Ազգային Տեսլական. Հայակրոն հայերը կհասնե՛ն Հայկականության (Հայիզմ-Արմենիզմ) հաղթարշավին – Տոն է՝ Հայ Արիական Միաբանությունը` 21 տարեկան է

Հայ Արիական Միաբանության 21-ամյա հոբելյանը նշվեց այսօր՝ դեկտեմբերի 15-ին հայ արիների քրմական ծեսով:

Հայ Արիական Միաբանության ստեղծման օրը՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը, հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները, ըստ հայ-արիական տոնացույցի՝ համարում են Հայ Տեսակի Արիական (Արարչական) Որակների վերականգնման օր):

- Քրմական ծեսը, ինչպես նախորդ տարի, կատարվեց Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան(ներ)ի սահմանակից պատմական մի  վայրում, որի ժամանակ փառաբանվեց Տիեզերքի Արարիչը՝ Հայ Տեսակի արարման համար, փառաբանվեցին Հայ Աստվածները, որոնց սերմից ենք սերում մենք՝ հայերս, փառաբանվեց նաեւ Հայաստան աշխարհը, որի վերամիավորման համար (Հայկական լեռնաշխարհում) մինչեւ հաղթանակ պիտի պայքարեն հայ արիականները:

- ՀԱՄ հիմնադիրն ու առաջնորդը, գաղափարախոսն ու հոգեւոր պատասխանատուն՝ Արմեն Ավետիսյանը համառոտ ներկայացրեց ՀԱՄ անցած ուղին,  ինչպեսեւ ապագա անելիքները:

- Այս տոնական օրը կայացավ նաեւ ՀԱՄ հերթական Համաժողովը, որին մասնակցեցին կառույցի քաղաքական եւ հոգեւոր ոլորտների պատասխանատուներ, ՀԱՄ կազմում ընդգրկված բոլոր միավորումների ղեկավարներ, մայրաքաղաքային ու մարզային կազմակերպությունների, Արցախի եւ Ջավախքի պատասխանատուները, սփյուռքյան մասնաճյուղերի մի շարք ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ:

Հայ արիականները հավաստեցին, որ նպատակների հաջողության համար շարունակելու են միասնական եւ ազգաշահ նպատակներով առաջնորդվող հայ ազգայնական հզոր համահայկական կառույցի կազմավորման աշխատանքները: Կշարունակեն իրենց նպատակային գործունեությունը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի քաղաքական, հանրային-հասարակական, լրատվական ու մշակութային, գիտական ու մտավորական, սոցիալական ու տնտեսական եւ այլ ոլորտներում:

ՀԱՄ-ը կա եւ կմնա միաբան կառույցների ու անդամների հավաքականություն, որը քաղաքական-հանրային առումով ազգայնական է՝ ազգակենտրոն-ցեղակրոն, հավատով՝ արիադավան-հեթանոսական, պետական կողմնորոշմամբ՝ կենտրոնաձիգ-հայրենակենտրոն: 

Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար հստակ է՝ Հայաստանը Հայ Տեսակի Հայրենիքն է եւ բնույթով, օրենքներով ու էությամբ պիտի հայկական լինի՝ ծառայելով հայության համապարփակ շահերին:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

15.12.2014թ.

- Հայ Արիները երբեք չե՛ն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

- Չե՛ն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ

- Հայ Արիները մի՛շտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

- Գործում են հանու՛ն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանու՛ն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանու՛ն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման

- Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի

http://www.hayary.org/wph/?p=33 - Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ, համակարգում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման աշխատանքները (ՀԱՄ առաջնորդը ցայսօր ղեկավարում է Հայ Արիական Միաբանութունում գործող Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը եւ Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական, հոգեւոր-մշակութային կազմակերպությունը)…

Հայ Արիական Միաբանությունստեղծվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին

- Հայ Արիական Միաբանության կառույցում ընդգրկված են.

1.Հայ ցեղապաշտ արիադավան ընտանիքների դաշինքը:

2.Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը (ՀՀԱԿ) (նախապեսներկայացվել էր որպես Հայ Արիական-Ցեղապաշտական  կուսակցություն(ՀԱՑԿ), որի գրանցումը մի քանի անգամ մերժվեց):

3.Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական (հոգեւոր-մշակութային) կազմակերպությունը (ՀԱՑԴ):

4.Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբակներով:

5.«Հայ-Արիա» երկշաբաթաթերթը (գրանցված է որպես ՀԱՑԿ եւ  ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ):

6.«Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ):

7.ՀԱՄ պաշտոնաթերթի «Հայեր» եռամսյա հավելվածը:

8.ՀԱՄ լրատվական կենտրոնը:

9.ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

10.Համացանցային ուսումնասիրությունների եւ գործունեության խորհուրդը (ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org):

11.«Հայ-Արիական» ուսանողական ակումբը:

12.«Հայ-Արիներ» երիտասարդական ակումբը:

13.«Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբը:

14.ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսականկազմակերպությունը:

15.ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը:

16.Արիագիտական հետազոտությունների կենտրոնը:

17.Պատմագիտական, իմաստասիրական եւ գաղափարաբանականկենտրոնը:

18.Ազգային արժեքների պաշտպանության միավորումը:

19.Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոնը:

20.«Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպությունը:

21.ՀԱՄ Սփյուռքի հետ կապերի խորհուրդը:

22.Համահայկական ազգայնական ուժերի միավորմաննախաձեռնությունը:

23.Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ստեղծման նախաձեռնությունը:

24.Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհուրդը:

25.ՀԱՄ Ավագանու եւ մտավորականների խորհուրդը:

26.ՀԱՄ Անվտանգության խորհուրդը:

27.ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբը:

28.ՀԱՄ Քրմական խորհուրդը:

29.ՀԱՄ Տիեզերագիտական եւ Աստվածաբանական կենտրոնը:

30.ՀԱՄ Թաքնագիտական կենտրոնը:

* ՀԱՄ-ն ունի նաեւ անհատ միաբան անդամներ,  համակիր,  օժանդակ ու աջակից շրջանակներ Հայաստանում եւ Սփյուռքում:

ՀԱՄ-ը նախաձեռնել եւ հանդիսանում է հիմնական քաղաքական ուժը Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ):

* ՀԱՄ-ն ունի նաեւ անհատ միաբան անդամներ, համակիր, օժանդակ եւ աջակից շրջանակներ…

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։