք են տանում հատկապես երիտասարդության շրջանում: Այդ հոսանքները հայտնվել են Ադրբեջանում հիմնականում երկրի անկախացումից հետո, իսկ այսօր փաստորեն երեւում է նրանց գործունեության արդյունքը. Հարյուրավոր քաղաքացիներ կռվում էին Աֆղանստանում, Պակիստանում, այժմ՝ Սիրիայում եւ Իրաքում: Իսկ Բաքվի իշխանությունները երբեմն չեն ցանկանում, իսկ հիմնականում հնարավորություն չունեն կանգնեցնելու ադրբեջանցիների հոսքը դեպի Սիրիա:

Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ խուսափել պատասխանատվությունից եւ ցույց տալ, որ իշխանություններն անզոր են ստեղծված իրավիճակի առջեւ: Սակայն կան իսլամական որոշ հոսանքներ, որ սատարում են իշխանություններին, եւ դա ակնհայտ է: Դա կոծկելու համար կարճ ժամանակ առաջ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլաեւը հայտարարեց, որ Սիրիայում վերջերս զոհված անձինք, հնարավոր է չլինեն Ադրբեջանի քաղաքացիներ:

Բայց միջազգային լրատվամիջոցները այլ բան են արձանագրում եւ ոչ Բաքվի օգտին: Անգամ նշվում է, թե «Սիրիայում կռվող ադրբեջանցիները ռազմական փորձ են ձեռք բերում, եւ Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում կարող են կռվել հայերի դե­մ»: Չի բացառվել նաեւ, որ ադրբեջանցիները նոր կապեր են ստեղծում այլազգի իսլամական ծայրահեղականների հետ, որոնք նույնպես կարող են ներգրավվել հայերի դեմ հավանական պատերազմին, ինչպես դա եղավ 90-ականներին:

Բայց Բաքվում հաստատ չեն մոռացել նաեւ, որ Արցախյան պատերազմի ժամանակ իրենց կողմից կռվում էին թուրքական գորշգայլերը, աֆղանական մոջահեդները, չեչենական գրոհայինները, արաբական, ուկրաինական, մերձբալթյան եւ այլազգի զինվորականները, դիպուկահարներն ու օդաչուները, բայց վախկոտի կողքին՝ անգամ ամենազինվածն է դառնում վախկոտ…

Ինչ մնում է իսլամականների բանակում փորձ ձեռք բերող ադրբեջանցիներին, ապա նրանք այսօր գլխաքանակ են իսլամականների ծրագրերում, որոնց առանց հաշվելու հարյուրներով սպառում են ծայրահեղականները:

Եթե որոշ քանակությամբ կարողացան դուրս պրծնել այդ «ջիհադ»-ական պայքարից, ապա ավելի ծանր փորձության են հանդիպելու Արցախյան ճակատում, ինչպես իրենց նախկինները, որ պակաս «ոգեղեն» չէին հոխորտում:

Արտակ Հայոցյան

Բաքուն վախենում է մոռանա՞ն Արցախի մասին

«Արցախյան հակամարտության գոտում հայկական եւ ադրբեջանական ուժերի շփման գծում հայկական ուղղաթիռի խոցումը վատագույն միջադեպն է ավելի քան 20-ամյա զինադադարի ամբողջ ընթացքու­մ»,- BBC-ում հրապարակված «Լեռնային Ղարաբաղ. ուղղաթիռի կործանումը սպառնում է անկայուն զինադադարի­ն» վերնագրով հոդվածում գրել է Հանուն միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի աշխատակից Թոմաս դե Վաալը:

Նա, հոդվածում ներկայացնելով միջադեպի որոշ մանրամասներ, համոզմունք է հայտնում, որ Ադրբեջանի այդ քայլի մեջ ոչ մի ռազմական տրամաբանություն չկա եւ հավելում է. «Տեղում զորքի հրամանատարը կարող է պատասխանատու լինել փոքր տրամաչափի զենքերի կիրառման համար, սակայն ավելի ծանր զինտեխնիկայի կիրառումը պահանջում է ավելի բարձր պաշտոնի քաղաքական գործիչների որոշում»:

Ըստ վերլուծաբանի, ադրբեջանական կողմը, որը 1991-94թթ. հակամարտության պարտված կողմն էր, ավելի շատ պատճառներ ունի հրադադարն ապակայունացնելու համար, քանի որ կարիք ունի հիշեցնել աշխարհին, թե իբրեւ շփման գիծն անցնում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների միջով ու դրանից այն կողմ գտնվող տարածքները հայկական զորքերի վերահսկողության տակ են:

Կարծիք է հայտնել, որ ադրբեջանական կողմն ավելի շատ է պատասխանատու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի համար, իսկ հայկական կողմն էլ դրան ի պատասխան մշտապես ցուցադրում է իր ուժը, շատ հնարավոր է, որ ադրբեջանցիներն այս քայլով փորձեցին պատասխանել օգոստոսյան իրադարձություններին, որոնց ընթացքում բազմաթիվ ադրբեջանցիներ մահացան:

Մտահոգություն կա, որ երկու բանակները պատերազմից մեկ քայլ հեռավորության վրա են, ու միայն սեփական շահերի հաշվարկն է նրանց հեռու պահում այն սկսելուց, սակայն այժմ կա հայկական կողմի՝ «ցավոտ» պատասխան հասցնելու վտանգը, ինչի մասին արդեն խոսվել է:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 40 (345), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։