«Եհովայի վկանե­ր» վեբ-կայքը եւ 3 գրքերը ծայրահեղական են ճանաչվել… Ո՞վ է սպեկուլյանտը.- Ոչ մի որոշակի պատասխան, հետո էլ ուզում են, որ սպասումները բացասական չլինեն…

«Եհովայի վկանե­ր» վեբ-կայքը ծայրահեղական է ճանաչվել…

Ռուսաստանի Գերագույն դատարանը «Եհովայի վկանե­ր» վեբ-կայքը եւ կրոնական կազմակերպության 3 գրքերը ծայրահեղական է ճանաչել:

«Դատարանը հաստատում է «Եհովայի վկանե­ր» կայքի ծայրահեղական ճանաչելը,- հայտնել է դատարանի ներկայացուցիչը զլմ-ներին,- «Ի՞նչ է իրականում ուսուցանում Աստվածաշունչը», «Մոտենալ Եհովայի­ն» եւ «Արի եւ հետեւիր ին­ձ» գրքերը նույնպես ծայրահեղական են ճանաչվել, որոնք տեղադրված են եղել կայքում»:

«Եհովայի վկանե­ր»-ն առաջին անգամ չէ, որ օրենքի հետ խնդիրներ են ունենում: Նոյեմբերին Գերագույն դատարանը հաստատել է եւ արգելել է Սամարայում գտնվող կազմակերպության գործունեությունը ու նույնպես ծայրահեղական ճանաչել:

2013թ.-ից Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում գտվող՝ թվով 68 «Եհովայի վկանե­ր»  կազմակերպություններ դատարանի կողմից ծայրահեղական են ճանաչվել:

Ռուսաստանում վաղուց են պայքար սկսել աղանդավորական եւ համասեռական քարոզչության ու ծավալումների դեմ, ինչը չենք կարող ասել Ռուսաստանին հաճախ ընդօրինակող Հայաստանի մասին:

Մոսկվան անգամ օրենքով արգելեց հասարակական կազմակերպություններին՝ «սնվել» օտար երկրներից ներդրվող դրամամիջոցներից, անգամ դրամաշնորհներից:

Հատկապես վերջինը շատ նման է «թակարդի մեջ դրված ձրի պանրի» տարբերակին:

Կարեն Բալյան

Ո՞վ է սպեկուլյանտը – Ոչ մի որոշակի պատասխան, հետո էլ ուզում են, որ սպասումները բացասական չլինեն…

Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների՝  Հայաստանի տնտեսության վրա ազդեցության համապատկերում երեկ մեր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնեց, թե մեր առեւտրաշրջանառությունը Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների հետ ընդհանուրի 28%-ն է կազմում՝ այս տարվա առաջին 10 ամիսների ցուցանիշով. «Կարող եմ մի շատ կարեւոր առավելություն նշել. ավանդաբար մեր խոշոր գործընկերներ հանդիսացող երկրները ԱՊՀ ու եվրոպական երկրներն էին:

Եթե ուշադրություն դարձնեք վիճակագրությանը« կտեսնեք որ արտաքին առեւտրաշրջանառության 44%-ն այսօր այլ երկրների հետ է իրականացվում: Սա բավական դրական ցուցանիշ է՝ արտահանման ու ներմուծման տարատեսակացման իմաստո­վ»,- ասաց նա:

Հապա ինչու՞ են Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներն ազդում մեզ վրա: Նաեւ՝ հնարավո՞ր է, որ դրանք Հայաստանում ճգնաժամի հիմք դառնան:

Նախարարը չի կարող ասել: «Չեմ կարող ասել, սակայն իրենց ազդեցությունը կունենա­ն»:

Դրամի տատանողականության դրսեւորումը մեր այսօրվա տնտեսական իրավիճակի օբյեկտիվ արտացոլումը չէ՞:

«Այսօր առկա են սպեկուլյատիվ երեւույթներ« որոնց հետեւանքները Կենտրոնական բանկն իր գործիքներով կարող է վերացնել»:

Հետաքրքիր է, այդ ի՞նչ գործիք է:

«Համոզված եմ, որ ԿԲ-ի պահուստները« նրա ունեցած դրամային եւ դոլարային ծավալները« ինչպես նաեւ մեր բանկերի մոտ եղած դոլարային ծավալը« թույլ է տալիս ասել, որ սա մի քանի օրվա խնդիր է, եւ ամեն ինչ կկարգավորվի: Նաեւ համոզված եմ, որ ռուսական կողմը գործիքներ կկիրառի»:

Ռուսաստանի տե՞ղն ինչու՞ է խոսում:

Բանկերն ինչու՞ այս օրերին դոլար չեն վաճառում:

«Ասել, որ չկա դոլար, չի կարելի« բա մարդիկ ինչո՞վ են աշխատում»:

Նախարարն ունի՞ տեղեկություն այն մասին, որ ռուսական ընկերությունները կանխիկ դոլար են գնել Հայաստանից:

«Եթե որեւէ տեղ իրենց ազգային արժույթը ավելի անկայուն է, ոչ մի գործարար չի ձգտի իր ունեցած արժույթը տեղափոխել այլ տարածք՝ ավելի անկայուն: Եթե ասեիք, որեւէ այլ տեղից են գնել, գուցե հավատայ­ի»:

Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը չի՞ վերանայվի:

«Այս պայմաններում չեմ կարծում, որ տնտեսական աճի ցուցանիշը կվերանայվի, քանի որ եթե ուշադրություն դարձնենք այս տարի նախաձեռնված ներդրումային ծրագրերին, ասենք ագրոբիզնեսի, շինանյութերի արդյունաբերության, թեթեւ արդյունաբերության ու այլ ոլորտներում, դրանց արդյունքները կզգացվեն հաջորդ տարի: Առաջընթաց է լինելու նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, եւ տարբեր համաշխարհային բրենդների մուտքը Հայաստան իրենց արդյունքը տալու ե­ն»:

Ահա այսպես կառավարության նիստից հետո մենք նախարարին հարցրեցինք այն, ինչ ուզում էինք, եւ նա պատասխանեց այն, ինչն ինքն էր ուզում:

Գործիքներ… կարծիքներ… ՌԴ-ն այս կանի… ՌԴ-ն այն կանի… Ոչ մի որոշակի պատասխան, հետո էլ ուզում են, որ սպասումները բացասական չլինեն:

Ասել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ վատը մի սպասեք, որ չլինի…

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 40 (345), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։